Բլեքջեք խաղը դարերի պատմություն ունի։ Ծանոթացե՛ք դրա պատմությանը, առկա տարբերակներին և թե ինչպես պետք է խաղալ իրական գումարով Բլեքջեք՝ լավագույն արդյունքները ստանալու համար։
Մինչև €1500 ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Հիմնադրման օրվանից գերազանց հեղինակություն ունի։
Բարձրորակ լայվ դիլեր խաղատուն։
Հաճախորդների սպասարկումն արագ է։
Առկա են վճարման բազմաթիվ մեթոդներ։
Ընդունվում են մեծ թվով վիրտուալ արժույթներ։
Նրբաճաշակ և հեշտ կիրառվող ծրագրային ապահովում։
Մինչև €1500 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Մեծ աճող ջեքփոթներ։
24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
Հրաշալի բջջային կայք։
100% Պատասխան Բոնուս մինչև €300
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Հրաշալի լայվ խաղատնային խաղեր։
Հաճախորդների սպասարկում հեռախոսով՝ 24/7 ռեժիմով։
Դեպոզիտ կատարելու բավական մեծաթիվ տարբերակներ։
Ընդունվում են վիրտուալ արժույթով դեպոզիտներ։
Ամբողջությամբ ակնթարթային խաղ - Ներբեռնման անհրաժեշտություն չկա։
Մինչև €300 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 2 դեպոզիտի դիմաց
FIRSTDEP
Մինչև €1200 + 220 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Մինչև €1000 + 175 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Առնչվող ուղեցույցներ
Աշխարհում առկա բոլոր թղթախաղերից Բլեքջեքն ամենահայտնին ու սիրվածն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է խաղատնային խաղերին։ Այսօր այս խաղը խաղում են գրեթե բոլոր մայրցամաքներում. այն հավասարապես գրավում է թե՛ փորձառու, թե՛ սովորական խաղացողներին։ Սկզբում Բլեքջեքը թվում է շատ սովորական խաղ՝ առանց նրբությունների, սակայն իրականությունն այլ է։ Այն կարող եք խաղալ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկապես,աշխարհի գրեթե բոլոր խաղատներում, սակայն Ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի ռազմավարություն ունենալ, նախքան խաղն սկսելը։
Բլեքջեքի հիմնական գաղափարը հետևյալն է. անհրաժեշտ է խաղաքարտեր հավաքել և հնարավորինս մոտենալ 21 թվին։ Տարիների ընթացքում Բլեքջեքի նոր, տարբեր տեսակներ են հայտնվել , ինչպիսիք են՝ Vegas Strip Blackjack-ը (Վեգաս Ստրիպ Բլեքջեք), Perfect Pairs Blackjack-ը (Կատարյալ Զույգ Բլեքջեքը)և American Blackjack-ը (Ամերիկյան Բլեքջեքը), որոնցից յուրաքանչյուրն իր հետ բերել է նոր կանոններ և խաղային տեխնիկաներ։ Եթե ցանկանում եք սովորել՝ ինչպես խաղալ խաղը, ինչպես շահել, և որն է խաղի նախապատմությունը, շարունակե՛ք կարդալ իրական գումարով Բլեքջեքի մեր ուղեցույցըև տիրապետե՛ք խաղին, նախքան սկսելը։
Ցանկացած խաղ, որտեղ Դուք խաղաքարտեր եք քաշում և փորձում եք մոտենալ 21 թվին, կոչվում է Բլեքջեք, սակայն դա չի նշանակում, որ կանոնները բոլոր դեպքերում նույնն են։ Իրականում, առցանց խաղատները սովորաբար առաջարկում են Բլեքջեքի ավելի քան մեկ տասնյակ տարբերակներ՝ փոքր և մեծ տարբերություններով։ Նախքան առցանց խաղալը, եկեք ծանոթանանք իրական գումարով Բլեքջեքի ամենահայտնի տարբերակներին և սովորենք դրանց հիմնական տարբերությունները։
Եվրոպական Բլեքջեք
Եվրոպական Բլեքջեքը, որ ամենից հաճախ հանդիպում է Եվրոպայի ֆիզիկական և առցանց խաղատներում, Բլեքջեքի չափազանց սիրված տարբերակ է։ Եվրոպական Բլեքջեքում խաղարկողը բաժանում է իր խաղաքարտերը, միայն երբ խաղացողները խաղացել են իրենց խաղաձեռքով, ինչը մի փոքր սահմանափակում է Ձեր քայլերը և խաղն ավելի շահավետ է դարձնում խաղատան համար։ «Կրկնապատկելու» և «Կիսելու» տարբերակները Եվրոպական Բլեքջեքում երբեմն սահմանափակվում են, ինչի պատճառով էլ այն ավելի քիչ են նախընտրում, Ամերիկյան Բլեքջեքը։
Ամերիկյան Բլեքջեք
Աշխարհում Բլեքջեքի ամենատարածված և սիրված տարբերակն Ամերիկյան Բլեքջեքն է, որը նաև հայտնի է Դասական Բլեքջեք անվանմամբ։ Ամերիկյան լայվ խաղատները և առցանց խաղատներից շատերն առհասարակ տարածում են Ամերիկյան Բելքջեքը, խաղ, որի կանոնները նորեկներն ամենաշատն են սովորում։
Բաժանողի փակ խաղաքարտերը խաղարկվում են նույն պահին, ինչ խաղացողների խաղաքարտերը, և Դուք կարող եք տեսնել բաժանողի փակ խաղաքարտերից մեկը։ Դուք կարող եք կիսել Ձեր խաղաձեռքը կամ կրկնապատկել Ձեր խաղադրույքը՝ ըստ նշված կանոնների, չնայած որոշ լայվ խաղատներ որոշակի սահմանափակումներ ունեն՝ իրենց առավելությունը մեծացնելու համար։
«Կատարյալ Զույգ» Բլեքջեք (Perfect Pairs Blackjack)
«Կատարյալ Զույգ» Բլեքջեքը, ընդհանուր առմամբ, շատ նման է Ամերիկյան Բլեքջեքին, բացառությամբ այն փաստի, որ խաղացողները պետք է հավելյալ խաղադրույք կատարեն, որ կոչվում է Կատարյալ Զույգ (Perfect Pairs): Սա Ձեզ համար ապահովում է հավելյալ գումար, եթե Ձեզ բաժին հասնեն երկու նույնանման խաղաքարտեր կամ երկու միանման պատկերային խաղաքարտեր, իսկ խաղադրույքը վճարվում է հավասար գումարով։
Բլեքջեք Սուիչ (Blackjack Switch)
Բլեքջեք Սուիչը, որը մեծամասամբ խաղում են միայն առցանց խաղատներում, խաղի բավական յուրահատուկ տեսակ է։ Սկզբում խաղացողին բաժանում են երկու խաղաձեռք, և նա կարող է փոխել երկու խաղաձեռքերի երկրորդ խաղաքարտը։ Խաղաքարտեր փոխելը կարող է վնասել կամ օգուտ տալ Ձեզ, ուստի կարևոր է իմանալ, թե ինչ համադրություն եք ցանկանում ունենալ բաժանողի բաց քարտի դեմ և երբ է փոխելն ավելի ձեռնտու։
Փոնթուն (Pontoon)
Բլեքջեքի այս տարբերակը խաղում են Մեծ Բրիտանիայում` ինչպես լայվ, այնպես էլ առցանց խաղատներում։ Ամերիկյան Բլեքջեքի և Փոնթունի միջև տարբերությունը մեծ չէ, երբ հաշվի ենք առնում դրանց կանոնները։ Սակայն խաղացողները Փոնթունի դեպքում «Հարվածելու» փոխարեն ասում են «Թվիստ», եթե ցանկանում են մեկ այլ խաղաքարտ ստանալ։ Բացի այդ, եթե ունեք հինգ խաղաքարտ, և Ձեր խաղաձեռքը դեռ շարունակում է մնալ խաղի մեջ, Դուք միանգամից հաղթում եք։ Փոնթունի դեպքում կարող եք նաև տեսնել մեկ խաղաքարտ, նախքան խաղադրույք կատարելը, ինչը նշանակում է, որ կարող եք ավելի մեծ խաղադրույքներ կատարել, եթե տեսնում եք պատկերային խաղաքարտ կամ տուզ։
Double Exposure Blackjack(Դաբլ Էքփոուզը Բլեքջեք)
Չնայած Բլեքջեքի տարբերակներից շատերը ստեղծվել ենխաղատներին ավելի մեծ առավելություններ տալու նպատակով, Double Exposure Blackjack-ն աշխատում է Ձեր օգտին։ Եթե մյուս դեպքերում Դուք տեսնում եք բաժանողի միայն մեկ խաղաքարտը, ապա այս դեպքում կարող եք տեսնել բաժանողի երկու խաղաքարտերը, ինչը մեծապես ազդում է, թե ինչպես պետք է խաղաք խաղը։ Double Exposure խաղի համար Դուք ստիպված կլինեք սովորել նոր օպտիմալ ռազմավարություն, սակայն, ի վերջո, դա Ձեզ կօգնի ունենալ ավելի լավ արդյունքներ, քան Ամերիկյան Բլեքջեքի դեպքում։
ԻՆչպես մոլախաղերից շատերը, այնպես էլ Բլեքջեքը, հստակ նախապատմություն չունեն։ Պատմական այսօրինակ թեմաներով զբաղվողներից շատերի կարծիքով Բլեքջեքը կարող է կապված լինել մի խաղի հետ, որը հայտնի է դարձել 18-րդ դարում Ֆրանսիայում։ Խաղը կոչվում էր Vingt-et-Un(ֆրանսերենում՝ 21), որը խաղում էին ֆրանսիական արքունիքում Լյուդովիկոս XV-ի օրոք։
Մեծ հավանականությամբ՝ ժամանակակից Բլեքջեքը սերում է հենց այդ խաղից, սակայն տեղեկություններ կան, որ նմանատիպ մեկ այլ խաղ խաղացել են նաև հին հռոմեացիները, ինչը նշանակում է, որ Բլեքջեքի պատմությունը հասնում է է՛լ ավելի հին ժամանակներ։ Պետք է նշել, որ հռոմեացիներն այդ խաղերը խաղում էին փայտե կաղապարներով, և այս երկու խաղերի միջև նմանությունը մինչև օրս հաստատված չէ։
Ստեղծման պահին խաղը Ֆրանսիայում կամ Եվրոպայում ազնվական շրջանակներից դուրս մեծ հավանության չարժանացավ, քանի որ խաղամոլությունը, ընդհանուր առմամբ, համարվում էր անբարոյականություն։ Սակայն երբ խաղը հասավ Նոր Աշխարհ, այն ընդունվեց մարդկանց լայն զանգվածների կողմից։ Օրինակ, Նոր Օռլեանում արդեն կային հսկայական սրահներ մոլախաղերի համար, և Բլեքջեք խաղում էին հասարակության բոլոր խավերը։ Ճիշտ է, Բլեքջեքի բնօրինակը մի փոքր տարբերվում էր իր կանոններով, սակայն, անկասկած, այն խաղը, որ 1800-ականներին խաղում էին Ամերիկայում, այսօր մեզ ծանոթ Բլեքջեքի տարբերակն է։
Խաղը հետագայում հանրայնացրել է Էլեանոր Դյումոնը` մի ֆրանսիացի, ով եկել էր ԱՄՆ և խաղատուն էր հիմնել Կալիֆորնիայի Նևադա Սիթիում։ Նա ինքն էր բաժանում խաղաքարտերը և քանի որ կին էր, այդ ամենին հաղորդվում էր հսկայական գրավչություն։ Այդ ժամանակի մարդկանց համար մոլախաղերի սրահներումկին բաժանողներ (դիլերներ)տեսնելը չափազանց հազվագյուտ ու գրավիչ մի բան էր, և Էլեանորն օգտագործում էր այդ փաստը՝ ստանալով մեծ շահույթ։
Սկզբում խաղն անվանում էին «Քսանմեկ», իսկ «Բլեքջեք» անվանումն ի հայտ եկավ 20-րդ դարում, երբ այն մեծ տարածում գտավ Նևադայում։ Անվանման այս փոփոխությունը կապված էր մի հայտնի կանոնի հետ, որին հետևում էին խաղատները, այն էր՝ բոնուս վճարել այն խաղացողներին, ում ձեռքում էր սև Ջեքը՝ ագռավի (ղառի)վալետը։ Չնայած այս բոնուսն այլևս չի վճարվում, «Բլեքջեք»ը շարունակում է մնալ խաղի ամենատարածված անվանումը։
Այսօր իրական գումարով Բլեքջեք կարող եք խաղալ թե՛ լայվ, թե՛ առցանց խաղատներում։ Հատկապես առցանց խաղատներն առաջարկում են բազմաթիվ տարբերակներ և մեծ թվով սեղաններ։ Խաղը կարող եք սկսել մի քանի րոպեում, սակայն մենք առաջարկում ենք, որ Դուք նախ ընտրեք ճիշտ առցանց խաղատուն։
Առցանց խաղատների բազմազանությունը հաշվի առնելով՝ ճիշտ ընտրություն կատարելը կարող է ավելի դժվար լինել, քան թվում է առաջին հայացքից։ Դուք պետք է գտնեք հավատարմագրված առցանց խաղատուն, որն օրինական է Ձեր բնակության վայրում, և վստահ լինեք, որ այն առաջարկում է բազմաթիվ Բլեքջեք սեղաններ, ինչպես նաև տրամադրում է առավելություններ ու շահեկան բոնուսներ։
Խաղատունն ընտրելուց հետո ժամանակն է սովորել, թե ինչպես խաղալ Բլեքջեք։ Հիմնական կանոնները սովորելը պետք է որ շատ հեշտ լինի, սակայն դա բավարար չէ լավագույն արդյունքները գրանցելու համար։ Իրական գումարով Բլեքջեքխաղալիս օպտիմալ ռազմավարություն ընտրելով՝ Դուք կմեծացնեք հաղթելու Ձեր հնարավորությունները և կապահովեք ավելի երկարաժամկետ հաջողություններ։ Դուք չպետք է խաղաք իրական գումարով Բլեքջեք, եթե չեք ընտրել որոշակի օպտիմալ ռազմավարություն, և ծանոթ չեք խաղի հիմնական կանոններին, որոնք մենք հիմա կներկայացնենք Ձեզ։
Ի՞նչ հիմնական կանոններ պետք է իմանաք
Մենք արդեն նշել ենք, որ Բլեքջեքը շատ դժվար խաղ չէ՝ խաղալ սկսելու համար, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է նստել սեղանի մոտ և խաղալ՝ առանց հստակ ռազմավարություն ունենալու։ Ձեզնից կպահանջվի յուրաքանչյուր ձեռքի համար կատարել առնվազն նվազագույն խաղադրույք։ Բաժանողը (դիլերը)Ձեզ կտա երկու խաղաքարտ և կվերցնի երկու խաղաքարտ իր համար։ Դուք կտեսնեք բաժանողի խաղաքարտերից միայն մեկը, մինչդեռ Ձեր բոլոր խաղաքարտերը բաց կլինեն։
Խաղաքարտերն արդեն բաժանված են, և Դուք կարող եք սկսել խաղալը։ Յուրաքանչյուր պատկերային խաղաքարտի համար տրվում է տասը միավոր, իսկ տուզերի համար՝ մեկ կամ տասնմեկ միավոր (կախված նրանից, թե որն է Ձեզ համար ապահովում ավելի լավ միավոր)։ Մյուս բոլոր խաղաքարտերի համար տրվում է ճիշտ այնքան միավոր, որքան նշված է դրանց վրա (երկուսից տասը)։
Երբ Ձեզ արդեն բաժանել են առաջին երկու խաղաքարտերը, կարող եք ընտրել «Կանգնել» (Stand), ինչը նշանակում է, որ Դուք գոհ եք այդ պահին ունեցած Ձեր խաղաքարտերով, կամ «Հարվածել» (Hit), ինչը նշանակում է` վերցնել մեկ այլ խաղաքարտ։ Եթե որոշում եք «Հարվածել», Ձեր նոր քարտի միավորը կավելացվի Ձեր ունեցած միավորներին։ Եթե Ձեր միավորների հանրագումարն անցնում է 21-ը, ապա Դուք միանգամից պարտվում եք։ Սակայն, որքան մոտ լինեք 21 թվին, այնքան հաղթելու հնարավորությունը մեծ կլինի։
Բայց կա է՛լ ավելի հաճելի տարբերակ։ Դուք կարող եք հաղթել միանգամից, եթե Ձեզ բաժին է հասել տուզ և 10-միավորանոց խաղաքարտ։ Այս դեպքում Դուք արդեն կունենաք 21 միավոր, և հենց սա էլ կոչվում է Բլեքջեք։ Դուք կշահեք Ձեր խաղադրույքի 3/2-ի չափով, և կարիք չեք ունենա «Կանգնել», «Հարվածել» կամ մեկ այլ բան անել։ Բոլոր մյուս դեպքերում խաղաքարտերի նախնական բաժանումից հետո Դուք կարող եք անել հետևյալը՝
Որոշ խաղացողներ սիրում են խաղալ՝ ապավինելով իրենց զգացողությանը և կռահելու կարողությանը, սակայն խաղալու լավագույն տարբերակն օպտիմալ ռազմավարություն ունենալն է։ Այս ռազմավարությունը ենթադրում է հետևյալը․ որոշակի սցենարների դեպքում Դուք միշտ խաղում եք նույն ձևով և սովորում եք, թե որն է լավագույն մաթեմատիկական քայլը յուրաքանչյուր իրադրությունում։ Դուք կարող եք սովորել օպտիմալ ռազմավարությունն անգիր կամ Ձեզ հետ ունենալ աղյուսակը, որը Ձեզ կօգնի խաղալ խաղաձեռքը։
Եվ վերջում․ նախքան Ձեր հիմնական ռազմավարության աղյուսակը մտապահելը, պետք է նաև ուշադրություն դարձնեք, թե Բլեքջեքի որ տարբերակն եք խաղում։ Առցանց խաղատներն առաջարկում են այս խաղի շատ տարատեսակներ, և կանոններում առկա տարբերությունները կարող են որոշել, թե ինչպես պետք է խաղաք այս կամ այն խաղաձեռքի դեպքում։ Համոզվեք, որ խաղում եք այն տարբերակը, որի համար ընտրել եք Ձեր ռազմավարությունը, և խաղատան առավելությունը կհասցնեք նվազագույնի։
Vulkan Vegas Casino
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Մեծ աճող ջեքփոթներ։
24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
120% Պատասխան Բոնուս մինչև €500 + 70 Անվճար Սփին
Մեկնարկային բոնուս
Առցանց խաղատներն իրական գումարով Բլեքջեքն առաջարկում են մի քանի տարբերակներով, և սկսելու համար Դուք պետք է պարզապես գրանցվեք որևէ առցանց խաղատանը և դեպոզիտ կատարեք։ Ձեզ կառաջարկեն Բլեքջեքի բազմաթիվ տարատեսակներ, որոնք կարող եք խաղալ սեղաններով կահավորված սրահում։
Այո՛։ Ժամանակակից առցանց Բլեքջեք խաղերն ամբողջությամբ հարմարեցված են բջջային սարքերով խաղալու համար և Դուք կկարողանաք խաղալ ինչպես բջջային հեռախոսով և թաբլեթով, այնպես էլ համակարգչով և նոթբուքով, և այս ամենը՝ ունենալով միայն մեկ հաշիվ տվյալ առցանց խաղատանը։
Բոլոր խաղացողներն ունեն իրենց նախասիրությունները, բայց տեսականորենDouble Exposure Blackjack-ը Ձեզ տալիս է հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Սակայն նախքան խաղալը, սովորե՛ք տվյալ տեսակի համար օպտիմալ ռազմավարությունը, քանի որ այն կարող է էապես տարբերվել սովորական Բլեքջեքում կիրառվող ռազմավարությունից։
Կախված Բլեքջեքի տեսակից՝ խաղատունը կարող է շահել 1%-ից պակաս կամ 3%ից ավել։ Խաղատան առավելությունը նաև կախված կլինի Ձեր կիրառած ռազմավարությունից և թե ինչպես եք խաղում Ձեր խաղաքարտերով, ուստի համոզվեք, որ պատրաստ եք խաղին։
Այո՛։ Առցանց խաղատան կայքում բացելով «Լայվ դիլեր» բաժինը՝ Դուք կտեսնեք լայվ դիլեր Բլեքջեք խաղերը: Այս խաղերը վարում են իրական խաղարկողները, ովքեր բաժանում են խաղաքարտերը՝ գտնվելով իրական խաղատնում։ Իսկ այս ամենին Դուք կմասնակցեք Ձեր սարքի միջոցով՝ համացանցի օգնությամբ։
Խաղացեք ձեր Android հեռախոսով կամ պլանշետով լավագույն առցանց խաղատներում, որոնք առաջարկում են իրական գումարով խաղեր։ Ներկայացնում ենք Android խաղատների համար ամբողջական ուղեցույցը, որտեղ վերլուծել և դասակարգել ենք Android-ի լավագույն խաղատնային հավելվածներն ու կայքերը, որոնք առաջարկում են իրական գումարով ազարտային խաղ կամ խաղալու տարբեր ռեժիմներ:
Մեր «Հաստատման կնիքը» (SOA) կրող առցանց խաղատներն առաջարկում են ամենաբարձր որակի խաղերը և բարձր միավորներ ունեն՝ մի շարք չափորոշիչներով։ Այս չափորոշիչներից են՝ անվտանգությունը և տվյալների գաղտնիությունը, վստահությունը և խաղերի արդարությունը, հաճախորդների սպասարկումը, բանկային վճարումների տարբերակները և ակնառու հեղինակությունը։
Սա ձեր ուղեցույցն է, եթե փնտրում եք իրական գումարով խաղեր առաջարկող առցանց խաղատներ։ Այստեղ ներկայացնում ենք խաղատներ, որոնք վստահելի են, և խաղացողների համար խաղալը դարձնում են ապահով, անվտանգ ու հաճելի։ Տեղեկացե՛ք իրական գումարով բոնուսային առաջարկների, խաղերի տեսակների, վճարման տարբերակների և այլ մանրամասների մասին։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին