Քրափս խաղին վերաբերող ամբողջական տեղեկատվություն՝ հիմնական կանոններից մինչև խաղում կիրառվող ռազմավարությունները և տերմինաբանությունը։ Այս ուղեցույցում կգտնեք քրափս խաղի ընդհանուր նկարագրությունը, խորհուրդներ և ռազմավարություններ, քրափսի տեսակների բացատրությունները, անվճար քրափս խաղերի և իրական գումարով լավագույն առցանց խաղատների ցանկը, որոնք մեր փորձագետները վերլուծել և դասակարգել են ձեզ համար:
Մինչև €1500 ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Հիմնադրման օրվանից գերազանց հեղինակություն ունի։
Բարձրորակ լայվ դիլեր խաղատուն։
Հաճախորդների սպասարկումն արագ է։
Առկա են վճարման բազմաթիվ մեթոդներ։
Ընդունվում են մեծ թվով վիրտուալ արժույթներ։
Նրբաճաշակ և հեշտ կիրառվող ծրագրային ապահովում։
Մինչև €1500 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Մեծ աճող ջեքփոթներ։
24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
Հրաշալի բջջային կայք։
100% Պատասխան Բոնուս մինչև €300
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Հրաշալի լայվ խաղատնային խաղեր։
Հաճախորդների սպասարկում հեռախոսով՝ 24/7 ռեժիմով։
Դեպոզիտ կատարելու բավական մեծաթիվ տարբերակներ։
Ընդունվում են վիրտուալ արժույթով դեպոզիտներ։
Ամբողջությամբ ակնթարթային խաղ - Ներբեռնման անհրաժեշտություն չկա։
Մինչև €300 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 2 դեպոզիտի դիմաց
FIRSTDEP
Մինչև €1200 + 220 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Մինչև €1000 + 175 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Առնչվող ուղեցույցներ
Այլ խաղային ուղեցույցներ
Առցանց խաղատնային խաղացողների համար կան բազմաթիվ հիանալի խաղեր, սակայն քրափսը մնում է լավագույններից մեկը: Քրափսը հարուստ պատմություն ունեցող խաղ է, որն այսօր հասանելի է առցանց խաղատներում և շարունակում է մնալ ամենագրավիչ խաղերից մեկը:
Շատերը կարծում են, թե քրափսը բարդ խաղ է, իսկ իրականում, խաղը շատ պարզ է ու գրավիչ։ Այն խաղում են զառերով, և նախքան իրական գումարով խաղալը՝ կարող եք փորձել խաղի անվճար կամ դեմո տարբերակները։
Լավագույն առցանց խաղատներում ցանկացած պահի կարող եք սկսել քրափս խաղալ՝ առանց իրական գումարով խաղադրույք կատարելու: Եթե պատրաստ եք գրանցվել որևէ առցանց խաղատանը, ծանոթացեք մեր կողմից խորհուրդ տրվող խաղատների ցանկին և կատարեք ձեր ընտրությունը:
Մենք այս ուղեցույցն ստեղծել ենք՝ առցանց քրափսի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրելու համար: Այստեղ մանրամասն կպատմենք քրափսի ստեղծման պատմությունը, կներկայացնենք խաղի կանոնները և նույնիսկ կկիսվենք մի քանի ռազմավարություններով, որպեսզի օգնենք ձեզ սկսելու խաղալը: Դուք նույնիսկ կսովորեք առցանց քրափսում կիրառվող հիմնական բառերը, որպեսզի իմանաք խաղի տարբեր տեսակներում կիրառվող տերմինները։
Զառերով խաղերի շարքում քրափսը, անկասկած, զբաղեցնում է առաջին տեղը: Ժամանցային և գունեղ այս խաղը կարելի է խաղալ մի ամբողջ ժամ և զվարճանալ։ Հետաքրքրական է, որ զառերի այն նետումը, որը պարտություն է բերում, կոչվում է «քրափս»:
Քրափսը տարիների ընթացքում շատ փոփոխություններ է կրել: Եթե ֆիզիկական խաղատներում խաղն ուներ միայն մեկ տարբերակ, ապա հետագայում բազմաթիվ տարատեսակներ ի հայտ եկան թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց խաղատներում խաղացողների համար: Այսօր արդեն առցանց քրափսի և լայվ քրափսի մեծ ընտրություն կա։ Ուստի կարող եք ընտրել ձեր ուզած տարբերակը՝ խաղալով դասական խաղը կամ փորձելով ժամանակակից, եզակի տեսակները:
Քրափսում կան խաղադրույքների բազմաթիվ տեսակներ, որոնց մասին կարող եք իմանալ ավելին՝ կարդալով այս ուղեցույցը: Որպես սկիզբ՝ կներկայացնենք լավագույն խաղադրույքները՝ հիմնական խաղադրույքների տեսակները, կանոնները և առաջարկվող այլ տարատեսակներ:
Կգտնեք նաև առցանց խաղատներում առկա առցանց քրափսի տարբերակների նկարագրությունները:
Նկատի ունեցեք, որ քրափսի ոչ բոլոր տարբերակներն են հասանելի բոլոր առցանց խաղատներում: Այնպես որ, եթե տեսնեք մի տարբերակ, որը ձեզ դուր է գալիս, գտեք առցանց խաղատուն, որը թույլ է տալիս տվյալ խաղը խաղալ իրական գումարով:
Առցանց քրափսում մեկտեղվում են հաջողությունն ու հմտությունը: Այս ուղեցույցով մենք կօգնենք ձեզ բարելավել ձեր հմտությունները։ Սկսելու համար ձեզ պարզապես անհրաժեշտ է հաջողակ լինել: Կարդացեք մեր ամբողջական ուղեցույցն առցանց քրափսի մասին, որտեղ մենք կիսվում ենք խորհուրդներով, հնարքներով և օգտակար տեղեկատվությամբ:
Քրափսի ստեղծման վերաբերյալ մոտեցումները տարբեր են։ Համաձայն դրանցից մեկի՝ խաղը հղացել է Սըր Վիլյամ Տյուրոսցին, ով ենթադրում էր, որ խաչակրաց արշավանքների ժամանակ խաղն իր զորքի համար հաճելի ժամանց լինի։ Համաձայն մեկ այլ մոտեցման՝ այս խաղը խաղում էին հռոմեական բանակում։ Խաղում էին ծածկոցների վրա՝ օգտագործելով խոզի մատնոսկրեր և վահաններ, որից էլ ծագել է հայտնի տերմինը՝ նետել զառերը (անգլերենում՝ «գլորել ոսկորները» (roll the bones)։
Ժամանակակից քրափսը Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգ բերեց ֆրանսիացի մեծահարուստ արիստոկրատ՝ Խավիեր Ֆիլիպ դը Մարինի դը Մանդևիլ անունով: Ժամանակի ընթացքում խաղը հաջողությամբ ընդունվեց նոր հասարակության կողմից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ «փողոցային քրափսը» սկսեց ճանաչում ձեռք բերել: Բանակն այս խաղը խաղում էր ծածկոցների վրա։ Նման պատմություններն ստիպում են մտածել, որ հռոմեացիների և խաչակիրների մասին լեգենդները ճշմարիտ են:
Քրափսի խաղատնային տարբերակը ստեղծվել է այս ընթացքում շնորհիվ Ջոն Հ. Վիննի։
Խաղի խաղատնային տարբերակը նույն ժամանակաշրջանում էլ մեծ տարածում է գտել։ Ջոն Հ. Վիննին հաջողվեց մի քանի նորարարություններ ներմուծել խաղում, ինչպիսիք են՝ «Right», «Don't Pass» և «Worng» խաղադրույքները, ինչպես նաև թույլ տվեց խաղացողներին խաղադրույքներ կատարել զառերը նետողի համար կամ նրա դեմ։
Շարունակելով Միացյալ Նահանգներում ազարտային խաղերի տարածման ավանդույթը՝ քրափսն իր ճանապարհը նույնպես սկսեց Նևադայում։ Նևադան առաջին նահանգն էր, որտեղ ազարտային խաղերի մեջ ներուժ տեսան և որոշեցին օրինականացնել դրանք: Համացանցի տարածումը նույնպես նպաստեց առցանց ազարտային խաղերի զգալի աճին, ինչը օգնեց, որ այն էականորեն բարելավվի: Առցանց հարթակներում քրափսին բաժին չհասավ այն հաջողությունը, որը վայելում էին պոկերը և բլեքջեքը, սակայն բացառապես այն պատճառով, որ խաղն իր բնույթով ինտերակտիվ է և հաջողելու համար որոշակի միջավայրի կարիք ունի: Առցանց շփման հարթակների զարգացումը, անկասկած, կօգնի, որ քրափսը լիարժեք իրացնի իր ներուժը:
Քրափսը հին պատմություն ունի, և խաղում կիրառվող բառերը լիովին արտացոլում են այդ ժառանգությունը: Որոշ կարևոր եզրույթներ ներկայացնում ենք ստորև.
Aces - Այն խաղադրույքն է, որը շահում է, երբ զառերի հաջորդ նետմանը ստացվում է երկու միավոր։
Any Craps - Խաղադրույք, որ հաջորդ նետմանը կստացվի 2, 12 կամ 3:
Any Seven - Այն խաղադրույքն է, որը շահում է, երբ հաջորդ նետմանը ստացվում է յոթ միավոր:
Բոքսքարս (Boxcars) - Խաղադրույք, որ հաջորդ նետմանը կստացվի 12 միավորի արժեք:
C&E - Խաղադրույք, որ հաջորդ նետմանը կստացվի 11 կամ 12,3,2 (քրափս):
Մեկնարկային նետում (Come Out Roll) - Խաղում զառերի առաջին նետումը, որով որոշվում է «Չանցնել» (Don't Pass) և «Անցնել» (Pass) խաղադրույքների դիրքերը:
Խաղադրույք «Չգալ» (Don't Come Bet) - Խաղադրույք, որ զառերի նետումից հետո կստացվի յոթ միավոր, նախքան կորոշվի միավորը։
Խաղադրույք «Չանցնել» (Don't Pass Bet) - Խաղադրույք կատարել, որ զառերի նետումից Միավորը դուրս չի գա, փոխարենը՝ կստացվի յոթ կամ քրափս։
Հեշտ ուղի (Easy Way) - Երբ զառերի նետումից ստացվում է 6, 10, 8 կամ 4, որտեղ զառերից յուրաքանչյուրը տարբեր է։
Խաղադրույք «Ֆիլդ» (Field Bet) - Խաղադրույք 10, 2, 9, 4, 11, 12 կամ 3 թվերի վրա:
Դժվար ուղի (Hardway) - Խաղադրույք, որ նախքան յոթի դուրս գալը, զառերի նետումից կստացվի Easy Way՝ 4, 6, 8 և 10։
Hi-Lo - Խաղադրույք, որ հաջորդ նետումից դուրս կգա կա՛մ ամենացածր (2), կա՛մ ամենաբարձր միավորը (12):
Բնական (Natural) - Երբ մեկնարկային նետումից ստացվում է 11 կամ 7:
Odds խաղադրույք - Բացի Pass Line խաղադրույքից մնացած բոլոր խաղադրույքները։
Off (Չգործող) - Այն խաղադրույքն է, որը չի գործում հաջորդ նետման ժամանակ:
On (Գործող) - Այն խաղադրույքն է, որը գործում է հաջորդ նետման ժամանակ:
Խաղադրույք «Տեղային» (Place Bet) - Խաղադրույք, որ կստացվի որևէ կոնկրետ թիվ (օրինակ՝ 4 կամ 11), նախքան յոթի դուրս գալը։
Խաղադրույք «Անցնել» (Pass Line Bet) - Մեկնարկային նետման ժամանակ խաղադրույք կատարել Pass գծի վրա:
Միավոր (Point) - Թիվ, որը որոշվում է մեկնարկային նետմամբ (Come out roll)։
Խաղն սկսվում է այն ժամանակ, երբ նետողն առնվազն երեք խաղադրույք է կատարում՝ «Չանցնել» կամ «Անցնել» խաղադրույքային գծերին: Այնուհետև զառերը նետվում են, ընդ որում՝ դրանք պետք է դիպչեն պատին, որպեսզի արդյունքը հաշվի առնվի: Այս կանոնն այնքան կարևոր է, որ այն նույնիսկ վերստեղծվել է քրափսի առցանց տարբերակներում: Խաղացողներն սկսում են հերթով խաղալ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:
Յուրաքանչյուր խաղ ունի երկու մաս՝ մեկնարկային նետում և միավոր։ Խաղն սկսվում է մեկնարկային նետմամբ: «Քրափս աութ» է, եթե մեկնարկային նետումի արդյունքը 12, 3 կամ 2 է, ինչը նշանակում է, որ Pass Line (Անցնել) բոլոր խաղադրույքները պարտվում են: Եթե ստացվում է 11 կամ 7, սա կոչվում է «բնական» (natural), ինչը նշանակում է, որ բոլոր խաղացողները շահել են Pass Line (Անցնել) խաղադրույքները: Զառերի նետումից դուրս եկած բոլոր մյուս թվերը կոչվում են «միավորներ»։ Այս պահին խաղն անցնում է երկրորդ փուլ:
Եթե զառերի նետումից ստացվում է «Seven Out», այսինքն՝ երկու անգամ անընդմեջ դուրս է գալիս Միավորը՝ առանց 7 բերելու, բոլոր խաղացողները կորցնում են իրենց խաղադրույքները, և նոր խաղ է սկսվում։
Քրափսի սեղանը բաժանված է երեք հատվածի։ Առկա բոլոր խաղադրույքները տեղադրվում են միջին հատվածում: Սրանք մեկ նետման վրա դրվող խաղադրույքներ են, որոնց դեպքում խաղատունը հսկայական առավելություն ունի: Սեղանի երկու կողային հատվածներում կարող եք կատարել Pass, Don't Pass, Come, Don't Come, Odds և Place խաղադրույքները։
Քրափսն ամենևին հեշտ խաղ չէ․ սցենարները բազմազան են, և բազմաթիվ ռազմավարություններ կան, որոնցից կարող եք օգտվել՝ հաշվի առնելով որևէ կոնկրետ սցենար: Ուստի սկսնակներին խորհուրդ է տրվում խաղալ փոքր խաղագումարով և փոքր խաղադրույքներ կատարել:
Քրափսում ամենահեշտ խաղադրույքը Pass խաղագծի վրա արվող խաղադրույքն է: Այս խաղադրույքի դեպքում խաղացողը հաղթում է, եթե զառերի նետումից դուրս է գալիս «բնական» կամ եթե նետողի մոտ ստացվում է «Միավոր»՝ առանց 7 թիվը բերելու: Խաղացողը պարտվում է, եթե զառերի նետումից ստացվում է craps out:
Սկսնակների համար ընդունված հիմնական մարտավարությունն այն է, որ կատարեն Pass Line խաղադրույքներ, որից հետո՝ Come Line խաղադրույքներ։ Ընթացքը ներկայացնում ենք ստորև՝
Եթե առցանց քրափսում ձեր առաջին քայլերն եք անում, ահա մի քանի պարզ խորհուրդներ, որոնց օգնությամբ կսկսեք խաղալ պրոֆեսիոնալի պես:
Իրական գումարով խաղացողների համար ամենակարևոր խորհուրդներից մեկն այն է, որ խաղագումարի հստակ չափ որոշեն և դրանից ավել չծախսեն։ Երբեք խաղադրույք մի՛ կատարեք այնքան գումար, որ չեք կարող տանուլ տալ։
Քրափսի և մյուս թղթախաղերի դեպքում ճիշտ կլինի հետևել որոշակի ռազմավարության: Թեև գրեթե անհնար է գուշակել, թե ինչ թվեր դուրս կգան զառերի նետումից, կան հիանալի ռազմավարություններ, որոնք կօգնեն ավելի լավ խաղադրույքներ կատարել:
Հաճախ գայթակղիչ է միանգամից մեծ խաղադրույքներ կատարելը, բայց այսպիսի մոտեցման պատճառով դուք արագ կսպառեք ձեր խաղագումարը: Խաղացեք նախապես որոշված խաղագումարի սահմաններում: Փոքր խաղադրույքներ կատարեք, հատկապես եթե սկսնակ եք: Ավելի փոքր խաղադրույքները միգուցե հսկայական շահումներ չբերեն, բայց դրանք թույլ կտան կայուն պահել ձեր խաղագումարի չափը։
Քրափս խաղալիս ծանոթացեք խաղի կանոններին և վճարումներին: Թեև խաղի ընթացքը շատ տարբերակներում նույնն է, խաղի կանոնների և շահումների մեջ կարող են աննշան տարբերություններ լինել՝ կախված խաղի տարբերակից, ծրագրային ապահովման մատակարարից կամ առցանց խաղատնից:
Առցանց խաղատանը քրափս խաղալը հեշտ է և արագ: Այնուամենայնիվ, նախքան խաղն սկսելը, պետք է մի քանի քայլ կատարեք: Եթե նոր եք սկսել առցանց քրափս խաղալ, հետևեք հետևյալ քայլերին․
Նախ և առաջ պետք է ընտրեք առցանց խաղատուն, որտեղ կարող եք առցանց քրափս խաղալ: Կան բազմաթիվ առցանց խաղատներ, որոնք թույլ են տալիս խաղալ քրափս առցանց: Եթե չգիտեք՝ որտեղից սկսել, կարող եք ծանոթանալ մեր կողմից առաջարկվող լավագույն առցանց խաղատների ցանկին:
Նախքան նոր գրանցված օգտահաշվով խաղեր խաղալը՝ համոզվեք, որ հասկանում եք խաղի կանոնները: Հետևեք ուղեցույցում տրամադրված տեղեկատվությանը կամ փորձեք քրափսի մի քանի տարբերակներ դեմո/անվճար ռեժիմներում։ Սա թույլ կտա արագ սովորել խաղի կանոնները՝ նախքան իրական գումարով խաղալը:
Կանոնները հասկանալուց հետո կարող եք ընտրել քրափսի այն տարբերակը, որը ցանկանում եք խաղալ իրական գումարով: Այնուհետև, ձեր առցանց խաղատանը բացեք խաղի՝ իրական գումարով տարբերակը:
Նախքան խաղալը ուսումնասիրեք շահումների աղյուսակները, ինչպես նաև խաղին առնչվող բոլոր մյուս մանրամասները: Հաճախ խաղի համար առաջարկվում են լրացուցիչ տեղեկություններ և նույնիսկ որոշակի խորհուրդներ:
Երբ պատրաստ լինեք, սկսեք խաղալ իրական գումարով: Մնում է միայն խաղադրույքներ կատարել և սկսել խաղալ:
Սովորեք խաղում կիրառվող բոլոր անհրաժեշտ բառերը, որոնք անհրաժեշտ են մեր առաջարկած խաղատներում առցանց քրափս խաղալու համար: Բացահայտեք հիմնական արտահայտություններն ու տերմինները, որոնք կարճ ժամանակում ձեզ կօգնեն քրափս խաղալ պրոֆեսիոնալի պես:
Քրափսի բառացանկԱյսօր առցանց խաղատներն առաջարկում են քրափսի ամենատարբեր տեսակներ՝ խաղի ստանդարտ տեսակից մինչև ժամանակակից տարատեսակները, որոնց դեպքում կգտնեք նաև եզակի կանոններ: Ուսումնասիրեք քրափսի տարբեր տեսակները, որոնք կգտնեք առցանց խաղատներում:
Այս խաղը քրափսի հիմնական տարբերակն է, որտեղ խաղում եք խաղատան/բանկի դեմ: Այս տարբերակը հասանելի է առցանց խաղատների մեծ մասում, և այստեղ գործում են քրափսի հիմնական կանոնները և շահումային աղյուսակը:
Քրափսի այս տարբերակը, ըստ էության, խաղի կրճատված տարբերակն է: Այս տարբերակում կհաղթեք, եթե զառերի նետումից ստացվի 2, 3, 4, 10, 11 կամ 12: Կպարտվեք, եթե զառերի նետումից ստացվի 5, 6, 7, 8 կամ 9:
Քրափսի այս տարբերակում craps out տարբերակը չկա։ Զառերի մեկնարկային նետումի ժամանակ 2 և 3 միավորանոց նետումներն անտեսվում են: Իսկ ցանկացած 11 և 12 նետումի դեպքում դուք անմիջապես հաղթում եք:
Խաղատներ | Բոնուս | Նվազագույն դեպոզիտ | ԽՊ | Վճարման տարբերակները | Ստանալ բոնուս |
---|---|---|---|---|---|
![]() | €1,000 + 100 Անվճար սփիններ Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 50x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €600 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 40x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 30x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €10 | 35x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 30x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ |
Vulkan Vegas Casino
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Մեծ աճող ջեքփոթներ։
24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
120% Պատասխան Բոնուս մինչև €500 + 70 Անվճար Սփին
Մեկնարկային բոնուս
Քրափսում խաղադրույք կատարելը շատ հեշտ է։ Նախ՝ պետք է ծանոթանալ խաղադրույքների առկա տարբերակներին: Այնուհետև կատարում եք ձեր խաղադրույքը և նետում եք զառերը:
Առցանց քրափսը, ինչպես ցանկացած այլ սեղանի խաղ, ունի տարբեր շահումներ՝ կախված խաղի տարբերակից: Շահումները սովորաբար 1:1 գործակցով են:
Այս խաղադրույքը նման է Pass Line խաղադրույքին և բավականին տարածված է, քանի որ ունի շահումների լավագույն գործակիցները: Խաղացողները կարող են խաղադրույք կատարել միայն այն ժամանակ, երբ արդեն որոշվել է «Միավորը»: Այս խաղադրույքի դեպքում շահումի գործակիցը 1:1 է, և խաղացողը հաղթում է, երբ ստացվում է 7 կամ 11 միավոր: Խաղացողը պարտվում է, եթե դուրս են գալիս 2, 3 կամ 12։
Եթե խաղում եք քրափսի օֆլայն տարբերակը, դուք կարող եք չնետել զառերը։ Իսկ եթե քրափս խաղում եք առցանց, նետողը միշտ դուք եք: Զառ նետելը խաղից հաճույք ստանալու կարևոր բաղադրիչն է, երբ համացանցով քրափս եք խաղում:
Առցանց քրափսը պահանջում է որոշակի հմտություններ և ռազմավարություն, բայց, այդուհանդերձ, մնում է պատահականության վրա հիմնված խաղ: Քրափսի ցանկացած տարբերակի դեպքում շահումի գործակիցը կազմում է շուրջ 0,67%՝ հօգուտ խաղատան: Սա հիմնական գործակիցն է, բայց խաղի տարբերակից կախված՝ այն կարող է փոփոխվել։
Առցանց քրափսում բազմաթիվ խաղադրույքներ կան, բայց լավագույնները հիմնական խաղադրույքներն են՝ Pass Line-ը և Don't Pass Line-ը: Ավելի բարդ խաղադրույքների համար պետք է որոշակի ռազմավարություն ունենաք:
Այո՛, առցանց քրափսի դեպքում կիրառվում է պատահական թվեր գեներացնող ծրագիր (RNG), որն ապահովում է խաղի անվտանգությունն ու արդար արդյունքները։ Բացի այդ, ծրագրաշարն ստուգվում է արդարությունն ապահովելու համար, իսկ ծրագրային ապահովման մատակարարները ու լիցենզավորված խաղատները հետևում են անվտանգության խիստ կանոնակարգումների:
Առցանց քրափս կարող եք խաղալ կամ անվճար, կամ դեմո ռեժիմով: Շատ առցանց խաղատներ թույլ են տալիս խաղը խաղալ անվճար կամ իրական գումարով: Իրական գումարով խաղալու փոխարեն ընտրեք դեմո/անվճար խաղի ռեժիմը:
Այո՛, շատ առցանց քրափս խաղեր հրաշալի աշխատում են բջջային սարքերի կամ պլանշետների վրա: Բջջային հավելվածով խաղալը թույլ է տալիս ցանկացած վայրում վայելել լավագույն քրափս խաղերը ձեր սմարթֆոնով կամ պլանշետով:
Սկսե՛ք ձեր ճամփորդությունը դեպի առցանց կրիպտո խաղերի աշխարհ մեզ հետ։ Մենք վերլուծում և գնահատում ենք լավագույն կրիպտո խաղատները, այդ թվում այն առցանց խաղատները, որոնք ընդունում են ամենատարածված կրիպտոարժույթները՝ Ethereum-ը, Litecoin-ը, Bitcoin-ը և այլն:
Ուղեցույց՝ առցանց խաղատների լավագույն բոնուս կոդերի վերաբերյալ։ Երբ գրանցվում եք առցանց խաղատանը, իմացեք՝ ինչպես դիմել բոնուս կոդեր ստանալու համար, ինչպես օգտագործել կտրոններն անվճար խաղի, սլոտի անվճար պտույտների, հետվճարի ստացման և վերալիցքավորման բոնուսների համար, և ինչպես փորձել որևէ խաղատուն։
Բիթքոյն խաղատների ամբողջական ուղեցույց, որտեղ ներկայացնում ենք բիթքոյն ընդունող առցանց խաղատներ և բլոքչեյնով աշխատող խաղեր։ Առաջատար առցանց խաղատներն այժմ ընդունում են կրիպտոարժույթներ, որոնցից է բիթքոյնը (BTC):
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին