Առցանց պոկերի ամբողջական ուղեցույց 2023

Ամեն ինչ առցանց պոկերի մասին՝ հիմնական կանոններից մինչև բարդ ռազմավարություններ, խորհուրդներ և տերմինաբանություն։ Պոկերին վերաբերող այս ուղեցույցում կգտնեք խաղին վերաբերող մանրամասներ, պոկերի տեսակների մասին բացատրություններ, անվճար պոկեր խաղեր և լավագույն առցանց խաղատները, որտեղ կարելի է իրական գումարով պոկեր խաղալ։

Ընտրանի
Հաստատված Հաստատված
Սիրված
Տաք
1xBet Casino
9.8

Մինչև €1500 ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
Կանխիկացման արագություն
2 - 3 օր
Օգուտներ

Հիմնադրման օրվանից գերազանց հեղինակություն ունի։

Բարձրորակ լայվ դիլեր խաղատուն։

Հաճախորդների սպասարկումն արագ է։

Առկա են վճարման բազմաթիվ մեթոդներ։

Ընդունվում են մեծ թվով վիրտուալ արժույթներ։

Նրբաճաշակ և հեշտ կիրառվող ծրագրային ապահովում։

Վճարման տարբերակները
2
Հաստատված Հաստատված
Սիրված
Տաք
Vulkan Vegas Casino
9.8

Մինչև €1500 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
Հաղթելու տոկոսը
97.8%
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Օգուտներ

Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։

Մեծ աճող ջեքփոթներ։

24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։

Հասանելի են բազմաթիվ արժույթներ։

Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։

Հրաշալի բջջային կայք։

Վճարման տարբերակները
3
Հաստատված Հաստատված
Սիրված
22BET Casino
9.7

100% Պատասխան Բոնուս մինչև €300

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Օգուտներ

Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։

Հրաշալի լայվ խաղատնային խաղեր։

Հաճախորդների սպասարկում հեռախոսով՝ 24/7 ռեժիմով։

Դեպոզիտ կատարելու բավական մեծաթիվ տարբերակներ։

Ընդունվում են վիրտուալ արժույթով դեպոզիտներ։

Ամբողջությամբ ակնթարթային խաղ - Ներբեռնման անհրաժեշտություն չկա։

Վճարման տարբերակները
4
Հաստատված Հաստատված
Սիրված
Royal Vegas Casino
9.8
Հաղթելու տոկոսը
96.14%
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Վճարման տարբերակները

Մինչև €1200 ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
5
Հաստատված Հաստատված
Playamo Casino
9.6
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Վճարման տարբերակները

Մինչև €300 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 2 դեպոզիտի դիմաց

FIRSTDEP

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
6
Հաստատված Հաստատված
Սիրված
Տաք Տաք
Verde Casino
9.4
Հաղթելու տոկոսը
97.8%
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Վճարման տարբերակները

Մինչև €1200 + 220 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
7
Հաստատված Հաստատված
888 Casino
9.4
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Վճարման տարբերակները

Մինչև €1500 Բոնուսային փաթեթ

Welcome1

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
8
Սիրված
GG.BET Casino
9.3
Կանխիկացման արագություն
2 - 4 օր
Վճարման տարբերակները

Մինչև €1000 + 175 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
9
BetWinner Casino
9
Կանխիկացման արագություն
2 - 3 օր
Վճարման տարբերակները

100% Պատասխան Բոնուս մինչև €300

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
10
bet365 Casino
9.9
Հաղթելու տոկոսը
96.26%
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Վճարման տարբերակները

Այցելել կայք՝ վերջին ակցիաներին ծանոթանալու համար

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։

Ընդհանուր ակնարկ

Խաղատնային պոկեր խաղերը հաճախ շփոթեցնում են նոր խաղացողներին, ովքեր արդեն սովոր են հեռուստացույցով և համացանցով հեռարձակվող պոկեր խաղերին։ Բացի այդ, այս խաղերը պահանջում են մի քանի խաղացողներ, խաղարկող (դիլեր) և հատուկ սարքավորումներ։

Առցանց խաղատնային պոկերում կիրառում են ֆիզիկական պոկերին բնորոշ հաղթող խաղաձեռքերը և խաղային տեխնիկաները։ Ընդ որում՝ առցանց պոկերի դեպքում գործում է RNG (պատահական թվերի գեներատոր), և այստեղ այլ խաղացողներ չկան․ դուք խաղում եք խաղատան դեմ։

Այս թղթախաղում խաղատունը խաղաքարտեր է բաժանում խաղացողին և ինքն իրեն։ Խաղի կանոնները կարող են տարբեր լինել, բայց հիմնականում խաղացողը պետք է կազմի հնարավոր ամենաուժեղ խաղաձեռքը՝ խաղատանը հաղթելու համար։

Քանի որ այլ խաղացողներ չեն մասնակցում խաղին, խաղատնային պոկերը հրաշալի տարբերակ է խաղը սովորելու համար։ Նոր խաղացողները կարող են սովորել շահող համադրությունները և փորձել տարբեր ռազմավարություններ։

Պոկերում կարևոր է խաղաքարտերի ճիշտ դասավորությունը. ամենաուժեղ խաղաձեռքը շահում է խաղում արված բոլոր խաղադրույքները։ Առնվազն երկու հոգի են անհրաժեշտ խաղը խաղալու համար, իսկ ամենահիմնական կանոնն այն է, որ խաղաքարտերը պետք է պահել ձեզ հնարավորինս մոտ։

Առցանց պոկերին վերաբերող մեր ուղեցույցում կներկայացնենք այս խաղի պատմությունը, ինչպես նաև խաղի առավելություններն ու թերությունները։ Կարևոր է նաև իմանալ խաղացողների կողմից կիրառվող բառապաշարը, որը ներկայացնում ենք առանձին բառացանկով։

Առանձնացրել ենք նաև մի շարք օգտակար բաժիններ, որպեսզի բացատրենք առցանց պոկերի կանոնները, կիսվենք խաղին վերաբերող խորհուրդներով և խաղն սկսելու համար առաջարկենք հստակ քայլեր (հատկապես նրանց համար, ովքեր գործնական խորհուրդներ են փնտրում)։

Այստեղ ներառել ենք նաև համառոտ տեղեկություններ՝ առցանց խաղատնային պոկերի շուրջ քառասուն ամենասիրված տեսակների մասին։ Այս բաժիններից յուրաքանչյուրն իր վերնագիրն ունի, իսկ կարճ բացատրության մեջ նշված է, թե ինչով են խաղերը տարբերվում միմյանցից։ Սա կօգնի ձեզ՝ բացահայտելու նոր և գրավիչ պոկեր խաղեր։

Այն պահին, երբ վստահ լինեք, որ արդեն կարող եք խաղալ իրական գումարով, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր կողմից առաջարկվող առցանց խաղատների ցանկին և դրանց մեկնարկային բոնուսներին։

Մենք նաև պատասխանել ենք հաճախ տրվող հարցերին, որպեսզի օգնենք ձեզ ուշադրություն դարձնել խաղացողներին ամենաշատը հուզող թեմաներին։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ
Խաղերն անվճար խաղալու և սովորելու հնարավորություն
Տարբեր տեսակներ հեշտությամբ փորձելու ազատություն
Խաղատնային բոնուսների առկայություն
Հանգիստ և չափավոր խաղային փորձառություն
Թերություններ
Այնքան գրավիչ չեն, որքան առցանց սլոտերը
Պակասում է իրական խաղատներում առկա շփումը

Պատմությունը

Պոկեր խաղին մարդիկ այսօր ծանոթ են շնորհիվ դրա ամենահայտնի տեսակի, որ կոչվում է Texas Hold 'em, սակայն խաղի պատմությունը շատ ավելի հին է։ Այն առաջին անգամ խաղացել են Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, 1700-ական թվականներին։ Պատմությանը հայտնի են նաև խաղի չինական և պարսկական տարատեսակները։ Հնում խաղին անվանել են «պոկ» (Poque), սակայն ժամանակի ընթացքում անվանումը փոփոխվել է՝ դառնալով «պոկեր»։

Երկու նմանություն կա, որ կարելի է գտնել գրեթե բոլոր ազարտային խաղերի դեպքում։ Առաջինը՝ դրանք ստեղծվել են Եվրոպական միության երկրներում, և երկրորդ՝ դրանք բոլորը Միացյալ Նահանգներ են հասել եվրոպական տարածաշրջանից գաղթածների շնորհիվ։ Նույնը կարելի է ասել պոկերի դեպքում, որը Միացյալ Նահանգների ափեր հասավ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ (1860-ական թթ․) շնորհիվ ֆրանսիացի ճանապարհորդների։ Խաղը միանգամից հանրաճանաչ դարձավ, և շատ արագ ի հայտ եկան դրա նոր տարբերակները՝ Draw և Stud պոկերները։

Այսօր հայտնի Texas Hold ‘em տեսակն ստեղծվել է 20-րդ դարի սկզբին Տեխաս նահանգի Ռոբսթաուն քաղաքում: Սակայն շուրջ հիսուն երկար տարիներ խաղը հետևորդներ չունեցավ։ Ի վերջո, Լաս Վեգասն էր այն վայրը, որտեղ խաղին նոր շունչ հաղորդվեց։ 60-ական թվականների վերջում Golden Nugget կոչվող խաղատունը ներկայացրեց Texas Hold ‘em խաղը, իսկ երկու տարի անց Dune խաղատունը կազմակերպեց Texas Hold ‘em-ի անդրանիկ մրցույթը։ Սա խաղին անհրաժեշտ մեկնարկային այն հարթակն էր, որ ճանաչում բերեց Texas Hold ‘em-ին, և այլևս երբեք հետդարձ չեղավ։

Խաղի տարածմանը զուգահեռ՝ Բինիոն եղբայրները որոշեցին ձեռք բերել այլևս աչքի չընկնող «Ազարտային խաղերի եղբայրություն» միջոցառումը (Gambling Fraternity Convention) և այն դարձնել մեգա իրադարձություն։ Այսօր ամբողջ աշխարհում այդ միջոցառումն ամենամեծն է պոկերի ոլորտում։ Երբ շուրջ 50 տարի առաջ որոշվեց, որ Texas Hold ‘em-ը պետք է լինի հիմնական իրադարձությունը, թերևս, ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ որոշումը պատմություն է կերտելու։

Այդ միջոցառումն անվանվեց «Պոկերի աշխարհի առաջնություն» (World Series of Poker) և հեռարձակվում էր ամբողջ երկրով։ Ի վերջո, երբ համացանցի շնորհիվ պոկերը տեղափոխվեց վիրտուալ հարթակ և հասավ իր միլիարդավոր երկրպագուներին, Texas Hold ‘em-ը դարձավ ամենահայտնի պոկեր խաղը և ընդունվեց ու ճանաչվեց ամբողջ աշխարհում։


Կիրառվող եզրույթները

Blinds - Երկու խաղացողները պետք է պարտադիր խաղադրույքներ կատարեն։ Պարտադիր խաղադրույքները կոչվում են «բլայնդս» (blinds): Այս կանոնը վերաբերում է այն խաղացողներին, ովքեր նստած են խաղարկողի (դիլերի) ձախ կողմում։ Օրինակ, «մեծ խաղադրույք» պետք է կատարի նա, ով նստած է խաղարկողից երկու տեղ դեպի ձախ։ «Փոքր խաղադրույք» կատարում է նա, ով նստած է խաղարկողի ձախ կողմում։

Bluff - Երբ խաղացողը խաղադրույք է կատարում թույլ խաղաձեռքի վրա, որի նպատակն այլ խաղացողներին խաբելն է` ստիպելով ավելի լավ խաղաձեռքեր ունեցողներին լքել խաղը։

Buy-in - Ժետոնների նվազագույն քանակը, որ անհրաժեշտ է խաղին միանալու համար։

Community Cards (Ընդհանուր խաղաքարտեր) - Texas Hold 'em-ում բոլոր խաղացողները կարող են օգտվել 5 ընդհանուր խաղաքարտերից, որոնք բաժանվում են երեսը բաց։

Flop - Առաջին փուլը, որտեղ ընդհանուր խաղաքարտերը (ընդամենը 3 հատ) բաժանվում են բաց վիճակում։

Flush - Նույն տեսակի 5 խաղաքարտեր։

Hole Cards - Փակ խաղաքարտեր, որ բաժանվում են բոլոր խաղացողներին։

Pair - Երկու խաղաքարտեր, որ կարող են զույգ կազմել, օրինակ՝ երկու Թագուհիներ կամ երկու 2-միավորանոց խաղաքարտեր։

Pot - Տվյալ խաղաձեռքի համար տրվող պոտենցիալ շահումը։

Rake - Այն մասնաբաժինը, որ խաղատունն ստանում է պոկերից։ Խաղատունն իր մասնաբաժինը վերցնում է յուրաքանչյուր պոտենցիալ շահումից՝ միջնորդավճարի տեսքով։

River - Ընդհանուր խաղաքարտերից վերջինը, որ բաժանվում է։

Round of Betting - Յուրաքանչյուր փուլի սկզբում խաղացողը որոշում է, թե ինչ քայլ կատարել՝ check (խաղադրույք չկատարել), raise (մեծացնել նախորդ խաղադրույքը), call (ամենաբարձր խաղադրույքին պատասխան խաղադրույք կատարել) կամ fold (խաղադրույք չկատարել և դուրս գալ խաղից)։

Royal Flush - Պոկերում լավագույն, սակայն հազվադեպ հանդիպող խաղաձեռքը։ Այն բաղկացած է ֆլաշից, որը կազմված է Տուզից և ավելի մեծ խաղաքարտերից՝ Վալետից, Ղառի 10-երից, Թագավորից կամ Թագուհուց։

Straight - Որևէ տեսակի 5 հաջորդական խաղաքարտեր, օրինակ՝ Տուզ, 1, 2, 3 և 4։

Trips - Երեք խաղաքարտերի համադրություն, օրինակ՝ երեք 4-եր կամ երեք վալետներ։

Turn - Ընդհանուր խաղաքարտ (community card), որ բաժանելիս չորրորդն է։


Կանոնները

Խաղի մեկնարկը տրվում է, երբ խաղարկողը կամ խաղացողներից որևէ մեկը խառնում է 52 քարտերից բաղկացած խաղաքարտերի կապուկը։ Մեծ պարտադիր խաղադրույքը (big blind), որ սովորաբար ամենափոքրն է, պետք է կատարի խաղարկողից երկու տեղ դեպի ձախ նստած խաղացողը։

Փոքր պարտադիր խաղադրույքը (small blind), որը սովորաբար ամենափոքր խաղադրույքի կեսի չափ է, կատարում է խաղարկողի ձախ կողմում նստած խաղացողը։ Այնուհետև խաղարկողը բոլոր մասնակիցներին տալիս է երկուական խաղաքարտ՝ սկսելով իրենից ձախ նստած խաղացողից։

Խաղն սկսում է նրանից, ով նստած է մեծ պարտադիր խաղադրույք կատարած խաղացողի ձախ կողմում, և ընթանում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Խաղացողը քայլերի մի քանի տարբերակ ունի։ Նա կարող է բարձրացնել խաղադրույքը կամ առավելագույն խաղադրույքին պատասխան խաղադրույք կատարել։ Եթե խաղացողի խաղադրույքն առավելագույն խաղադրույքի չափ է, նա կարող է խաղադրույք չկատարել։ Վերջապես, եթե խաղաքարտերը լավը չեն, խաղացողը կարող է դադարեցնել խաղալը և դուրս գալ խաղից։

Այս պահին սկսում են բաժանել առաջին խաղաձեռքի խաղաքարտերը։ Խաղարկողը բաժանում է առաջին երեք ընդհանուր խաղաքարտերը։ Չորրորդ ընդհանուր խաղաքարտերը բաժանվում է հաջորդ փուլին, երբ ընդունվում են երկրորդ փուլի խաղադրույքները։ Վերջին փուլում բաժանվում է վերջին ընդհանուր խաղաքարտը, որ կոչվում է «river»։ Վերջնական խաղադրույքները կատարելով՝ խաղացողները բացում են իրենց խաղաքարտերը։

Եթե «river» խաղաքարտից հետո (ընդհանուր խաղաքարտերից ամենավերջինը) երկու խաղացող դեռ մնում են խաղում, խաղարկողը բացում է հինգ ընդհանուր խաղաքարտերը՝ որոշելու համար, թե ով է հաղթում։ Շահում է նա, ով ունի հինգ խաղաքարտերից կազմված լավագույն խաղաձեռքը։

Խաղաձեռքերի միավորային արժեքները ներկայացված են ստորև՝

Ռոյալ Ֆլաշ (Royal Flush) - Ուղիղ ֆլաշն է, որ ներառում է Տուզ և ավելի բարձր խաղաքարտեր։

Ուղիղ ֆլաշ (Straight Flush) - Խաղաձեռք, որն ունի նույն դասին պատկանող հինգ հաջորդական խաղաքարտեր։

Four of a Kind - Խաղաձեռք, որն ունի նույն դասին պատկանող չորս խաղաքարտ և մեկ կենտ խաղաքարտ։

Ֆուլ հաուզ (Full House) - Խաղաձեռք, որն ունի միանման երկու խաղաքարտ, և նույն դասին պատկանող երեք խաղաքարտ։

Ֆլաշ (Flush) - Խաղաձեռք՝ նույն դասին պատկանող հինգ խաղաքարտերով։

Ուղիղ (Straight) - Տարբեր դասերի պատկանող հինգ հաջորդական խաղաքարտեր։

Three of a kind - Խաղաձեռք, որտեղ կա երկու միանման խաղաքարտ և նույն դասին պատկանող երեք խաղաքարտ։

Երկու զույգ (Two pairs) - Այս խաղաձեռքն ունի մեկ կենտ խաղաքարտ և երկու զույգ խաղաքարտեր, որոնք նույն արժեքն ունեն։

Զույգ (Pair) - Խաղաձեռք, որտեղ երկու խաղաքարտեր նույն արժեքն ունեն։

High Card - Եթե ոչ մի մասնակցի չի հաջողվում ունենալ Զույգ կամ ավելի բարձր խաղաձեռք, ապա հաղթում է ամենամեծ խաղաքարտ ունեցող խաղացողը։ Հաշվարկն սկսում է Տուզից։


Ռազմավարությունը

Այստեղ ի մի ենք բերել լավագույն խորհուրդներն ու ռազմավարությունները, որպեսզի նոր խաղացողներին օգնենք հմտանալ առցանց պոկեր խաղում։ Հետևեք այս կանոններին՝ ձեր խաղը բարելավելու համար․

Սովորեք, թե որոնք են ամենաուժեղ խաղաձեռքերը տվյալ խաղի համար

Երբ գիտեք՝ ինչպիսին է ձեր խաղաձեռքը (թո՞ւյլ է, թե՞ ուժեղ), ապա կարող եք որոշել՝ ինչ քայլեր անել խաղի ընթացքում։ Երբեմն խաղը դադարեցնելն ու հաջորդ խաղին անցնելը լավագույն տարբերակն է։

Իմացեք յուրաքանչյուր հաղթող խաղաձեռքի համար տրվող շահումները

Մի՛ փորձեք մշտապես լավագույն խաղաձեռքը կազմել. փոքր խաղաձեռքերով կանոնավոր կերպով հաղթելը երկարաժամկետ կտրվածքով կարող է ավելի շահավետ լինել, քան ինքնամոռաց խաղալը՝ հուսալով, որ կունենաք խոշոր շահում։

Տարբեր ռազմավարություններ սովորեք

Եթե խաղատնային պոկեր խաղում նորեկ եք, սովորեք խաղադրույքների տեսակները և խաղալու հետ կապված տարբեր ռազմավարություններ։ Սա ձեզ կօգնի ճանաչել կարևոր խաղաձեռքերը և հաշվել այլ խաղաձեռքեր կազմելու հնարավորությունը։ Այս ամենը շահումներ չի երաշխավորում, սակայն գերազանց միջոց է՝ պոկեր խաղաձեռքերը սովորելու համար։

Սովորեք՝ երբ բարձրացնել խաղադրույքը

Caribbean Stud Poker-ում պրոֆեսիոնալ խաղացողները խորհուրդ են տալիս բարձրացնել խաղադրույքը, եթե ունեք «Զույգ» կամ ավելի բարձր խաղաձեռք։ Իսկ եթե ձեզ թույլ խաղաձեռք է բաժին հասել, ճիշտ կլինի դուրս գալ խաղից։

Իմացեք, թե երբ և ինչպես են շահումները փոփոխվում

Cyber Stud Poker-ում հաղթող խաղաձեռք ունենալը դեռ շահումներ չի երաշխավորում։ Եթե խաղարկողը չունի Տուզ կամ Թագավոր, նշանակում է՝ նրա խաղաձեռքը պայմաններին չի համապատասխանում, և սա փոքրացնում է ձեր շահումների չափը։

Մեկ խաղաձեռքով հաղթելը բավարար չէ

Pai Gow-ն խաղատնային պոկեր խաղ է, որը պահանջում է ձեր ունեցած խաղաքարտերով երկու խաղաձեռք կազմել, ընդ որում՝ ձեր երկու խաղաձեռքերն էլ պետք է հաղթեն խաղարկողի խաղաձեռքերին։

Եթե նորեկ եք, խուսափեք HORSE խաղալուց

HORSE կոչվող պոկեր խաղը ոչ թե մեկ խաղ է, այլ հինգ խաղերի շարք է, որոնք խաղում են ֆիքսված հաջորդականությամբ։ HORSE-ում հաջողությամբ խաղալու համար պետք է սովորեք հետևյալ խաղերի կանոնները՝ Fixed Limit Hold 'em, Fixed Limit Omaha Hi/Lo, Razz (Seven Card Stud Low), Seven Card Stud (High Only) և Seven Card Stud Hi/Lo։

Խորհուրդներ

Կարևոր է հստակ պատկերացնել, թե որոնք ենք խաղատնային պոկերի հնարավոր լավագույն խաղաձեռքերը։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն՝ ձեզ բաժին հասած խաղաձեռքերից քաղելու առավելագույնը՝ անկախ նրանից, թե խաղի որ տարբերակն եք ընտրել։

Ինչպես սկսել

Առցանց խաղատնային պոկեր խաղալն ավելի դյուրին է, քան կարծում եք։ Եթե նախկինում առցանց սլոտեր եք խաղացել կամ չեք փորձել թղթախաղի որևէ տեսակ, պոկեր խաղալը կարող է դժվար թվալ։ Սակայն ամեն ինչ արագ ու հեշտ կլինի, եթե հետևեք մեր կողմից խորհուրդ տրվող մի քանի պարզ քայլերի։

1 Փորձը կօգնի հմտանալ խաղում

Ուժեղ և թույլ խաղաքարտերն իրարից հեշտությամբ տարբերակելը հմտություն է, որը միայն փորձով կարող եք ձեռք բերել։ Ուստի օգտվեք անվճար խաղի հնարավորությունից և պոկեր խաղերի համար տրվող բոնուսներից, որպեսզի հնարավորինս շատ պարապեք խաղը։

2 Ընտրեք վստահելի առցանց խաղատուն

Հեղինակավոր առցանց խաղատանը միանալով՝ դուք կկարողանաք խաղալ խաղատնային պոկեր խաղեր, որոնց դեպքում շահումները վստահելի են, իսկ արդյունքները՝ արդար։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում այս խաղատներում կգտնեք ուղեցույցներ և օժանդակ նյութեր։

3 Առցանց պոկեր խաղալու համար ստացեք բոնուս

Նախքան իրական գումարով խաղալը, դիմեք՝ մեկնարկային բոնուս ստանալու համար, որպեսզի մեծացնեք ձեր խաղագումարը, ավելի երկար խաղաք և ծանոթանաք կիրառվող խաղաձեռքերին։

4 Սկսեք խաղալը

Կանոններին ծանոթանալուց և ձեր խաղագումարն ավելացնելուց հետո ընտրեք պոկեր խաղը և նստեք սեղանի շուրջ։ Խաղադրույք կատարեք և սեղմեք կոճակը։ Այժմ կարող եք խաղալ այն խաղը, որ սովորում էիք մինչև այս պահը։

5 Իմացեք ձեր խաղաքարտերը և սովորեք արդեն գրանցած արդյունքներից

Ուշադիր նայեք ձեր խաղաքարտերին և հետևեք շահումների աղյուսակին՝ համապատասխանություններ գտնելու համար։ Հետևողական լինելու դեպքում կկարողանաք այնպիսի քայլեր անել, որոնք կմեծացնեն դրական արդյունք ունենալու հավանականությունը։

Տերմինաբանություն

Առցանց պոկերին վերաբերող մեր պարզ բառացանկի շնորհիվ դուք կիմանաք, թե կոնկրետ ինչպես են խաղում խաղը, և կծանոթանաք խաղին բնորոշ լեզվին, որ կիրառում են ավելի փորձառու խաղացողները։

Պոկերի բառացանկ

Պոկերի տեսակները

Ներկայացնում ենք պոկեր խաղի մոտ քառասուն ամենասիրված տեսակները, որոնք խաղացողները վայելում են ամբողջ աշխարհում։

Ante Up 21 Blackjack

Այս տարբերակը երկու խաղերի արտասովոր խառնուրդ է, որտեղ դուք խաղում եք բլեքջեք, բայց կատարում եք պոկերին բնորոշ կողմնակի խաղադրույք։ Պոկերի կողմնակի խաղադրույքն ունի պարտադիր բաղադրիչ և հնարավորություն է տալիս՝ շահելու հավելյալ $10,000 բոնուս։

Պոկեր

Խաղատնային պոկեր խաղերը հասանելի են ու սիրված, քանի որ դրանք խաղում են մեկ խաղացողով, իսկ շահելն ու պարտվելը որոշվում են պոկերի հայտնի խաղաձեռքերի հիման վրա։

Լայվ պոկեր (Live Poker)

Լայվ խաղատնային պոկեր խաղերն ստեղծվել են մեկ խաղացողով պոկերի բնական էվոլյուցիայի արդյունքում։ Այս խաղերը խաղում են լայվ դիլեր խաղատներում, որտեղ խաղում եք իրական խաղարկողի դեմ՝ փորձելով կազմել ամենաուժեղ խաղաձեռքը և ստանալ շահումը։

Pai Gow

Չինական Pai Gow խաղի առցանց տարբերակն է, որտեղ պահանջվում է յոթ խաղաքարտերից երկու խաղաձեռք կազմել։ Հինգ և երկու քարտերից բաղկացած ձեր խաղաձեռքերը պետք է հաղթեն խաղարկողի երկու խաղաձեռքերին, որպեսզի շահեք խաղը։ Միայն մեկ խաղաձեռքով հաղթելու դեպքում խաղի տվյալ փուլն ավարտվում է ոչ ոքի։

Red Dog

Red Dog պոկերը պարզ թղթախաղ է, որտեղ խաղարկողը (դիլեր) սեղանին դնում է երկու խաղաքարտ, և խաղացողը խաղադրույքներ է կատարում՝ փորձելով գուշակել, թե արդյոք երրորդ խաղաքարտի արժեքը կլինի այդ երկուսի մեջտեղում։ Շահումները տրվում են ըստ սպրեդի («սպրեդը» առաջին երկու խաղաքարտերի միջև եղած խաղաքարտերի քանակն է)։

Texas Hold 'em

Texas Hold 'em-ի այս տարբերակը նաև կոչվում է խաղատնային Hold 'em։ Խաղը խաղում են միայն խաղատան դեմ՝ առանց հավելյալ խաղացողների։ Խաղացողը և խաղարկողն ստանում են երկու փակ խաղաքարտեր (hole cards) և օգտվում են ընդհանուր խաղաքարտերից (community cards)՝ հնարավոր լավագույն խաղաձեռքը կազմելու համար։

Լայվ Texas Hold 'em

Լայվ դիլեր խաղերի ի հայտ գալուց հետո խաղատնային Hold 'em խաղը ժամանակակից փոփոխությունների ենթարկվեց։ Խաղում կանոնները նույնն են, ինչ մեկ խաղացողով տարբերակի դեպքում, սակայն Լայվ Texas Hold 'em-ի սեղանի մոտ մի քանի խաղացողներ են խաղում։ Նրանք չեն կարող կիսվել իրենց խաղաձեռքերով կամ նոր խաղաքարտեր վերցնել։

Bullfight

Չինական Niu Niu խաղի հիմքով ստեղծված Bullfight խաղում իրար դեմ խաղում են երկու խաղացողներ՝ իրենց խաղադրույքներով։ Կարմիր ցուլը (the Red Bull) և սև ցուլը (Black Bull) ստանում են հինգական խաղաքարտ։ Միավորները հաշվում են նույն ձևով, ինչ բակարայում. հաղթող է այն խաղաձեռքը, որի ընդհանուր միավորն ամենամոտն է 9 թվին։

3 Card Poker

Խաղատնային այս պոկերը խաղում են միայն խաղարկողը (դիլեր) և խաղացողը։ Նրանցից յուրաքանչյուրն ստանում է երեքական խաղաքարտ և խաղադրույքներ է կատարում։ Երբ խաղադրույքները կատարված են, խաղաքարտերը բացվում են, և հայտնի է դառնում, թե ով է հաղթել խաղի տվյալ փուլը (ռաունդը)։

Caribbean Stud Poker

Խաղը կոչվում է նաև Casino Stud poker։ Այստեղ գործում են նույն կանոնները, ինչ հինգ խաղաքարտերով stud poke-ում։ Սակայն խաղի այս տարբերակում մեկ խաղացող է մասնակցում, ով խաղում է ոչ թե այլ խաղացողների, այլ խաղատան դեմ։

Live Caribbean Stud Poker

Ինչպես խաղի՝ մեկ խաղացողով տեսակում, խաղացողներն ստանում են հինգ խաղաքարտ, որոնցով պետք է մրցեն իրական խաղարկողի (դիլեր) հետ։ Դուք էլի մրցում եք խաղատան և այլ խաղացողների հետ, սակայն այստեղ հնարավորություն ունեք նաև կողմնակի խաղադրույքներ կատարել, իսկ Ռոյալ Ֆլաշի դեպքում աճող ջեքփոթ շահել։

Cyber Stud Poker

Հինգ խաղաքարտերով այս պոկեր խաղը խաղում են խաղարկողի և որևէ վայրի խաղաքարտի դեմ։ Նպատակը Ռոյալ Ֆլաշ խաղաձեռք կազմելն է, որի դեպքում ստանում եք հնարավոր ամենամեծ շահումը՝ ձեր խաղադրույքի 200-ապատիկը։ Ընդ որում՝ խաղարկողի խաղաձեռքը պետք է համապատասխանի նշված պահանջներին, այլապես ձեր շահումը կկրճատվի։

Poker Ride

Այս խաղատնային պոկեր խաղում ուշադրությունը բացառապես ընդհանուր խաղաքարտերի (community cards) վրա է, քանի որ ոչ մի փակ խաղաքարտ չի բաժանվում։ Յուրաքանչյուր նոր խաղաքարտի հետ կարող եք կա՛մ ամենաբարձր խաղադրույքին պատասխան խաղադրույք կատարել (call), կա՛մ մեծացնել նախորդ խաղադրույքը (raise)։ Խաղացողները կարող են նաև կողմնակի խաղադրույք կատարել՝ աճող ջեքփոթ շահելու համար։

Hold Em High

Texas Hold 'em-ի տարատեսակ է․ պարզապես այստեղ խաղադրույքներն են բարձր։ Խաղաձեռքի արժեքն ու կատարվող խաղադրույքների չափը էականորեն ավելի մեծ են։

Tequila Poker

Սա մեկ այլ պոկեր խաղ է, որը միահյուսված է բլեքջեքին՝ յուրահատուկ խաղային փորձառություն պարգևելու համար։ Tequila Poker-ում անհրաժեշտ է հավաքել ամենաուժեղ խաղաձեռքը՝ կազմված հինգ խաղաքարտերից, մինչդեռ High Tequila-ում կարևոր են ձեր ընդհանուր խաղաքարտերի միավորները, քանի որ դրանք են որոշում, թե ով է հաղթում։

Let It Ride

Let It Ride-ը, որը հայտնի է նաև Let' Em Ride անվամբ, փոխում է պոկերի խաղաձեռք կազմելու բանաձևը։ Այստեղ խաղացողին առաջարկվում է լավագույն խաղաձեռքը կազմել՝ օգտվելով երեք փակ խաղաքարտերից և միայն երկու ընդհանուր քարտերից։

Side Bet City

Այս խաղը խաղում են իրական խաղարկողի հետ (live dealer): Խաղարկողը խաղաքարտերը դնում է սեղանին այնպես, որ դրանք կազմեն 3, 5 և 7-քարտանի խաղաձեռքեր։ Այնուհետև խաղացողը խաղադրույք է կատարում, թե սրանցից որը կպարտվի, կամ ընտրում է չորրորդ՝ «ոչ մեկը չի հաղթի» տարբերակը։

Stud Poker

Այս խաղը կոչվում է նաև Casino Stud, որը Five Card Stud պոկերի տարատեսակներից մեկն է։ Խաղացողը խաղում է ընդդեմ խաղարկողի՝ փորձելով կազմել հինգ խաղաքարտից բաղկացած լավագույն խաղաձեռքը։

Live Stud Poker

Casino Stud պոկերի տարատեսակներից է, որ խաղում են իրական խաղարկողի հետ։ Կանոնները նույնն են, ինչ մեկ խաղացողով տարբերակի դեպքում, որտեղ դուք խաղում եք խաղարկողի դեմ։ Live Stud Poker-ում կարող եք մի քանի կողմնակի խաղադրույքներ կատարել, ինչպես նաև հնարավորություն ունեք՝ շահելու աճող ջեքփոթ։

2-7 Triple Draw

2-7 Triple Draw խաղը հինգ խաղաքարտերով պոկեր խաղ է, որտեղ հաղթում է ամենափոքր արժեք ունեցող խաղաձեռքը։ Խաղաձեռքը կազմելու համար կիրառվում են մնացած փակ և ընդհանուր խաղաքարտերը։

2-7 Single Draw

Այս մեկը խաղում են նույն կերպ, ինչ 2-7 Triple Draw խաղը։ Միակ տարբերությունն այն է, որ խաղացողները կարող են մեկ անգամ չեղարկել և կրկին ստանալ իրենց փակ խաղաքարտերը։

8-Game Mix

Այս խաղն իրենից ներկայացնում է պոկերի խառը տեսակ։ 8-Game Mix հիմնականում խաղում են փորձառու խաղացողները, քանի որ այն պահանջում է միանգամից մի շարք խաղերի իմացություն՝ Triple Draw, Limit Hold 'em, Omaha Hi-Lo 8 or Better, Razz, Seven Card Stud, Stud Hi-Lo 8 or Better, No-Limit Hold 'em և Pot-Limit Omaha.

Badugi

Պոկեր թղթախաղի սիրահարները կհավանեն նաև Badugi խաղը։ Այստեղ խաղացողները կարող են վերցնել մինչև չորս խաղաքարտ, իսկ ամենաուժեղ խաղաձեռքը չպետք է ունենա կրկնվող խաղաքարտեր (այսինքն՝ խաղաքարտեր, որ նույն դասին կամ կարգին են պատկանում)։

Fast-Fold Poker

Fast-Fold Poker-ը (կոչվում է նաև Zoom կամ Rush պոկեր) ավանդական պոկեր խաղ է՝ մեկ էական տարբերությամբ․ երբ կանգնում եք (fold), միանգամից հայտնվում եք նոր սեղանի մոտ, և ձեզ խաղալու համար նոր խաղաձեռք է բաժանվում։ Խաղը շարունակելու համար սպասելու կարիք չկա։

Five Card Draw

Այս խաղը խաղատնային պոկերի մեկ այլ տարբերակ է, որի հիմքում թույլ խաղաքարտեր չեղարկելու կանոնն է։ Խաղացողները հինգ փակ խաղաքարտ են ստանում և չեղարկում են դրանցից երեքը։ Շահող է համարվում այն լավագույն ձեռքը, որը կազմում եք՝ օգտվելով երկու փակ և հինգ ընդհանուր խաղաքարտերից։

HORSE

HORSE-ը հետաքրքրիր, բայց նաև մի փոքր շփոթեցնող պոկեր խաղ է, որը բաղկացած է Hold 'em, Omaha Hi/Lo, Razz, Seven Card Stud և Stud Hi/Lo խաղերից։ Յուրաքանչյուր փուլում խաղում եք այս խաղերից մեկը՝ այստեղ նշած հերթականությամբ։

Irish Poker

Խաղատնային պոկերի այս տարբերակում խաղը փոխվում է Omaha-ից Texas Hold 'em-ի։ Յուրաքանչյուր փուլն սկսվում է չորս փակ խաղաքարտերով, սակայն վերջում չորսից երկուսն այլևս խաղի մեջ չեն։ Դուք պետք է փորձեք լավագույն հինգքարտանի խաղաձեռքը կազմել՝ մնացած փակ խաղաքարտից և հինգ ընդհանուր խաղաքարտերից։

Open Face Chinese Poker

Խաղատնային պոկեր խաղերի շարքում սա այն տարբերակներից է, որտեղ թվով ամենաշատ խաղաքարտերն են օգտագործվում։ Խաղացողները 13 խաղաքարտ են վերցնում՝ երեք խաղաձեռք կազմելու համար (վերին, միջին և ստորին)։ Այս խաղաձեռքերն ունեն իրենց միավորային արժեքը․ վերին խաղաձեռքն ամենափոքրն է, որին հաջորդում է միջին խաղաձեռքը, իսկ ստորին խաղաձեռքն ամենամեծն է։

Pineapple Poker

Պոկերի այս տարատեսակում կիրառվում են Texas Hold 'em-ի նույն խաղաձեռքերը, սակայն խաղացողն ստանում է երեք փակ խաղաքարտ և կարող է պահել լավագույն երկուսը՝ չեղարկելով երրորդը։

Razz

Լավագույն խաղաձեռքը կազմելու փոխարեն Razz-ում խաղացողները պետք է փորձեն կազմել ամենացածր արժեքով հինգքարտանի խաղաձեռքը։ Խաղացողներն ստանում են երկու փակ խաղաքարտեր և հինգ խաղաքարտ՝ քարտերի ընդհանուր կապուկից։

Short Deck Hold 'em

Short Deck Hold 'em-ը խաղում են առանց 2, 3, 4 և 5 խաղաքարտերի, ինչը նշանակում է, որ խաղում կիրառվում է 36 խաղաքարտերից բաղկացած կապուկ։ Խաղացողներն ստանում են երկու փակ խաղաքարտ։ Ընդհանուր խաղաքարտերից ստանալով հինգ խաղաքարտ՝ նրանք փորձում են կազմել ամենաուժեղ խաղաձեռքը։

Հաշվել խաղատան բոնուսը

Խաղատներ Բոնուս Նվազագույն դեպոզիտ ԽՊ Վճարման տարբերակները Ստանալ բոնուս
Joo Casino
€1,000 + 100 Անվճար սփիններ
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
€20 50x (Բոնուս + Դեպոզիտ)
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
Bet2u Casino
€600
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
€20 40x (Բոնուս + Դեպոզիտ)
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
MagicalSpin Casino
€500
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
€20 30x (Բոնուս + Դեպոզիտ)
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
All Slots Casino
€500
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
€10 35x (Բոնուս + Դեպոզիտ)
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
LiliBet Casino
€500
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
€20 30x (Բոնուս + Դեպոզիտ)
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։

Մեր սիրելի խաղատունը

Հաստատված Հաստատված
Սիրված
Տաք Տաք

Vulkan Vegas Casino

9.8
Լավագույնը նրանց համար, ովքեր խաղում են
Պտտախաղ
Բլեքջեք
Սլոտեր
Առկա են ավելի քան 3994 խաղեր

Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։

Մեծ աճող ջեքփոթներ։

24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։

Հասանելի են բազմաթիվ արժույթներ։

Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։


Հաղթելու տոկոսը
97.8%
Կանխիկացման արագություն
1 - 2 օր
Առանձնահատկություններ
3D խաղեր
Արկադային խաղեր
Ավտոմատ խաղ
ֆիրմային խաղեր
12 ավելին
Վճարման տարբերակները

120% Պատասխան Բոնուս մինչև €500 + 70 Անվճար Սփին

Մեկնարկային բոնուս

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։

Հաճախ տրվող հարցեր

Լավագույն խաղատան ընտրությունը կախված է ձեր անհատական նախասիրություններից։ Մենք խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի կայքեր, որոնք առաջարկում են ձեր փնտրած խաղերը, լավագույն բոնուսները և ապահովում են արդար խաղի համար բոլոր պայմանները։

Այո՛, այս խաղերն օրինական են։ Այն խաղատները, որ մենք ենք խորհուրդ տալիս, արտոնագրված են և կանոնակարգվում են ոլորտում հայտնի միջազգային մարմինների կողմից։ Սա նշանակում է, որ խաղերը նույնպես արտոնագրված և հաստատված են։

Այո՛, պոկեր խաղերը կարող եք խաղալ բոլոր սարքերով՝ Windows, Apple և Android։

Այո՛։ Այն խաղատները, որ մենք ենք խորհուրդ տալիս, առաջարկում են իրական գումարով պոկեր խաղեր։

Խաղատնային պոկեր խաղերում խաղաձեռքերը և խաղաքարտերի դասակարգումը նույնն են, ինչ իրական պոկեր խաղերում, սակայն այս դեպքում դուք խաղում եք խաղատան դեմ։

Ո՛չ, նման երաշխիք չկա։ Խաղադրույք կատարելիս ռազմավարություն կիրառելն օգտակար է՝ որպես խաղի կանոնները սովորելու միջոց, քանի որ ռազմավարությունների հիմքում տարբեր խաղաձեռքերի առանձնահատկություններն ու արդյունքներն են։ Սակայն փորձառու խաղացողները, որպես կանոն, չեն օգտվում սրանցից։

Ո՛չ։ Խաղատնային պոկեր խաղերում մեկ խաղի ընթացքում կիրառվում են մինչև ութ կապուկներ, ընդ որում՝ յուրաքանչյուր խաղաձեռքի սկզբում կապուկի խաղաքարտերը խառնվում են։

Լավագույն խաղատնային պոկեր խաղի ընտրությունը կախված է ձեր անհատական նախասիրություններից։ Մենք խորհուրդ ենք տալիս կարդալ խաղերի՝ մեր կազմած նկարագրությունները, այնուհետև անվճար փորձել այդ խաղերը և հետո միայն ընտրել ձեզ ամենահարմար տարբերակները։

Ո՛չ։ Մեր կայքում ներկայացված բոլոր խաղատներն արտոնագրված են և կանոնակարգվում են առցանց ազարտային ոլորտում հայտնի միջազգային մարմինների կողմից, որոնք ստուգում են խաղատան գործունեությունը, այդ թվում այն, որ խաղերի արդյունքները ճշգրիտ լինեն։

Բացահայտե՛ք ավելին

Բիթքոյնով խաղալու խաղատներ

Բիթքոյն խաղատների ամբողջական ուղեցույց, որտեղ ներկայացնում ենք բիթքոյն ընդունող առցանց խաղատներ և բլոքչեյնով աշխատող խաղեր։ Առաջատար առցանց խաղատներն այժմ ընդունում են կրիպտոարժույթներ, որոնցից է բիթքոյնը (BTC):

Կարդալ ավելին

Խաղատնային բոնուս կոդեր

Ուղեցույց՝ առցանց խաղատների լավագույն բոնուս կոդերի վերաբերյալ։ Երբ գրանցվում եք առցանց խաղատանը, իմացեք՝ ինչպես դիմել բոնուս կոդեր ստանալու համար, ինչպես օգտագործել կտրոններն անվճար խաղի, սլոտի անվճար պտույտների, հետվճարի ստացման և վերալիցքավորման բոնուսների համար, և ինչպես փորձել որևէ խաղատուն։

Կարդալ ավելին

Թրենդային խաղատներ

Բացահայտեք Հայաստանի ամենաթրենդային առցանց խաղատները և իմացեք, թե որ խաղատներն են ավելի ու ավելի հայտնի դառնում և որոնք են հետաքրքրում ձեզ նման խաղացողներին: Հետևեք նորություններին և իմացեք զարմանալի առցանց խաղատնային խաղերի և առաջարկների մասին:

Կարդալ ավելին

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին