Կիբերսպորտի (Esports) ոլորտն աճում է հսկայական արագությամբ։ Լինեք փորձառու խաղացող, թե նորեկ, արժե իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում Dota 2, LoL, CS:GO և Fortnite խաղադրույքները։ Մեր ուղեցույցն ամբողջական տեղեկատվություն կտրամադրի կիբերսպորտի լավագույն կայքերի, խաղերի ժանրերի ու տեսակների մասին և կներկայացնի, թե ինչպես սկսել խաղադրույքներ կատարել կիբերսպորտաձևերի համար։ Բացի այդ, այս ուղեցույցում մեր փորձագետները կներկայացնեն կիբերսպորտի լավագույն կայքերի վերլուծություններն ու վարկանիշները։
Էլ․ սպորտը կամ Esport-ը, որ կիբերսպորտի կարճ տարբերակն է, կարող է խրթին թվալ, սակայն այն նման է մյուս բոլոր սպորտային խաղադրույքներին։ Այստեղ կան երկրպագուներ, ովքեր հետևում են թիմերին/անհատներին, դիտում են մրցաշարեր, իսկ հետո խաղադրույքներ են կատարում, թե ով կհաղթի բազմաօգտատեր վիդեո խաղի մրցույթը։ Այլ կերպ ասած՝ կիբերսպորտաձևերը վիդեո խաղեր են, որոնք անցկացվում են կազմակերպված, մրցունակ միջավայրում։ Պրոֆեսիոնալ խաղացողներն իրար հետ մրցում են որպես թիմեր կամ անհատներ՝ մասնակցելով մրցաշարերի (լիգաների) և խաղալով այնպիսի խաղեր, ինչպիսիք են Call of Duty-ն, The Counter-Strike Series-ը, League of Legends-ը, Fortnite-ը և այլն։
Մինչև 2000-ականների վերջերը, վիդեո խաղեր ասելով՝ հիմնականում հասկանում էին այն, երբ խաղացողները մրցում էին առցանց սիրողական մրցումներում։ Սակայն իրադարձությունները հեռարձակվում էին ուղիղ կապով, ինչի շնորհիվ կիբերսպորտաձևերը մեծապես տարածվեցին աշխարհով մեկ։
Արդեն մոտ 2010 թվականին վիդեո խաղերի ոլորտում կային պրոֆեսիոնալ խաղացողներ, ովքեր մասնակցում էին կազմակերպված մրցույթներում, իսկ մրցաշարերին և լիգաներին ներկա էր գտնվում մեծ թվով հանդիսատես։
Այսօր կիբերսպորտն իրենից ներկայացնում է լավ կազմակերպված սպորտային միջոցառում։ Ընդ որում՝ ծրագրավորման ընկերություններն ակտիվորեն ներգրավված են ոչ միայն խաղերի նախագծման մեջ, այլև մասնակցում են մրցաշարերի, մրցույթների և շատ այլ միջոցառումների ֆինանսավորմանը։
Հազարավոր սպորտային բուքմեյքերներ առաջարկում են վիդեո և կոնսոլային խաղադրույքներ կիբերսպորտաձևերի համար, ինչը կարող է շփոթեցնել սկսնակ խաղացողներին։ OnlineCasinoReports-ում մենք փորձել ենք ներկայացնել բոլոր մանրամասները և ընդգծել՝ ինչ պետք է իմանաք, որպեսզի սկսեք վայելել կիբերսպորտը և խաղադրույքներ կատարել առցանց։
Ինչպես այլ սպորտաձևերի համար խաղադրույք կատարելիս, այս դեպքում նույնպես պետք է բացել Կիբերսպորտ (esports) բաժինը, որը պետք է նշված և դասակարգված լինի, ընտրեք սպորտի ժանրը, որից հետո ընտրեք այն խաղը, որ գրավիչ գործակիցներ ունի։ Վերջում պետք է ընտրել նաև խաղադրույքի տեսակը (ինչպես «մրցաշարեր» կամ «մրցաշարի հաղթող» և կատարեք խաղադրույքը։
Խաղադրույքներ ընդունող կայքերից շատերն առաջարկում են հրաշալի մեկնարկային բոնուսներ և ակցիաներ և պարգևատրում են հավատարիմ խաղացողներին։ Ավելին, կիբերսպորտի այն կայքերը, որոնք մենք ենք առաջարկում, ունեն մեր հաստատման կնիքը։ Մենք սպորտային բուքմեյքերի գործունեությունը քննում ենք՝ համաձայն սահմանված խիստ չափանիշների, և խորհուրդ ենք տալիս միայն այն կայքերը, որոնք կանոնակարգվում են ազարտային խաղերին վերաբերող խիստ օրենքներով և ապահով են խաղադրույք կատարելու համար։
Վերջին տարիներին կիբերսպորտաձևերը մեծ թափով զարգանում են և արդեն իսկ սիրվել են խաղացողների կողմից, սակայն ոչ բոլոր սպորտային բուքմեյքերներն են հասցնում հետևել այս թրենդին։ Ներկայացնում ենք մեր կողմից խորհուրդ տրվող լավագույն կայքերը, որոնք առաջարկում են կիբերսպորտաձևեր։
Կիբերսպորտի տարածումը հանգեցրել է մեծ թվով բուքմեյքերների ի հայտ գալուն, որոնք առաջարկում են խաղադրույքներ կատարել վիդեո խաղերի համար։ Արժանի թիմակից գտնելու հարցն այլևս արդիական չէ. խաղացողներն արդեն ստիպված են կողմնորոշվել առաջարկվող մեծ ընտրության մեջ։ Ճիշտ որոշում կլինի ընտրել արտոնագրված և կանոնակարգվող բուքմեյքերներից մեկը. պարզապես որևէ պատճառ չկա ռիսկի դիմելու, երբ դաշտում այդքան մեծ թվով կիբերսպորտի կայքեր կան։ Ավելին, վճարման տարբերակների հուսալիությունը և արագությունը պետք է լինեն առաջնահերթ չափորոշիչներ, երբ կիբերսպորտում խաղադրույք կատարելու համար կայք եք փնտրում։
Ցանկացած վստահելի կիբերսպորտային բուքմեյքեր առաջարկում է լայվ խաղադրույքներ կատարելու հնարավորություն ամենասիրված խաղերի համար։ Լավագույն բուքմեյքերներն ունեն նաև ուղիղ հեռարձակման հնարավորություն իրենց կայքերի համար, ուստի ստիպված չեք լինի օգտվել YouTube-ի կամ Twitch-ի հարթակներից։
Մեկ այլ գործոն, որ պետք է հաշվի առնել բուքմեյքեր ընտրելիս, հիմնական և հատուկ խաղերի համար առաջարկվող գործակիցների որակն է։ Փնտրեք խաղադրույքների լայն ընտրություն, հատկապես առաջատար խաղերի համար, ինչպիսիք են՝ League of Legends-ը, Dota 2-ը, Call of Duty-ին կամ CS:GO-ն։
Երբ խոսքը վերաբերում է ժողովրդականությանը և համաշխարհային հասանելիությանը, առանձնանում են երեք խաղային ժանրեր։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վայելում են այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ «բազմաօգտատեր առցանց մենամարտեր» (Multiplayer Online Battle Arena), հրաձգություն (first-person shooters) և ռազմավարական խաղեր՝ իրական ժամանակում (real-time strategy games)։
Առցանց գործիքների շնորհիվ հեշտ է հասկանալը, թե ինչ տարածվածություն ունի այս կամ այն կիբերսպորտի տեսակը։ Կախված յուրաքանչյուր խաղի հեռարձակման ժամերի քանակից, հատկապես YouTube-ում, Twitch-ում և այլ հարթակներում, կիբերսպորտի թվատախտակները (EsportsCharts) մշտապես թարմացվող փաստացի տվյալներ են հաղորդում և ներկայացնում են ամենամեծ լսարան ունեցող կիբերսպորտաձևերը։
Ըստ վիճակագրության՝ ամենամեծ լսարան ունեցող կիբերսպորտաձևերն են՝ League of Legends-ը (ավելի քան 500 միլիոն ժամ), Counter-Strike Global Offensive-ը, Dota 2-ը, Overwatch-ը և Arena of Valor-ը (ավելի քան 70 միլիոն ժամ)։
Առցանց հեռարձակումը կիբերսպորտի աճի և տարածվածության համար դարձել է առանցքային։ Դիտողների 85%-ն արական սեռի, իսկ 15%-ն իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ տարիքային շեմն ընդգրկում է 18-34 տարեկան մարդկանց։
Վերջին տարիներին խոշոր մրցանակային ֆոնդեր են առաջարկվում, իսկ մրցաշարերի հաղթողներն ստանում են մի քանի միլիոն դոլարի շահումներ։ Ահա ընթացիկ լավագույն հինգ խաղերը, որոնք ամենամեծ մրցանակային ֆոնդն ունեն, և որոշ վիճակագրություն, որ մենք կարողացել ենք առանձնացնել՝
Կարգ |
Խաղ |
Մրցանակային ֆոնդ |
Խաղացողներ |
Մրցաշարեր |
#1 |
Dota 2 |
$280,803,508 |
4272 |
1619 |
#2 |
CS:GO |
$131,355,230 |
14748 |
6120 |
#3 |
Fortnite |
$111,339,316 |
4931 |
750 |
#4 |
League of Legends |
$90,515,461 |
8076 |
2677 |
#5 |
Arena of Valor |
$44,681,469 |
976 |
97 |
Կիբերսպորտաձևեր առաջարկող կայքերից շատերը, որոնք տալիս են խաղադրույքներ կատարելու հնարավորություն, ունեն առանձին բաժին կիբերսպորտային մրցաշարերի համար, որոնք նշված և դասակարգված են ըստ ժանրերի, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել դրանք։ Ժանրերը տարբեր են՝ հրաձգություն, իրական ժամանակում ռազմավարական խաղեր, մի քանի խաղացողով խաղեր (բազմաօգտատեր խաղեր) և այլն։ Ներկայացնում ենք կիբերսպորտին առնչվող վիդեո խաղերի ամենասիրված ժանրերը՝
Խաղը |
Նկարագրությունը |
MOBA |
Բազմաօգտատեր առցանց մենամարտերը (multiplayer online battle arena) ունեն ամենամեծ թվով խաղացողները և ամենախոշոր մրցանակներով մրցաշարերը։ League of Legends-ը և Dota 2-ը երկու ամենից սիրված խաղերն են այս ժանրում։ |
FPS |
Հրաձգային խաղերից (first-person shooter games) ամենասիրվածներն են Counter-Strike Global Offensive (CS:GO) և Call of Duty խաղերը, իսկ Overwatch և Valorant խաղերն ունեն մարտավարական տարրեր։ |
RTS |
StarCraft 2-ն իրական ժամանակում ռազմավարական խաղ է (real-time strategy game), որտեղ լավագույն պրոֆեսիոնալ խաղացողները Հարավային Կորեայից են, սակայն խաղը սիրում և խաղում են հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ |
CCG |
Հավաքվող թղթախաղերը (collectible card games) վերածնունդ են ապրել 2020 թվականին, իսկ այս ժանրի օրինակներից են՝ Hearthstone և Overwatch League Series 1 Trading Cards խաղերը։ |
Battle Royale |
Թագավորական մարտ խաղի օրինակներից են՝ Z1 Battle Royale, Real Royale և Fortnite Battle Royale։ |
Autobattlers |
Նոր (ավելի ռազմավարական) թղթախաղ է՝ ստեղծված 2019 թվականին։ Այս ժանրի խաղերից են՝ Dota Auto Chess-ը, Dota Underlords-ը և Teamfight Tactics-ը (TFT)։ |
Մարտախաղեր (Fighting Games) |
Վահանակով խաղեր են (ինչպիսիք խաղում են Playstation 4-ով, Playstation 5-ով և համակարգչով)։ Առավել հայտնի են Street Fighter V (Champion Edition), Emon Slayer, Mortal Kombat 11 և Dragon Ball FighterZ խաղերը։ |
Կիբերսպորտն իր լիգաներով, մրցաշարերով և առաջնություններով հսկայական ոլորտ է, և այն տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Ստորև ներկայացնում ենք կիբերսպորտի ոլորտում ամենամյա իրադարձությունների լավագույն հնգյակը.
Իրադարձությունը |
Խաղը |
The International |
League of Legends |
Fortnite աշխարհի գավաթ |
Fortnite |
LoL միջազգային մրցաշար |
League of Legends |
LoL աշխարհի առաջնություն |
League of Legends |
Վիրտուալ օլիմպիական խաղերի շարք |
Վիրտուալ սպորտաձևեր (Virtual Sports) |
Այժմ քաջատեղյակ եք կիբերսպորտից և կարող եք սկսել խաղադրույքներ կատարել։ Ահա մի քանի խորհուրդ, նախքան խաղադրույքներ կատարելը։ Մտապահեք օգտակար խորհուրդները, երբ ռազմավարություն եք մշակում խաղալու համար։
Եթե ձեզ հետաքրքրում է կիբերսպորտում խաղադրույքներ կատարելը, մեծ հավանականությամբ դուք ինքներդ այդ խաղերի սիրահարն եք։ Խաղերի կանոններին, տերմինաբանությանը ծանոթանալու միակ ողջամիտ ձևն այդ խաղերն անձամբ խաղալն է։ Կան բազմաթիվ անվճար խաղեր, որոնք կարող եք ներբեռնել կիբերսպորտաձևերի լավագույն կայքերից, որպեսզի փորձեք խաղերը և հմտանաք դրանցում։
Ինչպես մյուս սպորտաձևերի դեպքում, խաղադրույքներ կատարեք այն խաղի համար, որին ծանոթ եք։ Ուսումնասիրեք թիմին և խաղացողների ուժեղ կողմերը, թույլ կողմերը, նրանց հաջողության պատմությունը, որպեսզի կողմնորոշվեք, թե որ թիմին կամ խաղացողին աջակցել։ Անցած վիճակագրությունը հրաշալի աղբյուր է՝ օգնելու ձեզ գուշակել հնարավոր արդյունքը։
Կիբերսպորտը լիարժեք հասկանալու համար դուք պետք է դիտեք որքան հնարավոր է շատ մրցաշարեր։ Ինչպես մյուս սպորտաձևերի դեպքում, կարող եք կիբերսպորտաձևերի մասին իմանալ՝ միանալով ուղիղ հեռարձակմանը։ Խաղը դիտելով և մեկնաբանին լսելով՝ դուք խաղի ընթացքից օգտակար խորհուրդներ կվերցնեք և ռազմավարություններ կսովորեք։ Բացի այդ, որոշ բուքմեյքերներ կամ կայքեր (ինչպիսիք են Twitch-ը և YouTube-ը), մի քանի ուղիղ հեռարձակումներ և անցած խաղեր ունեն, որոնցով կարելի է ուսումնասիրել խաղերի արդյունքները։
Հիմա, երբ պատրաստ եք, ժամանակն է ընտրելու սպորտային բուքմեյքերին։ Կարող եք օգտվել լավագույն կիբերսպորտային բուքմեյքերների մեր ցանկից. մեր խորհուրդները ձեզ հնարավորություն կտան՝ հմտանալու խաղադրույք կատարելու հարցում։
Կիբերսպորտը գրավիչ է, և խաղացողը կարող է տարվել դրանով, ինչպես մյուս բոլոր սպորտաձևերի դեպքում։ Որոշեք խաղագումարի չափ և մի՛ անցեք այն. պատասխանատու խաղը միշտ պետք է առաջնահերթ լինի ձեզ համար։ Ի վերջո, լավ կլինի, որ երկարաժամկետ նպատակ դնեք և թույլ չտաք, որ կարճաժամկետ հիացմունքը մթագնի ձեր դատողությունը։
Մեր փորձագետները վերլուծում և դասակարգում են հարյուրավոր առցանց խաղատներ և ազարտային խաղերի կայքեր՝ յուրաքանչյուր կայքի համար կիրառելով համակողմանի վերլուծություն, որտեղ հաշվի են առնվում 12 առանցքային գործոններ։
Մենք կանոնավոր կերպով թարմացնում և ճշտում ենք մեր վերլուծություններն ու ազարտային խաղերի կայքերի մասին տվյալների շտեմարանը։ Ընթացիկ թարմացումներից են՝ բոնուսային առաջարկները, «Պայմաններում» արվող փոփոխությունները, հավաստագրումը և այլն։
Մենք ճշգրտում և հաստատում ենք առցանց խաղատների և ազարտային խաղերի կայքերի մեր վերլուծություններն ու գնահատականները՝ շարունակաբար հետևելով խաղացողների գանգատներին և նրանց թողած կարծիքներին։
Ինչպես են մեր փորձագետները գնահատում առցանց խաղատները․ Խաղատների վերաբերյալ վերլուծություններ կատարելը մեր աշխատանքն է, ինչը մենք լավագույնս ենք անում։ Մենք միշտ անդրադառնում ենք էական տեղեկատվությանը և կարևոր գործոններին։ Երբ փորձում եք ընտրել որևէ առցանց խաղատուն, դիմեք մեր օգնությանը։ Մենք ձեզ կտրամադրենք ամենաթարմ տեղեկատվությունը խաղատան անվտանգության նորմերի, շահումների, խաղացողների կարծիքների և շատ այլնի մասին։ Ավելին իմանալու համար տե՛ս ստորև ներկայացված գծապատկերը։
Մեր փորձագիտական վերլուծությունները կօգնեն ձեզ՝ գտնելու լավագույն և ամենաշահավետ առցանց խաղատները։ Անդրադառնալով խաղատների խաղերին, վճարման մեթոդներին, հաճախորդների սպասարկմանը և խաղատունն ընտրելու ամենակարևոր այլ կողմերին՝ մեր մասնագետները ձեզ տալիս են ընտրելու համար անհրաժեշտ գիտելիքը։
Իմացե՛ք ավելին այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատում խաղատները
Օգտվեք կիբերսպորտային խաղադրույքներ կատարելու մեր խորհուրդներից, և կկարողանաք խաղադրույք կատարել, ինչպես պրոֆեսիոնալը։ Փորձառու խաղացողները գիտեն, որ բախտի գործոնը կարելի է նվազեցնել՝ մանրակրկիտ հետազոտություն կատարելով։ Բացի այդ, կիբերսպորտային խաղադրույքներին վերաբերող խորհուրդները կարող են ձեզ առավելություն տալ, ուստի ահա այն կետերը, որոնք պետք է հաշվի առնել․
Բազմաթիվ կիբերսպորտաձևեր կան, սակայն դուք պետք է կենտրոնանաք այն տեսակների վրա, որոնք լիարժեք հասկանում եք։ Լավ կլինի, որ նախքան խաղադրույք կատարելը, տվյալ խաղը նախկինում խաղացած լինեք, որպեսզի հասկանաք վերջինիս կանոնները և յուրահատուկ մեխանիզմները։
Ֆավորիտի համար խաղադրույք կատարելու փոխարեն աշխատեք հասկանալ, թե ով է թույլ կողմը՝ պոտենցիալ պարտվողը։ Բացահայտեք վերջինիս ուժեղ կողմերը և հնարավորության դեպքում օգտվեք այս կամ այն խաղադրույքի ընձեռած առավելությունից։ LoL, Dota 2, CS:GO և CoD խաղերն առաջարկում են այսպիսի բացառիկ հնարավորություններ։
Լավագույն կիբերսպորտային բուքմեյքերները խոշոր մրցաշարերի դեպքում գործակիցները հրապարակում են նախօրոք։ Մի՛ վարանեք և խաղադրույք կատարեք պոտենցիալ հաղթողների համար՝ ձեր շահումը առավելագույնի հասցնելու համար։ Խմբային փուլերում անժամանակ հեռացումները հազվադեպ են, իսկ գործակիցներն արագ ընկնում են փլեյոֆերի (playoff) ընթացքում։
Մեր կողմից խորհուրդ տրվող կիբերսպորտային կայքերն արտոնագրված են, օրինական և հավաստագրված։ Բուքմեյքերը պարտավոր է ձեր անձնական տեղեկատվությունը գաղտնի պահել, իսկ դուք պետք է վստահ լինեք, որ գործ ունեք հեղինակավոր և վստահելի օպերատորի հետ։
Մեր կողմից խորհուրդ տրվող կիբերսպորտային կայքերն արտոնագրված են, օրինական և հավաստագրված։ Բուքմեյքերը պարտավոր է ձեր անձնական տեղեկատվությունը գաղտնի պահել, իսկ դուք պետք է վստահ լինեք, որ գործ ունեք հեղինակավոր և վստահելի օպերատորի հետ։
Խաղադրույք կատարողները ցանկանում են հնարավորինս մեծ շահույթ ստանալ իրենց խաղագումարի դիմաց, և լավ օպերատորներն առաջարկում են մշտական ակցիաների մի ամբողջ շարք։ Մենք նախընտրում ենք կիբերսպորտային կայքեր, որոնք ունեն դեպոզիտային բոնուսներ, անվճար խաղադրույքներ և հետվճարի ակցիաներ բոլոր ոլորտներում։
Կիբերսպորտի սիրահարները ցանկանում են խաղադրույք կատարել խաղի ընթացքում, և լավագույն սպորտային բուքմեյքերներն առաջարկում են ուղիղ հեռարձակում և խաղի ընթացքում արվող խաղադրույքների մեծ ընտրություն։
Կիբերսպորտաձևերի յուրաքանչյուր ոլորտ առանձնահատուկ է առաջարկվող գործակիցներով, որոնք կարող են տարբերվել խաղից առաջ և խաղի ընթացքում։ Մեր կողմից խորհուրդ տրվող կայքերն ընտրվում են այնպես, որ խաղադրույք կատարելիս դուք ունենաք լավագույն գործակիցները, ինչը կմեծացնի շահելու ձեր հնարավորությունը։
Էլեկտրոնային խաղերը բաժանվում են տարբեր ժանրերի (օրինակ՝ RTS, MOBAs և FPS) և կատեգորիաների։ Յուրաքանչյուր ժանր մի քանի խաղային տարբերակներ ունի, այդ թվում՝ այնպիսի հայտնի խաղեր, ինչպիսիք են՝ Fortnite, League of Legends, Counter-Strike Global Offensive, Starcraft 2 և Dota 2։ Ստորև ծանոթացեք կիբերսպորտային սիրված խաղերի մեր ցանկին՝ ավելի մեծ հնարավորություններ բացահայտելու համար։
Կիբերսպորտային խաղադրույքներ կատարելիս դուք կարիք ունեք տարբեր վճարման մեթոդների, և եթե ընտրեք լավագույն տարբերակը, ձեր խաղային փորձառությունը շատ ավելի դյուրին կդարձնեք։ Լավ բուքմեյքերը պետք է ունենա քարտային տարբերակներ (Visa և MasterCard), էլեկտրոնային դրամապանակներ, բանկային փոխանցումների տարբերակներ և կրիպտոարժույթ, որպեսզի խաղացողները կարողանան արագ ու հեշտությամբ դեպոզիտ կատարել և կանխիկացնել իրենց շահումները բանկային հաշիվներից։
Լավ բուքմեյքերների կարևորագույն կողմերից մեկը հաճախորդների սպասարկման որակյալ ծառայություն ունենալն է, և խաղացողներն ակնկալում են 24/7 աջակցություն։ Մեր կողմից խորհուրդ տրվող կայքերը ստուգվել են. դրանք իրենց հաճախորդներին տրամադրում են արագ ու վստահելի սպասարկում։
Քանի որ հարյուրավոր կիբերսպորտային խաղեր կան, ցանկանում ենք նշել ամենահայտնի խաղերը, որոնց արժե ծանոթ լինել։ Ահա հակիրճ տեղեկություն աշխարհի ամենամեծ և լավագույն կիբերսպորտային խաղերի մասին, որոնց դեպքում կարող եք խաղադրույքներ կատարել․
League of Legends-ը միանշանակ ամենահայտնի խաղն է կիբերսպորտաձևերի շարքում։ Այն կարճ անվանում են LoL (կամ պարզապես Լիգա)։ Բազմաօգտատեր առցանց մրցամարտի վիդեո խաղն ստեղծել է Riot Games-ը 2009 թվականին։
Counter-Strike Global Offensive-ը բազմաօգտատեր հրաձգային խաղ է (multiplayer first-person shooter game) և չորրորդն է Counter-Strike խաղերի շարքում։ Թողարկվել է 2012 թվականին և ստեղծվել է Valve and Hidden Path Entertainment ընկերության կողմից։ CS:GO խաղն ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտել վերջին մեկ տասնամյակում։
Հրաձգային վիդեո խաղերի շարք՝ մշակված Activision-ի կողմից և թողարկված 2003 թվականին։ COD-ը ամենահայտնի կիբերսպորտաձևերից է ամբողջ աշխարհում։
Fortnite-ն առցանց վիդեո խաղ է, որ թողարկվել է 2017 թվականին։ Խաղը ստեղծել է Epic Games ընկերությունը։ Խաղացողները կարող են խաղադրույք կատարել խաղի երեք տարբեր տեսակների համար։
«Բազմաօգտատեր առցանց մրցամարտ» վիդեո խաղը ներառված է Defense of the Ancients շարքում։ Այն մշակել և թողարկել է Valve ընկերությունը։
Հրաձգային վիդեո խաղերի շարք, որ խաղում են թիմով։ Իրադարձությունները ծավալվում են Երկիր մոլորակի վրա մոտ ապագայում։ Յուրաքանչյուր խաղը լարված մրցույթ է եզակի հերոսների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը։
Խաղում են առանձին կամ մինչև չորսհոգանոց թիմով՝ փորձելով առաջ անցնել քարտեզի վրա։ PUBG-ում ներառված են շուրջ 392 մրցաշարեր։
Ունի 6403 մրցաշար և տալիս է հարյուրավոր խաղադրույքներ կատարելու հնարավորություն։ Starcraft II-ն իրական ժամանակում ռազմավարական տեսախաղ է՝ գիտաֆանտաստիկ ոճով։ Մշակվել է Blizzard Entertainment-ի կողմից և թողարկվել 2010 թվականին։
Հավաքվող թղթախաղի առցանց անվճար տեսակ, որ նախապես կոչվում էր Heroes of Warcraft։ Hearthstone-ը նման է Warcraft-ին. դրանց հիմքում նույն տարրերն են, կերպարները և մանրամասները։
Tom Clancy's Rainbow Six Siege-ն առցանց հրաձգային տեսախաղ է, որ մշակել է Ubisoft Montreal ընկերությունը։
Ֆուտբոլի տեսակ է, որ նման է ավտոմրցաշարի։ Այս տեսախաղը մշակվել է Psyonix-ի կողմից և առաջին անգամ թողարկվել է 2014 թվականին։
Valorant-ը հրաձգային անվճար խաղ է, որ մշակել և թողարկել է Riot Games-ը Microsoft Windows-ի համար։ Առաջին անգամ ներկայացվել է Project A ծածկանվան տակ 2019 թվականի հոկտեմբերին։ Փակ և սահմանափակ բետա տարբերակով խաղը հասանելի է եղել 2020 թվականի ապրիլի 7-ին, իսկ պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 2-ին։
Warzone-ն անվճար մրցամարտ է՝ թողարկված 2020 թվականին և կան տեղեկություններ, որ այս խաղի նոր տարբերակը (Mobile-ի, Xbox-ի և PlayStation 5-ի համար) կթողարկվի այս տարի։
Այս խաղը մշակել է Respawn Entertainment ընկերությունը, սակայն թողարկել է Electronic Arts-ը 2019 թվականին։ Apex Legends-ը թագավորական հերոսներով հրագձային մրցամարտ է։ Այն անվճար է և հասանելի է նաև բջջային սարքերով խաղալու համար։ Խաղի բջջային տարբերակը կոչվում է Apex Legends Mobile։
Smite-ը բազմաօգտատեր առցանց տեսախաղ է, որտեղ իրադարձությունները ծավալվում են մարտադաշտում։ Մշակվել և թողարկվել է Hi-Rez Studiosի կողմից։
Եթե ընտրել եք արտոնագրված և կանոնակարգվող բուքմեյքեր, որն առաջարկում է կիբերսպորտային խաղադրույքներ, ուրեմն վստահելի ձեռքերում եք։ Կարևոր է նաև սեփական հետազոտությունն անել: Երբ ընտրում եք կիբերսպորտաձևեր առաջարկող կայք, կարդացեք վերլուծական հոդվածներ և ուշադրություն դարձրեք խաղացողների թողած բողոքներին։
Ամենահայտնիների ցանկում են League of Legends, Dota 2 և Counter-Strike Global Offensive խաղերը։ Call of Duty, Starcraft 2 և Overwatch խաղերը նույնպես հրաշալի տարբերակներ են թե՛ սիրողական, թե՛ փորձառու խաղացողների համար։
Ուշադրություն դարձրեք հիմնական այն որակներին, որոնք պետք է ունենա որակյալ կիբերսպորտային բուքմեյքերը։ Օրինակ, կարևոր կետեր են՝ վիդեո խաղերի և խաղադրույքների մեծ ընտրությունը, մրցակցային գործակիցներ առաջարկելը և առատ բոնուսները։
Սովորական խաղացողների համար, ովքեր քիչ են ծանոթ կիբերսպորտի ոլորտին, նախընտրելի են խաղադրույքների հիմնական տեսակները։ Սակայն փորձառու խաղացողները կարող են օգուտ քաղել նաև կիբերսպորտաձևերի հատուկ խաղադրույքներից, որոնք արվում են խաղն սկսելուց հետո։
Կիբերսպորտային բուքմեյքերներն առաջարկում են նույն խրախուսանքները, ինչ դասական բուքմեյքերները։ Որոշները պարգևատրում են հիմնականում նոր խաղացողներին, մինչդեռ կան այնպիսիք, որ բոնուսներ են առաջարկում արդեն գրանցված խաղացողների համար։ Սակայն բոնուսների դեպքում գործում են պայմաններ և խաղադրույքային պահանջներ։
Կիբերսպորտն իրենից ներկայացնում է վիդեո խաղեր՝ կազմակերպված մրցակցային միջավայրում։ Սա նման է ավանդական սպորտաձևերին, որտեղ երկրպագուները հետևում են թիմերին, դիտում են մրցաշարեր և խաղադրույքներ են կատարում, թե ով պետք է լինի հաղթողը։ Մրցակիցները խաղում են թիմով (կամ խմբով)՝ իրար դեմ մրցելով նույն խաղերում, որոնցից ամենահայտնիների շարքում են Fortnite, Overwatch, Call of Duty և Counter-Strike խաղերը։
Որոշ կիբերսպորտային բուքմեյքերներ իրենց կայքերում առաջարկում են մրցաշարեր՝ ուղիղ հեռարձակմամբ։ Դուք միշտ կարող եք ուղիղ միանալ կիբերսպորտային մրցաշարերին հետևյալ հարթակներում՝ YouTube, Facebook Gaming կամ Twitch։
Մեր կողմից խորհուրդ տրվող կայքերն ունեն League of Legends (LoL) խաղադրույքների պատշաճ ցանկեր։ Մեր առաջարկած ցանկից փնտրեք և գտեք բուքմեյքերների՝ տարբեր խաղադրույքների առաջարկներով, մրցակցային գործակիցներով և հաճախորդների շուրջօրյա սպասարկմամբ։
Ուղեցույց՝ առցանց խաղատների լավագույն բոնուս կոդերի վերաբերյալ։ Երբ գրանցվում եք առցանց խաղատանը, իմացեք՝ ինչպես դիմել բոնուս կոդեր ստանալու համար, ինչպես օգտագործել կտրոններն անվճար խաղի, սլոտի անվճար պտույտների, հետվճարի ստացման և վերալիցքավորման բոնուսների համար, և ինչպես փորձել որևէ խաղատուն։
Խաղացեք ամենանոր առցանց խաղատներում, որոնք առաջարկում են հիանալի բոնուսներ, խաղերի մեծ ընտրություն և դեպոզիտներ ու կանխիկացումներ անելու անվտանգ տարբերակներ։ Պարբերաբար ստուգեք այս էջը, քանի որ մենք անընդհատ թարմացնում ենք մեր կայքը՝ տեղեկացնելով նոր խաղատների և առաջարկների մասին:
Սա ձեր ուղեցույցն է, եթե փնտրում եք իրական գումարով խաղեր առաջարկող առցանց խաղատներ։ Այստեղ ներկայացնում ենք խաղատներ, որոնք վստահելի են, և խաղացողների համար խաղալը դարձնում են ապահով, անվտանգ ու հաճելի։ Տեղեկացե՛ք իրական գումարով բոնուսային առաջարկների, խաղերի տեսակների, վճարման տարբերակների և այլ մանրամասների մասին։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին