Պատասխանատու խաղացող լինելը մեկի համար հեշտ է, իսկ մեկ ուրիշին կարող է շատ դժվարությունների առաջ կանգնեցնել։ Ուստի, մենք մի քանի գործնական խորհուրդներ և օգտակար գործիքներ ենք առանձնացրել, որոնք կօգնեն ապահով կերպով խաղալ համացանցում։ Այստեղ կգտնեք նաև պատասխանատու խաղին առնչվող հավելվածներ, կազմակերպություններ և աջակցություն ստանալու համար անվճար հեռախոսահամարներ։
Եթե դուք կամ ձեր մտերիմներից մեկը խնդիրներ ունեք՝ կապված ազարտային խաղերի հետ, կարող եք դիմել օգնության։ Աշխարհում բազմաթիվ մասնագետներ կան, և նրանք միշտ պատրաստ են օգնելու ձեզ, երբ դուք դրա կարիքն ամենաշատն ունեք։ Ստորև ներկայացնում ենք միջազգային և տեղական մի քանի օգտակար կազմակերպությունների, որոնք ոլորտում ամենա հայտնիներից են։
GamblingTherapy.org
GamblingTherapy.org-ը միջազգային կազմակերպություն է, որն առաջարկում է թերապիա բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Նրանք հաճախորդներին սպասարկում են մի քանի լեզուներով, որպեսզի կարողանաք խոսել նրանք հետ, ովքեր գիտեն ձեր լեզուն։ Կան նաև աջակցման խմբեր, որոնց հետ կարող եք կապվել մի քանի լեզուներով։ Թերապիա առաջարկող ֆորումներում կամ էլ․ փոստով օգնություն ստանալը հեշտ է, եթե ցանկանում եք հաղորդակցվել, բայց հեռախոսով խոսել չեք ուզում։
BeGambleAware.org
BeGambleAware.org կայքն առաջարկում է գաղտնի օգնություն և աջակցություն բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են իրենց խաղային սովորույթներով։
Բազմաթիվ առցանց գործիքներ կան, որոնք ձեզ թույլ են տալիս սովորել ազարտային խաղերի պատճառած խնդիրների մասին կամ կարճ թեստ անցնել և ինքներդ ձեր մասին իմանալ ավելին։ Ահա խաղացողներին հասանելի մի քանի հղումներ և գործիքներ, եթե օգնության կարիք ունեք կամ ցանկանում եք տեղեկանալ մանրամասների մասին։
ResponsibleGambling.org
ResponsibleGambling.org կայքն անդրադառնում է խաղամոլությանն առնչվող բոլոր հնարավոր կողմերին։ Այստեղ կան նյութեր թե՛ մեծահասակների, թե՛ երիտասարդների համար, ուստի հեշտությամբ կգտնեք այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ձեզ կամ ձեր սիրելիին։ Բացի այդ, այցելուները կարող են գտնել տվյալ երկրին կամ տարածաշրջանին հատուկ նյութեր, ներառյալ՝ անվճար հեռախոսահամարներ (որոնցով կարելի է աջակցություն ստանալ), ծրագրեր, որոնք օգնում են կամավոր կերպով հրաժարվել խաղալուց, և այլն։
The GT App
The GT App հավելվածը մշակվել է ResponsibleGambling.org-ի կողմից և հասանելի է Android և iOS սարքերի համար։ Այս հավելվածի շնորհիվ դուք միանգամից մի շարք օգտակար ռեսուրսներից օգտվելու հնարավորություն եք ստանում՝ ինքնագնահատման հարցաթերթիկներ, հաճախորդների սպասարկման առցանց զրույց, մտավոր կենտրոնացման վարժություններ, ոգեշնչող աֆորիզմներ, աջակցություն ճգնաժամային իրավիճակներում և շատ ավելին։
Այս ամենը հասանելի է անվճար՝ երբ կամ որտեղ որ կունենաք դրա կարիքը։
Խորհուրդներ, թե ինչպես առցանց հարթակում խաղալ պատասխանատու ձևով․
Որոշեք, թե որքան գումարի սահմաններում եք ցանկանում խաղալ, և ձեր նախատեսածից ավել մի՛ ծախսեք։ Սա կարևոր խորհուրդ է՝ անկախ նրանից խաղում եք ֆիզիկական խաղատա՞նը, թե՞ առցանց։ Կարևոր է, որ խաղի համար նախատեսեք այնքան գումար, որքան պատրաստ եք տանուլ տալ։
Ոգելից խմիչքի կամ թմրանյութերի ազդեցության տակ խաղալիս հնարավոր է այնպիսի որոշումներ կայացնեք, որոնց համար հետագայում կզղջաք։
Եթե վատ տրամադրություն ունեք, ազարտային խաղերը մի՛ օգտագործեք ավելի լավ զգալու համար։ Առցանց խաղատներից հեռո՛ւ մնացեք, եթե կարիք ունեք բարձրացնելու ձեր տրամադրությունը։
Ազարտային խաղեր խաղալիս երբեմն նույնիսկ չեք նկատի, թե ինչպես է թռչում ժամանակը։ Միացրեք զարթուցիչը կամ հետևեք ժամին, որպեսզի վստահ լինեք, որ չեք խաղում ավելի երկար, քան մտադրվել էիք։
Անհրաժեշտության դեպքում պատասխանատու խաղի բազմաթիվ գործիքներ կարող եք գտնել առցանց խաղատներում։ Օրինակ՝ դեպոզիտ կատարելու, խաղադրույք անելու և գումար կանխիկացնելու համար կարող եք սահմանափակումներ դնել։ Կարող եք նաև կամավոր հրաժարվել խաղալուց՝ դադար վերցնելով որոշակի ժամանակով կամ ընդմիշտ թողնելով խաղալը։
Բազմաթիվ կազմակերպություններ խաղամոլությունը համարում են հոգեկան առողջությանը վերաբերող խնդիր, ահա թե ինչու կարևոր է խոսել հոգեբանի հետ, երբ աջակցություն եք փնտրում։ Երբեք չպետք է ամաչեք, որ օգնության եք դիմում կախվածությունից ազատվելու համար։
Որոշ խաղերի դեպքում (օրինակ՝ պոկեր խաղալիս) հմտություններ անհրաժեշտ են, որպեսզի հասկանաք խաղը, բայց ազարտային խաղերում որոշիչը միշտ բախտի գործոնն է, որքան էլ որ փորձառու լինեք։ Խաղաքարտերի պատահական խառնելը կամ սլոտ մեքենայի վրա հայտնվող հաջողակ խորհրդանիշները բախտի հարց են, և չկա բախտի գործոնը շրջանցելու որևէ տարբերակ։
Ենթադրենք՝ դուք գումար եք կորցնում առցանց սլոտ խաղալիս, սակայն անընդհատ զգում եք խաղը շարունակելու ցանկություն, որպեսզի որևէ շահում ունենաք։ Սա հենց այն պահն է, երբ պետք է թողնել խաղալը և կրկին փորձել մեկ այլ օր։
Եթե զգում եք, որ չեք կարողանում դադարեցնել խաղալը, ձեր առաջին քայլը պետք է լինի՝ պարզապես կանգ առնել և փակել խաղատնային ձեր հաշիվը։ Այնուհետև կապվեք մասնագետի հետ և համոզվեք, որ այլևս խաղալու գայթակղությանը չեք տրվում։ Խորհուրդներ և աջակցություն ստանալու համար միշտ դիմեք խաղամոլության հարցերով զբաղվող մասնագետի։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին