Այն ամենը, ինչ պետք է իմանաք բակարայի մասին՝ հիմնական կանոններից մինչև բարդ ռազմավարություններ և տերմինաբանություն։ Բակարա խաղին նվիրված այս ուղեցույցում կգտնեք խաղերի ընդհանուր բնութագրեր, բակարայի տարատեսակների բացատրությունները, խորհուրդներ, անվճար բակարա խաղեր, ինչպես նաև իրական գումարով բակարա խաղալու համար լավագույն առցանց խաղատները, որոնք մեր փորձագետները վերլուծել և դասակարգել են ձեզ համար։
Մինչև €1500 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Տասնյակից ավել ծրագրավորման ընկերություններ, ներառյալ՝ Microgaming-ը և NetEnt-ը։
Հաճախորդների սպասարկման բաժինն ունի ընկերական թիմ։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
Իսկապես լավ խաղատուն, որտեղ կարող եք խաղալ բջջային սարքերով։
Մինչև ֏626000 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ խաղատան հիմնադրման օրվանից։
Մեծ թվով ջեքփոթ սլոտեր, այդ թվում՝ Mega Moolah:
Շատ ընկերական աջակցություն։
Վճարումները մշակվում են մեկից երեք աշխատանքային օրերի ընթացքում։
Ընդունում է բազմատեսակ դեպոզիտային մեթոդներ, այդ թվում՝ բիթքոյն։
Կիրառում է բարձրորակ, թարմացված ծրագրային ապահովում։
Մինչև €1500 ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ առցանց խաղատուն դառնալուց ի վեր։
Սեղանի խաղերի մեծ բազմազանություն։
Հաճախորդների սպասարկման տարբերակներից է հետզանգի հնարավորությունը։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Ընդունում է բիթքոյն և այլ վիրտուալ արժույթներ։
Անվճար դեմո տարբերակներ՝ ուղղակի զվարճանքի համար խաղալու համար։
Մինչև €300 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 2 դեպոզիտի դիմաց
FIRSTDEP
100% Պատասխան Բոնուս մինչև €5000 + 40 Անվճար Սփին
C5000
Մինչև €1200 + 220 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Մինչև €4500 + 275 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Առցանց բակարան խաղատնային այն խաղերից է, որը միշտ մնում է նորաձև: Բակարան, որը լայնորեն կիրառվում է Ջեյմս Բոնդի ֆիլմերում, միշտ եղել է բազմաբովանդակ և ինտրիգային։ Խաղն ունի պարզ կանոններ, և այստեղ գործում է «խաղացողն ընդդեմ խաղատան» սկզբունքը։ Սա է պատճառը, որ բակարան դարձել է հանրաճանաչ խաղ բոլոր խաղատներում. այն հաճախ մեծ թվով մարդկանց է բերում խաղատուն, ովքեր միանում են՝ երկրպագելու խաղացողներին:
Բակարան թղթախաղ է, որտեղ հաղթելու կանոնները բավականին պարզ են: Հաղթում է այն խաղացողը, ում խաղաքարտերն ունեն ինը կամ իննին մոտ միավորի արժեք:
Այժմ, երբ բակարան համալրվել է լայվ դիլեր խաղերով, այն արդեն հասանելի է առցանց համակարգչով կամ բջջային սարքերով խաղալու համար: Խաղացողները շփվում են միմյանց և իրական խաղարկողի հետ՝ տեսնելու, թե ում մոտ կձևավորվի լավագույն խաղաձեռքը:
Առցանց բակարա խաղալու մեր մանրամասն ուղեցույցը կօգնի ձեզ հասկանալ խաղը և դրա ստեղծման պատմությունը։ Մենք մանրամասնորեն վեր ենք հանում այս հայտնի խաղատնային խաղի պատմությունը՝ բացահայտելով դրա արմատները: Մենք նաև ցույց ենք տալիս խաղի զարգացումը՝ հասնելով մինչև խաղի այն տարբերակին, որը մեզ հայտնի է այսօր։
Այն խաղացողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ կանոններին և շահումային աղյուսակներին, կարող են տեղեկանալ, թե ինչ նշանակություն ունի խաղաձեռքերից յուրաքանչյուրը, խաղադրույքների որ տարբերակներն են պարգևում շահելու լավագույն հնարավորությունը և որոնք են առցանց բակարա խաղալու առավելություններն ու թերությունները: Երբ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալի պես խաղալուն, պետք է լիարժեք տիրապետել խաղում կիրառվող տերմիններին։ Բակարայի մեր ուղեցույցը ներառում է խաղի մեջ կիրառվող բոլոր բառերի և եզրույթների բացատրությունը, որպեսզի հասկանաք խաղը, իսկ ձեր խոսքից պարզ լինի, որ դուք խաղի գիտակ եք։
Այս ուղեցույցում ձեզ կպատմենք բակարայի շուրջ քառասուն տեսակների մասին, որոնք կարելի է գտնել մեր առաջարկած առցանց և լայվ դիլեր խաղատներում։ Բացի այդ մենք վերլուծել ենք, թե այս տարբերակներից յուրաքանչյուրն ինչ է առաջարկում, և որն է ապահովում ամենամեծ շահումները։ Այս ամբողջ տեղեկատվությունը կօգնի, որ առցանց խաղացողներին հասանելի տասնյակ տարբերակներից կարողանաք ընտրել այն, ինչ հարմար է հենց ձեզ:
Բակարային վերաբերող ձեր բոլորին հարցերին պատասխանելու համար մենք այս էջի վերջում ներառել ենք «Հաճախ տրվող հարցերի» բաժին, որտեղ կգտնեք թեմային առնչվող ձեր հարցերի պատասխանները։
Խաղն ստեղծվել է եվրոպական ափերում դեռևս 10-րդ դարում։ Ասում են՝ խաղի հայրենիքն Իտալիան է, բայց այն զարգացել է Ֆրանսիայում ավելի ուշ՝ 14-րդ դարում։ Այնտեղից էլ ճանապարհ է ընկել դեպի ամերիկյան մայրցամաք, որտեղ ստացել է իր ներկայիս տեսքը:
Իտալերենում «բակարա» բառն ունի «զրո» իմաստը: Հետևաբար, ըստ խաղի նախնական կանոնների՝ բոլոր արքաները, թագուհիները, վալետները և տասանոցներն ունեն զրո միավորի արժեք։ Խաղի ստեղծումից ի վեր՝ այս կանոնը մնացել է անփոփոխ։
Խաղը խաղացել են Ֆրանսիայի թագավորական ընտանիքներում։ Այն հայտնի էր Chemin de Fer անվանմամբ, սակայն Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն այլևս չխաղացին։ Խաղի այն տեսակը, որ խաղատները Եվրոպայից տարան աշխարհի մյուս անկյունները, անգլերեն տարբերակն էր և կոչվում էր Punto Banco:
Եվրոպան հայտնի է այնպիսի ապրանքների պատրաստմամբ, որոնք կարող են հավերժ կիրառության մեջ մնալ։ Նույնը կարելի է ասել Եվրոպայում ստեղծված ցանկացած թղթախաղի ու սեղանի խաղի համար: Սակայն այս խաղերի պահպանման գործում մեծ դեր խաղաց նաև Մեծ ճգնաժամը։ ԱՄՆ-ում ազարտային խաղերն օրինականացվեցին, և հետճգնաժամային ժամանակաշրջանում Punto Banco-ն և նմանատիպ այլ խաղեր հսկայական տարածում գտան: Նախնական շրջանում Punto Banco խաղում էր միայն ամերիկյան հասարակության վերնախավը:
Համացանցի շնորհիվ բակարան հայտնի դարձավ ամբողջ Միացյալ Նահանգներում։ Յուրաքանչյուր առցանց խաղատուն ունի մինի բակարայի տարբերակ, որտեղ կանոնները նույնն են, ինչ ամերիկյան ստանդարտ խաղում (այդ կանոնները կիրառվում են նաև Լաս Վեգասի և Ատլանտիկ Սիթիի խաղատներում):
Ինչպես թղթախաղերի մեծ մասի դեպքում, բակարայում նույնպես արտացոլված են խաղի իտալական և ֆրանսիական արմատները. խաղում կիրառվող բառերի զգալի մասը սերում են այդ լեզուներից։ Կան նաև այլ տերմիններ, որոնք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան մշակույթին:
Բակարա (Baccarat) - Իրականում, սա նշանակում է, որ խաղաձեռքի ամբողջ արժեքը 0 է: Սա, իհարկե, այն չէ, ինչ կցանկանայիք ունենալ խաղալիս:
Բանկիր (Banker) - Սա խաղում կիրառվող երեք հնարավոր քայլերից մեկն է, երբ խաղադրույք է կատարվում դիլերի (կամ բանկիրի) խաղաձեռքի վրա: Այս դեպքում շահումը (միջնորդավճարը հանած) 1:1 է: Երբեմն սա անվանում են նաև «Բանկո»։
Կուպ (Coup) - Բակարայի մեկ փուլը (ռաունդը), որ բաղկացած է խաղացողի և խաղարկողի (դիլերի) խաղաձեռքերից։
Խաղարկող (Dealer) - Խաղաքարտերը բաժանող անձը կամ դիլերը:
Մինի բակարա (Mini Baccarat) - Խաղի սիրված, առցանց տարբերակը: Տարբերությունն այն է, որ խաղադրույքների շեմերն ավելի ցածր են, քան դասական տարբերակում, և դիլերը բաժանում է բոլոր խաղաքարտերը:
Բնական (Natural) - «Բնական» եզրույթը կիրառվում է այն դեպքերում, երբ խաղացողի առաջին երկու խաղաքարտերի ընդհանուր արժեքը կազմում է ութ կամ ինը միավոր:
Խաղացող (Player) - Սա խաղի երեք հնարավոր քայլերից մեկն է, երբ խաղադրույք է կատարվում խաղացողի խաղաձեռքի վրա։ Այս դեպքում շահումը 1:1 է, իսկ խաղատունն ունի 1%-ից ավել առավելություն։ Այս քայլը կոչվում է նաև «պունտո»:
Run - Մեկ այլ կողմնակի խաղադրույք, որը թույլ է տալիս խաղադրույք կատարել մի քանի խաղաձեռքերի վրա։
Ոչ ոքի (Standoff) - Երբ խաղարկողը (դիլերը) և խաղացողն ունեն նույն խաղաքարտերը:
Ոչ ոքի (Tie) - Խաղադրույք, որ բանկիրի (դիլերի) և խաղացողի մոտ կլինեն նույն խաղաքարտերը։ Այս խաղադրույքը հազվադեպ է հանդիպում, քանի որ խաղատունն այս դեպքում ունի 15% առավելություն, սակայն շահումը մեծ է՝ 8:1:
Խաղին կարող է մասնակցել 14 խաղացող, և կարող է խաղարկվել քարտերի մինչև ութ կապուկ։ Թագավորը, թագուհին, վալետը և 10-միավորանոց խաղաքարտերն ունեն 0 արժեք, տուզը 1 միավոր է, իսկ մյուս քարտերի արժեքը համապատասխանում է իրենց վրա նշված թվերին։
Յուրաքանչյուր ռաունդ կամ «կուպ» սկսվում է նրանից, որ խաղացողները խաղադրույք են կատարում՝ փորձելով գուշակել, թե ով կստանա ամենաբարձր միավորներով խաղաձեռքը: Խաղադրույքներ ընդունվում են խաղացողի, բանկիրի կամ ոչ ոքիի համար: Այնուհետև բանկիրին և յուրաքանչյուր խաղացողի բաժանվում է երկու քարտ: Բակարայում խաղաձեռքի արժեքը չի կարող գերազանցել 9 միավորը, ուստի եթե խաղացողի քարտերի գումարը գերազանցում է ինը միավորը, ապա խաղաձեռքի ընդհանուր արժեքը հաշվվում է՝ հաշվի է առնելով միայն երկրորդ թվանշանը: Երբ խաղաքարտերի ընդհանուր գումարը 8 կամ 9 է, լրացուցիչ քարտեր չեն բաժանվում:
Չնայած բակարայում բանկիր կա, սեղանի շուրջ խաղաքարտերի պահոցը (deal shoe) պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ (ինչպես քրափսում և պոկերում), սակայն մի տարբերությամբ՝ եթե շահում է բանկիրի խաղաձեռքը, ապա խաղաքարտերի պահոցը չի շարժվում։
Մինի բակարայում կանոնները փոքր-ինչ տարբեր են, երբ խոսքը վերաբերում է խաղաքարտերը բաժանելուն։ Փաստացի կանոնները նույնն են, այնուամենայնիվ, գործակիցները որոշ չափով տարբերվում են խաղի ամբողջական տարբերակում կիրառվող գործակիցներից: Մինի բակարայում կիրառվում է վեց կապուկից կազմված պահոց (six-deck shoe), և խաղի մեջ մտած բոլոր խաղաքարտերը շրջվում են։
Բակարան պարզ խաղ է, ուստի ռազմավարության տեսանկյունից այստեղ շատ բան չկա անելու: Խաղացողն ունի երկու տարբերակ՝ խաղադրույք կատարել բանկիրի կամ խաղացողի խաղաձեռքի վրա: Նկատի ունեցեք, որ խաղի սկզբում և՛ խաղատան, և՛ խաղացողի համար շահումների գործակիցները 1:1 են, բայց խաղատունը գանձում է 5% միջնորդավճար:
Ամենակարևորն այն է, որ հետևեք ձեր խաղագումարին։ Հստակ որոշեք, թե որքան գումար եք դնում խաղի մեջ, ինքներդ ձեզ համար առավելագույն շեմ սահմանեք և երբեք մի՛ անցեք որոշված խաղագումարի չափը։ Խաղի գեղեցկությունն այն է, որ խաղացողների հաղթելու հավանականությունը մեծ է, բայց խաղատան ունեցած առավելության պատճառով գումար կորցնելու ռիսկն ավելի մեծ է։
Վստահեք ֆրանսիացիներին․ նրանք հաստատ կարող են մի բարդ բան մտածել։ Նրանք, ովքեր խաղից ավելի մեծ տպավորություններ են ցանկանում ստանալ, կարող են ընտրել ֆրանսիական տարբերակները՝ Baccarat Banque և Chemin de Fer: Առցանց խաղերի տարբերակները նույնպես սահմանափակ են, և եթե հայտնվեք Եվրոպայի փողոցներում, հնարավոր է գտնեք մեկ-երկու խաղատուն, որոնք առաջարկում են Baccarat Banque և Chemin de Fer խաղերը։
Ահա առցանց բակարային վերաբերող մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ սկսել խաղալը․
Ինչպես բոլոր մյուս թղթախաղերում, պետք է անդադար պարապել, պարապել և պարապել։ Տրամաբանությունը պարզ է՝ որքան շատ խաղաք, այնքան ավելի կհմտանաք խաղում։
Ձեր խաղագումարը խելացի ձևով տնօրինեք և մեծ ռիսկի մի՛ դիմեք՝ խաղադրույք կատարելով «ոչ ոքիի» վրա: Այս խաղադրույքով շահելու դեպքում միգուցե մեծ գումար ստանաք, սակայն շահելու հավանականությունը շատ փոքր է:
Անկախ նրանից՝ որտեղ եք խաղում, խաղատան առավելությունը նույնն է։ Սակայն կարող են հանդիպել նաև առցանց խաղատներ, որոնք հաջողակ խաղացողներին ավելի մեծ շահումներ են առաջարկում: Հետևեք այս խաղատներին և ձեր խաղագումարն օգտագործեք առավելագույնս:
Ուզում եք զվարճանա՞լ։ Նախ՝ սահմանեք ձեր ֆինանսական հնարավորությունների շեմը։ Խաղագումարի որոշակի չափ սահմանեք և մի՛ անցեք որոշված չափը։ Խաղում երկու հնարավոր արդյունք կա, բայց եթե գիտեք, թե որքան գումար կարող եք հատկացնել խաղին, հիանալի ժամանակ կանցկացնեք և միևնույն ժամանակ լավ շահումներ կունենաք։
Առցանց խաղատներում, որպես կանոն, հասանելի է մինի բակարա տարբերակը: Այնուամենայնիվ, խաղի սիրահարները միգուցե հավանեն ֆրանսիական տարբերակը, որտեղ մանրուքներն ավելի շատ են։ Հիշեք, որ բակարան սիրվել է, որովհետև պարզ խաղ է՝ առանց խրթին կանոնների, ուստի նրանք, ովքեր նախընտրում են ավելի բարդ խաղեր, միգուցե պետք է դիտարկեն դասական բլեքջեքը կամ պոկերը։
Սկսնակների համար առցանց բակարան կարող է դժվար թվալ։ Ահա հինգ պարզ խորհուրդներ՝ ինչպես սկսել ձեր առաջին խաղը և վայելել խաղային փորձառությունը։
Առցանց բակարան հեշտ խաղ է: Սեղանի մոտ վստահ լինելու համար նախ անհրաժեշտ է, որ հասկանաք խաղի ընթացքը՝ սկսած առաջին խաղադրույքը կատարելուց մինչև հաղթող խաղաձեռքերն իմանալը: Անվճար խաղի հնարավորությունն այս հարցում շատ օգտակար կլինի։
Ճիշտ խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ է, որ իմանաք, թե ինչ գործակիցներ ունեն բանկիրի, խաղացողի կամ «ոչ ոքիի» խաղադրույքները: Բացի այդ, յուրաքանչյուր խաղաձեռքի համար խաղատան առավելությունն իմանալը նույնպես կհեշտացնի որոշումներ կայացնելու գործընթացը:
Չնայած բակարան պարզ խաղ է, բայց կան դրա մի քանի տարբերակներ, որոնցից կարող եք ընտրություն կատարել։ Յուրաքանչյուր տարբերակ ունի իր ընթացքը, սեղանի դասավորությունը և շահումների բազմապատկիչները:
Մենք խորհուրդ ենք տալիս գրանցվել կանոնակարգվող առցանց խաղատանը, որն առաջարկում է բակարայի՝ ձեր նախընտրած տարբերակը և լավ բոնուս ձեր խաղագումարը մեծացնելու համար:
Մեկնարկային բոնուսից օգտվելիս պետք է կարդաք և ամբողջությամբ հասկանաք բոնուսի պայմանները: Համոզվեք, որ խաղադրույքային պահանջները հնարավորինս ցածր են, առաջարկվող պայմաններն արդար են, և որ բակարա խաղալով կարող եք կատարել բոլոր պահանջները։
Առցանց բակարան լիարժեք յուրացնելու համար հարկավոր է ծանոթանալ խաղում կիրառվող տերմիններին: Սա խաղը դարձնում է ավելի հասկանալի, քանի որ տերմիններին ծանոթ լինելով՝ հասկանում եք, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր խաղաձեռքերը և շահումները: Մենք օգտակար ուղեցույց ենք կազմել, որտեղ ներառել ենք բակարային առնչվող բոլոր տերմինները։ Սրանք ձեզ կօգնեն սովորել խաղը և սեղանի շուրջ խոսել փորձառու խաղացողի պես։
Բակարայի բառացանկԲակարան պարզ խաղ է, ուստի դժվար է պատկերացնել, որ այն կարող է շատ տարատեսակներ ունենալ։ Սակայն նորարար մոտեցումներով դիզայներներն արդեն իսկ մշակել են խաղի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ նոր բան է ավելացնում առցանց բակարայի փորձառությանը:
Բակարան պարզ խաղատնային թղթախաղ է, որտեղ երեք խաղադրույքների համար (Բանկիր, Խաղացող և Ոչ Ոքի) բաժանվում են 2-4 խաղաքարտեր: Խաղացողը պետք է խաղադրույք կատարի՝ փորձելով գուշակել, թե խաղադրույքներից որի համար կստացվի 9-ին ամենամոտ ընդհանուր թիվը։
Լայվ բակարայում կանոնները նույնն են, ինչ ստանդարտ խաղում, պարզապես այստեղ խաղը խաղում են իրական խաղարկողի՝ դիլերի հետ (ոչ թե խաղատան ծրագրային ապահովման դեմ): Մասնակցել կարող են մի քանի խաղացողներ՝ խաղը դարձնելով ավելի բազմաբովանդակ։
Dragon Tiger-ը բակարայի՝ երկու խաղաքարտով տեսակն է, որը խաղում են խաղատան դեմ: Այստեղ Dragon (Վիշապ) և Tiger (Վագր) խաղադրույքների դաշտերը ստանում են մեկական քարտ, և խաղացողը պետք է նախօրոք որոշի, թե դրանցից որն ավելի մեծ միավոր կբերի։ Խաղում կան նաև մի քանի հավելյալ խաղադրույքներ (prop bets):
Live Dragon Tiger խաղն առաջարկվում է առցանց խաղատներում, որտեղ քարտերը բաժանում է իրական խաղարկողը, ոչ թե խաղատան ծրագրակազմը (software): Այս տարբերակն այլ խաղացողներին թույլ է տալիս միանալ ձեզ։
Այս խաղի տեմպն ավելի արագ է, սակայն Lightning Baccarat-ի իրական արժեքն իր շահումների բազմապատկիչների մեջ է: Յուրաքանչյուր փուլի սկզբում բաժանվում են մինչև 5 «կայծակնային» (lightning) խաղաքարտեր: Կախված նրանից, թե ինչ խաղաքարտեր եք ստանում, շահումների բազմապատկիչները սկզբնական խաղադրույքը կարող են մեծացնել մինչև 262,144 անգամ:
Բակարայի այս տարբերակն ունի միայն երկու խաղադրույքի դաշտ՝ Punto և Banco, որոնցից յուրաքանչյուրի համար գործում են որոշակի կանոններ, թե երբ պետք է խաղաքարտեր վերցնել: Punto-ն խաղաքարտեր վերցնում է միայն մեկ խաղաձեռքի համար, մինչդեռ Banco-ի գործողությունները կախված են Punto խաղաձեռքի արժեքից:
Բակարայի այս տարբերակում, որն առավել հաճախ հանդիպում է լայվ խաղային միջավայրում, դիլերը խաղում է երկու կամ ավելի խաղացողների դեմ: Ութ կամ ինը միավորանոց խաղաքարտերը միանգամից հաղթում են: Խաղացողների քարտերը համեմատվում են դիլերի խաղաքարտերի, ոչ թե միմյանց հետ:
Բակարայի այս տեսակը խաղում են միայն լայվ տարբերակով, և այստեղ հիմնական կանոնները նույնն են։ «Սեղմել» (squeeze) բառը վերաբերում է նրան, որ քարտերը բաժանվում են փակ վիճակում, և դիլերը դրանք ցուցադրում է` ծալելով քարտերի եզրերը: Այս «սեղմումը» մեծացնում է լարվածությունը և սպասումը:
Speed Baccarat խաղը կգտնեք միայն լայվ դիլեր խաղատներում։ Այստեղ հիմնական կանոնները նույնն են, ինչ առցանց բակարայում: Կենտրոնանալը դժվար է, քանի որ յուրաքանչյուր փուլ տևում է առավելագույնը 27 վայրկյան: Մեկ խաղաձեռքի համար խաղադրույքները կարող են հասնել մինչև ֏400.000-ի, ուստի բակարայի այս տարբերակը նախատեսված է միա՛յն փորձառու խաղացողների համար:
Մինի բակարան կատարյալ տարբերակ է սկսնակների համար: Խաղադրույքների և շահումների կանոնները նույնն են, ինչ առցանց բակարայում, բայց խաղադրույքներն ավելի ցածր են:
| Խաղատներ | Բոնուս | Նվազագույն դեպոզիտ | ԽՊ | Վճարման տարբերակները | Ստանալ բոնուս |
|---|---|---|---|---|---|
PH Casino
|
Բացառիկ €5,000 + 40 Անվճար սփիններC5000
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
€10 | 15x (Բոնուս + Դեպոզիտ) |
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
|
Stake Casino
|
€2,000
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
€10 | 40x (Բոնուս + Դեպոզիտ) |
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
|
1xBet Casino
|
€1,500
+ 150 Անվճար սփիններ
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
€10 | 35x (Բոնուս + Դեպոզիտ) |
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
|
Playamo Casino
|
€1,000
+ 100 Անվճար սփիններ
FIRSTDEP
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
€20 | 50x (Բոնուս + Դեպոզիտ) |
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
|
Joo Casino
|
€1,000
+ 100 Անվճար սփիններ
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
€20 | 50x (Բոնուս + Դեպոզիտ) |
Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։
|
GG.BET Casino
Գերազանց հեղինակություն՝ խաղատան հիմնադրման օրվանից։
Պոկերի մեծ ընտրություն։
Հաճախորդների սպասարկման օգտակար ծառայություն՝ առցանց զրույցի և էլ․ փոստի միջոցով։
Դուք կարող եք խաղերը խաղալ անվճար, նախքան իրական գումարով խաղալը։
Հրաշալի ձևով հարմարեցված է բջջային սարքերով խաղալու համար։
Մինչև €4500 + 275 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Բոնուսային փաթեթ
Երկու պատճառ կա, թե ինչու պետք է խուսափել «ոչ ոքիի» վրա խաղադրույք կատարելուց (Tie Bet)։ Առաջին՝ այս խաղադրույքն ունի շահելու ամենացածր հավանականությունը՝ 9,51%: Երկրորդ` դուք ոչինչ չեք կորցնում, երբ որևէ մեկը խաղադրույք չի կատարում «ոչ ոքիի» վրա:
«Բանկիր» խաղադրույքը համարվում է երեք խաղադրույքներից լավագույնը: Այստեղ 45,87% հավանականություն կա, որ խաղաձեռքը կհաղթի: Եթե հանենք «ոչ ոքի» խաղադրույքը (Tie bet), հավանականությունը կմեծանա մինչև 51%:
Մեր կայքում մենք ներկայացնում ենք լավագույն առցանց խաղատների ցանկը, որտեղ կարող եք խաղալ առցանց բակարա: Բացի այդ, ցանկում նշված են, թե ինչ բոնուսներ են առաջարկվում նոր բաժանորդներին:
Ո՛չ։ Բակարան բախտի խաղ է, որտեղ բոլոր շահումներն ու պարտությունները որոշում են պատահական սկզբունքով բաժանված խաղաքարտերը: Առավելագույնը, որ կարող եք անել, հետևյալն է՝ պետք է հասկանալ, թե որ խաղադրույքի դեպքում շահելու հավանականությունը որքան է։ Եվ սպասեք, թե ինչ «կասեն» խաղաքարտերը։
Ո՛չ։ Մեր կողմից առաջարկվող առցանց խաղատները լիցենզավորված են և կանոնակարգվում են ազարտային խաղերի ոլորտում հայտնի մարմինների կողմից: Այս մարմինները ստուգում են, որպեսզի խաղերի բոլոր շահումները և արդյունքները լինեն արդար:
Առցանց բակարան հասանելի է ուղիղ հեռարձակում ապահովող խաղատներում, որտեղ խաղում եք իրական խաղարկողի (դիլերի) դեմ։ Այստեղ շահումները պատահական թվերի գեներատորի կողմից չեն որոշվում։
Բանկիրի խաղադրույքը տալիս է շահելու ամենաբարձր հավանականությունը, սակայն խաղատունը 5% միջնորդավճար է գանձում բոլոր շահումների համար:
Խաղադրույքների երեք տարբերակներից յուրաքանչյուրը խաղատանը որոշակի առավելություն է տալիս: Բանկիրի խաղադրույք՝ 1,06%, խաղացողի խաղադրույք՝ 1,24%, ոչ ոքիի վրա խաղադրույք (tie bet)՝ 14,36%։
Այո՛, կարող եք անվճար խաղալ առցանց բակարա: Լավագույն առցանց խաղատները բակարայի իրենց տարբերակներն առաջարկում են խաղալ անվճար, որպեսզի կարողանաք փորձել խաղը՝ նախքան իրական գումարով խաղադրույքներ կատարելը։
Խաղացեք ամենանոր առցանց խաղատներում, որոնք առաջարկում են հիանալի բոնուսներ, խաղերի մեծ ընտրություն և դեպոզիտներ ու կանխիկացումներ անելու անվտանգ տարբերակներ։ Պարբերաբար ստուգեք այս էջը, քանի որ մենք անընդհատ թարմացնում ենք մեր կայքը՝ տեղեկացնելով նոր խաղատների և առաջարկների մասին:
Սա ձեր ուղեցույցն է, եթե փնտրում եք իրական գումարով խաղեր առաջարկող առցանց խաղատներ։ Այստեղ ներկայացնում ենք խաղատներ, որոնք վստահելի են, և խաղացողների համար խաղալը դարձնում են ապահով, անվտանգ ու հաճելի։ Տեղեկացե՛ք իրական գումարով բոնուսային առաջարկների, խաղերի տեսակների, վճարման տարբերակների և այլ մանրամասների մասին։
Մենք վերլուծել և դասակարգել ենք լավագույն 10 առցանց խաղատները՝ հաշվի առնելով խաղատների անվտանգությունը, շահումների տրման արագությունը, խաղերի բազմազանությունը և խաղացողների ընդհանուր գոհունակությունը։ Խաղացեք մեր կողմից խորհուրդ տրվող լավագույն խաղատներից որևէ մեկում, և հրաշալի խաղային փորձառությունն ապահովված է։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին