Ազարտային խաղերի ոլորտը կարգավորող մարմինները, աուդիտորները և վեճերի կարգավորման կենտրոնները

Եթե առցանց եք խաղում, խիստ կարևոր է ընտրել ապահով և լիցենզավորված խաղատներ։ Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ դուք կարող եք առավելագույնս վայելել խաղը և միաժամանակ ապահով փորձառություն ունենալ։ Ահա մի քանի կազմակերպություններ, որոնք օգնում են ստուգել առցանց խաղատների գործունեությունը, որպեսզի դուք միշտ ապահով խաղաք։

Խաղացողներին ապահով խաղային միջավայր պարգևելու համար խիստ կարևոր է լիցենզավորող և կանոնակարգող կազմակերպությունների առկայությունը, որոնք վերահսկում են ազարտային խաղերի ոլորտը։ Ֆիզիկական և առցանց խաղատների գործունությունը պետք է կանոնակարգվի այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք հոգ են տանում մարդկանց համար և աշխատում են ձևավորել խաղային անվտանգ միջավայր։ 

Լիցենզավորող և կանոնակարգող մարմիններ

Ստորև ներկայացվող լիցենզավորող և կանոնակարգող կազմակերպությունները հետևում են, որ Հայաստանում ազարտային խաղերի ոլորտը լինի ապահով և անվտանգ։ Այս կազմակերպություններն ազարտային խաղերի ոլորտում հայտնի են թափանցիկ աշխատելաոճով և իրենց գործունեության երկար տարիների ընթացքում հետևել են, որպեսզի այս ոլորտի հիմքում լինի պատասխանատու խաղը։

Մալթայի ազարտային խաղերի հանձնաժողով

Այս կազմակերպությունը կանոնակարգում է իր տարածքում գտնվող ազարտային խաղաձևերի մեծ մասը, այդ թվում՝՝ ֆիզիկական (խաղատուն, զվարճանք և սլոտ մեքենաներ, խաղադրույքային գրասենյակներ, սպորտային ֆանտազիա և վիճակախաղեր) և առցանց ծառայությունները, ներառյալ՝ բիզնես-հաճախորդ և բիզնես-բիզնես մոդելով մատուցվող ծառայությունները։ 

Կյուրասաոյի առցանց խաղերի կազմակերպությունը

Կյուրասաոն ամբողջ աշխարհում լիցենզիաների փաթեթներ է տրամադրում բիզնես օպերատորներին, որոնք ունեն ազարտային խաղերի կայքեր։ Փաթեթը ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ստարտափին, ձեռներեցին կամ ավելի փորձառու օպերատորին Կյուրասաոյի ենթալիցենզիայի միջոցով իրենց լիցենզիան գործարկելու համար։

Մեն կղզի

Ազարտային խաղերի ոլորտը վերահսկող հանձնաժողովն ինքնուրույն կանոնադրական խորհուրդ է՝ հիմնադրված 1962 թվականին։ Ֆիզիկական խաղատների լիցենզավորմանը և կանոնակարգմանը զուգահեռ այն զբաղվում է նաև առցանց ազարտային ոլորտի կանոնակարգմամբ։


Աուդիտորներ և թեստվորող կազմակերպություններ

Աուդիտորները և թեստավորող գործակալությունները կոչված են պաշտպանելու խաղացողներին և ստուգելու, որ առցանց խաղատների առաջարկած խաղերը լինեն արդար։ Այս գործակալություններն ամբողջ աշխարհում հայտնի են որպես երրորդ կողմի ընկերություններ, որոնք ստուգում են ինչպես խաղատան խաղերը, այնպես էլ կարգավորող ակտերը, որոնք առցանց խաղատները կիրառում են դեպոզիտների, կանխիկացումների և գրանցումների համար։ Ապահով են այն առցանց խաղատները, որոնք վստահորեն նշում են իրենց աուդիտորների և ստուգող կազմակերպությունների մասին՝ սրանով իսկ վստահություն ներշնչելով նոր խաղացողներին և խաղատանը գրանցվել ցանկացողներին։ Ստորև կգտնեք կազմակերպությունների ցանկը և հակիրճ այն մասին, թե որն է դրանցից յուրաքանչյուրի գործունեության առանցքը․

eCogra

Հիմնադրվել է 2003 թվականին։ «eCommerce Online Gaming Regulation and Assurance» (կամ eCOGRA) կազմակերպությունն աշխարհի ամենամեծ և վստահելի թեստավորող գործակալություններից է։ eCOGRA-ի ծառայություններից օգտվելիս օպերատորներն ստանում են մանրամասն հաշվետվություններ։

BMM

BMM-ը թեստավորող լաբորատորիա է, որն ապահովում է խաղացողների և խաղատների անվտանգությունը։ Բացի այդ, BWW-ն սերտորեն համագործակցում է օպերատորների հետ, որպեսզի ամեն ինչ համապատասխան լինի ոլորտի բարձր չափանիշներին։

QA Labs

«Որակի ապահովման լաբորատորիաները» (կամ QA Labs-ը) միջազգային կազմակերպություն է, որը թեստավորում է ֆիզիկական և առցանց խաղային օպերատորներին։ QA Labs-ը գնահատում է խաղային գործառնությունները, ստուգում է խաղերի մաթեմատիկական կողմը, որպեսզի արդյունքներն արդար լինեն, և վերլուծում է վճարումների հաշվետվությունները։

Quinell M Limited

Quinell-ն առաջատար թեստավորող լաբորատորիա է, որն ունի իր գրասենյակները Մալթայում, Իտալիայում, Հարավային Աֆրիկայում և Միացյալ Թագավորությունում։ Այն շատ արագ դարձել է ոլորտում լավագույններից մեկը։ Լաբորատորիայի կողմից մատուցվող ծառայությունները ներառում են՝ ստուգել, որ առցանց ազարտային խաղերի տեխնիկական մասը համապատասխանի ոլորտի պահանջներին, ինչպես նաև թեստավորել ֆիզիկական խաղատների խաղային մեքենաները։

GLI

«Gaming Laboratories International» կազմակերպությունն ամբողջ աշխարհում տարատեսակ ծառայություններ է մատուցում առցանց և ֆիզիկական խաղատներին։ Գրասենյակներ ունենալով Ուելսում, Ավստրալիայում և աշխարհի այլ երկրներում՝ GLI-ը մատուցում է հարթակների, պատահական թվերի գեներատորի (RNG) և խաղերի թեստավորման ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է անվտանգության աուդիտ։

Eclipse Compliance Testing

Այս ընկերությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Այն խաղերի թեստավորման անկախ հարթակ է, որը հիմնականում զբաղվում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող ֆիզիկական և առցանց խաղատներով։ Eclipse-ն առաջարկում է անաչառ թեստավորման, հավաստագրման և խորհրդատվական ծառայություններ։

Trisigma B.V.

Trisigma-ն ոչ միայն թեստավորող կազմակերպություն է, որը փորձում է ազարտային խաղերի ոլորտն ապահով դարձնել։ Այն նաև մշակել է խաղերի իր յուրահատուկ հավաքածուն։ Թեստավորման այս լաբորատորիան ունի միջազգային հավաստագիր, հավատարմագրված է և խաղերի արդար արդյունքներ ապահովելու համար աշխատում է օպերատորների հետ ամբողջ աշխարհում։

SQS Group Limited

Թեստավորման այս ընկերությունը հիմնադրվել է 1996-ին։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, որտեղ աշխատում են ազարտային խաղերի օպերատորների հետ՝ առաջարկելով մի քանի օգտակար գործիքներ։ Այս ընկերությունն առաջարկում է թեստավորման և մշակումների կատարման ծառայություններ՝ ապահովելով բարձր որակ ազարտային խաղերի ոլորտում։

SIQ

SIQ-ը հավատարմագրված կազմակերպություն է, որը թեստավորում է բազմատեսակ խաղային սարքավորումներ և ոլորտում գերազանց հեղինակություն ունի։ Կազմակերպությունն աշխատում է, որպեսզի սլոտ մեքենաները, սեղանի խաղերը և վիճակախաղերը լինեն անվտանգ և համապատասխանեն ոլորտի պահանջներին։

iTech Labs

iTech Labs-ն աշխարհում ամենահայտնի թեստավորման լաբորատորիան է, որն ազարտային խաղերի կայքերի և առցանց խաղատների շրջանում վայելում է գերազանց հեղինակություն։ Թեստավորման այս ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին և կարճ ժամանակում կարողացել է գրավել առաջատար դիրք՝ ազարտային խաղերի ոլորտում ապահովելով բարձր որակ, հաշվետվողականություն և արդար արդյունքներ։

Gaming Associates

Gaming Associates-ն ազարտային խաղերի ոլորտում ամենահին աուդիտորներից և թեստավորողներից է, որն աշխատում է՝ սկսած 1990-ականներից։ Այս ընկերությունն իր ոլորտում մեծ վստահություն է վայելում և զբաղվում է առցանց ազարտային կայքերի և վիճակախաղերի որակի ապահովմամբ։


Վեճերի կարգավորման կենտրոններ

Առցանց ազարտային խաղերի նպատակն անվտանգ և հաճելի ժամանց ապահովելն է, սակայն դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է, որ խաղաք հավաստագիր ունեցող խաղատանը, որպեսզի կարողանաք դիմել վեճերի կարգավորման կենտրոններին։ Անհրաժեշտության դեպքում վեճերի կարգավորման կենտրոնները հաշվետվություն են կազմում անարդար կամ ռիսկային գործունեության վերաբերյալ և փորձում են լուծում տալ ծագած խնդիրներին։ Օրինակ՝ եթե խաղատունը հրաժարվում է վճարել շահումը կամ առանց զգուշացման փակում է հաշիվը։

IBAS վեճերի կարգավորման հարթակ

Որպես վեճերի կարգավորման կենտրոն՝ IBAS-ն անաչառ է և առանց կողմնակալության զբաղվում է առցանց խաղատների և խաղացողների միջև ծագած վեճերի կարգավորմամբ։ Ընկերությունն ունի դատական հանձնաժողով, որը բազմակողմանիորեն քննում է վեճի մանրամասները, որից հետո միայն կայացնում է վերջնական վճիռը։

 

 

Հաճախ տրվող հարցեր

Ամենաապահովն այն առցանց խաղատներն են, որոնք ձեզ ներկայացնում են անվտանգության, ապահովության և լիցենզավորման մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Եթե ցանկանում եք վստահ լինել, որ ապահով ձեռքերում եք, լավագույն տարբերակն ամբողջությամբ լիցենզավորված առցանց խաղատանը խաղալն է։ Հայաստանում կան մի քանի լիցենզավորված առցանց խաղատներ, որոնցից կարող եք ընտրություն կատարել։

Այո՛։ Հայաստանում բոլոր առցանց խաղատները պետք է պետական համապատասխան մարմնի կողմից ունենան լիցենզիա, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել և խաղացողներին իրական գումարով ազարտային խաղեր առաջարկել։

Առցանց խաղատան լիցենզիան տրվում է տվյալ երկրի համապատասխան պետական մարմնի կողմից։ Այն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել կառավարության սահմանած պահանջները։ Խաղատունը լիցենզիա կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ անցնում է աուդիտ և համապատասխանում է անհրաժեշտ չափորոշիչներին։

Եթե Հայաստանի քաղաքացի եք, ձեր 18 տարին պետք է լրացած լինի, որպեսզի կարողանաք առցանց ազարտային խաղեր խաղալ։

Այո՛։ Բազմաթիվ օրինական և ապահով առցանց խաղատներ կան, որոնցից Հայաստանի խաղացողները կարող են օգտվել։ Սակայն միշտ պետք է համոզվեք, որ տվյալ խաղատունը լիցենզիա ունի և հետևում է խաղացողների անվտանգությունն ապահովող ակտերին։

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին