Տվյալների գաղտնիություն և քուքիների օգտագործման քաղաքականություն

Խնդրում ենք ժամանակ տրամադրել և կարդալ քուքիների օգտագործման և տվյալների գաղտնիության մեր քաղաքականության մասին՝ իմանալու համար, թե ինչ են քուքիները, ինչպես և ինչու ենք մենք դրանք կիրառում։

Բոլոր մեր Օգտատերերը («Դուք», «Ձեր» կամ «Օգտատեր/եր») պետք է կարդան տվյալների գաղտնիության և քուքիների օգտագործման մեր քաղաքականությունը, որը կարճ անվանում ենք «Գաղտնիության քաղաքականություն» կամ «Սույն փաստաթուղթը»։ Մեր («onlinecasinoreports.am», «Ընկերություն», «Մենք», «Մեր») նպատակն է լիարժեք թափանցիկ աշխատել մեր օգտատերերի համար՝ ներկայացնելով, թե ինչպես է աշխատում մեր կայքը («Կայք»):

Կայքը երբեմն կարող է գովազդ պարունակել կամ հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր (կամ բովանդակություն), որոնք ունեն տվյալների գաղտնիության և քուքիների օգտագործման իրենց քաղաքականությունը։ Կարևոր է, որ այս կայքերն այցելելիս Օգտատերերը նախ ծանոթանան այդ կանոնների հետ` նախքան իրենց անձնական և/կամ այլ տեղեկատվություն տրամադրելը։  

Մեր կայք այցելելով՝ դուք համաձայնություն եք տալիս սույն փաստաթղթում շարադրված ընթացակարգերին, որոնք վերաբերում են Ձեր տեղեկատվության հավաքագրմանը և մշակմանը։

Հավաքագրվող տեղեկատվության տեսակները

Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը համարվում է ոչ անձնական։ Սա նշանակում է, որ մեր Կայքից օգտվելը կարող է հանգեցնել այնպիսի տեղեկատվության հավաքագրման, որը չի նույնականացվում։ Սա կարող է լինել տեղեկատվություն, որ փոխանցվում է Ձեր սարքերի կողմից, օրինակ՝ օգտատիրոջ մասին հավաքագրված տեղեկատվությունը, և տեխնիկական տվյալները, օրինակ՝ ձեր IP հասցեն և այլ առցանց նույնացուցիչներ (identifiers)։

Տեղեկությունները կարող են վերաբերել ծրագրակազմին (software) և սարքակազմին (hardware), օրինակ, թե ինչ դիտարկիչով (browser) եք օգտվել մեր կայքից կամ Ձեր սարքի օպերացիոն համակարգը, կիրառված լեզուն և այցերի քանակը։ Մենք վերլուծում ենք, թե ինչպես եք օգտվել մեր կայքից՝ մեր ծառայությունները բարելավելու համար։

Քուքիների օգտագործման քաղաքականություն

Քուքիները մեզ հնարավորություն են տալիս տարբերակել Մեր կայքի այցելուներին և նրանց համար ապահովել լավագույն փորձառությունը, երբ նրանք օգտվում են մեր Կայքից։ Սա նաև մեզ թույլ է տալիս բարելավել Կայքի դիզայնը և արդյունավետությունը։

Ի՞նչ է քուքին

Քուքին փոքր ծավալի ֆայլ է, որը կցված է ձեր կողմից կիրառվող սարքին և պարունակում է տեղեկատվություն նախորդ կիրառումների մասին։ Սա Ձեր փորձառությունն ավելի արդյունավետ է դարձնում, քանի որ հետևում է Ձեր նախասիրություններին և հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով ակտիվացնել որոշակի ֆունկցիաներ։

Ստորև ներկայացնում ենք այն քուքիները, որոնք Մենք կիրառում ենք, և բացատրում ենք, թե ինչու ենք Մենք կիրառում դրանք․

Կիրառման քուքիներ (Session Cookies) - Այս ֆայլերը ժամանակավոր են և հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք օգտվում եք կայքից։ Երբ փակում եք դիտարկիչը (browser), այս ֆայլերը ջնջվում են։ Այս ֆայլերն օգտագործելու միակ նպատակն այն է, որ Մեր Կայքն աշխատի բնականոն ձևով, և եթե ֆունկցիան անջատվի, դա կարող է ազդել Կայքի աշխատանքի վրա։  

Մշտական քուքիներ (Persistent Cookies) - Ընկերությունը սովորաբար այս ֆայլերը պահում է ավելի երկար ժամանակով, որն անհրաժեշտ է դրանց տեղակայման համար։ Այս ֆայլերի գործողության ժամկետը կարող է տարբերվել՝ կախված, թե ինչպես է մեր Ընկերությունը տեղակայում դրանք։ Սովորաբար ընկերություններն այս տեղեկատվությունը պահպանում են մինչև մեկ տարի ժամկետով։ 

Onlinecasinoreports.am կայքի դեպքում մենք օգտագործում ենք երրորդ կողմից վեբ տրաֆիքը վերլուծող ընկերությունների ունեցած տվյալները, որոնք հետևում և վերլուծում են, թե ինչպես են այցելուներն օգտվում մեր կայքից։ Կարևոր է նշել, որ Մենք որևէ վերահսկողություն չունենք այս ընկերությունների կիրառած ընթացակարգերի վրա։ Այս քուքիները լինում են մի քանի տեսակի․

  • Վերլուծական/Արդյունավետությունը չափող քուքիներ (Analytical/Performance Cookies) - Այս քուքիները վերցնում են անանուն օգտատիրոջ տվյալները և Մեզ ցույց են տալիս, թե Կայքի որ բաժիններ են նրանց այցելել, Կայքի որ բաժնում որքան ժամանակ են անցկացրել այցելուները և ինչ հաջորդականությամբ են օգտատերերն այցելել Կայքի տարբեր բաժիններ։ Սա Մեզ թույլ է տալիս կայքից օգտվելն Օգտատիրոջ համար դարձնել ավելի հեշտ և ավելի արդյունավետ։
  • Ֆունկցիոնալ քուքիներ (Functionality Cookies) - Սրանք կիրառվում են Կայքից բազմակի օգտվող օգտատերերին ֆիքսելու համար և Մեզ հնարավորություն են տալիս՝ հիշելու Ձեր նախասիրությունները և բարելավելու ձեր փորձառությունը, երբ Դուք նորից օգտվեք Կայքից։
  • Թիրախային քուքիներ (Targeting Cookies) - Սրանք Մեզ հնարավորություն են տալիս՝ ֆիքսելու այն էջերը և հղումները, որոնք Դուք դիտել եք։ Մենք այս տեղեկատվությունը կիրառում ենք, որպեսզի մեր Կայքի աշխատանքը համապատասխանեցնենք Ձեր նախասիրություններին։

Շարունակելով օգտվել մեր Կայքից՝ Դուք ընդունում և հասկանում եք վերը նշված քուքիների տեսակների կիրառությունը։ Դուք նաև ընդունում եք այս փաստաթղթում նկարագրված հետևող այլ տեխնոլոգիաների կիրառությունը։ Վերը նշված քուքիներից ոչ մեկն անձնական տեղեկատվություն չի պարունակում կամ չի հավաքագրում այնպիսի տեղեկատվություն, որի օգնությամբ հնարավոր լինի նույնականացնել Ձեր անձը։

Եթե ցանկանում եք անջատել քուքիները, կարող եք ձեր դիտարկիչի կարգավորումներում ընտրել «Գաղտնիություն և անվտանգություն» բաժինը, որից հետո՝ «Քուքիներ և այլ կայքերի տվյալներ» և արգելափակել քուքիներից որոշները կամ բոլորը։ Սա կարող է ազդել կայքի արդյունավետ աշխատանքի վրա և հանգեցնել սահմանափակ կիրառության։

Երրորդ կողմի հղումներ

Այս Կայքը կարող է երրորդ կողմի կայքերի հղումներ պարունակել։ Խնդրում ենք մանրամասն ծանոթացեք այդ կայքերի «Գաղտնիության քաղաքականությանը»։ Այս կանոնակարգումը չի ենթադրում որևէ գաղտնի տեղեկատվության հավաքագրում, որը կարող է ստացվել որևէ այլ կայքի կողմից։ Բացի այդ, եթե Դուք այցելում եք Մեր կողմից խորհուրդ տվող կայքերից որևէ մեկը, Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում ի հայտ եկած որևէ խնդրի համար։ Եթե այցելում եք Մեր Կայքում նշված հղումներից որևէ մեկով, Դուք ընդունում եք այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ երրորդ կողմի այդ կայքերից օգտվելիս։ Այդ կայքերի հավաքագրած կամ այդ կայքերում տրամադրված տեղեկատվության պատճառով հասցված վնասների համար մենք պատասխանատվություն չենք կրում։

Հավաքագրված տեղեկատվության կիրառումը

Ձեր մասին Մեր կողմից հավաքագրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝

  • Պահպանել և բարելավել մեր Կայքի անվտանգությունը
  • Գնահատել, թե ինչ բովանդակություն եք դիտել/կարդացել և ինչքանով է այն համապատասխանում ձեզ
  • Այս տեղեկությունը կիրառել հետազոտական և վերլուծական նպատակներով
  • Այս տեղեկությունը կիրառել՝ համապատասխան որևէ օրենքի կամ օրենսդրական կանոնակարգման պահանջները կատարելու նպատակով
  • Այս տեղեկությունը կիրառել պետական մարմինների պահանջները կատարելու կամ համապատասխան դատական մարմնի կամ օրենքով սահմանված նմանատիպ ընթացակարգերի պահանջները կատարելու համար

Հավաքագրված տեղեկատվությամբ կիսվելը

Onlinecasinoreports.am կայքի կողմից հավաքագրված տեղեկատվությունը կարող է տրամադրվել վստահելի երրորդ կողմի, օրինակ՝

  • Ծառայություն մատուցողներ, որոնց ծառայություններից մենք օգտվում ենք որոշակի աշխատանքներ կատարելու համար, օրինակ՝ հետազոտություն, վերլուծություն կամ տեխնիկական ախտորոշում։
  • GetReposnse - էլեկտրոնային փոստի ծառայություններ մատուցող հավաստագրված մատակարար՝ տեղակայված ԱՄՆ-ում։ Նրանք են մեր փոխարեն կառավարում էլ․ փոստով ուղարկվող մեր լրագիրը (newsletter):
  • Ընկերության աուդիտորներ, խորհրդատուներ և այլ պոտենցիալ ներդրողներ կամ գնորդներ, եթե այդ տվյալները կարող են օգուտ տալ Ընկերությանը։ Այս տվյալները կարող են տրամադրվել նաև մեր մասնաճյուղերին և/կամ մեր դուստր կազմակերպություններին։
  • Եթե Ընկերությունը միավորվի մեկ այլ ընկերության հետ,  մասնակի վաճառք տեղի ունենա կամ եթե Ընկերությունը նպատակ ունենա մեկ այլ բիզնես ձեռք բերել, մենք կարող ենք կիսվել տեղեկատվությամբ պոտենցիալ գնորդների կամ վաճառողների հետ։

Կարևոր է նշել, որ վերը նշված երրորդ կողմի մարմիններին տրամադրվող տեղեկատվության փոխանցումը խստորեն ենթակա է անվտանգային պարտավորություններին, որոնք ամարգրված են սույն «Գաղտնիության քաղաքականությամբ» և համապատասխան օրենքով։

Տեղեկատվության տրամադրման այլ դեպքեր

Ի հավելումն վերը նշվածին՝ մենք տեղեկատվությամբ կարող են կիսվել․

  • Եթե տեղեկատվությունը պահանջել են կառավարությունը կամ համապատասխան իրավապահ մարմինները։
  • Եթե այն անհրաժեշտ է օրենքի շրջանակներում իրավունքի (օրինակ` մտավոր սեփականության) իրացման համար։
  • Եթե այն անհրաժեշտ է որևէ ապօրինի գործունեության, անվտանգային խնդիրների և/կամ այլ իրավախախտումների դեմ քայլեր ձեռնարկելու համար։
  • Եթե անհրաժեշտ է հետևել մեր ներքին կանոնակարգումներին։
  • Եթե անհրաժեշտ է վիճարկել որևէ իրավական հայտ մեր գործընկերների կամ մեր դեմ։
  • Այս Ընկերության, մեր Օգտատերերի և Այս Կայքին երրորդ կողմի ծառայություններ մատուցողների անվտանգությունը և իրավունքները պաշտպանելու համար։

Ձեր տեղեկատվության պահպանումը

Մեր Կայքը կիրառելով՝ Դուք համաձայնվում եք, որ կարդացել եք Այս Փաստաթղթում շարադրված Գաղտնիության քաղաքականությունը, որ հասկանում եք տեղեկությունները հավաքելու և մշակելու պայմանները և ընդունում եք դրանք։ Մենք կապահովենք, որ մեր օգտատերերից հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը մշակվի՝ համաձայն այս փաստաթղթում շարադրված պայմանների։ Եվ որ այդ տեղեկատվությունը կպահպանվի անվտանգ ու ապահով կերպով և կփոխանցվի միայն վերը նշված համապատասխան երրորդ կողմի մարմիններին։

Տեղեկատվության անվտանգություն և փոխանցում

Մեզ համար կարևոր է Ձեր տվյալների գաղտնիությունը, և խիստ կարևոր է, որ մենք թարմացնենք մեր անվտանգության կանոնակարգերը և պահպանենք դրանք։ Մենք օգտագործում ենք ոլորտում ընդունված կանոնակարգեր, որպեսզի վստահ լինենք, որ ձեր տվյալները պահվում են անվտանգ ու ապահով կերպով և խուսափենք ձեր տվյալների՝ որևէ չարտոնված կիրառումից։ Մեզ համար առաջնային կարևորություն ունի ձեր ոչ անձնական տվյալների ապահովությունը, սակայն մենք չենք կարող երաշխավորել նման ապահովություն և չենք կարող երաշխավորել, որ կկանխենք ապօրինի մուտքն այդ տեղեկատվությանը կամ այդ տեղեկատվության հետագա կիրառումը կամ Մեր ծառայությունների ցանկացած կիրառումը։

Չնայած Մեր Կայքը ջանում է Ձեր տեղեկատվությունն անվտանգ պահել, համացանցում տեղեկատվության փոխանցումը 100% անվտանգ չէ, և անհնար է երաշխավորել, որ Մեր Կայքին փոխանցված կամ Մեր Կայքի փոխանցած տեղեկատվությունն ապահով կլինի։ Հետևաբար, կարևոր է նշել, որ համացանցով ցանկացած գործողություն կատարելիս Դուք ենթակա եք ռիսկի։

Մեր Կայքն աշխատում է ամբողջ աշխարհում, և ձեր անձնական տեղեկատվությունը կարող եք փոխանցվել Եվրոպական Միության կամ դրանից դուրս գտնվող երկրներին։ Եվրոպական Միության երկրներից դուրս գտնվող երկրներում տվյալների պաշտպանության օրենքները կարող են զիջել իրենց խստությամբ։ Կարևոր է նշել, որ այսպիսի դեպքերում Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որ տրամադրվի համարժեք մակարդակի պաշտպանություն, եթե տեղի ունենա ձեր տվյալների անանուն հավաքագրում։ Օգտվելով և շարունակելով օգտվել Այս Կայքից՝ դուք համաձայնվում եք ձեր տվյալների փոխանցմանը, որ սահմանված է Այս Փաստաթղթով։

Անչափահասներ

Եթե Ձեր տասնութ տարին դեռ չի լրացել և Դուք օրենքով համարվում եք անչափահաս, իրավունք չունեք օգտվելու Այս Կայքում առաջարկվող ծառայություններից։ Եթե շարունակում եք օգտվել այս ծառայություններից, համաձայնվում եք, որ Դուք չափահաս եք և հասկանում եք, որ Այս Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե դա այդպես չէ։

Օգտահաշվի փակում

Օգտատերերը կարող են ջնջել իրենց հաշիվները և հեռացնել իրենց տեղեկությունները համակարգից։ Եթե ցանկանում եք գնալ այդ քայլին, մեզ էլ․ փոստով նամակ ուղարկեք և նշեք, որ ցանկանում եք փակել ձեր հաշիվը։

Էլեկտրոնային լրագրից (newsletter) հրաժարվելը. եթե այլևս չեք ցանկանում ստանալ մեր լրագիրը, բացեք էլեկտրոնային նամակը և սեղմեք «Ապաբաժանորդագրվել» (Unsubscribe) հղումը, որը կգտնեք նամակի ներքևում։

Գաղտնիության քաղաքականության թարմացում

Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել և վերընթերցել «Գաղտնիության քաղաքականությունը», քանի որ ժամանակ առ ժամանակ այն կարող է խմբագրվել և թարմացվել։ Սույն Փաստաթղթի ամենաթարմ օրինակը միշտ զետեղված է մեր Կայքում, և եթե որևէ էական փոփոխություններ լինեն, Մենք ձեզ տեղյակ կպահենք էլեկտրոնային նամակի կամ էլեկտրոնային լրագրի միջոցով։

Եթե Սույն Փաստաթղթում կատարված փոփոխությունների մասին մեզնից ծանուցումներ ստանալուց հետո շարունակում եք օգտվել Այս Կայքից, նշանակում է՝ համաձայն եք այդ փոփոխություններին և տեղյակ եք, որ կատարվել են այդպիսի փոփոխություններ։

Կապ մեզ հետ

Եթե այս փաստաթղթի, նկարագրված ծառայությունների, կիրառվող քաղաքականության կամ քննարկված նյութի վերաբերյալ որևէ հարց ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ անցնելով ստորև նշված հղումով։

Իմանալ ավելին

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին