Կայքից օգտվելու պայմանները

Մեզ համար կարևոր է, որ դուք օգտվեք առցանց ազարտային խաղերի ոլորտում մեր տրամադրած տեղեկատվությունից։ Մեր կայքից օգտվելու մի քանի պայմաններ կան, որոնց մասին ցանկանում ենք ձեզ տեղյակ պահել։

Բարի գալուստ OnlineCasinoReports

OnlineCasinoReports կայքը հպարտ է, որ կարողանում է ձեզ՝ իր ընթերցողին, ներկայացնել ազարտային ոլորտում գործող կայքերի մասին անաչառ, թարմ և ձեր հետաքրքրություններին համապատասխան խորհրդատվություն։ Մենք բացառապես տեղեկատվական հարթակ ենք և չենք տրամադրում ազարտային խաղերի ծառայություններ կամ չենք կատարում ֆինանսական փոխանցումներ։

HouseTechAds LTD-ին գործում է իր մասնաճյուղերի հետ միասին և կանոնավոր ձևով ստեղծում է լավ մշակված, բարձրորակ բովանդակություն՝ մի քանի լեզուներով։ Ընդ որում՝ մենք ներկայացնում ենք տեղեկատվական մեկնաբանություններ միայն ժամանցի նպատակով և ուղիղ կամ անուղղակի ձևով չենք ներկայացնում ազարտային խաղերի որևէ հարթակի կամ ծառայության։

Սույն «Կայքից օգտվելու պայմանները» կոչված են ծառայելու՝ որպես ուղեցույց մեր ընթերցողների համար, թե ինչպես օգտվել OnlineCasinoReports-ի ծառայություններից, և կիրառվելու որպես համաձայնագիր մեր և ձեր՝ մեր ընթերցողների միջև։

Գաղտնիություն

OnlineCasinoReports-ը կարևորում է ձեր տվյալների գաղտնիությունը և պատասխանատու ձևով է կառավարում ու պաշտպանում ձեր անձնական տեղեկատվությունը: OnlineCasinoReports-ում գրանցվելով՝ դուք հաստատում եք, որ 18 տարին լրացած անձ եք և համաձայն եք մեր «Կայքից օգտվելու պայմաններին» և «Գաղտնիության քաղաքականությանը»։

Դուք կարող եք ապաբաժանորդագրվել, եթե այլևս չեք ցանկանում էլեկտրոնային փոստով ստանալ մեր նամակները, որոնցով մենք ուղարկում ենք նորությունների, թարմացումների և ակցիաների մասին տեղեկատվություն։ Մեր բոլոր էլեկտրոնային նամակներն ունեն «Ապաբաժանորդագրման» հղում, որը կգտնեք նամակների ներքևում։

Համաձայնագրի ընդունումը և թարմացումը

Մեր կայքում գրանցվելով կամ մեր կայքից օգտվելով՝ Դուք ընդունում եք «Կայքից օգտվելու պայմանների» դրույթները (որն անվանում ենք «համաձայնագիր»), ինչպես նաև «Պայմաններով» սահմանված սահմանափակումները։ Սա է այն միակ պայմանը, որով կարող եք օգտվել մեր կայքում ներկայացված բովանդակությունից։

Խնդրում ենք ուշադիր կարդալ համաձայնագիրը, քանի որ եթե օգտվում եք այս կայքից, նշանակում է՝ ընդունում եք «Կայքից օգտվելու պայմանները» և հետևում եք դրանց։ Եթե մեր համաձայնագրում կա որևէ կետ, որի հետ ամբողջությամբ համաձայն չեք, խորհուրդ ենք տալիս դուրս գալ մեր կայքից և այլևս չօգտվել մեր կայքից կամ մեր ծառայություններից։

OnlineCasinoReports-ն իրեն լիարժեք իրավունք է վերապահում համաձայնագրում ձևափոխություններ, ճշգրտումներ և փոփոխություններ կատարել, երբ դրա կարիքը լինի։ Մենք այդ փոփոխությունները կանենք մեր հայեցողությամբ՝ առանց մեր ընթերցողներին դրանց մասին ծանուցելու։

Եթե շարունակում եք օգտվել մեր կայքից, մենք համարում ենք, որ ծանոթացել եք համաձայնագրում արված փոփոխություններին և ընդունել եք դրանք։

Կայքի օգտագործումը և ծառայությունները

OnlineCasinoReports-ի ծառայություններից և տրամադրած տեղեկություններից օգտվելով՝ դուք համաձայնվում եք չօգտագործել կայքը, կայքի բովանդակությունը և մեր ծառայությունների որևէ մասն անօրինական որևէ գործունեության համար և համաձայնվում եք կիրառել դրանք օրենքի տառին համապատասխան։

OnlineCasinoReports պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի որևէ/բոլոր պահանջների, կորուստների, վնասների, ծախսերի և պարտավորությունների համար (այդ թվում՝ միջնորդավճարներ և ծախսեր), որոնք առնչվում են ձեր կողմից սույն պայմանների խախտմանը, կամ առաջացել են այդ խախտման պատճառով։

Այս կայքից օգտվելով՝ դուք համաձայնվում եք չվերբեռնել կամ չփոխանցել որևէ համակարգչային վիրուս, մակրո վիրուս, տրոյան վիրուս, կամ որևէ այլ բան, որ կարող է միջամտել համակարգչի, համակարգչային ցանցի կամ այլ բջջային սարքի(երի) բնականոն աշխատանքին կամ խափանել և խաթարել այդ աշխատանքը։

OnlineCasinoReports-ի կայքը բաց է իր անդամների համար՝ բանավեճի և քննարկման համար, և մենք վստահում ենք նրանց, որ նրանք դա կանեն օրինական և քաղաքակիրթ ձևով՝ հետևելով մեր «Համայնքային ուղեցույցին»։

Հեղինակային իրավունքի խախտման մասին ծանուցում

Մեր կայքում հրապարակված ամբողջ բովանդակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով և հանդիսանում է OnlineCasinoReports-ի սեփականությունը։ Հետևաբար, մեր բովանդակության կամ նյութերի որևէ անօրինական կիրառում, կրկնօրինակում և տարածում ուղղակիորեն խախտում է մեր հեղինակային իրավունքները և ապրանքանշանին առնչվող օրենքները։

Դուք չեք կարող որևէ առևտրային նպատակով պատճենել, տարածել, պահպանել կամ փոխանցել մեր հրապարակած բովանդակությունն առանց մեր նախնական գրավոր համաձայնության։ Կայքում ձեր գրանցումը (կամ որևէ անձնական հրապարակում) չի կարող փոխանցվել, աճուրդի հանվել կամ վաճառվել։

Առանց մեր նախնական գրավոր համաձայնության դուք չեք կարող պատճենել, հրապարակել, վերահրապարակել, փոխանցել կամ տարածել մեր բովանդակությունն առցանց տեղեկագրերում, հաղորդագրությունների հարթակներում, բլոգերում, ինտրանետներում, զրուցարաններում կամ այլուր։

Կրկին շեշտենք, որ մեր կայքից օգտվելով՝ դուք համաձայնվում եք չպատճենել մեր բովանդակությունը կամ այդ բովանդակության որևէ հատված/մաս, որպեսզի այն օգտագործեք որևէ այլ կայքում կամ ծառայության մեջ։

Մտավոր սեփականության իրավունք

Ինչպես նշվեց վերը, մեր կայքում զետեղված ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է OnlineCasinoReports-ի սեփականությունը։ Սա ներառում է մեր առաջարկած ամբողջ տեղեկատվությունը, նյութերը, դիզայնը, հոդվածները, քննարկման հարթակների բովանդակությունը և այս կայքում առկա որևէ այլ բովանդակություն։

Դուք իրավունք չունեք անօրինական կերպով մուտք գործել մեր կայքի որևէ հատված և հրապարակել հղում մեր կայքի որևէ հատվածում։ Բացի այդ, արգելվում է որևէ բովանդակություն վերբեռնել կամ փոխանցել մեր կայքի միջոցով, որը կարող է լինել վիրավորական, անպարկեշտ, անպատշաճ կամ դատապարտելի, կամ այլ օգտատերերին պատճառել անհարմարություն, զայրույթ կամ անտեղի անհանգստություն։

Մենք իրավասու ենք միանգամից ջնջել այդօրինակ բովանդակությունը առանց որևէ ծանուցման կամ բացատրության։

Ձեր՝ Օգտատերի կողմից ուղարկված նյութերը

Ձեր կողմից այս կայքին ուղարկված բոլոր նյութերը (էլ. փոստի, գրառումների, խաղատներին վերաբերող վերլուծությունների, մեկնաբանությունների, գաղափարների, հարցերի, լուսանկարների, վիդեոների և այլնի տեսքով), համարվում է բովանդակություն, որով դուք OnlineCasinoReports-ին տալիս եք ոչ բացառիկ, առանց վճարի, մշտական, փոխանցելի, անվերադարձ և ամբողջությամբ ենթալիցենզավորված իրավունք՝ այն օգտագործելու, վերարտադրելու, փոփոխելու, համապատասխանեցնելու, թարգմանելու, տարածելու, հրապարակելու, այլ ածանցյալ աշխատանքներ ստեղծելու համար։

Մենք իրավունք ունենք հանրային ձևով հրապարակել այդ նյութերն ամբողջ աշխարհում՝ ցանկացած մեդիայով (ներկայումս հայտնի կամ հետագայում ստեղծվելիք) և կիրառել այն անունը, որ դուք օգտագործում եք տվյալ նյութն ուղարկելիս։ OnlineCasinoReports-ն իր հայեցողությամբ անհրաժեշտության դեպքում կարող է նաև նշել ձեր մեկնաբանությունների հեղինակին։

Երրորդ կողմի բովանդակություն

OnlineCasinoReports-ում մենք տրամադրում ենք հղումներ դեպի այլ կայքեր և նյութեր, որպեսզի մեր օգտատերերին հավելյալ հնարավորություններ տանք։ Եթե նշված կայքերից կամ նյութերից որևէ մեկը հասանելի չլինի, մենք պատասխանատու չենք դրա համար։ Մենք այս կայքերին կամ նյութերին որևէ ձևով նախապատվություն չենք տալիս և պատասխանատու չենք (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) այդպիսի կայքերի՝ գաղտնիությանը վերաբերող բովանդակության կամ գործելաոճի համար, այդ թվում՝ խեղաթյուրումները կամ զրպարտիչ բովանդակությունը, որը նրանք կարող են ներկայացնել։

Այստեղ առանց սահմանափակման ներառվում են ցանկացած ապրանք, գովազդ կամ այլ նյութեր կամ ծառայություններ, որոնք հասանելի են այդ կայքերում կամ ռեսուրսներում: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի, վնասի կամ վիրավորանքի համար, որն առաջացել է (կամ ենթադրաբար պատճառվել է) արտաքին կայքերում և ռեսուրսներում առաջարկվող որևէ նման բովանդակության, ապրանքի կամ ծառայությունների օգտագործման արդյունքում:

Եթե օգտագործում եք OnlineCasinoReports-ի կողմից ներկայացված որևէ նյութ, հղում կամ առաջարկություն, ապա դա անում եք ինքներդ ձեզ վտանգելով, և մենք պատասխանատվություն չենք կրում այս կայքի տեղեկություններից կամ նյութերից ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխող որևէ վնասի կամ կորստի համար:

Լիցենզավորում և գովազդ

OnlineCasinoReports-ը և մեր կայքում ներկայացված գովազդատուները պարտավոր են հետևել 2014 թվականի՝ «Ազարտային խաղերի լիցենզավորման և գովազդի ակտով» սահմանված պրակտիկայի կանոններին: Մեր նպատակն է՝ կանխել, որ ազարտային խաղերը դառնան հանցագործության կամ անկարգությունների աղբյուր կամ չօգտագործվեն հանցագործությանը կամ անկարգություններին աջակցելու համար:

Մեր նպատակներից է նաև պաշտպանել երեխաներին և այլ խոցելի անձանց ազարտային խաղերի միջոցով հասցված վնասից կամ շահագործումից, և երաշխավորել, որ խաղն իրականացվում է արդար և բաց: Մեր բոլոր հրապարակումներում մենք միշտ հաշվի կառնենք լիցենզավորման՝ վերը նշված նպատակները և կգործենք վերը նշված լիցենզավորման նպատակներին համապատասխան:

Հրաժարում և փոխհատուցում

Նախքան մեր բովանդակությունը կամ առաջարկությունները կարդալը կամ օգտագործելը (կամ նախքան OnlineCasinoReports-ում գրանցվելը), դուք պետք է համոզվեք, որ առցանց ազարտային խաղերն օրինական են այն երկրում, տարածքում կամ նահանգում, որտեղ դուք ապրում եք:

Դուք պարտավոր եք հետևել ձեր երկրի, շրջանի կամ նահանգի՝ ազարտային խաղերին վերաբերող օրենքներին և ունենալ պահանջվող տարիքը՝ ազարտային խաղեր խաղալու և մեր կայքի բովանդակությունը կարդալու/օգտագործելու համար:

Ինչպես նշվեց վերը, մենք տրամադրում ենք բազմազան բովանդակություն, տեղեկատվություն, մեկնաբանություններ և ժամանց: Մենք չենք կարող երաշխավորել բովանդակության ճշգրտությունը կամ ամբողջականությունը որևէ կոնկրետ/հատուկ նպատակի կամ օգտագործման համար: OnlineCasinoReports-ը միշտ կտրամադրի ճշգրիտ և հուսալի բովանդակություն, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ ինչ-որ բան սխալ չի լինի կամ ժամանակին չի թարմացվի:

Մենք միշտ կանենք հնարավոր ամեն ինչ օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն տրամադրելու համար։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող խոստանալ, որ բովանդակությունը (կամ ծառայություններից որևէ մեկը) ձեզ կտրամադրվի անխափան, անվտանգ կամ առանց սխալների: Այլ կերպ ասած, OnlineCasinoReports-ն իրեն իրավունք է վերապահում սխալվելու, թեև մենք փորձում ենք երբեք չսխալվել:

Ո՛չ OnlineCasinoReports-ը, ո՛չ մեր գործընկերներից որևէ մեկը չեն երաշխավորում որևէ ապրանքի, տեղեկատվության, ծառայությունների կամ այլ նյութերի որակը, որոնք դուք կարող եք գնել կամ ձեռք բերել մեր առաջարկությունների, տեղեկատվության կամ գովազդի միջոցով: Հետևաբար, մենք չենք կարող երաշխավորել, որ մեր տրամադրած բովանդակությունը, առաջարկները կամ տեղեկությունները կհամապատասխանեն ձեր ակնկալիքներին, բայց մենք կփորձենք հնարավորինս արագ ուղղել սխալները:

Պատասխանատվության սահմանափակում

Օգտագործելով մեր կայքի բովանդակությունը՝ դուք լիովին պատասխանատվություն եք կրում առաջարկվող երաշխիքների համար՝ լինեն դրանք բացահայտ կամ ենթադրյալ երաշխիքներ, ներառյալ՝ սեփականության երաշխիքները կամ առևտրականության կամ որոշակի նպատակի համար համապատասխանության ենթադրյալ երաշխիքները, և ոչ միայն:

Այս համաձայնագրով դուք ստանձնում եք մեր ծառայությունների որակի և արդյունավետության, ինչպես նաև դրանց բովանդակության ճշգրտության կամ ամբողջականության հետ կապված ամբողջ ռիսկը (բովանդակություն, որ առնչվում է մեր կայքերում զետեղված ցանկացած նյութին կամ ծառայությանը, գործիքին, առանձնահատկություններին կամ ապրանքներին, որոնք մենք կարող ենք առաջարկել կամ խորհուրդ տալ):

Մենք գիտենք, որ որոշ պետություններ կամ երկրներ թույլ չեն տալիս ենթադրյալ պատասխանատվության բացառումը կամ պատասխանատվության սահմանափակումը՝ պատահական կամ հետևանքային վնասների համար, ուստի վերը նշված սահմանափակումը կամ բացառումը կարող է կիրառելի չլինել ձեզ համար: Նման դեպքերում մեր պատասխանատվությունը և մեր բովանդակության երրորդ կողմի մատակարարների պատասխանատվությունը կսահմանափակվեն օրենքով թույլատրված առավելագույն չափով:

Եթե այս կայքում ներկայացված բովանդակությունը ձեզ համար կորստի, դժգոհության կամ հիասթափության պատճառ դառնա, լավագույն տարբերակը կլինի, որ անմիջապես դադարեք օգտվել այս կայքից։ OnlineCasinoReports-ը պատասխանատվություն չի կրում որևէ փոխհատուցման համար, ներառյալ՝ անուղղակի, հետևանքային, օրինակելի, պատահական կամ պատժիչ վնասները և կորցրած շահույթը:

Մեր կայքում հրապարակված բովանդակությունը միայն տեղեկատվական և ժամանցային նպատակներով է: Մենք պատասխանատու չենք որևէ գործողության արդյունքի համար, որը կատարվել է մեր կայքում կարդացածի, ձեզ էլեկտրոնային փոստով ուղարկված բովանդակության կամ OnlineCasinoReports-ի կողմից տրամադրված մարքեթինգային նյութերի հիման վրա:

Մենք առցանց և շարժական սարքերով ազարտային խաղեր տրամադրող հարթակ չենք, հետևաբար մենք խաղադրույքների կատարմանն առնչվող ֆինանսական գործարքներ չենք կատարում։

«Կայքից օգտվելու պայմանները» վերջին անգամ թարմացվել են՝ 2022 թվականի մարտի 6-ին։

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին