2023 Սպորտային բուքմեյքերական կայքերի վերլուծություններ և վարկանիշներ

Անկախ նրանից փորձառու սպորտային խաղադրույքներ կատարող եք, թե նոր եք սկսում այս ճանապարհը, մենք ձեզ համար առանձնացրել ենք անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Տեղեկացեք սպորտային խաղադրույքների մասին վերջին նորություններին։ Ստացեք լավագույն և ամենաապահով սպորտային բուքմեյքերների մասին թարմացումներ և վերլուծություններ, օգտակար խորհուրդներ, խաղադրույքներին վերաբերող կարծիքներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ սպորտային խաղադրույքներ կատարելու համար։

Safe and secure
100% Անվտանգ և ապահով
Անկախ փորձագիտական վերլուծություններ

Ընդհանուր ակնարկ

Սպորտային խաղադրույքներ կատարելը զվարճալի ժամանցի ձև է, և հայաստանցի խաղացողները կարող են հարմարավետ կերպով վայելել խաղերն իրենց տնից։ Լավագույն բուքմեյքերական կայքերում խաղադրույք կատարելու դեպքում խաղացողները կստանան ավելի լավ գործակիցներ և կվայելեն բացառիկ բոնուսներ ու բազմաթիվ ակցիաներ։ Այս օպերատորներն ունեն հավաստագրեր՝ օրինական ձևով խաղադրույքներ ընդունելու համար և ամբողջ աշխարհում ունեն գերազանց հեղինակություն։

Ինչպե՞ս ընտրել լավագույն բուքմեյքերներին

Նոր խաղացողների համար ընտրության սակավությունն այնքան մեծ խնդիր չէ, որքան այն, թե որ բուքմեյքերին ընտրել։ Հայաստանցիներն իրենց կարող են բախտավոր համարել, քանի որ միջազգային խաղատներից և բուքմեյքերներից շատերը բաց են իրենց համար։ Վավեր հավաստագիրն առաջին բանն է, որին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա ցույց է տալիս, որ բուքմեյքերի գործունեությունն արդար է և թափանցիկ։

Հաջորդ կարևոր խնդիրն է՝ գտնել օպերատոր, որն առաջարկում է արագ և վստահելի վճարման տարբերակներ, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։ Դեպոզիտներ և կանխիկացումներ կատարելը որևէ խնդիր չպետք է առաջացնեն․ սպասելաժամանակը պետք է կարճ լինի, միջնորդավճարները՝ ցածր, իսկ գումարները և անձնական տեղեկությունը պահվեն ու կիրառվեն հավուր պատշաճի։

Երբ բուքմեյքեր եք փնտրում, հավասարապես կարևոր է նաև սպորտային խաղադրույքների տարբերակների բազմազանությունը։

Բուքմեյքերներն իր խաղացողներին առաջարկում են միջինում ավելի քան 20 սպորտաձևեր և խաղադրույքի հարյուրավոր տեսակներ։ Սովորաբար ցանկը գլխավորում է ֆուտբոլը, որին հաջորդում են թենիսը, բասկետբոլը, սառույցի հոքեյը և ամերիկյան սպորտաձևերը։ Բուքմեյքերներն այս կամ այն սպորտին արժանի ուշադրություն են դարձնում՝ ըստ խաղացողների կարիքների։ Խաղացողները կարող են նաև խաղադրույք կատարել NHL-ում, միջազգային մրցաշարերում և եվրոպական լիգաներում։ Համալսարանական սպորտաձևեր նույնպես կան ցանկում. դրանք հասանելի են ոչ միայն սառույցի հոքեյի, այլև բասկետբոլի և բեյսբոլի համար։

Սկսե՛ք վայելել լայվ խաղադրույքները

Խաղադրույքներ կատարելու ամենագրավիչ հնարավորությունները հասանելի են նրանց, ովքեր խաղադրույքներ են կատարում իրական ժամանակում։ Լավագույն բուքմեյքերներն ունեն լայվ խաղադրույքների հրաշալի տարբերակներ և ամենագրավիչ խաղերն առաջարկում են ուղիղ հեռարձակմամբ։ Խաղադրույքների տեսակների թիվը սովորաբար նվազում է մեկնարկից հետո, սակայն կան խաղադրույքի տասնյակ տարբերակներ։ Լավագույն սպորտային բուքմեյքերներում խաղալու առավելություններից մեկն այն է, որ գործակիցները հաճախ թարմացվում են։ Սա նվազեցնում է փակ գործակիցների (locked odds) պատճառած վրդովմունքը և խաղացողներին թույլ է տալիս օգտվել կարճ ժամանակով հասանելի դարձած հնարավորություններից։

Լայվ խաղադրույքներ հնարավոր է կատարել նաև բջջային սարքերով. iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող թաբլեթները և սմարթ հեռախոսները կատարյալ են առցանց խաղալու համար։ Այս սարքերով կարելի է գրանցվել համապատասխան կայքերում, ծանոթանալ սպորտաձևերի ամբողջ տեսականուն և օգտվել ակցիաներից։ Ցավոք, հայաստանյան ոչ բոլոր սպորտային բուքմեյքերներն են, որ ունեն բջջային հավելվածներ, քանի որ շատերը շեշտը դնում են վեբ դիտարկիչով (browser) ազարտային խաղեր խաղալու վրա։ Սակայն հավելվածները դրանք առաջարկում են անվճար, իսկ խաղացողները կարող են կիրառել դրանք՝ որպես կայքը հետազոտելու միջոց։

Մեկնարկային բոնուսները և ընթացիկ ակցիաները

Լավագույն բուքմեյքերների միջև առողջ մրցակցության առաջին շահառուները հայաստանցի խաղացողներն են։ Սպորտային բուքմեյքերներն առաջարկում են բոնուսներ նոր խաղացողներին, ովքեր գրանցվում են և դեպոզիտ կատարում՝ իրենց բիզնեսն ավելի գրավիչ դարձնելու համար։ Ժամանակ առ ժամանակ առաջարկվում են նաև անվճար խաղադրույքներ և առանց դեպոզիտի բոնուսներ, ընդ որում՝ սրանց բոլորի դեպքում գործում են խաղադրույքային պահանջներ։ Մեկնարկային ակցիաները նորեկներին օգնում են լրացնել իրենց խաղագումարը և թույլ են տալիս ավելի մեծ խաղադրույքներ կատարել։ Որպես կանոն, սրանք խաղացողների ստացած ամենամեծ բոնուսներն են, սակայն տրվում են միայն մեկ անգամ։

Երկարաժամկետ կտրվածքով, խաղացողները կարող են առավելություն ստանալ՝ օգտվելով կրկնվող ակցիաներից։ Բոնուսներ առաջարկվում են հաշիվը վերալիցքավորելիս և կոնկրետ խաղերի համար խաղադրույք կատարելու դեպքում։ Տրվում են նաև հետվճարի բոնուսներ, որը գրավիչ է մեծ խաղադրույքներ կատարողների և այն խաղացողների համար, ովքեր հետվճարի բոնուսից օգտվելով՝ ցանկանում են նվազեցնել կորցրած խաղադրույքների ռիսկը։ Լավագույն բուքմեյքերներն ունեն նաև հավատարմության ծրագրեր, որոնք պարգևատրում են նվիրվածության համար և խրախուսում են ակտիվությունը։ Նրանք, ովքեր հասնում են VIP մակարդակին, վայելում են լավագույն շահումները, որպեսզի չկորցնեն խաղը շարունակելու ցանկությունը։ VIP պարգևները լինում են տարբեր տեսակի՝ ավելի լավ բոնուսներ, բացառիկ ակցիաներ և ավելի արագ կանխիկացումներ։

Ամփոփենք

Հայաստանցի խաղացողները կարող են իրենց բախտավոր համարել, քանի որ կարող են օգտվել մեծ թվով առցանց բուքմեյքերներից։ Եթե խաղադրույքներ եք կատարում հավաստագիր և անբիծ հեղինակություն ունեցող սպորտային բուքմեյքերի կայքում, ստանում եք այն հանգստությունը, որ անհրաժեշտ է խաղադրույքներ կատարելու ամբողջ ընթացքը լիարժեք վայելելու համար։ Լայվ խաղադրույքներ կատարելը նաև նոր ու հետաքրքիր շունչ է հաղորդում փորձառությանը, իսկ մրցունակ գործակիցները խաղացողներին օգնում են առավելագույնի հասցնել իրենց շահումները։

Ողջամիտ խաղադրույքային պահանջներ ունեցող ակցիաները և բոնուսները համալրում են ձեր խաղագումարը և խրախուսում են, որ ակտիվ լինեք։ Որոշ բուքմեյքերներ նաև խաղատնային բաժիններ ունեն և խաղացողներին հնարավորություն են տալիս՝ խաղադրույքներ կատարելու կիբերսպորտաձևերի համար՝ այսպիսով ներառելով առցանց ազարտային խաղերի բոլոր ձևերը։

Խաղադրույքների տեսակները

Եվ այսպես, ի՞նչ են իրենցից ներկայացնում սպորտային խաղադրույքները։ Սպորտային խաղադրույքների էությունը հասկանալու համար պետք է սովորեք խաղադրույքների տեսակները։ Ուրեմն, նախքան ձեր գումարը խաղի մեջ դնելը, ծանոթացեք խաղադրույքի տեսակներին։

Ուղիղ խաղադրույք (Straight Bet)

Ուղիղ խաղադրույքն այն է, երբ խաղադրույք եք կատարում մեկ խաղի ելքի վրա, ինչը նշանակում է, որ հաղթելու համար պետք է գուշակեք հաղթող թիվը (կոչվում է նաև point spread կամ money line)։ Եթե խաղն ավարտվում է ոչ ոքի, ձեր գումարը ետ եք ստանում։ Ուղիղ խաղադրույքները մեծ տարածում ունեն NHL, MLB, NBA կամ NFL իրադարձությունների համար։ Երբ ընտրում եք ուղիղ խաղադրույքը, կարող եք խաղադրույք կատարել մեկ խաղի ելքի համար։

Համակարգային խաղադրույք (System Bet)

Համակարգային խաղադրույքն ավելի ապահով է, քանի որ դուք ստիպված չեք շահելու խաղադրույքներից յուրաքանչյուրը, որպեսզի հաղթող դուրս գաք։ Օրինակ, եթե երեք մրցաշարերում խաղադրույք կատարեք՝ ընտրելով համակարգային խաղադրույքը, ապա գումար կշահեք նույնիսկ այն դեպքում, եթե ձեր երեք խաղադրույքներից միայն երկուսը շահեն։ Փոխարենը, փորձեք կիրառել բասկետբոլում առկա այն խաղադրույքը, որտեղ հաղթելու քիչ հավանականություն ունեցողը կարող է հաղթել։

Ընդարձակ խաղադրույք (Parlay Bet)

Խաղադրույքի այս տեսակը կոչվում է նաև «կուտակիչ խաղադրույք» և ավելի ռիսկային է, քանի որ այս խաղադրույքը կատարելը դյուրին է, իսկ շահելը՝ դժվար։ Ընդարձակ խաղադրույքը բաղկացած է հաջորդական խաղադրույքներից, որոնք կազմում են մեկ խոշոր խաղագումար՝ խաղացողին տալով գերազանց շահում ունենալու հնարավորություն։ Կատարված բոլոր խաղադրույքները պետք է շահեն, որպեսզի խաղացողը շահի կամ պարտվի ամբողջ խաղագումարը։

Խաղադրույք խաղի ընթացքում (In-Play Bet)

Խաղադրույք կատարելու զվարճալի տեսակ է, երբ խաղադրույքը կատարվում է իրական ժամանակում՝ սպորտային իրադարձության ընթացքում։ Խաղադրույքի այս տեսակը տարածված է NHL խաղերի ժամանակ, որոնք ցուցադրվում են ուղիղ հեռարձակմամբ։

Խաղադրույք «Շահումային գիծ» (Moneyline)

Շահումային գիծ խաղադրույքը նման է «ուղիղ խաղադրույքին», քանի որ խաղադրույք կատարում եք մրցաշարի, ավտոմրցաշարի, իրադարձության, խաղի, մենամարտի կամ մրցույթի հաղթողի համար։

Խաղադրույք «Միավորների բաշխում» (Point Spread) 

Սպրեդ խաղադրույքները հիմնականում հանդիպում են NFL և NBA սպորտաձևերում։ Սրանց դեպքում կարող եք խաղադրույք կատարել շահողի կամ պարտվողի համար։ Միավորների բաշխում խաղադրույքն, այսպես ասած, հավասարեցնում է դաշտը և հարմար է այն դեպքում, երբ նոր եք սկսում ծանոթանալ սպորտային խաղադրույքներին։

Խաղադրույք վերջնահաշվի վրա (Totals Bet)

Ձեր ընտրած սպորտային բուքմեյքերը սովորաբար կկանխատեսի միավորների ընդհանուր քանակը կամ գոլերը, որ, իրենց կարծիքով, կգրանցվեն իրադարձության կամ խաղի ժամանակ։ Դրանից հետո դուք կարող եք խաղադրույք կատարել՝ արդյոք կանխատեսված թիվը կլինի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր։ Ըստ այդմ կորոշվի նաև ձեր շահումի ելքը։

Թիզերներ և փլիզերներ (Teasers and Pleasers)

Սա խաղադրույքների բավական բարդ տեսակ է, և միայն փորձառու խաղացողներն են ընտրում այս տարբերակը։ Թիզեր խաղադրույքները տարածված են NBA-ում, իսկ փլիզերները կատարյալ են ֆուտբոլի դեպքում։ Խաղադրույքների այս տեսակը հանդիպում է ընդարձակ խաղադրույքի (Parlay Bet) հետ միասին. դուք բոլոր առնչվող խաղերի համար կարող եք փոխել միավորների բաշխումը միավորների ֆիքսված քանակով՝ այլ եկամուտի դիմաց։ Միավորների բաշխումը թիզերների շնորհիվ փոխվում է ձեր օգտին, իսկ գործակիցները դառնում են պակաս շահավետ։ Փլիզերների օգնությամբ միավորների բաշխումը փոխվում է ի վնաս ձեզ, իսկ գործակիցները դառնում են շատ ավելի շահավետ։

Ի՞նչ են գործակիցները

Երբ սպորտային խաղադրույքներ եք կատարում, կարևոր է հասկանալ, թե ինչ են գործակիցները, և ինչպես է աշխատում այս ամենը։ Գործակիցների միջոցով դուք գուշակում եք սպորտային իրադարձության արդյունքը, երբ խաղադրույք եք կատարում հնարավոր ելքի համար։

Բուքմեյքերները որոշում են գործակիցները և առաջարկում են գործակիցներ յուրաքանչյուր կողմի համար։ Բազմատեսակ գործոններ և բաղադրիչներ են ազդում գործակիցների ձևավորման վրա։ Մասնագետները կամ ռիսկի վերլուծաբանները հաշվի են առնում այդ գործոնները, իսկ առաջարկվող գործակիցներն արտացոլում են խաղի յուրաքանչյուր ելքի հավանականությունը։

Ահա այդ գործոններից մի քանիսը.

  • Սպորտաձևի տարածվածությունն ու սիրվածությունը
  • Շուկայում առկա գումարը
  • Մարդկանց՝ խաղադրույքներ կատարելու ընդհանուր ձևերը
  • Տարբեր իրադարձությունները, որ նախորդում են խաղին (մարզավիճակ, վնասվածք և այլն)

Իրադարձության համար սահմանվող գործակիցները կփոփոխվեն՝ ընդհուպ մինչև իրադարձության մեկնարկը, և կարող են փոխվել նույնիսկ իրադարձության ընթացքում։ Ուստի, ձեր շահումն առավելագույնի հասցնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում գործակիցները։

Ահա գործակիցների մի քանի տարբերակներ, որոնց պետք է ծանոթ լինել. 

Տասնորդական գործակիցներ

Սրանք կոչվում են մայրցամաքային (կոնտինենտալ) կամ եվրոպական գործակիցներ, որոնք ներկայացվում են տասնորդական ձևով, օրինակ՝ 2.00: Այս թիվը ներկայացնում է հնարավոր շահումը և խաղադրույքի չափը։ Այն պատկերացում է տալիս շահած ընդհանուր գումարի, ոչ թե ստացած եկամուտի մասին։

Օրինակ` 2.00 գորածկցի դեպքում, ձեր ֏40.000-ի խաղադրույքը կապահովի հետևյալ շահումը՝ ֏40.000 x 2.00 = ֏80.000։ Ձեր եկամուտը կկազմի ֏40.000՝ ֏40.000 խաղադրույքի դիմաց։

Կոտորակային գործակիցներ

Կոտորակային խաղադրույքները ներկայացվում են հետևյալ կերպ՝ 2/1, 3/1, 4/1 և այլն։ 1/1 խաղադրույքը կոչվում է հավասար խաղադրույք և նման է տասնորդական 2.00 օրինակին։ Կոտորակային խաղադրույքները հայտնի են նաև որպես ավանդական կամ բրիտանական խաղադրույքներ և ավելի տարածված են Մեծ Բրիտանիայում։ Կոտորակային խաղադրույքները տարածված են Հայաստանի սպորտային բուքմեյքերական շուկայում և ցույց են տալիս, թե ինչ շահում կունենա խաղացողը՝ ըստ իր կատարած խաղադրույքի։

Օրինակ՝ Եթե ֏8.000 խաղադրույք կատարեք` 5/2 գործակցով, պետք է ֏8.000-ը բաժանեք 2-ի = ֏4.000, և բազմապատկեք 5-ով։ Ստացվում է, որ ձեր պոտենցիալ եկամուտը կկազմի ֏20.000։ Եթե ֏8.000 խաղադրույք կատարեք՝ 2/5 գործակցով, պետք է ֏8.000-ը բաժանեք 5-ի = ֏1.600 և բազմապատկեք 2-ով։ Ստացվում է, որ եթե շահեք, ձեր պոտենցիալ եկամուտը կլինի ֏3.200։ Պարզ օրինակ է ֏4.000-ի խաղադրույքը՝ 3/1 գործակցով, որը ձեզ կարող է բերել ֏12.000 եկամուտ։

Moneyline գործակիցներ

Moneyline գործակիցները կոչվում են նաև ամերիկյան գործակիցներ և ներկայացվում են դրական կամ բացասական թվով։ Սովորաբար դրանք հանդես են գալիս արժույթի նշանով։ Moneyline գործակիցները թույլ են տալիս տեսնելու, թե այս կամ այն թիմում ով է ֆավորիտը (ներկայացվում է մինուս նշանով) և ով է հավանական պատրվողը (ներկայացվում է պլյուս նշանով)՝ հնարավորություն տալով հաղթելու +100 գործակցով։

Օրինակ՝ Եթե դուք ցանկանում եք շահել ֏40.000 և եթե գործակիցը նշված է -138, պետք է խաղադրույք կատարեք ֏55.200 հաղթող թիմի համար։ Եթե ֏40.000 խաղադրույք եք կատարում հավանական պարտվողի համար և գործակիցը +118 է, կշահեք ֏47.200 խաղի ելքը ճիշտ կանխատեսելու դեպքում։

Ինչպես սկսել

Այնքան էլ բարդ չէ մուտք գործել սպորտային խաղադրույքների ոլորտը, և եթե հետևեք մի քանի հեշտ քայլերի, կարող եք ձեռք բերել անհրաժեշտ վստահությունը։

1 Գտեք հեղինակավոր սպորտային բուքմեյքեր

Եթե համացանցում առկա մեծաքանակ տարբերակների մեջ խճճվել եք, ծանոթացեք մեր կողմից առաջարկվող բուքմեյքերների ցանկին։ Մենք խորհուրդ ենք տալիս կայքեր, որոնք հավաստագիր ունեն, կանոնակարգվում են, առաջարկում են լավ ակցիաներ, ունեն սպորտաձևերի և խաղադրույքների մեծ բազմազանություն և ապահով են խաղադրույք կատարելու համար։

2 Գրանցվեք ձեր ընտրած բուքմեյքերի կայքում

Բուքմեյքերին ընտրելուց հետո բացեք նոր հաշիվ և գրանցվեք։ Հնարավոր է, որ որոշ բուքմեյքերներ այս փուլում ինքնությունը հաստատող փաստաթուղթ և հասցե պահանջեն, կամ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ լինեն, նախքան դուք կանեք ձեր առաջին կանխիկացումը։

3 Կատարեք ձեր առաջին դեպոզիտը

Ձեր առաջին դեպոզիտը կատարեք՝ ընտրելով նախընտրած վճարման տարբերակը։ Համոզվեք, որ ընտրված վճարման տարբերակը հարմար է ձեզ, որ այն հնարավորություն է տալիս կանխիկացնել շահումը, և պատճառ չի դառնա, որ կորցնեք ձեր մեկնարկային բոնուսը։

4 Օգտվեք մեկնարկային ակցիայից

Մեկնարկային բոնուսը տրվում է մեկ անգամ, ուստի դրանից քաղեք առավելագույնը։ Խաղադրույքներ կատարեք ձեր ունեցած գումարի շրջանակներում և օգտվեք այն մեկնարկային բոնուսներից, որոնց պայմանները կկարողանաք կատարել։ Կարդացեք և հասկացեք «Պայմանները», նախքան մեկնարկային բոնուսից օգտվելը։

5 Խաղադրույք կատարեք

Սպորտաձևերի մեծ ընտրություն կա։ Գտեք այն սպորտաձևը, որն ամենալավը գիտեք, որպեսզի հեշտացնեք ամբողջ գործընթացը։ Սպորտային բուքմեյքերները սովորաբար առաջարկում են ամենասիրված սպորտաձևերը և ձիարշավային միջոցառումները։ Որոշները նույնիսկ առաջարկում են խաղադրույքներ կատարել քաղաքական և համաշխարհային այլ իրադարձությունների համար։

6 Ընտրեք խաղադրույքի տեսակը

Յուրաքանչյուր սպորտաձև ունի խաղադրույքի բազմաթիվ տեսակներ, որոնց կցված են գործակիցներ։ Դուք պետք է համեմատեք գործակիցները և գտնեք խաղադրույքի այն տեսակը, որից կարելի է առավելագույն օգուտն ստանալ։ Կարևորն այստեղ հասկանալն է, թե շահելու դեպքում որ խաղադրույքը ձեզ կբերի առավելագույն եկամուտը։ Նախքան իրական խաղադրույք կատարելը, կարող եք մի քանի տարբերակներ աչքի անցկացնել, լրացնել խաղադրույքի կտրոնը և որոշել՝ ինչ խաղադրույքներ եք ցանկանում կատարել։

7 Խաղադրույք կատարեք

Եթե գոհ եք ձեր ընտրած խաղադրույքի տեսակից, արդեն կարող եք խաղադրույք կատարել։ Կայքերից շատերը ցույց կտան, թե որքան կլինի ձեր հնարավոր եկամուտը, եթե տվյալ խաղադրույքը հաղթի։

8 Սպասեք արդյունքներին

Իրադարձությանը հետևեք ուղիղ միացմամբ և դիտեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Եթե հետաքրքրված եք և եթե զգում եք, որ ունեք համապատասխան հմտությունները, փորձեք նաև խաղադրույք կատարել խաղի, լիգայի կամ մրցաշարի ընթացքում։

Ինչպես ենք մենք գտնում լավագույն խաղատները

Փորձագիտական վերլուծություններ

Մեր փորձագետները վերլուծում և դասակարգում են հարյուրավոր առցանց խաղատներ և ազարտային խաղերի կայքեր՝ յուրաքանչյուր կայքի համար կիրառելով համակողմանի վերլուծություն, որտեղ հաշվի են առնվում 12 առանցքային գործոններ։

Շարունակական վավերացում

Մենք կանոնավոր կերպով թարմացնում և ճշտում ենք մեր վերլուծություններն ու ազարտային խաղերի կայքերի մասին տվյալների շտեմարանը։ Ընթացիկ թարմացումներից են՝ բոնուսային առաջարկները, «Պայմաններում» արվող փոփոխությունները, հավաստագրումը և այլն։

Խաղացողների կարծիքը

Մենք ճշգրտում և հաստատում ենք առցանց խաղատների և ազարտային խաղերի կայքերի մեր վերլուծություններն ու գնահատականները՝ շարունակաբար հետևելով խաղացողների գանգատներին և նրանց թողած կարծիքներին։

Ինչպես ենք մենք գնահատում

Ինչպես են մեր փորձագետները գնահատում առցանց խաղատները․ Խաղատների վերաբերյալ վերլուծություններ կատարելը մեր աշխատանքն է, ինչը մենք լավագույնս ենք անում։ Մենք միշտ անդրադառնում ենք էական տեղեկատվությանը և կարևոր գործոններին։ Երբ փորձում եք ընտրել որևէ առցանց խաղատուն, դիմեք մեր օգնությանը։ Մենք ձեզ կտրամադրենք ամենաթարմ տեղեկատվությունը խաղատան անվտանգության նորմերի, շահումների, խաղացողների կարծիքների և շատ այլնի մասին։ Ավելին իմանալու համար տե՛ս ստորև ներկայացված գծապատկերը։

Ինչն է հաշվի առնվում վարկանիշը հաշվելիս

Մեր փորձագիտական վերլուծությունները կօգնեն ձեզ՝ գտնելու լավագույն և ամենաշահավետ առցանց խաղատները։ Անդրադառնալով խաղատների խաղերին, վճարման մեթոդներին, հաճախորդների սպասարկմանը և խաղատունն ընտրելու ամենակարևոր այլ կողմերին՝ մեր մասնագետները ձեզ տալիս են ընտրելու համար անհրաժեշտ գիտելիքը։
Իմացե՛ք ավելին այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատում խաղատները

Խորհուրդներ

Սպորտային խաղադրույքների վերաբերյալ մեր խորհուրդները կօգնեն ձեզ ավելի խելամտորեն խաղադրույքներ կատարել և մեծացնել հաջողության հասնելու հավանականությունը։ Ահա մեր լավագույն խորհուրդները, որ կօգնեն ձեզ՝ պատրաստ լինելու ձեր հաջորդ սպորտային խաղադրույքը կատարելիս։

Սպորտային բուքմեյքերներ ընտրելու չափորոշիչները

Մեր նպատակն է ներկայացնել լավագույն սպորտային բուքմեյքերական կայքերը, ուստի կիրառում ենք խիստ կանոններ՝ վստահ լինելու համար, որ մեր ցանկում ընդգրկված բուքմեյքերները համապատասխանում են որոշակի չափորոշիչների։ Ահա այն գործոնները, որոնք որոշիչ դեր են կատարում, թե որ կայքերը պետք է լինեն մեր ցանկում.

Սպորտաձևերի բազմազանությունը

Լավ սպորտային բուքմեյքերը պետք է սպորտաձևերի մեծ ընտրություն առաջարկի և խաղադրույքներ ընդունի NFL-ի, NBA-ի, MLB-ի և UFC-ի համար։ Բացի այդ, պակաս տարածված սպորտաձևերը, ինչպիսիք են շախմատը, մարմնամարզությունը և տեգախաղը (darts), նույնպես պետք է լինեն առցանց խաղացանկում։

Խաղադրույքային ոլորտներ

Յուրաքանչյուր սպորտաձևի համար պետք է լինեն խաղադրույքի բազմաթիվ տեսակներ՝ մրցակցային գործակիցներով։ Ուստի, ծանոթացեք տարբերակներին և համեմատեք գործակիցները, նախքան խաղադրույք կատարելը։ Այնուհետև օգտվեք վերը ներկայացված մեր ուղեցույցից՝ գործակիցները հասկանալու և ճիշտ որոշում կայացնելու համար։

Խաղադրույքի տեսակներ

Խաղադրույքի յուրաքանչյուր տեսակ ունի իր արդյունքը, առավելություններն ու թերությունները: Ծանոթացեք խաղադրույքների տեսակներին և իմացեք, թե ինչպես կարող եք ստանալ հնարավոր լավագույն արդյունքը ձեր ընտրած խաղադրույքի համար: Խաղադրույքների տեսակներին վերաբերող մեր ուղեցույցը կօգնի ձեզ հասկանալ ավելին:

Բոնուսներ և ակցիաներ

Լավագույն ակցիան կամ բոնուսն այն է, որը ձեր խաղը հնարավորինս շահավետ է դարձնում: Լավ օպերատորներն առաջարկում են դեպոզիտային բոնուսների շարք, անվճար խաղադրույքներ և հետվճարի ակցիաներ։ Ուստի, ընտրեք բոնուսներ, որպեսզի մեծացնեք ձեր շահույթը և ստանաք առավելագույնը՝ ձեր գումարի դիմաց:

Վճարման տարբերակներ

Դուք պետք է գրանցվեք այնպիսի բուքմեյքերական կայքում, որը տրամադրում է տարբեր վճարման մեթոդներ։ Ընտրեք ձեզ համար լավագույնը՝ խաղադրույքներ կատարելու ընթացքը չբարդացնելու համար: Լավ բուքմեյքերական կայքը պետք է առաջարկի քարտային վճարման տարբերակներ (Visa և MasterCard), էլեկտրոնային դրամապանակներ, բանկային փոխանցումների տարբերակներ և կրիպտոարժույթներ: Ընտրեք բանկային այն մեթոդը, որի դեպքում կարող եք արագ և հեշտությամբ դեպոզիտներ կատարել և կանխիկացնել գումարը ձեր հաշվից։

Անվտանգություն և հեղինակություն

Մեր առաջարկած բոլոր կայքերն ունեն հավաստագիր, օրինական են և արտոնագրված: Բուքմեյքերական կայքը պետք է խիստ գաղտնի պահի ձեր անձնական տվյալները, և դուք միշտ պետք է վստահ լինեք, որ գործ ունեք հեղինակավոր և վստահելի օպերատորի հետ:

Հաճախորդների սպասարկում

Ոչ մի բուքմեյքերական գրասենյակ չի կարող գործել առանց հաճախորդների, և նրանց շահերից է բխում լինել հասանելի և օգնել ձեզ, երբ դուք դրա կարիքն ամենաշատն ունեք։ Հիմնական օպերատորներից շատերն ունեն 24/7 աջակցություն, առցանց ուղիղ զրույցի հնարավորություն, իսկ հարցումներին պատասխանում են կարճ ժամկետներում։

Համատեղելիություն

Սպորտային բուքմեյքերները պետք է ունենան հավելված, որը համատեղելի է բոլոր բջջային սարքերի հետ: Բուքմեյքերական կայքերից շատերն ունեն հավելված, որը կամ ընդօրինակում է սկզբնական կայքին, կամ հնարավորություն է տալիս ցանկացած բջջային դիտարկիչից (browser) մուտք գործել կայք և օգտվել կայքից:

Սպորտաձևեր, որոնց համար կարող եք խաղադրույքներ կատարել

Երբ խոսքը վերաբերում է սպորտաձևերին, որոնց համար կարող են խաղադրույք կատարել, տարբերակները բազմաթիվ են։ Այնուամենայնիվ, ահա ամենահայտնի սպորտաձևերը, որոնց համար, հավանաբար, կցանկանաք խաղադրույք կատարել:

Սոկեր

Ֆուտբոլասերները մեծ խանդավառությամբ սպասում են այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են MLS-ը (Major League Soccer), Լիգան (La Liga), Անգլիայի Պրեմիեր լիգան, Կանադայի Պրեմիեր լիգան, ՈՒԵՖԱ-ն և Աշխարհի գավաթը: Բացի այդ, կան խաղադրույքների բազմաթիվ տեսակներ, որոնք հասանելի են ֆուտբոլային խաղադրույքների բոլոր սիրահարներին:

Բասկետբոլ

Հեղինակավոր բուքմեյքերներն առաջարկում են մեծ հնարավորություններ՝ բասկետբոլի տեղական և միջազգային բոլոր իրադարձություններում խաղադրույք կատարելու համար: Ծանոթացեք NBA-ի բաժնին. ձեր ընտրած բուքմեյքերը կունենա խաղադրույքի տարբեր տեսակներ, իսկ մեր ցանկում ընդգրկված բուքմեյքերներն առաջարկում են հրաշալի գործակիցներ և մեծ շահումներ՝ բասկետբոլի խաղերի համար առցանց խաղադրույքներ կատարելու դիմաց:

Հոկեյ

Հոկեյի երկրպագուներն անհամբեր սպասում են NHL խաղերին, իսկ լավագույն բուքմեյքերները մեծ հնարավորություններ են տալիս՝ խաղադրույք կատարելու ձեր սիրելի թիմի համար: Սպորտային բուքմեյքերական կայքերից շատերն ընդգրկում են հոկեյի բոլոր տեղական և միջազգային լիգաներն ու մրցաշարերը, ուստի նախքան հոկեյի ոլորտում խաղադրույք կատարելը՝ ծանոթացեք առկա տարբերակներին։

UFC խաղադրույքներ

Ինչո՞ւ խաղադրույք չկատարել, թե այս տարի ով կլինի «Ընդհանուր մենամարտերի առաջնության» (UFC) հաջորդ չեմպիոնը: Ձեզ համար սա կարող է պարզապես նոր մարզաձև լինել, որտեղ կարելի է խաղադրույք կատարել և վայելել խաղը, քանի որ առաջարկվում է խաղադրույքների լայն ընտրանի, իսկ ամեն տարի տեղի են ունենում հարյուրավոր հայտնի մենամարտեր:

Ձիարշավ

Ամենամյա Epson Derby ձիարշավի մրցույթում խաղադրույք կատարելու համար պարտադիր չէ լինել Անգլիայի Epsom Downs-ում. դուք կարող եք դա անել բազմոցին նստած: Ձիարշավը համաշխարհային ճանաչում ունեցող սպորտաձև է, որն ունի հարուստ պատմություն, և ամբողջ աշխարհում կան իրադարձություններ, որոնց համար կարելի է խաղադրույք կատարել: Օրինակ, եթե տեղական մրցույթ եք փնտրում, խաղադրույք կատարեք «Triple Crown» ձիարշավի համար, իսկ միջազգային ասպարեզում խաղադրույքներ կարող եք կատարել The Grand National (Մեծ Բրիտանիա) կամ Դուբայի աշխարհի գավաթի (ԱՄԷ) առաջնություններում։

Համալսարանական ֆուտբոլ

Հնարավոր է, որ համալսարանական ֆուտբոլը չկա ձեր սիրած մարզաձևերի ցանկում, բայց արժե հետևել ֆուտբոլի ասպարեզում ծնվող ապագա աստղերի առաջին քայլերին։

Ֆուտբոլ

Ֆուտբոլը Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի մարզաձևերից մեկն է, և ամբողջ աշխարհի փորձառու խաղացողները անհամբեր սպասում են, որպեսզի կարողանան խաղադրույքներ կատարել NFL-ի համար: Ուսումնասիրեք խաղադրույքների տեսակները և ծանոթացեք խաղադրույքներին վերաբերող մեր խորհուրդներին՝ ձեր խաղագումարն առավելագույնի հասցնելու համար։

Կրիկետ

Սիրու՞մ եք կրիկետ դիտել: Հիմնական կայքերից շատերն ունեն կրիկետի համար խաղադրույքների պատշաճ ընտրություն, և դուք իրավունք ունեք խաղադրույք կատարել կրիկետի գրեթե յուրաքանչյուր մրցաշարի արդյունքի վրա՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում: Իհարկե, Global T20 մրցույթը կրիկետի դեպքում խաղադրույքների առանցքն է, բայց ամբողջ աշխարհում կան բազմաթիվ սեզոնային մրցաշարեր, թեստային մրցաշարեր և կրիկետի լիգաներ:

Հաճախ տրվող հարցեր

Եթե ընտրել եք մեր կողմից խորհուրդ տրվող բուքմեյքերներից որևէ մեկը, ապա առցանց խաղադրույքներ կատարելը միանգամայն ապահով է։ Ընտրեք բուքմեյքերներ, որ վարում են տվյալների գաղտնիության թափանցիկ քաղաքականություն, տևական ժամանակ արդեն շուկայում են, ունեն լավ հեղինակություն, և որոնց մասին կգտնեք լավագույն կարծիքներն ու գնահատականները։

Բուքմեյքերներից շատերն ունեն բջջային հավելվածներ թե՛ Android, թե՛ iOS սարքերի համար։ Եթե ազարտային խաղերի հարթակը չունի առանձին հավելված, կարող եք օգտվել ձեր բջջային հեռախոսի դիտարկիչից (browser)՝ տվյալ կայքը մուտք գործելու համար։ Բջջային հավելվածը (կամ դիտարկիչը) նման է բուքմեյքերի կայքին և կարող է կիրառվել այնպես, ինչպես համակարգչային տարբերակը։

Հավելվածի միջոցով խաղադրույք կատարելը նույնքան ապահով է, որքան կայքի միջոցով նույնն անելը։ Եթե հայտնի բուքմեյքեր եք ընտրում (որը հեղինակավոր է, ունի հավաստագիր և որի գործունեությունը կանոնակարգվում է), խաղադրույքներ կատարելը պետք է միանգամայն ապահով լինի։

Այո՛, եթե ձեր երկրի օրենսդրությունը դա թույլ է տալիս։ Առցանց բուքմեյքերները պետք է խստորեն հետևեն կանոնակարգումներին և կառավարության կողմից ունենան ազարտային խաղեր տրամադրելու հավաստագիր։ Հետևաբար, ճիշտ կլինի տեղյակ լինել ձեր տեղական օրենքների մասին։

Կարող եք խաղադրույք կատարել գրեթե բոլոր սպորտաձևերի համար՝ ներառյալ տեղական և միջազգային սպորտաձևերը։ Սպորտային բուքմեյքերներն առաջարկում են հարյուրավոր խաղադրույքներ ռեգբիի, կրիկետի, ֆուտբոլի, ամերիկյան ֆուտբոլի, լաքրոսի, տափօղակով հոկեյի, տեգախաղի (darts) և ձիարշավի համար։

Սպորտային խաղադրույքներ կատարելիս գործակիցները կարևոր են, քանի որ դրանք մատնանշում են, թե հաջող խաղադրույքի դեպքում որքան գումար կարող եք շահել։ Ավելին, գործակիցները ցույց են տալիս, թե որքան հավանական է այս կամ այն թիմի կամ մրցակցի հաղթանակը, հետևաբար կարող են կիրառվել՝ որոշելու համար, թե ովքեր են ֆավորիտները մրցաշարում կամ մրցույթում։

Սպորտային խաղադրույքների դեպքում բուքմեյքերը սահմանում է գործակիցները, որոնք որոշվում են՝ տարբեր գործոններ հաշվի առնելով։ Օրինակ, որոշիչ գործոններ կարող են լինել նախորդ մրցաշարերի արդյունքները, եղանակը կամ վնասվածքները կամ այն, թե ինչ խաղադրույք են պատրաստ կատարել խաղացողները։

Վիճակագրորեն, սպորտային խաղադրույքների դեպքում շահույթը (ROI) կազմում է 5%, ինչը համարվում է գերազանց։ Կախված ձեր գիտելիքից, փորձից և ընտրած մարտավարությունից, ժամանակի ընթացքում կարող եք մեծացնել այս տոկոսը։

Բացահայտե՛ք ավելին

Խաղատներ՝ Android սարքերի համար

Խաղացեք ձեր Android հեռախոսով կամ պլանշետով լավագույն առցանց խաղատներում, որոնք առաջարկում են իրական գումարով խաղեր։ Ներկայացնում ենք Android խաղատների համար ամբողջական ուղեցույցը, որտեղ վերլուծել և դասակարգել ենք Android-ի լավագույն խաղատնային հավելվածներն ու կայքերը, որոնք առաջարկում են իրական գումարով ազարտային խաղ կամ խաղալու տարբեր ռեժիմներ:

Կարդալ ավելին

Իրական փողի կազինո

Սա ձեր ուղեցույցն է, եթե փնտրում եք իրական գումարով խաղեր առաջարկող առցանց խաղատներ։ Այստեղ ներկայացնում ենք խաղատներ, որոնք վստահելի են, և խաղացողների համար խաղալը դարձնում են ապահով, անվտանգ ու հաճելի։ Տեղեկացե՛ք իրական գումարով բոնուսային առաջարկների, խաղերի տեսակների, վճարման տարբերակների և այլ մանրամասների մասին։

Կարդալ ավելին

Բիթքոյնով խաղալու խաղատներ

Բիթքոյն խաղատների ամբողջական ուղեցույց, որտեղ ներկայացնում ենք բիթքոյն ընդունող առցանց խաղատներ և բլոքչեյնով աշխատող խաղեր։ Առաջատար առցանց խաղատներն այժմ ընդունում են կրիպտոարժույթներ, որոնցից է բիթքոյնը (BTC):

Կարդալ ավելին

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին