Մեր մասին

Բարի գալուստ OnlineCasinoReports Հայաստան՝ ձեր ուղեցույցը դեպի լավագույն առցանց խաղատները և ազարտային խաղերի կայքերը։ Մենք խաղացողներին տրամադրում ենք փորձագիտական, անաչառ վերլուծություններ, ուղեցույցներ և խաղերի ոլորտին վերաբերող ամենակարևոր տեղեկությունները։

Մեր կայքը մշակված է ձեզ՝ հայ խաղացողների համար։ OCR-ն առաջարկում է ամեն ինչ՝ ազարտային ոլորտի թարմ նորություններից մինչև վերլուծություններ և խաղերի ուղեցույցներ։ Այս էջում կներկայացնենք, թե ով ենք մենք և ինչ գործունեություն ենք ծավալում։

Մեր նպատակը

OnlineCasinoReports-ում մեր նպատակն է՝ օգնել ձեզ գտնել այն առցանց խաղատները և ազարտային կայքերը, որոնք լավագույնն են և ամենից շատ են համապատասխանում ձեր կարիքներին։ Սակայն այս ամենին հասնելու համար մեզնից պահանջվել է 20 տարվա տքնաջան հետազոտական աշխատանք, անդադար զարգացում, կրկնություն և անսասան նվիրվածություն ազարտային խաղերի ոլորտին։

Տեղայնացված կայքերի մեր ցանցում կգտնեք մասնագիտական վերլուծություններ, մանրամասն ուղեցույցներ, հրատապ լուրերի մասին հոդվածներ և ակտիվ քննարկումներով լի ֆորում, որտեղ կարող եք շփվել ձեր համախոհների հետ և դառնալ մեծ համայնքի մի մասնիկը։

Մենք հրաշալի գործիքներ ենք մշակել, որոնք ձեզ թույլ են տալիս զտել առկա տարբերակները և գտնել ձեզ համար լավագույն խաղատունը և առաջարկները։ Այս գործիքակազմի շնորհիվ դուք հազարավոր առաջարկների միջից րոպեների ընթացքում կարողանում եք գտնել ձեր գրպանին հարմար ակցիան և ձեր նախասիրություններին համապատասխան խաղերը։

Եթե որևէ բան նոր է կամ կա մի բան, որի մասով անվստահ եք, մեր ուղեցույցները ձեզ կօգնեն հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շնորհիվ կարճ ժամանակում կկարողանաք խոսել և խաղալ պրոֆեսիոնալ խաղացողի պես։


Մեր ուղենիշը

OnlineCasinoReports-ում մեզ առաջ է մղում առցանց ազարտային ոլորտում ունեցած մեր նվիրվածությունը և մեր ցանկությունը՝ տեսնելու, թե ինչպես եք վայելում ձեր սիրելի խաղերն անվտանգ և պատասխանատու կերպով։

Մենք միշտ հավատարիմ ենք մնացել մեր մոտեցումներն և վերջին քսան տարիների ընթացքում հետևել ենք այս պարզ, բայց կարևոր ուղենիշներին՝

  • Խաղացողների կարծիքն էական է և ընկած է մեր գործունեության հիմքում։
  • Մեր կողմից ներկայացվող ամբողջ բովանդակությունն անկախ փորձագիտություն է անցնում և գրվում է մեր մասնագետների կողմից։
  • Մեր ստեղծած բովանդակությունը միշտ մեր այցելուներին հասանելի կլինի անվճար։
  • OnlineCasinoReports-ն ամբողջությամբ անկախ է գործում։
  • Մենք անկախ ենք բոլոր այն ազարտային կայքերից, որոնց խորհուրդ ենք տալիս մեր կայքում։
  • Մենք աշխատում ենք անկախ աուդիտորների և ստուգող հանձնաժողովների հետ
  • Խաղատների և խաղերի մասին բոլոր վերլուծություններն անկողմնակալ են և գրված են փորձագետների կողմից։
  • Մեր կողմից խորհուրդ տրվող ազարտային խաղերի բոլոր կայքերն ամբողջական ստուգում են անցնում մեր՝ 12 կետերից բաղկացած գնահատման համակարգով։

Մեր խոստումը

Մեզ համար առաջնայինը ձեր շահերը պաշտպանելն է։ Ուստի կարող եք վստահ լինել, որ մենք մեր յուրաքանչյուր քայլում անաչառ ենք, աշխատում ենք ամբողջությամբ թափանցիկ, իսկ մեր գործունեության հիմքում անկախ հետազոտական աշխատանքն է։ Մենք վստահեցնում ենք, որ մեր մասնագետներն ամեն մի հոդվածը, վերլուծությունը, խաղի թողարկման լուրը և ուղեցույցը պատրաստել են՝ օգտվելով ամենաթարմ տեղեկություններից և ոլորտում առկա ամենավստահելի նյութերից։


Մեր թիմը

Մեր առաքելություն դնելով մեր գործունեության հիմքում՝ մենք մեկ նպատակ ենք ունեցել՝ այս ոլորտում դառնալ իսկական գիտակ։ Հետևաբար, OnlineCasinoReports-ի հիմնադրման օրվանից՝ մենք մեր շուրջն ենք հավաքել մարդկանց, ովքեր սիրում են առցանց ազարտային խաղերը և իրենց նեղ ոլորտին տիրապետող մասնագետներ են։

Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք աշխատակիցներ, ովքեր առցանց ազարտային խաղերի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեն։ Մեր կայքում զետեղված յուրաքանչյուր հոդվածի համար արվում է անհրաժեշտ հետազոտությունը, և հոդվածները գրվում և ստուգվում են ոլորտի փորձառու մասնագետների կողմից։

Մենք ձգտում ենք ձեզ ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն, վերլուծություններ ամենանոր տեխնոլոգիաների վերաբերյալ (օրինակ՝ կրիպտոարժույթի), ինչպես նաև ծանոթացնել առցանց ազարտային խաղերին վերաբերող կանոնակարգումներին և այս նպատակով համագործակցում ենք հրավիրյալ մասնագետների և իրենց ոլորտում ճանաչված հեղինակների հետ։


Մեր գործունեությունը

Մեր նպատակն է, որ դուք կարողանաք հեշտությամբ և անվտանգ ձևով «տեղաշարժվել» արագ, նորություններով հարուստ և հնարավորություններով լի այս ոլորտում, ուստի անհրաժեշտ ամեն ինչ ձեզ տրամադրում ենք մեկ վստահելի հարթակում։

Այս ամենի հիմքում ազարտային խաղերի կայքերի գնահատման մեր ծրագիրն է, որը մշակվել և կատարելագործվել է վերջին 20 տարվա ընթացքում, որպեսզի հնարավորինս ամբողջությամբ հասկանաք, թե յուրաքանչյուր խաղատուն կամ կայք ինչ առավելություն ունի։ Մենք ազարտային խաղերի կայքերն ուսումնասիրում ենք հատուկ մշակված 12-կետանոց համակարգի միջոցով։ Այս համապարփակ մոտեցումը մեզ թույլ է տալիս բացահայտել յուրաքանչյուր խաղատան առավելությունները և թերությունները՝ վերլուծելով խաղատան հեղինակությունը, վճարման տարբերակները, անվտանգությունը, արդար խաղերի առկայությունը և այլն։

Առցանց ազարտային խաղերի ոլորտի մեր մասնագետներն ուսումնասիրում են վերջին նորությունները, բոնուսների մասին տեղեկությունները, նոր թողարկված խաղերը, տարբեր ապրանքանիշերի միավորման մասին նորությունները և օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունները։ Այնուհետև այս ամբողջ տեղեկությունը մշակվում և վերածվում է հեշտ կարդացվող հոդվածների, ծավալուն ուղեցույցների և այլ մեդիա նյութերի, որպեսզի դուք կարողանաք արագ և հեշտությամբ ծանոթանալ ոլորտի վերջին զարգացումներին ու միտումներին։

Մեր ակտիվ ֆորումն արդեն իսկ դարձել է արժեքավոր հարթակ մեր համայնքի անդամների համար։ Խաղացողներն այստեղ կիսվում են տարբեր խաղատներում իրենց ունեցած փորձառությամբ, քննարկում են ամենավերջին նորությունները և փորձում կանխատեսել, թե որ ուղղությամբ է զարգանում ոլորտը՝ հիմնվելով իրենց տեսածի և լսածի վրա։ Այս ամենի շնորհիվ խաղացողները վայելում են ընկերության ջերմ մթնոլորտ։

Ավելի քան երկու տասնամյակ ազարտային խաղերի ոլորտում լինելով՝ մենք համոզված ենք, որ երբ օբյեկտիվ, անկախ և ստուգված տեղեկատվությունը մեկտեղվում է խաղացողների անձնական կարծիքի և փորձառության հետ, հնարավոր է հավասարակշռված տեղեկատվություն ստանալ և խաղալիս ընտրել ձեր կարիքներին համապատասխան լուծումները։


OCR-ի պատմությունը

OnlineCasinoReports-ը ծնվեց, որովհետև մենք մեծ սեր և հետաքրքրություն ունեինք առցանց ազարտային խաղերի՝ նոր-նոր զարգացող ոլորտի նկատմամբ և ցանկանում էինք, որ խաղացողները տեղեկացված լինեն այս ոլորտի վերջին նորություններից, ոլորտ, որն այնքան արագ էր զարգանում։

Այն, ինչ 1997 թվականին սկսվեց որպես մեր հետաքրքրասիրությունը բավարարող նախագիծ՝ նպատակ ունենալով խաղերի սիրահարներին ներկայացնել նոր խաղատների և լավագույն առաջարկների մասին, 2002 թվականին արդեն դարձավ հարուստ կայք՝ լի օգտակար ուղեցույցներով, անաչառ վերլուծություններով և ոլորտում ընթացող զարգացումներին վերաբերող նորություններով։

2005 թվականին ժամանակն էր նոր շունչ հաղորդելու մեր գործունեությանը, և մենք թողարկեցինք OnlineCasinoReports կայքի թարմացված և բովանդակությամբ է՛լ ավելի հարստացած տարբերակը։ Այս թարմացումը մեկ նպատակ ուներ՝ որ դուք առցանց խաղատների բովանդակությանը և առանձնահատկություններին կարողանաք ավելի հեշտությամբ ծանոթանալ, իսկ որոշումներ կայացնելիս ավելի տեղեկացված լինեք։

2006 թվականին UIGEA կազմակերպությունն այս շուկայում փոփոխություններ բերեց, որից հետո առցանց ազարտային խաղերը, որ մինչ այդ կենտրոնացած էին ԱՄՆ-ում, սկսեցին տարածվել նաև աշխարհի մյուս երկրներում։ OnlineCasinoReports-ը նույնպես հետևեց այս ընթացքին։

2008 թվականին մեր կայքը ներկայացավ նոր դիզայնով՝ համապարփակ որոնման գործիքներ և զտիչներ, խաղացողների համար ֆորում և մի քանի երկրների համար տեղայնացված կայքեր։

Մենք առաջին կայքերից էինք, որ առաջարկեցինք առցանց խաղատների վերլուծություններ՝ խորանալով բոլոր մանրամասների մեջ, ինչպես օրինակ՝ ի՞նչ լեզուներով է ներկայանում խաղատունը, ի՞նչ արժույթով է տրամադրում բոնուսները, ծրագրավորման ի՞նչ ընկերությունների հետ է համագործակցում և այլն։

Այս կամ այն երկրի համար տեղայնացված բովանդակություն ներկայացնելու անհրաժեշտությունն ստիպեց, որ 2014 թվականին ընդլայնենք մեր ցանցը։

OnlineCasinoReports-ն ազարտային խաղերի ոլորտում այսօր առաջատար ապրանքանիշ է, որն ունի 75 տեղական պորտալներ։ Դրանցից յուրաքանչյուրում մենք ներկայացնում ենք մանրամասն տեղեկություններ, այդ թվում՝ առաջարկվող ակցիաները, վճարման մեթոդները, վերլուծություններ, խաղերի թողարկումներ և ոլորտին առնչվող լուրեր, որոնք վերաբերում են տվյալ շուկային։

2022 թվականը OnlineCasinoReports-ի համար մեկ այլ նշանակալից հանգրվան է, քանի որ ներկայանում ենք մեր թարմացված կայքով։ Այս անգամ մենք կայքից օգտվելն ավելի դյուրին ենք դարձրել բոլոր հիմնական բջջային հարթակների համար և կատարելագործել ենք որոնման և զտիչ գործիքները՝ հնարավորություն տալով համեմատելու միանգամից մինչև հինգ խաղատուն։

Ներքին որոնման համակարգը նույնպես բարելավվել է, և այսօր այն արդեն ներառում է ապրանքանիշերի անվանումները, խաղերի կատեգորիաները, աճող ջեքփոթները, խաղատան ուղեցույցները և առկա բոնուսները։

Տեղական կայքեր

OnlineCasinoReports կայքը հասանելի է բազմաթիվ լեզուներով և տեղայնացված կայքերով։ Ձեր երկրում և ձեր լեզվով հասանելի OCR կայքերի մասին ավելին իմանալու համար անցեք ներքևի հղումով։

Ծանոթացեք տեղական կայքերին

Հաճախ տրվող հարցեր

Մեզ հետ կարող եք կապվել՝ օգտվելով Կապ մեզ հետ էջից և ընտրելով, թե կոնկրետ ինչ հարցով եք ցանկանում դիմել՝ ընդհանուր հարցեր, մարքեթինք, թե՞ օրինակ, ցանկանում եք տեղեկացնել որևէ խաղատան գործունեության մասին։

Այո՛։ Մեր կայքը հասանելի է մի շարք լեզուներով։ Ծանոթացեք the Տեղական կայքեր բաժնին՝ առաջարկվող լեզուների և տեղական կայքերի մասին ավելին իմանալու համար։

Մեր կայքում գովազդ տեղադրելու համար այցելեք մեր կայքի «Կապ մեզ հետ» բաժինը և ընտրեք «Մարքեթինգ և գովազդ» ենթաբաժինը։

OCR-ի հաստատման կնիքը վկայական է, որը մենք տրամադրում ենք առցանց խաղատնային կայքերին, որոնք ապացուցել են իրենց արդար և թափանցիկ գործելաոճը և պատրաստակամ են հոգալ իրենց խաղացողների մասին։ Այցելեք հաստատված խաղատներ էջը՝ ավելին իմանալու համար։

Եթե մեր կողմից խորհուրդ տրվող որևէ առցանց խաղատուն ապակողմնորոշիչ ակցիաներ է առաջարկում կամ խարդախ գործելաոճ է ցուցաբերում, խնդրում ենք մեզ տեղյակ պահել մեր կայքի՝ «Տեղեկացնել խաղատան մասին» բաժնի միջոցով, որտեղ ներկայացված են Սև ցուցակում ներառված խաղատները, կամ այցելեք «Կապ մեզ հետ» էջ։

«Կապ մեզ հետ» էջում բացեք «Մարքեթինգ և գովազդ» բաժինը, և մենք ձեզ խորհուրդ կտանք՝ ինչպես ձեր առցանց խաղատունն ավելացնել մեր կողմից խորհուրդ տրվող խաղատների ցանկին։

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին