Գնահատման մեր համակարգը․ ինչպե՞ս ենք դասակարգում խաղատները OnlineCasinoReports-ում

Մենք հպարտ ենք, որ առցանց խաղատների վերաբերյալ կարող ենք լիարժեք, արդար և անկողմնակալ վերլուծություններ ներկայացնել։ Մեր փորձագետները մշակել են 12 կետերից բաղկացած առաջնակարգ գնահատման համակարգ՝ հիմնվելով ազարտային խաղերի ոլորտում ունեցած ավելի քան քսան տարվա փորձառության վրա։

Safe and secure
100% Անվտանգ և ապահով
Անկախ փորձագիտական վերլուծություններ

Ընդհանուր ակնարկ

Առցանց խաղատների ոլորտի չափերը և մեծությունը հաշվի առնելով՝ հասկանալի է, որ երբեմն բավական դժվարությամբ կգտնեք ազարտային խաղերի այնպիսի կայք, որը և՛ վստահելի է, և՛ առաջարկում է ծառայություններ, որոնք ձեր նախասիրությունների շրջանակներում են։

Ուստի մենք, հիմնվելով ազարտային խաղերի ոլորտում մեր ունեցած ավելի քան քսան տարվա փորձառության վրա, մշակել ենք ամբողջական և պարզ ստուգման համակարգ, որը մեզ թույլ է տալիս շատ արագ գնահատել որևէ կայքի ուժեղ և թույլ կողմերը։

Գնահատման մեր համակարգին ծանոթանալը ձեզ հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել և գտնել այնպիսի առցանց խաղատուն, որն առաջարկում է ձեր նախընտրած խաղերը, վճարման տարբերակները, հաճախորդների սպասարկումը և ակցիաները։

Ինչպես ենք մենք գնահատում

Գնահատման չափորոշիչները

Այս բաժնում մի փոքր ավելի մանրամասն ներկայացնում ենք գնահատման չափորոշիչներից յուրաքանչյուրը։ Նաև բացատրում ենք, թե ինչն ենք մենք կարևորում և ինչու է անհրաժեշտ այս ամենը հաշվի առնել, երբ որոշում եք՝ ազարտային խաղերի որ կայքում խաղալ։

Անվտանգություն

Իհարկե, դուք ցանկանում եք խաղալ ամենաանվտանգ և ամենաապահով կայքում, և դա բնական է։ Սակայն անվտանգության հարցերն ավելի խորն են, քան պարզապես SSL գաղտնագրում կիրառելը։ Խաղատունը գնահատելիս մենք հաշվի ենք առնում նաև խաղատան լիցենզիան և այն անկախ մարմիններին, որոնք հաստատում են խաղատան գործունեությունը։

Արդար խաղ

Խաղերի արդարությունն ապահովելը սերտորեն կապված է կանոնակարգման և երրորդ կողմի վերահսկման հետ, քանի որ խիստ հսկողության տակ գտնվող խաղատունը մեծ հավանականությամբ կառաջարկի խաղեր, որոնց դեպքում գործակիցներն արդար են, շահումները վստահելի են և դուք կարող եք կանխիկացնել ձեր գումարը։ Կրիպտո խաղատներն այստեղ առավելություն ունեն, քանի որ խաղացողները հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտել «Provably Fair» կոչվող գործիքների օգնությամբ։

Շահումների վճարում

Եթե շահումները վճարելու համար մենք բարձր միավոր ենք տալիս, նշանակում է՝ խաղատունն առաջարկում է բանկային լավագույն տարբերակները և փոխանցումներն իրականացնում է արագ։ Բացի այդ, խաղատունը թափանցիկ է աշխատում և հստակ տեղեկացնում է փոխանցումների ժամկետների մասին, ինչպես նաև հայտնում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կանխիկացումները հեշտությամբ անելու համար (անկախ շահումի չափից)։

Խաղացողների կարծիքները

Մենք կարծում ենք, որ ուժեղ ապրանքանիշի ետևում ոչ թե մարքեթինգային աշխատանքն է, այլ իրական գործը։ Իսկ ո՞վ ավելի լավ կարող է պատմել խաղատան գործունեության մասին, եթե ոչ խաղացողները։ Հետևաբար, խաղատների վերջնական գնահատականը որոշելիս մենք խաղացողների կարծիքներին մեծ ուշադրություն ենք դարձնում։

Սպասարկում

Լավագույն առցանց խաղատները բաց են խաղացողների կարծիքի առաջ և իրենց հաճախորդներին տրամադրում են շուրջօրյա սպասարկում։ Մենք նախապատվությունը տալիս ենք այն խաղատներին, որոնք հնարավորություն են ընձեռում իրենց հետ կապվել առցանց զրույցի, էլ․ փոստի և նույնիսկ հեռախոսի միջոցով, որպեսզի վստահ լինենք, որ միշտ կա մեկը, ով անհրաժեշտության դեպքում կսպասարկի ձեզ։

Ծրագրային ապահովում

Ազարտային խաղերի ոլորտում, ուր ամեն ինչ կանոնակարգվում է, միայն լավագույն խաղատները կարող են առաջարկել խաղեր՝ մշակված առաջատար ծրագրավորման ընկերությունների կողմից։ Կանոնակարգող մարմինները լիցենզավորում են ծրագրավորման ընկերություններին, ուստի եթե տվյալ խաղատունը համագործակցում է նրանց հետ, նշանակում է՝ լավ հիմքերի վրա է կառուցված։

Վճարման մեթոդներ

Եթե ազարտային խաղերի կայքերը խաղացողներին առաջարկում են վստահելի բանկային մեթոդներ, նշանակում է՝ տվյալ բանկերի կողմից մանրամասն ստուգում են անցել՝ թե՛ բիզնես գործունեության, թե՛ ֆինանսական առումներով։ Սա ոչ միայն խաղացողներին հնարավորություն է տալիս օգտվել դեպոզիտներ և կանխիկացումներ անելու մատչելի տարբերակներից, այլ նաև հուշում է, որ խաղատունը կարողացել է ապացուցել, որ իր գործունեությունն արժանահավատ է։

Բջջային սարքեր

Բջջային սարքերով ազարտային խաղեր խաղալն ապագայի հարց չէ. այն այլևս ոլորտի բաղկացուցիչ մասն է։ Որակյալ խաղատունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս՝ օգտվելու լավագույն խաղերից, հաճախորդների սպասարկումից, վճարման մեթոդներից և ակցիաներից հենց բջջային սարքերի հավելվածով կամ բջջային սարքերի համար մշակված կայքով։ Սարքերն այլևս խնդիր չեն․ կարող եք խաղալ՝ երբ ցանկանում եք և որտեղ ցանկանում եք։

Հեղինակություն

Հաճախ առցանց ազարտային խաղերի կայքերը հաճախորդներին հնարավորություն չեն տալիս ֆիզիկապես այցելելու իրենց։ Իսկ սա նշանակում է, որ նրանց հեղինակության մեջ էական դեր ունի վստահությունը։ Ուստի խաղատունը գնահատելիս մենք վերջինիս հեղինակությանը մեծ կարևորություն ենք տալիս։

Խաղերի բազմազանություն

Առցանց ազարտային խաղերը զվարճանքի ձև են, և եթե խաղերի մեծ ընտրություն չունեք, այդ զվարճանքը լիարժեք լինել չի կարող։ Հետևաբար, մենք հաշվի ենք առնում, թե ովքեր են խաղը ծրագրավորողները, և քանի խաղ է ներկայացված խաղատան կայքում։ Արդյո՞ք առաջարկվում են խաղերի ամենասիրված կատեգորիաները, ինչպես օրինակ՝ աճող ջեքփոթներ կամ լայվ դիլեր խաղեր։ Այս խաղերից քանի՞սն են հասանելի բջջային հեռախոսով, իսկ քանիսը՝ համակարգչով խաղալու համար։

Տեղայնացում

Երբ նոր խաղատան եք միանում, նշանակում է` այնտեղ ժամանակ և գումար եք ծախսելու։ Այս դեպքում կայքի տեղայնացումը խիստ կարևոր է, որպեսզի կարողանաք օգտվել կայքից, հասկանալ ակցիաների պայմանները, հաղորդակցվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ և խաղալ առանց լուրջ սխալների, որոնք կարող են թանկ նստել ձեզ վրա։ Տեղայնացումը ցույց է տալիս, թե որքան է խաղատունը հոգ տանում իր հաճախորդների համար։

Ակցիաներ

Ակցիաները հրաշալի միջոց են՝ փորձելու այն, ինչ առաջարկում է խաղատունը։ Սակայն մենք նայում ենք բոնուսների առաջնային արժեքից անդին․ կարևոր է, որ բոնուսներն ունենան պարզ և հստակ պայմաններ, ողջամիտ խաղադրույքային պահանջներ, շահումներ ապահովելու իրական պոտենցիալ և խաղացողներին նոր խաղեր սովորելու հնարավորություն տան։ Մենք նաև հաշվի ենք առնում, թե ինչ է սպասվում մեկնարկային բոնուսից հետո՝ ուսումնասիրելով վերալիցքավորման բոնուսները, մրցաշարերը և հավատարմության ծրագրերը։

Ինչպես ենք մենք գտնում լավագույն խաղատները

Փորձագիտական վերլուծություններ

Մեր փորձագետները վերլուծում և դասակարգում են հարյուրավոր առցանց խաղատներ և ազարտային խաղերի կայքեր՝ յուրաքանչյուր կայքի համար կիրառելով համակողմանի վերլուծություն, որտեղ հաշվի են առնվում 12 առանցքային գործոններ։

Շարունակական վավերացում

Մենք կանոնավոր կերպով թարմացնում և ճշտում ենք մեր վերլուծություններն ու ազարտային խաղերի կայքերի մասին տվյալների շտեմարանը։ Ընթացիկ թարմացումներից են՝ բոնուսային առաջարկները, «Պայմաններում» արվող փոփոխությունները, հավաստագրումը և այլն։

Խաղացողների կարծիքը

Մենք ճշգրտում և հաստատում ենք առցանց խաղատների և ազարտային խաղերի կայքերի մեր վերլուծություններն ու գնահատականները՝ շարունակաբար հետևելով խաղացողների գանգատներին և նրանց թողած կարծիքներին։

Հաստատված խաղատներ

Իմացեք ամենավստահելի առցանց խաղատների մասին, որոնք ստացել են մեր «Հաստատման կնիքը»։

Իմացեք ավելին

Խաղատներ, որ սև ցուցակում են

Twin Casino
Cbet.gg Casino
BitCasino
BetVoyager

Սև ցուցակում գտնվող այլ խաղատներ

Անուն
Պատճառը
BitCasino
Վճարման հետ կապված խնդիրներ
Bet90 Casino
Կասկածելի գործունեություն
BetVoyager
Կասկածելի գործունեություն
Twin Casino
Կասկածելի գործունեություն
Cbet.gg Casino
Կասկածելի գործունեություն
JetBull Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Rich Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Thebes Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Winward Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Casino Moons
Վճարման հետ կապված խնդիրներ
21 Dukes Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
7Reels Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Lucky Games Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Vive Mon Casino
Վճարման հետ կապված խնդիրներ
Betfair Casino ES
Վճարման հետ կապված խնդիրներ
Betway Casino
Կասկածելի գործունեություն
Jackpotjoy Casino
Կասկածելի գործունեություն
Karamba Casino
Կասկածելի գործունեություն
Mybet Casino
Կասկածելի գործունեություն
Sky Vegas Casino
Կասկածելի գործունեություն
Omni Casino
Կասկածելի գործունեություն
Tropezia Palace
Կասկածելի գործունեություն
Bodog88 Casino
Կասկածելի գործունեություն
Dansk777
Կասկածելի գործունեություն
188BET Casino
Կասկածելի գործունեություն
NettiCasino
Կասկածելի գործունեություն
Fly Casino
Կասկածելի գործունեություն
PlayGrand Casino
Կասկածելի գործունեություն
Grosvenor Casinos
Կասկածելի գործունեություն
Jennings Bet Casino
Կասկածելի գործունեություն
Vegas Days Casino
Կասկածելի գործունեություն
Tradition Casino
Կասկածելի գործունեություն
Casino FIZ
Կասկածելի գործունեություն
Dendera Casino
Կասկածելի գործունեություն
VIP Bet Casino
Կասկածելի գործունեություն
Springbok Casino
Կասկածելի գործունեություն
Eldorado Casino
Կասկածելի գործունեություն
GM Slots
Կասկածելի գործունեություն
Max Bet Slots
Կասկածելի գործունեություն
Slotozal Casino
Կասկածելի գործունեություն
Bodog Casino
Կասկածելի գործունեություն
Live Roulette Casino
Կասկածելի գործունեություն
Osiris Casino
Կասկածելի գործունեություն
Bell Fruit Casino
Կասկածելի գործունեություն
Euro Moon Casino
Կասկածելի գործունեություն
Reel Island Casino
Կասկածելի գործունեություն
CrazyWinners Casino
Կասկածելի գործունեություն
Sky Casino
Կասկածելի գործունեություն
Park Lane Casino
Կասկածելի գործունեություն
WinMasters Casino
Կասկածելի գործունեություն

Տեղեկացնել խաղատան մասին

Մենք փորձում ենք հետևել բազմաթիվ խաղատների գործունեությանը։ Մենք նաև վստահում ենք մեր համայնքին, որ օգնում է մեզ գտնել և նշել բոլոր այն կայքերը, որոնք խաղացողների շահերից ելնելով չեն գործում։ Եթե վատ փորձառություն եք ունեցել որևէ օպերատորի հետ կամ տեղեկություն ունեք, թե ինչու տվյալ խաղատունը պետք է սև ցուցակում լինի, կիսվեք ձեր իմացածով մեզ հետ, և մենք կանենք անհրաժեշտ հաջորդ քայլերը։
Հաշվետվություն

Դիմեք OCR Կնիքն ստանալու համար

Արդյո՞ք ձեր առցանց խաղատունը խաղացողներին առաջարկում է բացառիկ արժեք և սպասարկման առաջնակարգ որակ։

Հաճախ տրվող հարցեր

Ո՛չ։ Մենք առաջարկում ենք արդար և անկողմնակալ վերլուծություններ այն առցանց խաղատների վերաբերյալ, որոնք ազարտային խաղերի ոլորտում առաջատար դիրք ունեն։ Հաստատման կնիքը կարելի է ստանալ, միայն եթե խաղատունը համապատասխանում է մեր գնահատման համակարգի 12 կետերի խիստ պահանջներին։

Մենք վստահ ենք, որ լիցենզավորումը և կանոնակարգումը նոր խաղատուն ընտրելու հարցում ամենակարևոր կետերից են, որ պետք է հաշվի առնել։ Լիցենզավորված խաղատները մանրամասն ստուգվում են կանոնակարգող մարմիններից կողմից, իսկ եթե որևէ վեճ ծագի, դուք կունենաք պետական մարմինների պաշտպանությունը։

Առաջին հայացքից՝ մեկնարկային բոնուսը կարող է գրավիչ թվալ, սակայն երբ այն օգտագործում եք, դրա կիրառումն այդքանով ավարտվում է։ Մյուս չափորոշիչները վերաբերում են ավելի երկարաժամկետ առավելություններին և աջակցությանը, որ կարող եք ստանալ տվյալ կայքին միանալով։ Սա ձեր խաղային փորձառության վրա շատ ավելի խորը ազդեցություն է թողնում, քան այն, ինչ առաջարկում է մեկնարկային բոնուսը։

Առցանց խաղատունը գնահատելու համար մենք խորությամբ ուսումնասիրում ենք տվյալ բիզնեսի յուրաքանչյուր կողմը՝ կիրառելով վերը նշված չափորոշիչները։ Այն խաղատները, որոնք հավաքում են ամենաբարձր տոկոսային միավորները, ստանում են մեր «Հաստատման կնիքը»։

OCR-ն առցանց ազարտային խաղերի ոլորտում է ավելի քան քսան տարի՝ առաջարկելով որակյալ ուղեցույցներ և անաչառ վերլուծություններ։ Մենք մշտապես թարմացնում և բարելավում ենք գնահատման մեր համակարգը, որպեսզի ետ չմնանք ոլորտում ընթացող զարգացումներից։

Երբ մենք ընտրում ենք, թե որ խաղատանը պարգևատրել մեր «Հաստատման կնիքով», նախ ստուգում ենք, որ այն բարձր միավորներ հավաքի մեր 12 չափորոշիչներից յուրաքանչյուրի համար։ Ազարտային խաղերի այն կայքը, որ բավարարում է նշված պահանջներին, տեղադրվում է մեր կայքում՝ որպես վստահելի առցանց խաղատուն, և իրավունք է ստանում՝ կրելու մեր կնիքն իբրև ապացույց։

Բացահայտե՛ք ավելին

Հաստատված խաղատներ

Մեր «Հաստատման կնիքը» (SOA) կրող առցանց խաղատներն առաջարկում են ամենաբարձր որակի խաղերը և բարձր միավորներ ունեն՝ մի շարք չափորոշիչներով։ Այս չափորոշիչներից են՝ անվտանգությունը և տվյալների գաղտնիությունը, վստահությունը և խաղերի արդարությունը, հաճախորդների սպասարկումը, բանկային վճարումների տարբերակները և ակնառու հեղինակությունը։

Կարդալ ավելին

Բիթքոյնով խաղալու խաղատներ

Բիթքոյն խաղատների ամբողջական ուղեցույց, որտեղ ներկայացնում ենք բիթքոյն ընդունող առցանց խաղատներ և բլոքչեյնով աշխատող խաղեր։ Առաջատար առցանց խաղատներն այժմ ընդունում են կրիպտոարժույթներ, որոնցից է բիթքոյնը (BTC):

Կարդալ ավելին

Բջջային խաղատներ

Օգտվեք մեր ուղեցույցից և բացահայտեք իրական գումարով լավագույն խաղատները, որոնք հասանելի են Android, Windows և iPhone բջջային սարքերով խաղալու համար: Իմացեք, թե ինչպես վճարումներ կատարել բջջային սարքերով, ինչ խաղատնային խաղեր կան՝ բջջային սարքերով խաղալու համար, և ինչպես կարող եք խաղալ ձեր սմարթֆոնով հենց այսօր:

Կարդալ ավելին

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին