Այն ամենը, ինչ պետք է իմանալ առցանց վիդեո պոկերի մասին՝ դասական խաղի կանոններից մինչև բարդ ռազմավարության տեսակներ և տերմինաբանություն։ Վիդեո պոկերի այս ուղեցույցում դուք կգտնեք խաղի մասին ընդհանուր տեղեկություններ, վիդեո պոկերի տարբերակների մասին բացատրություններ, խորհուրդներ, անվճար վիդեո պոկեր խաղեր և իրական գումարով վիդեո պոկեր խաղալու համար լավագույն առցանց խաղատները, որոնք մեր մասնագետները վերլուծել և դասակարգել են։
Մինչև €1500 ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Հիմնադրման օրվանից գերազանց հեղինակություն ունի։
Բարձրորակ լայվ դիլեր խաղատուն։
Հաճախորդների սպասարկումն արագ է։
Առկա են վճարման բազմաթիվ մեթոդներ։
Ընդունվում են մեծ թվով վիրտուալ արժույթներ։
Նրբաճաշակ և հեշտ կիրառվող ծրագրային ապահովում։
Մինչև €1500 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Մեծ աճող ջեքփոթներ։
24/7 առցանց զրույցի, հեռախոսի և էլ․ փոստի միջոցով հաճախորդների սպասարկում։
Հասանելի են բազմաթիվ արժույթներ։
Հաճելի խաղ՝ առաջնակարգ ծրագրային ապահովման միջոցով։
Հրաշալի բջջային կայք։
100% Պատասխան Բոնուս մինչև €300
Գերազանց հեղինակություն՝ հիմնադրման օրվանից։
Հրաշալի լայվ խաղատնային խաղեր։
Հաճախորդների սպասարկում հեռախոսով՝ 24/7 ռեժիմով։
Դեպոզիտ կատարելու բավական մեծաթիվ տարբերակներ։
Ընդունվում են վիրտուալ արժույթով դեպոզիտներ։
Ամբողջությամբ ակնթարթային խաղ - Ներբեռնման անհրաժեշտություն չկա։
Մինչև €300 + 150 Անվճար Սփին ձեր առաջին 2 դեպոզիտի դիմաց
FIRSTDEP
Մինչև €1200 + 220 Անվճար Սփին ձեր առաջին 4 դեպոզիտի դիմաց
Մինչև €1000 + 175 Անվճար Սփին ձեր առաջին 3 դեպոզիտի դիմաց
Այլ խաղային ուղեցույցներ
Ոչ վաղ անցյալում վիդեո պոկերի մասին խոսելիս մենք անմիջապես պատկերացնում էինք փոշոտ բարեր, վատ լուսավորված սենյակներ և անդադար ծխող խաղացողներ, ովքեր ինքնամոռաց սեղմում են խաղային մեքենաների կոճակները։
Վիդեո պոկերն ամենասիրված խաղատնային խաղերից է։ Ամեն օր խաղատան լուսավոր սրահները լցվում են վիդեո պոկեր մեքենաների ուրախ ձայներով։ Խաղատնային խաղերը մեծապես գրավիչ են, հատկապես երբ լսվում է ազդանշանի ձայնը, որն ազդարարում է մեծ շահումի մասին։
Ի սկզբանե, վիդեո պոկերն ստեղծվել է որպես խաղատնային խաղ, և այն առաջինն էր, որ հասանելի դարձավ համակարգչով խաղալու համար։ Համացանցի աճին զուգահեռ՝ այն հաջողությամբ մուտք գործեց նաև առցանց աշխարհ։ Խաղը կառուցված է՝ հիմքում ունենալով սլոտ մեքենան և 5 խաղաքարտով պոկեր խաղը։
Վիդեո պոկերը ժամանակի ընթացքում սկսեց տարածում գտնել, և բնական է, որ պետք է իր տեղը գրավեր նաև առցանց հարթակում։ Վիդեո պոկերն առցանց խաղատներում առաջարկելով՝ խաղեր մշակող ծրագրավորման ընկերությունները բացահայտեցին հաճախորդների մի նոր սերունդ, որ պատրաստ է իր համար բացահայտել «ֆուլ հաուզի» և «ռոյալ ֆլաշի» պարգևած ուրախությունը։
Ի տարբերություն այլ խաղատնային խաղերի՝ վիդեո պոկերի դեպքում իրական խաղատնային միջավայրը պարտադիր պայման չէ հաջողություն գտնելու համար։ Այս խաղը կարելի է խաղալ խաղատան սրահներից դուրս, քանի որ հիմնականում այն խաղում են մենակ, ոչ թե խմբով։ Պոկերը շատ հարմար է վիդեո ձևաչափով խաղալու համար, և թույլ է տալիս թե՛ նոր, թե՛ փորձառու խաղացողներին վայելելու խաղն իրենց ուզած արագությամբ։
Վիդեո պոկերի պարզությունն այս խաղի միակ դրական կողմը չէ։ Խաղացողներին առաջարկվում է խաղի տարբերակների մեծ բազմազանություն, ինչը միայն ավելի հետաքրքիր է դարձնում խաղային փորձառությունը։ Այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Deuces Wild-ը, Jacks or Better-ը և Joker's Wild-ը, առցանց խաղատան խաղացողներին պարգևում են երկարատև ժամանց և մեծ շահումներ՝ շնորհիվ շահավետ RTP-ի (խաղադրույքի հետստացման գործակցի), որ առկա է վիդեո պոկեր առաջարկող գրեթե բոլոր խաղատներում։
Այս էջը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ առցանց վիդեո պոկեր խաղալու համար։ Այստեղ կգտնեք հարուստ տեղեկություններ, ներառյալ՝ վիդեո պոկերի պատմությունը, առավելություններն ու թերությունները, վիդեո պոկերի տեսակները և հաճախ կիրառվող տերմինները, որոնց կհանդիպեք խաղի ընթացքում։ Կկիսվենք խորհուրդներով և ռազմավարություններով , որոնք կարող եք փորձել խաղալիս։ Համապատասխան բաժնում մանրամասն պատասխաններ կտանք նաև հաճախ տրվող հարցերին։ Ուստի շարունակեք կարդալ և իմացեք անհրաժեշտ ամեն ինչ։
Ինչպես բոլոր ազարտային խաղերի, այնպես էլ վիդեո պոկերի պատմությունն սկսվում է Եվրոպայում, որտեղ էլ և ստեղծվել է պոկեր խաղը։ Սակայն վիդեո պոկերն ասպարեզ իջավ 1970-ականներին, երբ խաղատներն սկսեցին տարածվել Ամերիկայում։
Սի Ռեդն այն մարդն է, ով պատասխանատու է այս նոր գաղափարի համար։ Նա Bally Technologies ընկերության աշխատակից էր 1970-ականների կեսերին։ Ի սկզբանե, նրա նախաձեռնությունը միանգամից մերժվեց ղեկավարության կողմից։ Սակայն Ռեդն ուժեղ կամքի տեր մարդ էր և չնահանջեց։ Իր երազանքն իրականացնելու համար նա հիմնեց իր սեփական ընկերությունը և այն անվանեց «Սիրկոմա» (Sircoma): Այսօր մեզ այն հայտնի է որպես International Game Technology (IGT), մի ընկերություն, որը գնահատվում է 2 բիլիոն կանադական դոլար։
Ասում են՝ համբերությամբ հնարավոր է շատ բանի հասնել, և այս խոսքը լիովին վերաբերում է Ռեդին։ Նա պետք է համբերությամբ սպասեր մոտավորապես մեկ տասնամյակ, մինչև իր ստեղծած խաղը կհասներ Լաս Վեգասի խաղատներին։ MTV-ի գործարկումն այն ժամանակ էր, երբ մարդիկ վերջապես սկսեցին հասկանալ նոր գաղափարը և ըմբռնել դրա պոտենցիալը։
Խաղը մշակվել է պոկերի խաղարկային տարբերակի հիման վրա։ Այս տարբերակում զույգ խաղաքարտով խաղաձեռքն ամենապարզն է։ Սակայն Jack or Better տարբերակն ավելի սիրվեց (երբ խաղացողի մեկ խաղաձեռքում կան երկու վալետ կամ ավելի բարձր խաղաքարտ), և նույնիսկ այսօր այն խաղի ամենախաղացվող տարբերակն է։
Վիդեո պոկերը կարողացավ իր ուրույն և մնայուն տեղը զբաղեցնել խաղատնային խաղերի ոլորտում բացառապես համացանցի ստեղծման և տարածման շնորհիվ։ Ընդ որում՝ վիդեո պոկերի ճանաչելիությունը խաղատնային ոլորտով այլևս չի սահմանափակվում. այն արդեն դարձել է համաշխարհային երևույթ։
Ի տարբերություն պոկերի տարբեր տեսակների՝ վիդեո պոկերը բավական պարզ է։ Վիդեո պոկերի բոլոր տարբերակները խաղում են 52 խաղաքարտից բաղկացած ստանդարտ կապուկով, որից խաղացողին տրվում է հինգ խաղաքարտ։ Խաղացողը կարող է չեղարկել կամ պահել քարտը, իսկ մեքենան շարունակում է փոխարինել չեղարկված խաղաքարտերն այլ պատահական խաղաքարտերով, մինչև խաղացողը վերջապես ընտրում է խաղաձեռք։ Շահելու հավանականությունն այս պահին արդեն կախված է ընտրված խաղաձեռքից։
Վիդեո պոկերի բոլոր տարբերակներում կիրառվում է խաղաքարտերի նույն աստիճանակարգը։ Սակայն խաղի տարատեսակները կարող են տարբերվել շահումների գործակիցներով։ Որպես կանոն՝ դասակարգումը հետևյալն է՝ ամենաբարձր կարգ ունեցող խաղաձեռքը «Ռոյալ Ֆլաշն» (Royal Flush) է, որից հետո գալիս է «ուղիղ ֆլաշը» (straight flush), իսկ այնուհետև երկրորդ կարգ ունեցող խաղաձեռքերը՝ «չորս հատ նույն տեսակի խաղաքարտ» (four of a kind), «ֆուլ հաուզ», «ֆլաշ» և «ուղիղ»։ Իսկ ահա վերջին կարգի մեջ ներառված են «երեք հատ նույն տեսակի խաղաքարտ» (three of a kind), «երկու զույգեր» (two pairs) և ամենավերջում՝ «վալետ կամ ավելի բարձր խաղաքարտերի զույգ» (pair of jacks or better) խաղաձեռքերը։
Վիդեո պոկերում միայն երկու արդյունք կա՝ պարտություն կամ շահում, և այս կանոնը նույնն է խաղի բոլոր տարբերակների համար։ Խաղը կարող է շահումներ ապահովել մինչև 99.5%-ի չափով, և քանի որ խաղատունը որևէ հստակ առավելություն չունի, մարդիկ կարող են բավական գումար վաստակել այս խաղում։
Խաղի կանոնները բավական դյուրին են։ Միայն պետք է որոշել, թե որ խաղաքարտերն եք չեղարկում և որոնք եք պահում։
Ստորև ներկայացված ռազմավարությունները հատկապես վերաբերում են Jacks or Better խաղին, սակայն կիրառելի են նաև վիդեո պոկերի մյուս տեսակների համար։
Ուղիղ ֆլաշ (Straight Flush) - Յուրահատուկ և հազվադեպ հանդիպող խաղաձեռք է։ Եթե երբևէ ձեզ հանդիպի այս խաղաձեռքը, կարելի է նույնիսկ լուսանկարել և պահել։ Էլ չասած, որ «ուղիղ ֆլաշն» արագ կարող է փոխել ձեր ճակատագիրը՝ «Ռոյալ Ֆլաշի» աճող ջեքփոթի միջոցով։
Four of a Kind - Four of a Kind-ը երկրորդ լավագույն խաղաձեռքն է։ Այն ավելի բարելավել չեք կարող։
Ֆուլ հաուզ (Full-House) - Full-House-ը երրորդ լավագույն ձեռքն է։ Այն ավելի բարելավել չեք կարող։
Ֆլաշ (Flush) - Չեք կարող ավելի բարելավել։
Ուղիղ (Straight) - Չեք կարող ավելի բարելավել։
Three of a Kind - Պահեք այս խաղաձեռքը և չեղարկեք մյուսները։
Երկու զույգ (Two Pairs) - Պահեք երկու զույգը և չեղարկեք մյուս խաղաքարտը։ Հնարավոր է, որ «ֆուլ հաուզ» ստանաք։
Jacks or Better - Պահեք զույգը, չեղարկեք մյուսները։
Պահեք Վալետները, Թագավորը, Թագուհին կամ Տուզը։ Չեղարկեք մնացածը մեկնարկային խաղաձեռքը կորցնելուց հետո։
Խաղում կիրառվում են հին եզրույթներ և նոր բառեր, ինչի շնորհիվ այս խաղում կարող եք զգալ հնի և նորի համադրումը։
Էքշըն (Action) - Խաղացողի կողմից խաղադրույք կատարած ընդհանուր գումարը։
Առավելագույն խաղադրույք (Bet Max) - Յուրաքանչյուր խաղաձեռքի համար թույլատրված առավելագույն խաղադրույքը, որ կազմում է 5 մետաղադրամ։
Չեղարկել (Discard) - Քարտերի նախնական բաժանումից հետո խաղացողի կողմից չեղարկված խաղաքարտերը։
Ֆլաշ (Flush) - Խաղաձեռք, որտեղ բոլոր հինգ խաղաքարտերը պատկանում են նույն դասին։
Four of a Kind - Խաղաձեռք, որտեղ բոլոր չորս խաղաքարտերն ունեն նույն միավորային արժեքը։
Ֆուլ Հաուզ (Full-House) - Խաղաձեռք, որն ունի մեկ զույգ և նույն դասին պատկանող երեք խաղաքարտ (three of a kind):
Խաղաձեռք (Hand) - Խաղաքարտերը, որոնք վիդեո պոկերի մեքենաները բաժանում են խաղացողին։
Պահել (Hold) - Այն խաղաքարտերը, որոնք քարտերի նախնական բաժանելուց հետո խաղացողն ընդունում է։
Ջեքփոթ - Հնարավոր ամենամեծ բոնուսը, որը սովորաբար տրվում է «ռոյալ ֆլաշ» խաղաձեռք ունենալու դեպքում։
Զույգ (Pair) - Նույն արժեքն ունեցող երկու խաղաքարտեր, օրինակ՝ երկու վալետ կամ երկու 2-միավորանոց խաղաքարտեր։
Հետստացում (Pay Back) - Խաղում շահելու հավանականությունը, որը հաշվարկվում է միլիոնավոր խաղաձեռքերից ստացված վիճակագրական տվյալների հիման վրա։
Շահում (Payout) - Գումարը, որ տրվում է խաղացողին մեկ խաղաձեռքի համար։
Շահումների աղյուսակ (Pay Table) – Մոնիտորի վրա ցուցադրվող շահումների ցանկը յուրաքանչյուր սցենարի համար։
Ռոյալ ֆլաշ (Royal Flush) – Լավագույն խաղաձեռքը վիդեո պոկերում, որ բաղկացած է նույն դասի պատկանող խաղաքարտերից և տուզից (կոչվում է նաև Ace-high flush):
Ուղիղ (Straight) - Հինգ հաջորդական խաղաքարտեր, օրինակ՝ 1-5։
Ուղիղ ֆլաշ (Straight Flush) - Ուղիղ խաղաձեռք, որտեղ բոլոր խաղաքարտերը պատկանում են նույն դասին։
Շահող խաղաձեռք (Winning Hand) - Շահող խաղաձեռքը խաղաձեռք է, որն ունի շահում բերող համադրություն։
Երբ արդեն բավական ծանոթանաք խաղին, կարող եք մի փոքր առաջ գնալ։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող եք կիրառել և բարելավել վիդեո պոկեր խաղալու ձեր հմտությունները․
Վիդեո պոկեր խաղալիս հիշեք, որ խաղաձեռքերի դասակարգումը չի փոխվում, սակայն յուրաքանչյուր խաղաձեռքի համար շահումները կարող են տարբեր լինել։ Հետևաբար, խաղն սկսելուց առաջ միշտ մանրամասն ծանոթացեք շահումային աղյուսակին։
Վիդեո պոկերին ավելի խորությամբ ծանոթանալուց հետո ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի ռազմավարություններ կիրառել, որպեսզի կարողանաք այս խաղից քաղել առավելագույնը։ Կարդացեք վիդեո պոկեր խաղին վերաբերող մոտեցումների մասին։
Գործնական գիտելիքին ոչինչ չի կարող փոխարինել։ Եթե ցանկանում եք ավելի լավ տիրապետել վիդեո պոկերին, պետք է շատ պարապել։ Առցանց խաղատներից շատերն առաջարկում են անվճար խաղերի մեծ ընտրություն, որպեսզի առանց որևէ ռիսկի կարողանաք պարապել խաղը։
Առցանց խաղատներից շատերն ունեն մեկնարկային բոնուսներ և ընթացիկ ակցիաներ, որպեսզի պահպանեն խաղացողների հետաքրքրությունը։ Եթե որևէ բոնուս կամ խրախուսանք է առաջարկվում, օգտվեք դրանից։ Միայն հիշեք, որ նախօրոք պետք է ստուգել ակցիային վերաբերող խաղադրույքային պահանջները։
Ներկայացնում ենք հինգ քայլերից բաղկացած պարզ ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր արդեն պատրաստ են սկսելու վիդեո պոկեր խաղալը։
Նախքան ձեր առաջին խաղադրույքը կատարելը, համոզվեք, որ գիտեք խաղի մասին անհրաժեշտ ամեն ինչ։ Ցավոք, շատ խաղացողներ սկսում են խաղալն առանց հասկանալու խաղը։ Եթե որևէ հարցում վստահ չեք, կարդացեք այդ մասին։ Ծանոթացեք վիդեո պոկերի կանոններին ու տարատեսակներին և ստուգեք, թե որ խաղատներն ունեն այն, ինչ դուք փնտրում եք։
Երբ ավարտեք խաղին առնչվող ձեր ուսումնասիրությունը, կարող եք խաղատուն ընտրել։ Փնտրեք արտոնագրված խաղատներ, որոնք հրաշալի բոնուսներ են առաջարկում և ունեն վիդեո պոկեր խաղերի մեծ բազմազանություն։
Խաղատունն ընտրելուց հետո ժամանակն է գործի անցնել և որոշել, թե որ վիդեո պոկեր խաղն եք ցանկանում խաղալ։ Տարբեր խաղերի դեպքում նվազագույն խաղադրույքները և շահումները տարբեր կարող են լինել, ուստի ուշադրությամբ ընտրություն կատարեք։
Անվճար վիդեո պոկեր խաղեր խաղալը կօգնի, որ սկսեք վստահել ձեր ուժերին։ Վիդեո պոկերը վայելելու միակ ձևն առաջին խաղադրույքը կատարելն է։ Սկսեք փոքր քայլերով։ Բազմաթիվ առցանց խաղատներում կարող եք փոքր խաղադրույքներ կատարել, ուստի մեծ գումարներ ծախսելու կարիք չկա։
Շահումային աղյուսակները վիդեո պոկերում առանցքային նշանակություն ունեն։ Շահումները կախված են խաղաձեռքերի դասակարգումից, հետևաբար պետք է վստահ լինեք, որ հասկանում եք դրանք։ Բացի այդ, խաղի էկրանին սովորաբար կտեսնեք շահումների աղյուսակը, ինչը կօգնի աչքի առաջ ունենալ անհրաժեշտ մանրամասները։
Առցանց վիդեո պոկերում կիրառվող լեզուն յուրացնելը կարող է դժվար լինել։ Սակայն մենք փորձել ենք օգտակար լինել՝ կազմելով խաղին առնչվող եզրույթների բառացանկ, որը ձեզ կօգնի հասկանալ խաղի ընթացքը։ Սովորեք բառերը, յուրացրեք հատուկ բառապաշարը և շուտով պատրաստ կլինեք խաղալուն։
Վիդեո պոկերի բառացանկՆերկայացնում ենք վիդեո պոկեր խաղերի ամենասիրված տեսակները․
Վիդեո պոկերն առցանց խաղատնային խաղ է, որի հիմքում սիրված հինգքարտանի պոկերի պարզագույն տարբերակն է։ Իրական խաղատներում այն խաղում են փոքր մեքենայով, որ նման է սլոտ մեքենաներին։ Սակայն համացանցով խաղալու դեպքում խաղացողները կարող են վիդեո պոկեր խաղալ ցանկացած համակարգչով կամ նոթբուքով։
All Aces վիդեո պոկեր խաղն ստեղծվել է Jacks or Better խաղի հիման վրա։ Այս երկուսի հիմնական տարբերությունը շահումների մեջ է։ All Aces վիդեո պոկերի դեպքում four-of-a-kind խաղաձեռքն ավելի մեծ շահում է բերում, իսկ որոշ խաղաձեռքերի դեպքում շահումներն ավելի փոքր են։
Aces and Eights վիդեո պոկեր խաղն ընթանում է խաղացողի և խաղարկողի (դիլերի) միջև։ Խաղարկողը հինգ քարտ է բաժանում, և խաղացողը կարող է չեղարկել բոլոր այն խաղաքարտերը, որոնց կարիքը չունի։ Ինչպես շատ այլ վիդեո պոկեր խաղերի դեպքում, Aces and Eights-ի հիմքում մեծամասամբ Jacks or Better խաղի կանոններն են` միայն մի տարբերությամբ․ Aces and Eights-ը մի քանի four-of-a-kind խաղաձեռքերի համար առաջարկում է ավելի մեծ շահումներ։
High-Speed Poker-ն արագ խաղ է, որը խաղում են խաղարկողի դեմ։ Այստեղ խաղադրույքներ կատարելու երեք փուլեր կան՝ պարտադիր խաղադրույքը (the Ante Bet), խաղային խաղադրույքը (Play Bet) և բոնուսային խաղադրույքը (ընտրովի է)։ Խաղը շատ արագ ընթացք ունի, ուստի խաղի հիմքում դրված ծրագրային ապահովումը խաղացողներին հնարավորություն է տալիս արագ որոշումներ կայացնել։
Bonus Deuces Wild-ի հիմքում դասական վիդեո պոկեր խաղերից մեկն է՝ Deuces Wild-ը, որը փոփոխության է ենթարկվել. խաղացողների համար մեծացել է շահող խաղաձեռք ունենալու հավանականությունը։ Bonus Deuces Wild-ն առաջարկում է հավելյալ շահումներ five-of-a-kind խաղաձեռքերի և ցանկացած «ռոյալ ֆլաշ» խաղաձեռքի համար, որտեղ վայրի խաղաքարտ կա (wild card): Խաղը մշակողները նաև կրճատել են շահումները, որոնք տրվում են ավելի ցածր խաղաձեռքերի համար, ինչպիսիք են «ֆլաշը» (flush) և «ուղիղը» (straight):
Double Double Bonus պոկերը կիրառում է Jacks or Better խաղի գաղափարը, բայց առաջարկում է շահումների տարբեր տեսակներ։ Double Double Bonus-ի դեպքում խաղացողներն ստանում են բոնուսային շահումներ՝ տարբեր four-of-a-kind խաղաձեռքերի համար։
Double Joker վիդեո պոկեր խաղում կարևոր են երկու ջոկեր վայրի քարտերը, որոնք կարելի է փոխարինել ցանկացած խաղաքարտով՝ հաղթող համադրություն ստանալու նպատակով։ Վիդեո պոկեր խաղին բնորոշ բոլոր հատկանիշներն առկա են այս խաղում։
Jacks or Better-ը վիդեո պոկեր խաղերում ամենահայտնի տեսակն է։ Այս խաղում գործում են պոկերի սովորական կանոնները։ Խաղացողներին տրվում է հինգ խաղաքարտ, որից հետո նրանք որոշում են՝ որ խաղաքարտը պահել և որը փոխարինել։ Հիմնական տարբերությունն այստեղ այն է, որ շահումներն սկսվում են միայն «զույգ վալետ» ունենալուց հետո։ Վիդեո պոկերի այս տարբերակն ընկած է շատ այլ վիդեո պոկեր խաղերի հիմքում։
Tens or Better-ը վիդեո պոկերի մեկ այլ տեսակ է՝ հիմնված Jacks or Better խաղի գաղափարի վրա։ Կանոններն ու խաղի ընթացքը նման են այլ պոկեր խաղերի կանոններին։ Սակայն խաղի այս տեսակում շահումներն սկսվում են 10 միավորանոց երկու խաղաքարտերից։
Deuces Wild-ը վիդեո պոկեր խաղի տարածված տեսակներից մեկն է։ Այս խաղում բոլոր երկուսները վայրի են։ Այս վայրի խաղաքարտերը կարող են փոխարինել ցանկացած այլ խաղաքարտի, որպեսզի կազմեն ավելի լավ խաղաձեռք։ Արդյունքում, խաղն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Սակայն վիդեո պոկերի այս տեսակում շահումներն ամենամեծը չեն։
Aces and Faces-ը վիդեո պոկերի տարատեսակ է․ իր կանոններով այն նման է դասական վիդեո պոկերին։ Ինչպես վիդեո պոկերի մյուս տարբերակների դեպքում, այստեղ հիմնական տարբերությունն առաջարկվող շահումներն են։
Bonus Poker-ը շատ կողմերով նման է Jacks or Better խաղին։ Ինչպես Jacks or Better-ում, այստեղ նույնպես ամենափոքր շահումը տրվում է վալետների զույգի համար։ Սակայն Bonus Poker-ում առկա են բոնուսների տարբեր տեսակներ four-of-a-kind խաղաձեռքերի համար։
Joker’s Wild-ը վիդեո պոկերի մեկ այլ սիրված տեսակ է։ Ինչպես հուշում է խաղի անվանումը, ջոկեր խաղաքարտն այստեղ առանցքային դեր ունի։ Այս խաղում ջոկերը համարվում է վայրի խաղաքարտ և կարող է փոխարինել բոլոր մյուս խաղաքարտերին՝ հաղթող խաղաձեռք կազմելու համար։
All American վիդեո պոկերը ներկայանում է որպես Jacks or Better խաղի մեկ այլ փոփոխված տարբերակ։ Խաղի կանոնները նույնն են, սակայն այս դեպքում «ֆլաշ», «ուղիղ» և «ուղիղ ֆլաշ» համադրությունների համար տրվում են ավելի մեծ շահումներ, իսկ «ֆուլ հաուզի» և «երկու զույգերի» համար՝ ավելի փոքր շահումներ։
Poker Pursuit վիդեո պոկերը բավական նման է մեծ խաղադրույքներով պոկերին նրանով, որ սա նույնպես պահանջում է տարբեր տեսակի պարտադիր խաղադրույքներ։ Ըստ շահումների աղյուսակի՝ խաղացողը շահում է, երբ ունենում է հաղթող համադրություններից որևէ մեկը։
SuperJax-ը վիդեո պոկեր խաղ է, որ խաղում են միայն առցանց։ Այստեղ գործում են նույն կանոնները, ինչ դասական վիդեո պոկեր խաղում։ Սակայն այս խաղում կա հավելյալ խաղաքարտ՝ SuperJax-ը, որը խաղացողին բերում է աճող ջեքփոթ շահում, եթե խաղացողն ունի չորս վալետից և SuperJax քարտից բաղկացած խաղաձեռք։
Mega Jacks-ը վիդեո պոկերի մեկ այլ տեսակ է, որի հիմքում Jacks or Better պոկեր խաղն է։ Այս խաղն առաջարկում է աճող ջեքփոթ՝ առանց որևէ վայրի խաղաքարտի։ Աճող ջեքփոթը տրվում է, եթե խաղացողն ունի «ռոյալ ֆլաշ» և մետաղադրամների առավելագույն թվով խաղադրույք է կատարել։
Louisiana Double Poker-ը խաղում են 53 խաղաքարտերից բաղկացած կապուկով։ Double խաղաքարտը հանդես չի գալիս որպես վայրի խաղաքարտ, սակայն այն կկրկնապատկի ձեր շահումը, եթե լինի հաղթող խաղաձեռքի մեջ։ Ամենափոքր շահումը տրվում է վալետների զույգի համար, իսկ ամենամեծը՝ «Ռոյալ Ֆլաշի»։
Jacks or Better խաղի կոնցեպտի վրա հիմնված ևս մեկ խաղ։ Հիմնական տարբերությունն այն է, որ 2-Ways Royal խաղում կան երկու ռոյալ ֆլաշ կոմբինացիաներ՝ «բարձր ռոյալ ֆլաշ» և «ցածր ռոյալ ֆլաշ»։
Խաղատներ | Բոնուս | Նվազագույն դեպոզիտ | ԽՊ | Վճարման տարբերակները | Ստանալ բոնուս |
---|---|---|---|---|---|
![]() | €1,000 + 100 Անվճար սփիններ Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 50x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €600 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 40x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 30x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €10 | 35x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | |
![]() | €500 Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ | €20 | 30x (Բոնուս + Դեպոզիտ) | Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։ |
Verde Casino
120% Պատասխան Բոնուս մինչև €300 + 50 Անվճար Սփին
Մեկնարկային բոնուս
Pat hand-ը այն խաղաձեռքն է, որ ունեք տվյալ պահին և որը, սակայն, չեք կարող այլևս բարելավել։ Օրինակ, եթե «ռոյալ ֆլաշ» խաղաձեռք ունեք, չեք կարող դրանից ավելի լավ խաղաձեռք ունենալ։
Իհարկե, կարող եք։ Անկախ նրանից՝ խաղում եք համացանցով, թե իրական խաղատանը, վիդեո պոկերում կիրառվող ռազմավարությունները մնում են նույնը։ Ուրեմն, խաղացեք խաղը և կիրառեք դրանք։
Լիարժեք շահումով վիդեո պոկեր մեքենան առաջարկում է հնարավոր լավագույն շահումները։ Այս մեքենաների դեպքում խաղադրույքի հետստացումը (այսինքն՝ RTP գործակիցը) հաճախ մոտ է 100%-ին։
Բազմաթիվ առցանց խաղատներում կարող եք անվճար խաղալ մեծ թվով վիդեո պոկեր խաղեր։ Սա խաղացողներին գերազանց հնարավորություն է տալիս՝ գտնելու իրենց սիրած խաղերն առանց իրական գումարով խաղադրույք կատարելու։
Ինչպես շատ խաղատնային խաղերի դեպքում, վիդեո պոկերը հիմնված է ավելի շատ բախտի գործոնի, քան ձեր ունեցած հմտությունների վրա։ Սա նշանակում է, որ խաղում հաղթելու որևէ հստակ ձև չկա։ Իհարկե, կարող եք ռազմավարություններ կիրառել ձեր խաղը բարելավելու համար, սակայն խաղի հիմքում պատահականության սկզբունքն է, ուստի խաղացողները միշտ պետք է հույսը բախտի վրա դնեն։
Այո՛։ Խաղաձեռքերի դասակարգումը նույնն է, ինչ իրական խաղատներում։ Վիդեո պոկեր խաղերում կա խաղաձեռքերի դասակարգման աղյուսակ, որպեսզի խաղացողները կարողանան հետևել հնարավոր շահումային համադրություններին։
Եթե խաղում եք արտոնագրված առցանց խաղատանը, կարող եք այս տեղեկատվությունն ստուգել կանոնակարգող մարմինների հետ, որոնք տրամադրում են լիցենզիան։ Արտոնագրված առցանց խաղատներ մեծ ուշադրություն են դարձնում պահանջների կատարմանը, ընդ որում՝ համապատասխան մարմինների կողմից սահմանված կանոնները բավական խիստ են։ Սա նշանակում է, որ առցանց խաղատները ջանք չեն խնայում, որպեսզի իրենց խաղերը լինեն արդար և թափանցիկ։
Որևէ կոնկրետ ծրագրային ապահովման փաթեթի կարիք չունեք։ Առցանց խաղատներից շատերն ունեն ծրագիր, որը պետք է ներբեռնել նշված խաղը խաղալու համար։ Կան նաև այնպիսի առցանց խաղատներ, որոնք հնարավորություն են տալիս խաղերը խաղալ հենց խաղատան կայքում։
Վիդեո պոկերի բազմաթիվ տեսակներ կան, սակայն դրանցից շատերն իրենցից ներկայացնում են Jacks or Better խաղի տարատեսակներ։ Բոլոր վիդեո պոկեր խաղերն ունեն նույն ձևաչափը։ Հիմնական տարբերությունները վերաբերում են շահումների կառուցվածքին:
Բացահայտեք լավագույն խաղատները, որտեղ խաղում եք իրական խաղարկողների հետ, իսկ խաղի ուղիղ հեռարձակմանը հետևում եք հենց ձեր սարքով։ Վայելեք իրական գումարով բոնուսները և լայվ խաղերի գլխապտույտ ընտրությունը՝ բլեքջեքից մինչև պոկեր, պտտախաղից մինչև sic-bo: Ծանոթացեք մեր լայվ խաղատնային ուղեցույցին, նախքան խաղալն սկսելը։
Մենք վերլուծել և դասակարգել ենք լավագույն 10 առցանց խաղատները՝ հաշվի առնելով խաղատների անվտանգությունը, շահումների տրման արագությունը, խաղերի բազմազանությունը և խաղացողների ընդհանուր գոհունակությունը։ Խաղացեք մեր կողմից խորհուրդ տրվող լավագույն խաղատներից որևէ մեկում, և հրաշալի խաղային փորձառությունն ապահովված է։
Ուղեցույց՝ առցանց խաղատների լավագույն բոնուս կոդերի վերաբերյալ։ Երբ գրանցվում եք առցանց խաղատանը, իմացեք՝ ինչպես դիմել բոնուս կոդեր ստանալու համար, ինչպես օգտագործել կտրոններն անվճար խաղի, սլոտի անվճար պտույտների, հետվճարի ստացման և վերալիցքավորման բոնուսների համար, և ինչպես փորձել որևէ խաղատուն։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին