Ցուցադրվում են հետևել որոնման արդյունքները՝
Առցանց բակարան խաղատնային այն խաղերից է, որը միշտ մնում է նորաձև: Բակարան, որը լայնորեն կիրառվում է Ջեյմս Բոնդի ֆիլմերում, միշտ եղել է բազմաբովանդակ և ինտրիգային։ Խաղն ունի պարզ կանոններ, և այստեղ գործում է «խաղացողն ընդդեմ խաղատան» սկզբունքը։ Սա է պատճառը, որ բակարան դարձել է հանրաճանաչ խաղ բոլոր խաղատներում. այն հաճախ մեծ թվով մարդկանց է բերում խաղատուն, ովքեր միանում են՝ երկրպագելու խաղացողներին: Բակարան թղթախաղ է, որտեղ հաղթելու կանոնները բավականին պարզ են: Հաղթում է այն խաղացողը, ում խաղաքարտերն ունեն ինը կամ իննին մոտ միավորի արժեք: Այժմ, երբ բակարան համալրվել է լայվ դիլեր խաղերով, այն արդեն հասանելի է առցանց համակարգչով կամ բջջային սարքերով խաղալու համար: Խաղացողները շփվում են միմյանց և իրական խաղարկողի հետ՝ տեսնելու, թե ում մոտ կձևավորվի լավագույն խաղաձեռքը: Առցանց բակարա խաղալու մեր մանրամասն ուղեցույցը կօգնի ձեզ հասկանալ խաղը և դրա ստեղծման պատմությունը։ Մենք մանրամասնորեն վեր ենք հանում այս հայտնի խաղատնային խաղի պատմությունը՝ բացահայտելով դրա արմատները: Մենք նաև ցույց ենք տալիս խաղի զարգացումը՝ հասնելով մինչև խաղի այն տարբերակին, որը մեզ հայտնի է այսօր։ Այն խաղացողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ կանոններին և շահումային աղյուսակներին, կարող են տեղեկանալ, թե ինչ նշանակություն ունի խաղաձեռքերից յուրաքանչյուրը, խաղադրույքների որ տարբերակներն են պարգևում շահելու լավագույն հնարավորությունը և որոնք են առցանց բակարա խաղալու առավելություններն ու թերությունները: Երբ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալի պես խաղալուն, պետք է լիարժեք տիրապետել խաղում կիրառվող տերմիններին։ Բակարայի մեր ուղեցույցը ներառում է խաղի մեջ կիրառվող բոլոր բառերի և եզրույթների բացատրությունը, որպեսզի հասկանաք խաղը, իսկ ձեր խոսքից պարզ լինի, որ դուք խաղի գիտակ եք։ Այս ուղեցույցում ձեզ կպատմենք բակարայի շուրջ քառասուն տեսակների մասին, որոնք կարելի է գտնել մեր առաջարկած առցանց և լայվ դիլեր խաղատներում։ Բացի այդ մենք վերլուծել ենք, թե այս տարբերակներից յուրաքանչյուրն ինչ է առաջարկում, և որն է ապահովում ամենամեծ շահումները։ Այս ամբողջ տեղեկատվությունը կօգնի, որ առցանց խաղացողներին հասանելի տասնյակ տարբերակներից կարողանաք ընտրել այն, ինչ հարմար է հենց ձեզ: Բակարային վերաբերող ձեր բոլորին հարցերին պատասխանելու համար մենք այս էջի վերջում ներառել ենք «Հաճախ տրվող հարցերի» բաժին, որտեղ կգտնեք թեմային առնչվող ձեր հարցերի պատասխանները։
Խաղատնային պոկեր խաղերը հաճախ շփոթեցնում են նոր խաղացողներին, ովքեր արդեն սովոր են հեռուստացույցով և համացանցով հեռարձակվող պոկեր խաղերին։ Բացի այդ, այս խաղերը պահանջում են մի քանի խաղացողներ, խաղարկող (դիլեր) և հատուկ սարքավորումներ։ Առցանց խաղատնային պոկերում կիրառում են ֆիզիկական պոկերին բնորոշ հաղթող խաղաձեռքերը և խաղային տեխնիկաները։ Ընդ որում՝ առցանց պոկերի դեպքում գործում է RNG (պատահական թվերի գեներատոր), և այստեղ այլ խաղացողներ չկան․ դուք խաղում եք խաղատան դեմ։ Այս թղթախաղում խաղատունը խաղաքարտեր է բաժանում խաղացողին և ինքն իրեն։ Խաղի կանոնները կարող են տարբեր լինել, բայց հիմնականում խաղացողը պետք է կազմի հնարավոր ամենաուժեղ խաղաձեռքը՝ խաղատանը հաղթելու համար։ Քանի որ այլ խաղացողներ չեն մասնակցում խաղին, խաղատնային պոկերը հրաշալի տարբերակ է խաղը սովորելու համար։ Նոր խաղացողները կարող են սովորել շահող համադրությունները և փորձել տարբեր ռազմավարություններ։ Պոկերում կարևոր է խաղաքարտերի ճիշտ դասավորությունը. ամենաուժեղ խաղաձեռքը շահում է խաղում արված բոլոր խաղադրույքները։ Առնվազն երկու հոգի են անհրաժեշտ խաղը խաղալու համար, իսկ ամենահիմնական կանոնն այն է, որ խաղաքարտերը պետք է պահել ձեզ հնարավորինս մոտ։ Առցանց պոկերին վերաբերող մեր ուղեցույցում կներկայացնենք այս խաղի պատմությունը, ինչպես նաև խաղի առավելություններն ու թերությունները։ Կարևոր է նաև իմանալ խաղացողների կողմից կիրառվող բառապաշարը, որը ներկայացնում ենք առանձին բառացանկով։ Առանձնացրել ենք նաև մի շարք օգտակար բաժիններ, որպեսզի բացատրենք առցանց պոկերի կանոնները, կիսվենք խաղին վերաբերող խորհուրդներով և խաղն սկսելու համար առաջարկենք հստակ քայլեր (հատկապես նրանց համար, ովքեր գործնական խորհուրդներ են փնտրում)։ Այստեղ ներառել ենք նաև համառոտ տեղեկություններ՝ առցանց խաղատնային պոկերի շուրջ քառասուն ամենասիրված տեսակների մասին։ Այս բաժիններից յուրաքանչյուրն իր վերնագիրն ունի, իսկ կարճ բացատրության մեջ նշված է, թե ինչով են խաղերը տարբերվում միմյանցից։ Սա կօգնի ձեզ՝ բացահայտելու նոր և գրավիչ պոկեր խաղեր։ Այն պահին, երբ վստահ լինեք, որ արդեն կարող եք խաղալ իրական գումարով, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր կողմից առաջարկվող առցանց խաղատների ցանկին և դրանց մեկնարկային բոնուսներին։ Մենք նաև պատասխանել ենք հաճախ տրվող հարցերին, որպեսզի օգնենք ձեզ ուշադրություն դարձնել խաղացողներին ամենաշատը հուզող թեմաներին։
Խաղացողներին ապահով խաղային միջավայր պարգևելու համար խիստ կարևոր է լիցենզավորող և կանոնակարգող կազմակերպությունների առկայությունը, որոնք վերահսկում են ազարտային խաղերի ոլորտը։ Ֆիզիկական և առցանց խաղատների գործունությունը պետք է կանոնակարգվի այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք հոգ են տանում մարդկանց համար և աշխատում են ձևավորել խաղային անվտանգ միջավայր։
Առցանց խաղատներում իրական գումարով խաղալը հեշտ է, սիրված ու զվաճալի։ Հազարավոր տարբերակներ կան, որ հնարավորություն են տալիս ձեր բախտը փորձել առցանց ազարտային խաղեր խաղալով։ Սակայն խաղալ սկսելուց առաջ նախ ծանոթացե՛ք իրական գումարով խաղատներին վերաբերող բոլոր մանրամասներին, որից հետո միայն քրտինքով աշխատած գումարը դրեք խաղասեղանին։ Այս ուղեցույցից կիմանաք անհրաժեշտ մանրամասները՝ առցանց խաղատներում իրական գումարով խաղալու վերաբերյալ։ Իրական գումարով բոնուսներ Երբեմն բոնուսային առաջարկն առաջին հայացքից թվում է չափազանց լավը։ Բայց եթե բոնուսների օգտագործման համար անտրամաբանական պայմաններ են դնում ձեր առջև, ապա վերանայե՛ք ձեր ընտրությունը և այլ խաղատուն փնտրեք։ Ամենաապահով խաղատներն ազնիվ են իրենց հաճախորդների հետ, երբ խոսքը վերաբերում է վճարման մեթոդներին, խաղերին և բոնուսային ծրագրերին։ Խաղադրույքայինպահանջները պետք է լինեն արդար, ողջամիտ և իրատեսական, ինչպես նաևիրականանալի։ Մեր նպատակն է մատուցել հասկանալի և անաչառ վերլուծություններ՝ բոնուսների ու ակցիաների վերաբերյալ, որոնք հասանելի են մեր կողմից ներկայացվող այն խաղատներում, որտեղ կարելի է խաղալ իրական գումարով։ Իրական գումարով խաղերի RTP-ին (հետվերադարձի տոկոսը) Առցանց խաղատներն առաջարկում են խաղատնային խաղերի մեծ բազմազանություն՝ յուրաքանչյուրն իր գրավչությամբ, եզակի առաջարկներով և հետվերադարձի տոկոսով։ RTP-ին՝ խաղացողի կատարած խաղադրույքի հետվերադարձը, կարևորագույն ցուցիչ է, թե տվյալ խաղը ձեր խաղադրույքի դիմաց ինչ հավանականությամբ է շահում ապահովելու։ Որքան բարձր է RTP-ին, այնքան ավելի մեծ է տվյալ խաղում շահելու հավանականությունը։ Այդուհանդերձ, ոչ մի երաշխիք չկա, որ խաղացողը կլինի միակ շահողը, քանի որ ժամանակի ընթացքում RTP-ին բաժանվում է բոլոր ակտիվ խաղացողների միջև։ Նոր խաղացողները հաճախ նախընտրում են բարձր RTP ունեցող, կայուն խաղերը, քանի որ դրանց դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ կունենան հաճախակի, փոքր գումարի շահումներ։ Հետևաբար, այս խաղերը կատարյալ են նրանց համար, ովքեր սովորում են խաղալ կամ խաղում են փոքր խաղադրույքներով։ «Շատ հաճախ աճող ջեքփոթ խաղերը և այն խաղերը, որոնց դեպքում նշվում է մեծ շահումների հնարավորություն (խաղադրույքի մինչև 10.000-ապատիկը), ունենում են ցածր RTP»: Մեծ շահումով խաղերի դեպքում RTP-ին ցածր է, ուստի շահումներն ավելի հազվադեպ են, բայց փոխարենը խաղը հնարավորություն է տալիս՝ սովորականից ավելի մեծ գումար շահելու։ Հաշվի առեք, որ այս խաղերը հաճախ պահանջում են իրական գումարով էական ներդում՝ առանց ջեքփոթի երաշխիքի։ «Իրական գումարով» խաղերի տեսակները Ամեն խաղացող իր սիրելի խաղն ունի, բայց կարևոր է, որ իրական գումարով խաղատնային խաղեր ընտրելիս բազմազանություն լինի։ Համոզվեք, որ տվյալ խաղատունն առաջարկում է սլոտեր, պոկեր, պտտախաղ (ռուլետ)և ջեքփոթ, քանի որ սրանք ամենասիրվածն են։ Ինչպես նաև փորձեք գտնել իրական գումարով խաղատներ, որոնք համագործակցում են խաղեր մշակող հեղինակավոր ընկերությունների հետ, քանի որ նրանց մշակած վճարման և փոխհատուցման մեթոդները վերահսկվում են ազարտային խաղերի օպերատորների կողմից։ Իսկ դա հավելյալ վերահսկողություն և ապահովություն է տալիս։ Արագ և ապահով վճարման տարբերակներ Հեղինակավոր խաղատներն առաջարկում են լայնորեն ընդունված վճարման տարբերակների մեծ բազմազանություն։ Ձեր խաղային հաշվի լիցքավորումը պետք է լինի արագ, հեշտ և հարմարավետ, իսկ երբ խաղատունն առաջարկում է վճարման տարբերակների մեծ բազմազանություն, դա լավ նշան է և խոսում է կայքի անվտանգության մասին։ Կարևոր է նաև, որ ձեր գումարն ապահով լինի, ուստի ընտրեք խաղատուն, որտեղ անվտանգության մեխանիզմներ են ներդրված՝ պահպանելու համար ձեր գումարն ու բանկային տվյալները։ Եվ վերջում, ինչ խաղատուն էլ ընտրեք, խաղացեք վստահելի խաղատանը, որը կվճարի ձեր շահումները։ Երրորդ կողմի աուդիտ Խաղերի աուդիտն անհրաժեշտ է, որպեսզի խաղատունը մնա ճիշտ ուղու վրա։ OCR-ում մենք միշտ խորհուրդ ենք տալիս ազարտային խաղերի կայքեր, որոնք ամենաապահովն են։ Եթե որևէ առցանց խաղատուն ստուգված է երրորդ կողմի աուդիտորի կողմից (իսկ OnlineCasinoReports-ում բոլորն են այդպիսին), համոզված եղեք, որ վստահելի ձեռքերում եք։ Եթե հավաստագրումը և կանոնակարգումը նշանակում են, որ խաղատունը համապատասխանում է բիզնեսի և անվտանգության չափանիշներին, ապա երրորդ կողմի աուդիտորներն ստուգում են կայքի ընդհանուր գործունեությունը։ Առցանց խաղատները միշտ պետք է ապահովեն խաղացողների անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, իսկ խաղերի աուդիտն անհրաժեշտ է, որպեսզի խաղը համապատասխանի արդար խաղի կանոններին։ OCR-ը խորհուրդ է տալիս խաղատներ, որոնք անվտանգ են, հավատարմագրված և որտեղ արժե խաղադրույք կատարել։ Ուստի, ստուգե՛ք իրական գումարով խաղատների մեր ցանկը։
Առցանց խաղատները խաղացողներին գրավելու համար պարբերաբար գովազդում են իրենց ծառայությունները՝ առաջարկելով տարատեսակ առանց դեպոզիտի բոնուսային կոդեր և անվճար գումարով ակցիաներ։ Սրանց շարքում են՝ անվճար կանխիկ դրամով բոնուսները և անվճար պտույտները։ Դուք՝ որպես նոր գրանցվող խաղացող, նախնական դեպոզիտ կատարելու կարիք չունեք։ Առանց դեպոզիտի բոնուսը, որ առաջարկում է առցանց խաղատունը, բացառապես խաղային նպատակներով է․ այն չի կարող փոխանցվել կամ կանխիկացվել։ Պատճառը, թե ինչու են առանց դեպոզիտի բոնուսները գրավում խաղացողներին, ակնհայտ է․ դրանք հնարավորություն են տալիս՝ խաղալու իրական գումարով խաղատնային խաղեր՝ առանց դեպոզիտ կատարելու։ Կարևոր է նշել, որ առանց դեպոզիտի բոնուսը հաջողության հասնելուն որևէ կերպ չի նպաստում, և ոչ էլ երաշխավորում է, որ շահում կունենաք։ Այս բոնուսներն ավելի շատ «նվերներ» են, որ առցանց խաղատունը տալիս է նոր գրանցված խաղացողներին։ Խաղացողներն ստացած բոնուսով կարող են մասնակցել իրական գումարով խաղին՝ առանց նախօրոք դեպոզիտ կատարելու։ ԿԱՐԵՎՈՐ․ Առանց դեպոզիտի բոնուսները ՉԵՆ երաշխավորում, որ խաղացողները որևէ դրական արդյունք կգրանցեն առցանց խաղատանը։ Դրանք ՉԵՆ ապահովում որևէ մրցակցային առավելություն։ Դրանք պարզապես խրախուսական բոնուսներ են նորեկների համար։ Առանց դեպոզիտի բոնուսներից օգտվելու դեպքում խաղացողների համար որևէ ռիսկ չկա։ Եթե նոր եք ազարտային խաղերի ոլորտում, միշտ հետաքրքիր է փնտրել լավագույն առանց դեպոզիտի բոնուսային կոդերը կամ անվճար ակցիաները։ Սա հատկապես վերաբերում է սահմանափակ բյուջե ունեցող խաղացողներին, ովքեր ցանկանում են իրական գումարով խաղեր խաղալ։ Իրականում, առանց դեպոզիտի բոնուսն առաջարկում է առանց ռիսկի խաղ, քանի որ իրական փողը ձեռքից ձեռք չի անցնում։ Սակայն եթե ցանկանաք ստանալ այն գումարը, որ շահել եք առանց դեպոզիտի բոնուսով խաղալիս, որոշակի պայմանների պետք է բավարարեք։ Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ առանց դեպոզիտի բոնուսները հիմնականում հասցեագրված են նոր խաղացողներին։ Ի տարբերություն ավանդական պատասխան դեպոզիտային բոնուսների՝ առանց դեպոզիտի բոնուսը որևէ նախնական ներդրում չի պահանջում։ Փոխարենը, դա հավելյալ կանխիկ գումար է, որով կարող եք խաղալ առցանց խաղատանը։ Ցանկացած գումար, որ ստանում եք առանց դեպոզիտի բոնուսից, մնում է խաղատան «պահեստում», մինչև կկատարեք խաղադրույքային պահանջները։ Խաղատան նպատակն է, որ խաղացողները գրանցվեն և դառնան հավատարիմ հաճախորդներ։ Առանց դեպոզիտի բոնուսն էապես տարբերվում է անվճար խաղից/խաղի դեմո տարբերակից։ Թեև երկու դեպքում էլ հնարավորություն եք ստանում խաղերը խաղալ անվճար, անվճար խաղի կամ խաղերի դեմո տարբերակների դեպքում իրական գումար շահելու որևէ տարբերակ չկա։ Այս բոնուսները երկու տեսակի են լինում՝ անվճար պտույտներ (free spins) կամ կանխիկ բոնուս։ Դրանք իրական գումարի արժեք ունեն, ինչը նշանակում է, որ խաղացողներն իրական գումարով են խաղում։ Այս բոնուսներով խաղալու դեպքում առցանց խաղատանն առնչվող ամեն բան իրական է։ Ավելին՝ մանրատառերով գրված տեքստում։ Բոլոր բոնուսներն ու ակցիաներն ունեն պայմաններ և պահանջներ։ Սրանք կոչվում են խաղադրույքային պահանջներ, որոնք հայտնի ենք նաև որպես՝ WR (wagering requirements): Դրանք կարող են մի փոքր տարբերվել՝ կախված առցանց խաղատնից։ Խաղատները մշակում են դրանք՝ իրենց բիզնեսը ֆինանսական կորուստներից պաշտպանելու համար։ Իսկ գիտե՞ք որ․․․ Առցանց խաղատներում բոնուսների շարքում ծագող աստղ է NWR-ը (առանց խաղադրույքային պահանջների) բոնուսը, ինչն իրենից ներկայացնում է առաջին դեպոզիտային ակցիան, որը չունի որևէ խաղադրույքային պահանջ։Սեղմեք այստեղ՝ NWR բոնուսների մասին ավելին իմանալու համար։ Առանց նախապես այս պահանջները կատարելու խաղացողները չեն կարող ստանալ գումարը կամ հենց բոնուսը։ Հետևաբար, քիչ հավանական է, որ առանց դեպոզիտի բոնուսները խաղացողի տեսանկյունից մեծ շահումներ բերեն։ Առանց դեպոզիտի բոնուսներից ստացած շահումները սովորաբար փոքր են։ Այդուամենայնիվ, դրանք դիտարկեք որպես մեկնարկային գրավիչ առաջարկ՝ առցանց խաղատանը գրանցվելու և խաղալու համար։ Ինչո՞ւ են առցանց խաղատները խաղացողներին առաջարկում առանց դեպոզիտի բոնուսներ։ Նոր խաղացողներ գրավելու հարցում խաղային օպերատորների մեջ մրցակցությունը մեծ է։ Խաղացողները սա կարող են ընկալել պարզապես որպես մարքեթինգային քայլ։ Սակայն աճելու և իր եկամուտն ավելացնելու համար առցանց խաղատունը պետք է նոր խաղացողների գրավի։ Խաղացողների համար ամենագրավիչ ակցիաներից մեկն առանց դեպոզիտի բոնուսն է։ Խաղացողները կարող են օգտվել առանց դեպոզիտի բոնուսից՝ առցանց խաղատանն իրական գումարով խաղալու և հաղթելու համար։ Խաղացողի համար էական տարբերություն չկա, թե բոնուսի որ տեսակից է օգտվում՝ անվճար կանխիկ բոնուսի՞ց, թե՞ անվճար պտույտներից։ Էականն այն է, որ այս բոնուսն առցանց խաղատան կողմից առաջարկվող ակցիա է՝ իրական գումարով խաղեր խաղալու և մրցանակներ կամ խաղատնային ֆիշկաներ շահելու համար։ Որքան գրավիչ լինի առանց դեպոզիտի բոնուսը, այնքան ավելի մեծ թվով խաղացողներ կմիանան խաղատանը։ Խաղացողները, իրենց հերթին, ուրախ են գրանցվել և առնվազն սկզբնական շրջանում խաղատանը խաղալ իրական գումարով։ Բացի այդ, խաղատներն առանց դեպոզիտի բոնուսների դեպքում շատ չեն կորցնում, քանի որ այս բոնուսներից ստացվող պոտենցիալ շահումները սովորաբար փոքր են լինում։ Ավելին, խաղացողները կարող են ստանալ շահումները միայն խաղադրույքային պահանջները կատարելուց հետո։ Հիշե՛ք․ Ձեր ընդհանուր խաղադրույքային գումարը միշտ ավելի ցածր է, եթե օգտվում եք փոքր առանց դեպոզիտի բոնուսից։ Սակայն մեծ պատասխան դեպոզիտային բոնուսի դեպքում Ձեր փաստացի խաղադրույքային գումարն էականորեն ավելի բարձր կլինի։ Այժմ, երբ արդեն գիտեք, թե ինչ են առանց դեպոզիտի ակցիաները և ինչպես են դրանք աշխատում, էջով վեր բարձրացեք և ծանոթացեք լավագույն առանց դեպոզիտի բոնուսային ակցիաների թարմացված ցանկին։
Pragmatic Play-ը խոստումնալից ծրագրային ապահովման մատակարար է: 2015 թվականից՝ իր հիմնադրումից ի վեր, Pragmatic Play-ն անհրաժեշտ լիցենզիաները ստացել է Մեծ Բրիտանիայի և Մալթայի ազարտային խաղերի հանձնաժողովների կողմից, որոնք միջազգային ասպարեզում երկու հիմնական կանոնակարգող մարմիններն են: Բացի այդ, PragmaticPlay-ն ունի ազարտային խաղերի մի քանի այլ լիցենզիաներ՝ տրված տեղական մարմինների կողմից, ինչպիսիք են՝ Ռումինիայի ազարտային խաղերի ազգային մարմինը (ONJN), Ջիբրալթարի կանոնակարգող հանձնաժողովը, Բահամյան կղզիների ազարտային խաղերի խորհուրդը և Շվեյցարիան։ Չնայած Pragmatic Play-ն արտադրում է սեղանի խաղեր, սքրեչ քարտեր և վիդեո պոկեր մեքենաներ, այն ավելի հայտնի է իր վիդեո սլոտերով և աճող ջեքփոթներով: «Star Princess-ը», օրինակ, թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերին, և առաջարկում է 20 շահումային գծեր և շահումները մինչև 500 անգամ մեծացնող բազմապատկիչներ։ «Empty the Bank» խաղում խաղացողները կարող են մասնակցել բանկի «թալանին» և ստանալ ընթացիկ խաղադրույքի մինչև 10000 անգամ ավելի շահումներ: Երրորդ հայտնի խաղը «Power of Thor Megaways-ն» է․ այս խաղն առաջարկում է հաղթելու մինչև 117,649 եղանակ: Ընկերությունը, ընդլայնելով իր գործունեությունը, շահել է բազմաթիվ մրցանակներ և ունի ստուդիաներ Մալթայում, Ջիբրալթարում և Մեն կղզում: Pragmatic Play-ն շարունակում է զարգացնել իր խաղային պորտֆելը՝ առաջարկելով նորարարական և տարբերակիչ լուծումներ, որոնք համապատասխանում են ժամանակակից խաղացողների պահանջներին և սպասելիքներին:
Galaxsys ընկերությունը զբաղվում է ազարտային խաղերի ծրագրային ապահովման մշակմամբ։ Կարճ ժամանակում ընկերությունն ընդլայնել է իր խաղերի շարքը և պոտենցիալ խաղացողներին առաջարկում է երկու հիմնական կատեգորիա: Բոլոր խաղերն արդար են․ խաղացողներին հնարավորություն է տրվում յուրաքանչյուր խաղի վերջում հավաստիանալ, որ խաղի արդյունքը որոշվում է պատահականության սկզբունքով: Galaxsys-ում կարող եք խաղալ «Արագ խաղեր» և «Հմտություն պահանջող խաղեր»։ Այս կատեգորիաներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը և իր հետ բերում է որևէ նորույթ։ «Արագ խաղերը» խաղում են խաղատան դեմ, որն ունի բավական մեծ առավելություն, ինչը խաղացողներին մրցելու հնարավորություն է տալիս։ Բացի վերը նշված խաղերից, խաղացողները կարող են խաղալ նաև քենո, բլեքջեք, սիկ բո (Sic Bo) և հայ լո (Hi-Lo)։ Այլ կերպ ասած՝ խաղերի բազմազանության պակաս չկա։ Չնայած այս խաղերը հարմար են լայվ խաղատնային միջավայրի համար, լայվ դիլերային ժամանց այստեղ չի առաջարկվում: «Հմտություն պահանջող խաղերը» նույնպես զվարճալի են, և մեծամասամբ մարդիկ ընտրում են նարդին և դոմինոն, քանի որ սրանք բավական երկար պատմություն ունեցող խաղեր են: Hexagon-ը խաղալու մեկ այլ սիրված ձևերից է։ Առաջարկվում են նաև մի քանի հետաքրքիր թղթախաղեր, որոնցից են Pasun-ը և Hokm-ը: Այսպիսով, դուք հեշտությամբ կարող եք փորձել ամենատարբեր ժանրերի խաղեր և վայելել դրանք՝ անկախ նրանից՝ խաղադրույք եք կատարում իրական գումարով, թե վիրտուալ արժույթով:
BGaming-ը հիմնադրվել է 2018 թվականին և հանդիսանում է ազարտային խաղերի ժամանակակից մատակարար, որն ունի iGaming ոլորտում փորձառու մասնագետների թիմ՝ ավելի քան 20 տարվա փորձառությամբ։ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում խաղացողների կարիքներին, և այս մոտեցման շնորհիվ կարողացել է ամուր պահել իր դիրքերը խաղատնային շուկայում, որտեղ մրցակցությունը հսկայական է, և ստեղծել է խաղեր, որոնք սիրված են խաղացողների կողմից: Ընկերությունը մեծ աշխատանք է իրականացրել մի շարք ուղղություններով՝ խաղերի լիցենզիաների ձեռքբերում, նոր շուկաների նվաճում և այս ոլորտի խոշորագույն խաղացողներից մի քանիսի հետ համագործակցության հաստատում: Այս ամենի շնորհիվ BGaming-ի խաղերն այժմ հասանելի են բազմաթիվ առցանց խաղատներում, որոնք սպասարկում են խաղացողներին ամբողջ աշխարհում: Սիրված խաղեր՝ մշակված BGaming-ի կողմից Թեև ընկերության խաղացանկը բաղկացած է վիդեո սլոտերից և պատահական թվերի գեներատորով աշխատող (RNG) սեղանի խաղերից, զարմանալի չէ, որ ամենասիրված խաղերը սլոտերն են: Տարիների ընթացքում այս ստուդիան ստեղծել է բազմաթիվ խաղեր, որոնք լավ են ընդունվել խաղացողների կողմից ամբողջ աշխարհում։ Այդ խաղերից են՝ Lucky Dama Muerta - Գունագեղ սլոտ խաղ է, որը ոգեշնչված է Մեռյալների օրվա տոնից։ Elvis Frog in Vegas - Լաս Վեգասի թեմայով հետաքրքիր սլոտ է, որը մեծապես սիրված է խաղացողների շրջանում: Avalon the Lost Kingdom - Վիդեո սլոտ է՝ ոգեշնչված Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների պատմությունից։ Aloha King Elvis - Elvis Frog սլոտի շարունակությունն է, որն արժանացել է նույնպիսի հաջողության (եթե ոչ ավելի), ինչպես խաղի բնօրինակը: Dig-Dig Digger - Զվարճալի խաղ է, որն ունի ինտերակտիվ բաղադրիչ, ինչի շնորհիվ գլխավոր հերոսը խաղացողներին ներգրավում է խաղի ընթացքի մեջ: BGaming-ի լիցենզիաները Bgaming-ն ունի ազարտային խաղերի ոլորտում տրվող հետևյալ լիցենզիաները՝ MGA (Malta Gaming Authority), ONJN, Ռումինիայի կառավարության կողմից տրվող տեղական լիցենզիան և մի շարք այլ տեղական արտոնագրեր:
Երբ Սատոշի Նակամոտոն առաջին անգամ գործարկեց բլոկչեյնը, այն գրեթե ոչ մի ազդեցություն չունեցավ: Երբ բիթքոյնը՝ առաջին կրիպտոարժույթը, որը կիրառվեց բլոկչեյնով գործարքներ կատարելու համար, սենսացիա առաջացրեց ֆինանսական ոլորտում, այս ամենը գրավեց մարդկանց ուշադրությունը: Դրանից անմիջապես հետո մեծ թվով նոր կրիպտոարժույթներ ի հայտ եկան, որին զուգահեռ մեծացավ ուշադրությունը բլոկչեյնի ապահովության և անվտանգության նկատմամբ։ Այսօր արդեն ունենք աննախադեպ թվով խաղատներ, որոնք ընդունում են կրիպտոարժույթ։ Ինչու՞ խաղալ կրիպտո խաղատանը Ավանդական առցանց խաղատների հետ համեմատած՝ կրիպտոարժույթ ընդունող խաղատներն ունեն բազմաթիվ առավելություններ: Նախ՝ կրիպտո խաղատները տեղակայվում են բլոկչեյնում։ Հաշվի առնելով տվյալների պաշտպանության սենսացիոն նոր եղանակը՝ բլոկչեյնը համարվում է անխոցելի՝ ապահովելով անվտանգության աննախադեպ մակարդակ։ Բացի այդ, բլոկչեյնի հիմքում դրված տվյալների փոխանցման մեթոդաբանությունն այն դարձնում է տեղեկատվություն ուղարկելու և ստանալու ամենաարագ ձևերից մեկը (այդ թվում՝ դեպոզիտների և կանխիկացումների մասին տեղեկատվությունը)։ Սա խաղացողներին թույլ է տալիս ստանալու իրենց շահումներն առավելագույնը 15 րոպեում: Կրիպտո խաղատներում փոխանցումների հաստատման գործընթացն ունի մեկ այլ առավելություն։ Այս դեպքում միջնորդների և երրորդ կողմի տվյալների համակարգերի կարիք այլևս չկա։ Սա բլոկչեյնով աշխատող խաղատներին թույլ է տալիս ապահովել ավելի մեծ անանունություն առցանց խաղալիս: Կրիպտոարժույթները, ինչպիսիք են Bitcoin-ը, Ethereum-ը, Dogecoin-ը և այլք, ըստ էության, ավելի արժեքավոր են, քան ցանկացած ֆիատ արժույթ: Այսպիսով, կրիպտոարժույթով ազարտային խաղերը դառնում են հետաքրքիր ժամանցի ձև կրիպտոարժույթի շատ երկրպագուների համար, ում անվանում են «հոդլերներ»։ Վերջիններս խաղում են կրիպտո ազարտային խաղեր՝ իրենց վիրտուալ արժույթն ավելացնելու և միաժամանակ սիրելի խաղատնային խաղերը վայելելու համար: Բլոկչեյնով առաջարկվող ազարտային խաղերի հիմնական առավելություններից մեկը վստահությունն է։ Բլոկչեյնը բաց և թափանցիկ ցանց է, որը խաղատան խաղացողներին թույլ է տալիս անձամբ ստուգել իրենց խաղի արդյունքը հենց սերվերի վրա: Այս տեխնոլոգիայի շնորհիվ (որ կոչվում է «Provably Fair») խաղատներն ապահովում են խաղի արդար արդյունքը, հետևաբար, խաղացողները մտահոգվելու կարիք չունեն։ Ի՞նչ խաղեր են առաջարկում կրիպտո խաղատները Երբ կրիպտո խաղատները նոր-նոր էին ի հայտ գալիս, համացանցում առկա խաղատներից յուրաքանչյուրն առաջարկում էր միայն մեկ խաղ։ Սրանք պարզ բլոկչեյն էջեր էին, որոնք առաջարկում էին մեկ խաղ, օրինակ՝ մետաղադրամի նետում, զառերի գլորում կամ պարզ բլեքջեք։ Երբ առցանց խաղատնային ոլորտում սկսեցին կիրառել բլոկչեյնը և օգտվել դրա առավելություններից, առաջատար այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Pragmatic Play-ը, սկսեցին արտադրել «Provably Fair» ազարտային խաղեր արդեն իսկ հայտնի առցանց խաղատների համար: Խաղերի մշակման ոլորտում տեղի ունեցած այս կարևոր զարգացման շնորհիվ այսօր արդեն ձեր բոլոր սիրելի խաղերը կարող եք խաղալ բլոկչեյնով։ Նշենք այդ խաղերից մի քանիսը՝ Առցանց վիդեո սլոտեր Բլեքջեք Պտտախաղ (Ռուլետկա) Զառերով խաղեր Քենո Քրափս Սկրեչ քարտեր Լայվ դիլերային խաղեր Բլոկչեյնով աշխատող խաղատնային խաղեր ընտրելիս կարևոր է տարբերակել կրիպտոարժույթով խաղադրույք կատարելը և բլոկչեյնով աշխատող խաղեր խաղալը: Բլոկչեյնի հիմքով մշակված խաղերի կարևոր ցուցիչն այն է, որ դուք հնարավորություն ունեք հենց սերվերի վրա ստուգելու խաղի արդյունքները։ Ինչպե՞ս ընտրել լավագույն կրիպտո խաղատունը Ինչպես ցանկացած առցանց խաղատան դեպքում, այնպես էլ կրիպտո խաղատուն ընտրելիս, կարևոր է, թե ինչ սպասելիքներ ունեք խաղատնից: Այս դեպքում մենք միշտ խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալը. Ձեզ հետաքրքրող կրիպտո խաղատունը լիցենզավորվա՞ծ է և կարգավորվո՞ւմ է համապատասխան մարմինների կողմից: Որտե՞ղ (ո՞ր իրավասություններում) է խաղատունը լիցենզավորված: Խաղատունը տրամադրո՞ւմ է գործիքներ, որոնցով կարող եք ստուգել խաղի արդյունքները: Խաղատունն առաջարկո՞ւմ է խաղեր՝ մշակված հայտնի մատակարարների կողմից: Ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում խաղատունը դեպոզիտներ կատարելու և գումարն ստանալու համար: Հնարավո՞ր է խաղատան աջակցության թիմի հետ կապվել շուրջօրյա ռեժիմով։ Կա՞ն կապ հաստատելու մի քանի տարբերակներ։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որ կրիպտո խաղատունն ինչպիսինն է, ամենակարևորը հետևյալն է՝ պետք է հասկանալ, թե ինչպես են նրանք վերաբերվում խաղացողներին և արդյոք թույլ են տալիս կանխիկացումներ կատարել (այսինքն՝ ստանալ շահումը): Մենք հանձնառու ենք՝ խորանալու այս և այլ հարցերի մեջ և ձեզ խորհուրդ ենք տալիս կարդալ մեր վերլուծությունները, նախքան խաղատունն ընտրելը։