Փնտրել

Ցուցադրվում են հետևել որոնման արդյունքները՝

Ցուցադրվում են 10 արդյունք ընդհանուր 193 արդյունքից

Առաջարկվող խաղատներ

Առցանց խաղատների ջեքփոթերը գտեք իրական պրոֆեսիոնալի պես

Ամբողջ աշխարհում ազարտային խաղերի ոլորտի լիցենզավորմանը և կանոնակարգմանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում, ինչի շնորհիվ նոր խաղացողներից շատերը ցանկանում են իմանալ, թե ինչպես են աշխատում խաղատնային խաղերը և ջեքփոթերը: Խաղատնային ջեքփոթերին վերաբերող այս ուղեցույցում մենք կանդրադառնանք ջեքփոթերի տարբեր տեսակներին, որոնք կարող եք գտնել ձեր սիրելի առցանց խաղատներում և կբացատրենք, թե ինչպես են դրանք աշխատում: Ավելին, կկիսվենք տեղեկություններով, որոնք կհետաքրքրեն նույնիսկ խաղատնային խաղերի փորձառու երկրպագուներին: Այս մասին կխոսենք, երբ ներկայացնենք Yggdrasil Gaming-ի մշակած նորարարական աճող ջեքփոթը: Ֆիքսված ջեքփոթ խաղեր Սլոտերի մեծ մասն ունեն բոնուսային խաղեր, մրցանակներ, անվճար պտույտներ և դրամական շահումներ՝ կախված ձեր խաղադրույքից, մինչդեռ ֆիքսված ջեքփոթերի դեպքում տրվում է հստակ գումարի չափով մրցանակ: Առցանց ազարտային խաղերի ոլորտում այս ջեքփոթն անվանում են նաև «չաճող» կամ «հարթ» ջեքփոթ: «Կիսվենք ֆիքսված ջեքփոթին վերաբերող խորհուրդով. հավանականությունը փոքր է, որ մեծ շահումից անմիջապես հետո ջեքփոթ կշահեք: Թեև դա լիովին հնարավոր է, այնուամենայնիվ, կարող եք օգտվել առցանց գործիքներից, որոնք ձեզ կօգնեն որոշել՝ արդյոք ջեքփոթով խաղը «տաք» է, թե՞ «սառը»: Երբ որևէ մեկը շահում է, այս տեսակի ջեքփոթ սլոտը թարմացվում է գրեթե ակնթարթորեն: Նոր ջեքփոթի գումարը հասանելի է արդեն հաջորդ խաղացողի համար։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ դեռ հարկավոր է, նախքան ջեքփոթը նորից կշահեն։ Այս խաղերն ընտրողները հստակ գիտեն, թե ինչ մրցանակ կարող են շահել, քանի որ ջեքփոթը միշտ ցուցադրվում է էկրանին: Կարևոր է հիշել, որ շահումները երաշխավորված չեն՝ անկախ նրանից, թե որքան խաղադրույք եք կատարել: Աճող ջեքփոթի ցանցեր Երբ ինչ-որ մեկը խաղում է աճող ջեքփոթով խաղ և չի շահում, ջեքփոթի մրցանակը մեծանում է: Երբ ջեքփոթը շահում են, գումարը թարմացվում է՝ գալով մրցանակային ֆոնդի նվազագույն չափին, որից հետո կրկին սկսում է աճել, մինչև հաջորդ խաղացողի շահելը։ Աճող ջեքփոթերին վերաբերող կարևոր խորհուրդ. աճող ջեքփոթով խաղերում միշտ չէ, որ պարտադիր է առավելագույն խաղադրույք կատարելը՝ ջեքփոթը շահելու իրավունք ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, հաղթելու շանսերը հաճախ ավելի մեծ են, եթե կատարում եք առավելագույն չափով խաղադրույք: Ամենասիրված սլոտերում աճող ջեքփոթերը կարող են շատ ավելի փոքր լինել, բայց դրանք արագ են աճում: Որոշ խաղեր, ինչպես օրինակ, Microgaming-ի Mega Moolah-ը, հայտնի են դարձել հենց սրանով, ընդ որում՝ այս խաղերի ջեքփոթերի գումարները հաճախ հասնում են միլիոնավոր դոլարների։ Անվճար պտույտները, հատուկ խորհրդանիշները և խաղային այլ առանձնահատկությունները սովորաբար բերում են աճող ջեքփոթ շահումներ: Ի դեպ, աճող ջեքփոթ շահելու համար հաճախ գործում են որոշակի պայմաններ: Պետք է ծանոթանալ խաղի կանոններին, որպեսզի տեղեկանաք, թե որոնք են այդ պահանջները և ինչպես կարող եք շահել մրցանակը։ Նոր FastPot5 ջեքփոթի նորարարական մեխանիզմը Yggdrasil Gaming-ը՝ խաղերի հայտնի մատակարարը, վերջերս թողարկեց նոր խաղ՝ FastPot5-ը, որի հիմքում ընկերության մշակած նոր խաղային մեխանիզմն է՝ GEM-ը (Game Engagement Mechanic): Ո՞վ չի սիրում շողշողացող նորույթներ: Սլոտի հետ համադրված աճող ջեքփոթը այն նորույթն է, որ գրավել է բոլորի ուշադրությունը։ Միևնույն խաղում կգտնեք բազմաթիվ ջեքփոթերի եզակի տարբերակներ: Yggdrasil ընկերության՝ արտադրանքի և ծրագրերի ղեկավար Ստյուարտ Մաքքարթին նշում է. «Մենք մեծ ոգևորությամբ ներկայացնում ենք FastPot5 GEM-ը, որն առաջարկում է աճող ջեքփոթ մրցանակներ, որոնք կապված են մեր մի շարք այլ հիթային խաղերի հետ»: Նորաստեղծ Elysian Jackpot խաղում կիրառվում է նոր՝ FastPot5 մեխանիզմը: Այս GEM-ը թույլ է տալիս սլոտ խաղում ներառել աճող ջեքփոթեր, որոնք կապված են Yggdrasil-ի կողմից մշակված այլ խաղերի հետ, որոնցից են՝ Jackpot Raiders-ը, Jackpot Express-ը, Frost Queen Jackpots-ը և Atlantean GigaRise-ը: Երբ խաղացողները որոշում են խաղալ այս խաղը, նրանք պարզապես սլոտ չեն խաղում, այլ փնտրում են մեծ շահումներ, տարատեսակ ջեքփոթեր, ցանկանում են օգտվել հատուկ խաղային ֆունկցիաներից և վայելել տարբեր խաղերի և մրցանակների համադրությունը: Սեղանի խաղ՝ աճող ջեքփոթով Ջեքփոթեր տրվում են ոչ միայն առցանց սլոտերի դեպքում՝ լինեն դրանք ֆիքսված, թե աճող: Կարող եք նաև գտնել սեղանի խաղեր և լայվ դիլերային խաղեր, որոնք խաղացողներին հնարավորություն են տալիս՝ կանխիկացնելու խոշոր շահումները: Լայվ դիլերով ռուլետկան առաջին ոչ սլոտային խաղատնային խաղերից մեկն էր, որի համար մշակվեց աճող ջեքփոթը: Խաղն աճող խաղադրույքներ կատարելու լրացուցիչ հնարավորություն է տալիս՝ աճող, ֆիքսված և առեղծվածային ջեքփոթերի համադրություն շահելու համար: Ինչպես աճող ջեքփոթով սլոտերի դեպքում, այս դեպքում նույնպես ջեքփոթի չափը աստիճանաբար մեծանում է: Չնայած ռուլետկան համարվում է դասական խաղ, այս փոքր լրացումն այն ավելի հաճելի է դարձնում: Խաղացողները կարող են շարունակել խաղալ այնպես, ինչպես սովորական լայվ դիլերով ռուլետկան, սակայն կարող են նաև լրացուցիչ կողմնակի խաղադրույք կատարել և հնարավորություն ստանալ՝ շահելու ջեքփոթը: Ջեքփոթն աճում է ռուլետկայի անիվի յուրաքանչյուր պտույտի հետ, մինչև այն պահը, երբ շահումը բաժին հասնի հաջողակ խաղացողին։ Մեկ այլ խաղ է աճող ջեքփոթով բլեքջեքը։ Այն խաղում են դասական բլեքջեքի կանոններով, բայց խաղացողները կարող են լրացուցիչ խաղադրույք կատարել ջեքփոթը շահելու համար՝ միավորելով խաղացողի երկու քարտերը խաղարկողի խաղաքարտերի հետ: Խաղացողի հաղթելը կամ պարտվելը չի ազդում հիմնական խաղի արդյունքի վրա: Երբ խաղացողները ջեքփոթից օգտվելու համար լրացուցիչ խաղադրույք են կատարում, նրանց խաղադրույքի գումարն ավելանում է ջեքփոթի մրցանակին: Իհարկե, ինչպես ցանկացած խաղ, այս խաղերն ու խաղադրույքներն ունեն պայմաններ կամ պահանջներ: Խաղացողները պետք է կարդան խաղի կանոնները, նախքան ընտրություն կատարելը: Նախքան ձեր առաջին ջեքփոթ խաղը խաղալը Կարևոր է հիշել, որ խաղատնային որևէ խաղին ֆիքսված կամ աճող ջեքփոթ ավելացնելը կարող է կտրուկ փոխել տվյալ խաղի ընթացքը: Սա պայմանավորված է նրանով, որ այս արժեքավոր պարգևները ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար պետք է բավարարվեն որոշակի պահանջներ՝ ջեքփոթն ակտիվացնելու և այն շահելու համար: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս կարդալ խաղի սկզբնական նկարագրությունը և կանոնները՝ հստակ իմանալու համար, թե ինչ պետք է անեք՝ ջեքփոթի մրցանակային ֆոնդի ձեր մասնաբաժինը ստանալու լավագույն հնարավորությունն ունենալու համար։ Ուշադրություն դարձրեք խաղադրույքի չափին, հատուկ խորհրդանիշներին և որոշակի մինի խաղերի համար տրվող շահումներին:

Pragmatic Play-ը ներկայացնում է Mega Sic Bo Live խաղի թարմացված, տպավորիչ տարբերակը

2023 թվականի մարտի 1-ին Pragmatic Play-ը՝ iGaming ոլորտում հայտնի որպես խաղերի առաջատար մատակարար, հայտարարեց մի շարք թարմացումների մասին, որոնք վերաբերում են իր ամենահայտնի լայվ խաղատնային խաղերից մեկին՝ Mega Sic Bo-ին: Խաղացողի փորձառությունը բարելավելու նպատակով ամբողջովին թարմացվել է օգտատիրոջ ինտերֆեյսը (UI)։ Ընկերությունը հանդես է եկել նաև նոր և ժամանակակից ստուդիայով, որը հատուկ նախագծված է խաղերը բարձր արագությամբ և ցնցող որակով վայելելու համար: Նորաստեղծ ստուդիան ունի թարմ, ժամանակակից տեսք՝ յուրահատուկ էսթետիկայով, որտեղ միավորված են դասական դարձած և խաղացողների կողմից արդեն իսկ սիրված տարրերը: Թարմացումներն ավելի խորությամբ դիտարկելու դեպքում կտեսնենք, որ փոփոխությունների են ենթարկվել խաղադրույքների ցուցատախտակը և ֆիշկաների ընտրիչը, որպեսզի խաղն ավելի պարզ և արագ ընթանա։ Փոխվել է խաղադրույքներ կատարելու վահանակի դիրքը, ինչի շնորհիվ առցանց խաղալն ավելի դյուրին է դարձել։ Բարելավվել են նաև խաղի մի շարք այլ հիմնական գործառույթները, այդ թվում՝ թարմացվել է վիճակագրության աղյուսակի և արդյունքները ցուցադրող ստորին հատվածի դիզայնը, ինչպես նաև ստեղծվել են Մեգա համադրությունների և շահումների մասին ծանուցումների նոր տարբերակներ: Այս թարմացումների նպատակն է՝ բարելավել խաղային փորձառությունը և խաղացողներին պարգևել առաջնակարգ զգացողություններ: Այս նոր թարմացումներով Pragmatic Play-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է իր առաքելությանը, այն է՝ խաղացողներին ապահովել բարձրակարգ խաղային փորձառությամբ: Mega Sic Bo խաղը խաղացողների շրջանում շարունակում է լինել սիրված ընտրություն, և այս բարելավումները նրանց թե՛ հաճույք կպատճառեն, թե՛ ժամեր շարունակ կպահեն կլանված: Իրինա Կորնիդեսը, Pragmatic Play-ի՝ Գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, նշում է հետևյալը. Mega Sic Bo խաղը Pragmatic Play-ի լայվ խաղատնային խաղերի անբաժանելի մասն է, և մեր կողմից արված թարմացումները հատուկ նպատակ ունեն՝ հեշտացնելու և բարելավելու խաղացողի փորձառությունն ամեն քայլափոխին։ Նոր ստուդիան մեծացնում է հեռարձակման մեր հնարավորությունները, իսկ նոր տեսքն առանձնանում է համարձակ դիզայնով՝ լրացնելով Mega Sic Bo-ի դինամիկ ընթացքը: Ամեն ինչ՝ սկսած ստուդիայի ֆիզիկական ձևավորումից մինչև միջերեսի բարելավումները, մանրակրկիտ մշակվել են՝ ապահովելով զարմանալի որակ, որպեսզի խաղացողները լավագույնս վայելեն լայվ խաղատան խաղերը։ Իր բազմազան խաղերի թվում Pragmatic Play-ն առաջարկում է լայվ խաղատնային խաղեր և բինգո խաղեր, ինչպես նաև ամեն ամիս թողարկում է մինչև ութ նոր սլոտ խաղեր։ Սրանք հասանելի են մեկ API-ի միջոցով՝ խաղացողներին տրամադրելով անթերի և հարմարավետ խաղային փորձառություն: Փորձե՛ք PragmaticPlay-ի լայվ խաղատնային խաղերը. սեղմեք այստեղ՝ և ծանոթացեք PragmaticPlay-ի խաղերն առաջարկող ամենավստահելի խաղատների ամբողջական ցանկին PragmaticPlay-ի մասին PragmaticPlay-ն ազարտային խաղեր ծրագրավորող առաջատար ընկերություն է, որն իր սիրված խաղերը տրամադրում է iGaming ոլորտում գործող ամենահաջողակ միջազգային և տեղական ապրանքանիշերին: Pragmatic Play-ի բազմազան պորտֆոլիոն ներառում է մրցանակակիր խաղերի լայն տեսականի, որոնք հասանելի են մեկ API-ի միջոցով։ Առաջարկվող խաղերից են՝ սլոտերը, լայվ խաղատունը, բինգոն, վիրտուալ սպորտը, բուքմեյքերական խաղերը և այլն, որոնք հասանելի են բազմաթիվ երկրներում, որտեղ ոլորտը կարգավորվում է համապատասխան մարմինների կողմից։ Խաղերը հասանելի են տարբեր լեզուներով և արժույթներով, ինչի շնորհիվ խաղացողները վայելում են գլոբալ և բազմաբնույթ խաղային փորձառություն։

Neptunes WPSC-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել Videoslots-ի հետ

2023 թվականի մարտի 17-ին Videoslots-ը՝ հայտնի խաղատնային օպերատորը, հայտարարեց նոր համագործակցության մասին Մալթայի ջրագնդակի ակումբի՝ Neptunes WPSC-ի հետ: Կնքված հովանավորչական պայմանագիրը կգործի առաջիկա երեք տարիների ընթացքում: Neptunes-ին՝ որպես Մալթայի առաջատար ջրային կենտրոնին աջակցելը կբարձրացնի Videoslots-ի վարկանիշը երկրում: Այս համագործակցության շնորհիվ Videoslots-ը զգալի ներդրում կունենա Մալթայի ամենախոստումնալից մարզիկների առաջընթացի գործում: Բացի այդ, այս ներդրումները հնարավորություն կտան անհրաժեշտ բարելավումներ կատարել մի ոլորտում, որը կարևոր է կղզու բնակչության համար: Այս աջակցությունը հատկապես արժեքավոր կլինի առաջիկա 12 ամիսների ընթացքում՝ Մալթայի ապագա մարզիկներին տրամադրելով այնքա՛ն անհրաժեշտ միջոցները: Իր ավելի քան 12 տարվա փորձով՝ Videoslots-ը զգալի հեղինակություն է ձեռք բերել iGaming ոլորտում: Առաջարկելով ավելի քան 9000 խաղեր՝ այս ընկերությունը տրամադրում է ավելի շատ հնարավորություններ, քան ոլորտի որևէ այլ օպերատոր, ինչը խաղացողներին թույլ է տալիս լիարժեք վայելել խաղերի ամբողջական հավաքածուն: Նվիրված և բարձրակարգ աշխատանքի համար Videoslots-ը 2023 թվականին արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ «Տարվա լավագույն առցանց խաղատնային օպերատոր», որը տրվում է Լոնդոնում՝ IGA մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մրցանակով Videoslots-ն ամրապնդեց իր դիրքերը՝ որպես ոլորտի առաջատար: Neptunes WPSC-ի հետ համագործակցությունը փաստում է Videoslots-ի հանձնառությունը՝ աջակցելու տեղական համայնքներին և միաժամանակ օժանդակելու սպորտում կերտվող հաղթանակներին: Videoslots-ի գործադիր տնօրենի տեղակալ Ուլե Սքոթլինգը մեկնաբանել է. Մենք ուրախ ենք հայտարարել Neptunes-ի հետ այս եզակի համագործակցության մասին: Սա է՛լ ավելի կամրապնդի այս համայնքում մեր ունեցած ամուր արժեքները։ Վստահ ենք, որ գալիք երեք տարիները երկու ընկերությունների համար էլ կլինեն հաջող ճանապարհորդության տարիներ: Neptunes WPSC-ի նախագահ Մեթյու Բոնելոն ավելացրել է. Neptunes-ը հպարտ է, որ ունի այնպիսի ընկերության աջակցությունը, ինչպիսին Videoslots-ն է, որն իր ոլորտում խոշոր խաղացող է, ճիշտ այնպես, ինչպես Neptunes-ը ջրային սպորտաձևերի առաջատարներից մեկն է Մալթայում: Հովանավորչական այս պայմանագիրը Neptunes-ին թույլ կտա բարելավել առաջարկվող հարմարությունները, ներգրավել լավագույն մարզիչներին և ունենալ օգնող անձնակազմ թե՛ կրտսեր, թե՛ ավագ մարզիկների համար։ Այս ամենի շնորհիվ Neptunes-ը կարողանա շարունակել իր մասնակցությունը բոլոր մրցաշարերում՝ հանդես գալով ամենաբարձր մակարդակով: Մենք ոգևորված ենք առաջիկա տարիներին Videoslots-ի հետ մեր միությամբ և ակնկալում ենք փոխշահավետ համագործակցություն: Videoslots-ի մասին Videoslots-ը բարձր վարկանիշ ունեցող առցանց խաղատուն է, որը հիմնադրվել է 2011 թվականին: Իր ոլորտում այն ներկայանում է խաղերի ամենամեծ տեսականիով՝ տրամադրելով ավելի քան 9100 սլոտերի և սեղանի խաղերի տպավորիչ ընտրություն՝ հայտնի մատակարարներից: Բացի այդ, հարթակը հաճախորդներին պարգևում է առաջնակարգ խաղային փորձառություն։ Այստեղ կարելի է գտնել նոր, բազմապրոֆիլ առաջարկներ, ինչպիսիք են Clash of Spins, Wheel of Jackpots և Battle of Slots: Videoslots-ը ձգտում է ստեղծել յուրահատուկ և գրավիչ ժամանց՝ հիմնվելով տեխնիկական առաջընթացի, հաճախորդների բացառիկ սպասարկման և խաղային նորարարությունների վրա: Բացի այդ, Videoslots-ը պարտավորվում է լավագույնս պաշտպանել խաղացողներին՝ առաջարկելով «Առավելագույն խաղադրույքի պաշտպանություն» (Max Bet Protection) և ապահովելով, որ խաղերը համապատասխանեն բոլոր չափանիշներին։ Սա է պատճառը, որ այս առցանց խաղատունն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ 2015 և 2018 թվականներին ճանաչվելով «Լավագույն խաղատուն» Casinomeister մրցանակաբաշխության կողմից, իսկ 2016 թ․-ին ստանալով «Լավագույն խաղային փորձառություն» և «Լավագույն խաղատնային մենեջեր» մրցանակները նույն մրցանակաբաշխության ժամանակ: 2017 թվականին International Gaming Awards-ում այն նաև ճանաչվել է «Սլոտերի լավագույն օպերատոր»: Եվ սա դեռ ամենը չէ։ 2021 թվականին այն ստացել է «Սլոտերի լավագույն օպերատոր» մրցանակը IGA մրցանակաբաշխության և «Տարվա լավագույն խաղատնային օպերատոր» մրցանակը SIGMA մրցանակաբաշխության ժամանակ: Videoslots-ը պատկանում է Videoslots Ltd մայր ընկերությանը, որը գտնվում է Մալթայում և լիցենզավորված է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Դանիայում և Շվեդիայում: Videoslots-ի և նրա եզակի խաղային հարթակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքէջ՝ Videoslots վերանայում.

ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՆԱՐԿ՝ 22BET-ի հետ. ստացեք 100% բոնուս` մինչև €300

Հայաստանի խաղացողները կարող են հաշիվ գրանցել 22Bet խաղատանը՝ 300 եվրոյի չափով 100% բոնուս ստանալու համար: Այս բոնուսն ստանալու համար գրանցվելիս պետք է լրացնել բոլոր անհրաժեշտ դաշտերը: Դեպոզիտի հաստատումից հետո ակցիայի գումարն անմիջապես նստում է հաշիվին: Եթե խաղացողն օգտվում է այս ակցիայից և շահում է, ապա յոթ օրվա ընթացքում պետք է կատարի խաղադրույքային պահանջը (50x), որպեսզի կարողանա ստանալ շահումը: 22Bet խաղատունը սահմանափակում չի դնում, թե որքան գումար կարելի է հանել այս ակցիայի շրջանակում: Կանխիկացման ենթակա գումարի չափը կախված կլինի ընտրված վճարման մեթոդից: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր գործարքի համար 3500 եվրոյի չափով կանխիկացում թույլատրվում է էլեկտրոնային դրամապանակների և ուղիղ բանկային փոխանցումների դեպքում: Այս ակցիան ունի 0,17 եվրո նվազագույն խաղադրույքի սահմանաչափ: Առավելագույն թույլատրելի գումարը 3,34 եվրո է: Խաղադրույքները չեն կարող գերազանցել այս գումարը, քանի դեռ ակցիայի պահանջների կատարումն ընթացքի մեջ է: Պահանջների կատարումից հետո խաղադրույքները կարող են ավելացվել։ Ակցիայի դեպոզիտների համար կրիպտոարժույթներ չեն կարող կիրառվել: Ընդունվում են արժույթի ստանդարտ ձևերը, ներառյալ՝ հայկական դրամը կամ եվրոն։ Խաղալ վիդեո սլոտեր՝ €300 արժողությամբ 100% բոնուսով 22Bet խաղատանը 100% բոնուսի միջոցով հասանելի են 1000+ խաղեր, ներառյալ՝ վիդեո սլոտեր, լայվ դիլերներ և սեղանի խաղեր՝ ստեղծված հայտնի մատակարարների կողմից: Գրանցելով հաշիվ և ստանալով այս ակցիան՝ նոր անդամներն ստանում են զվարճանքի լայն հնարավորություններ: Այս ակցիան չի սահմանափակում առաջադեմ ջեքփոթերից կամ Megaway սլոտերից օգտվելը, ինչը նշանակում է, որ 22Bet խաղատանը խաղադրույքների մեծ մասը թույլատրված են: Խաղադրույք կատարելիս և ակցիայից օգտվելիս արգելվում է հետաձգել խաղը: Սա վերաբերում է անվճար պտույտներին, բոնուսային ռաունդներին, բազմապատկիչներին և վայրի խորհրդանիշներին: Այս պայմանը դուրս կգա, երբ կատարվի խաղադրույքային պահանջը (50x): Պահանջը կատարելուց հետո բոնուսային խաղի հետաձգումը կթույլատրվի տարբեր խաղերի համար: Սույն ակցիան չի տարածվում առցանց բուքմեյքերական խաղերի, պոկերի սենյակի, վիրտուալ բինգո սրահի կամ eSports-ի վրա: Բացի այդ, այս ակցիան չի աշխատում 22Bet խաղատան առաջարկած այլ բոնուսների հետ համատեղ: Դուք պետք է կատարեք ակցիայի պայմանները, նախքան այլ բոնուսից օգտվելը: Ի դեպ, 22Bet խաղատունն այս բոնուսը դարձրել է բացառիկ՝ իր խաղային կատալոգի խաղերի համար: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ մինչև 300 եվրո 100% բոնուսն ստանալու համար 22Bet խաղատանն այս ակցիայից օգտվելու համար գրանցումը պարտադիր է: Գրանցման ընթացքում վավերացումն անցնելու համար պահանջվում են անձը հաստատող փաստաթղթեր: Պայմաններում նշված է, որ հաշիվը հաստատելուց հետո այս ակցիան տրվում է բացառապես մեկ խաղացողի, տան մեկ հասցեի կամ ընդհանուր IP հասցեի համար: Պայմանագրի այս պայմանների խախտումը կհանգեցնի ակցիայի անհապաղ չեղարկմանը: Բացի այդ, խարդախության դեպքում 300 եվրո բոնուսից ստացված միջոցները կսառեցվեն: Խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում, որ ցանկացած խաղային հարթակում գրանցվելուց առաջ տրամադրեք ճիշտ տեղեկատվություն և ստուգեք ձեր տրամադրած տեղեկատվությունը:

BGaming-ը հայտարարում է 2023 թվականի մայիս ամսվա խաղերի թողարկման մասին Բարի գալուստ անզուգական խաղերի աշխարհ

BGaming-ը, որը խաղեր մշակող առաջատար ընկերություն է և հայտնի է առցանց խաղերի բազմազան պորտֆոլիոյով, պատրաստվում է մայիսին թողարկել երեք հետաքրքիր սլոտ խաղեր: Խաղերը մշակված են այնպես, որ խաղացողներին պարգևեն գրավիչ, եզակի փորձառություն։ Խաղերում համադրված են գերժամանակակից գրաֆիկան, նորարարական լուծումները և խաղի հրապուրիչ ընթացքը: Մայիսի 11-ին թողարկվելիք առաջին խաղը Royal High-Road-ն է: Այս խաղում խաղացողները մեկնում են էպիկական անտառային ճանապարհորդության՝ լի առեղծվածներով և ինտրիգներով: Նրանք փնտրում են Վայրի խորհրդանիշը՝ գեղեցիկ արքայադստեր պատկերով, որը 5x3 խաղային աղյուսակի վրա կօգնի ստանալ հաղթող համադրություններ: Անվճար պտույտների ժամանակ խաղացողները կարող են պայքարել գաղտնի հրեշի դեմ կամ փորձել Coin Respin տեսակի խաղերը։ Ընդ որում, այս ամենը վայելում եք՝ միաժամանակ դառնալով ռոմանտիկ հեքիաթի մասնակիցը և ստանալով ֆանտաստիկ շահումներ: Երկրորդ խաղը՝ Lucky Crew-ն, կթողարկվի մայիսի 18-ին: Խաղացողները ճամփորդության են մեկնում երեք զվարճալի ծովահենների հետ, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի, որպեսզի հնարավորություն ստանան՝ պտտելու բախտի անիվը: Ի դեպ, դուք ունեք մինչև 27 անվճար պտույտ շահելու մեծ հնարավորություն: Sticky Wilds-ի շնորհիվ վայելեք անվճար պտույտների հետաքրքրաշարժ փուլը և ստացեք ավելի մեծ պարգևներ: Ուրեմն, միասին առա՛ջ. մենք ճիշտ ճանապարհին ենք՝ հասնելու գանձին։ Երրորդ խաղը, որը թողարկվելու է մայիսի 25-ին, Savage Buffalo Spirit-ն է: Այս խաղում խաղացողներին հնարավորություն է տրվում հայտնվելու բնության հիասքանչ աշխարհում՝ հանդիպելու վայրի ցուլերի և վայելելու բնության գեղեցկությունը: Խաղացողները պտտում են շարքերը և դիտում, թե ինչպես են կենդանիներով պատկերները շարվում համապատասխան համադրություններով՝ իրենց հետ բերելով շահումներ: Որսի գնալը դեռ երբեք այսքան ոգևորիչ չի եղել. պատճառն այն է, որ խաղում եք տպավորիչ 97% RTP-ով (խաղադրույքի հետստացման գործակից), ստանում եք առավելագույն շահումների բազմապատկում՝ x4684, և կարող եք վայելել անվճար պտույտների հրաշալի փուլը: BGaming-ն ամեն ջանք ներդնում է, որպեսզի խաղացողներին տրամադրի բացառիկ փորձառություն, և սա վերաբերում է նաև այս երեք նոր սլոտերին: Դրանց բարձրորակ գրաֆիկական լուծումները, գրավիչ առանձնահատկությունները և նորարարական խաղը կուրախացնեն խաղացողներին և կստիպեն կրկին վերադառնալ՝ խաղալու։ Բացի այդ, BGaming-ն առաջարկում է շուրջօրյա աջակցություն, առանց որևէ խնդրի աշխատում է բջջային հեռախոսների վրա և ունի վճարման մեթոդների լայն ընտրություն՝ հնարավոր լավագույն փորձառությունն ապահովելու համար: Ուրեմն, պատրաստվե՛ք վայելելու գարնանային հետաքրքիր ճամփորդությունը BGaming-ի առաջարկած նոր սլոտերով: Հակիրճ անդրադարձ՝ հունիս ամսվա թողարկումներին Պատրաստվեք ամառային անմոռաց սեզոնին՝ հետևելով BGaming-ի խաղերի առաջիկա թողարկումներին: Ըստ մեր աղբյուրների՝ ընկերությունը պատրաստ է 4 նոր խաղ թողարկել 2023 թվականի հունիսին։ Հակիրճ կիսվենք այն մասին, թե ինչ է սպասվում: Նախ՝ թողարկվելու է Fruit Million-ը, որը հայտնի խաղի ամառային տարբերակն է։ Թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին։ Խաղի օրիգինալ տարբերակը ենթարկվել է թարմացնող և «մրգահամ» փոփոխությունների։ Հունիսի 8-ին BGaming-ը պատրաստվում է թողարկել Limbo Slot խաղը, որը խաղացողներին կտանի անդրաշխարհի խորքերը: Այս խաղը կգերի նորարարական առանձնահատկություններով և գրավիչ խաղով: Դրան հաջորդող շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, առցանց խաղատներում կհայտնվի Gemhalla Slot-ը: Այս խաղում ներառված են թանկարժեք քարեր և եզակի բոնուսային տարբերակներ, որոնք կարող են մեծ շահումներ պարգևել։ Վերջին, բայց ոչ պակաս կարևորը, Wild Chicago սլոտն է, որը խաղացողներին կներկայացվի հունիսի 29-ին: Այս խաղը տանում է ճանապարհորդության Քամոտ քաղաքի միջով. այն լի է հետաքրքիր խորհրդանիշներով և բոնուսներով, որոնք ոգեշնչված են քաղաքի հարուստ մշակույթով և պատմությամբ: BGaming-ն ամեն ինչ անում է, որպեսզի խաղացողներին տրամադրի հնարավոր լավագույն խաղային փորձը, և այս նոր խաղերը, անկասկած, կուրախացնեն և կզվարճացնեն բոլոր խաղացողներին: Բաց մի՛ թողեք նորարարական, գրավիչ և ֆանտաստիկ գրաֆիկական լուծումներով այս խաղերը: Հետևե՛ք այս խաղերի թողարկումներին վերաբերող մեր առաջիկա թարմացումներին:

Առանց դեպոզիտ կատարելու ստացեք 50 անվճար պտույտ, իսկ առաջին դեպոզիտի դիմաց` €1500 արժողությամբ բոնուսային փաթեթ և 150 անվճար պտույտ։

Vulkan Vegas խաղատունն իր նոր հաճախորդների համար ունի գրավիչ առաջարկ՝ 50 անվճար պտույտ առանց դեպոզիտ կատարելու. պարզապես անհրաժեշտ է անվճար գրանցվել, և կկարողանաք օգտվել բոնուսից։ Բացի այդ, իրական գումարով դեպոզիտ կատարելու դեպքում նորեկները կստանան մինչև €1500 եվրո + 150 անվճար պտույտ: Խաղադրույքների պահանջները հետևյալն են՝ x40 կանխիկ բոնուսների համար և x30 անվճար պտույտների համար։ Բոնուսները բաշխվում են հետևյալ կերպ. 1-ին դեպոզիտ - 120% + 70 անվճար պտույտ՝ Big Bass Bonanza խաղում (Pragmatic Play)Նվազագույն դեպոզիտ՝ €10Առավելագույն բոնուս՝ €500Առավելագույն կանխիկացում՝ x5 կանխիկի/անվճար պտույտների համար 2-րդ դեպոզիտ - 150% + 30 անվճար պտույտ՝ 3x3 Hold the Spin խաղում (Gamzix)Նվազագույն դեպոզիտ՝ €15Առավելագույն բոնուս՝ €500Առավելագույն կանխիկացում՝ x5 կանխիկի/անվճար պտույտների համար 3-րդ դեպոզիտ - 120% + 50 անվճար պտույտ՝ Book of Rebirth խաղում (Spinomenale)Նվազագույն դեպոզիտ՝ €15Առավելագույն բոնուս՝ €500Առավելագույն կանխիկացում՝ x5 կանխիկի/անվճար պտույտների համար Ինչպե՞ս ստանալ բոնուսների Մեկնարկային փաթեթը Քայլ 1 - Մուտք գործեք կամ գրանցվեք Vulkan Vegas խաղատան կայքում: Բոնուսն ավտոմատ կերպով կավելացվի ձեր նոր պրոֆիլին: Քայլ 2 - Գտեք «Ձեր բոնուսները» դաշտը, որի ներքևում սեղմեք «Ակտիվացնել»: Առաջարկը հասանելի կլինի գրանցումից հետո հինգ օրվա ընթացքում։ Քայլ 3. Պահանջեք և ստացեք «Առանց դեպոզիտի 50 անվճար պտույտ» վիդեո սլոտեր խաղալու համար: Քայլ 4. Կատարեք երեք դեպոզիտ՝ հետևելով կանոններին: Պարգևները կվճարվեն ավտոմատ կերպով: Դեպոզիտներից յուրաքանչյուրը կատարելու համար կունենաք 2 օր: Պայմաններ և դրույթներ - Բոնուսային առաջարկ. Օգտվեք այս հատուկ բոնուսային առաջարկից ձեր առաջին երեք դեպոզիտների համար, որոնք կկատարեք բոնուսի ակտիվացումից հետո՝ երկու օրվա ընթացքում: Անվճար պտույտներն օգտագործելիս խաղադրույքները կունենան հետևյալ տեսքը.  Big Bass Bonanza: 0.2 EUR / USD, 0.2 CAD, 5 CZK, 2 DKK, 60 HUF, 14 INR, 20 JPY, 80 KZT, 2 NOK, 0.2 NZD, 15 PHP, 0.8 RON, 5 THB, 5 UAH, 5000 VND  3x3 Hold the Spin: 0.2 EUR / USD, 0.2 CAD, 3 CZK, 0.9 DKK, 40 HUF, 2 INR, 15 JPY, 50 KZT, 1 NOK, 0.2 NZD, 6 PHP, 0.5 RON, 4 THB, 0.5 UAH, 2500 VND  Book of Rebirth: 0.2 EUR / USD, 0.2 CAD, 5 CZK, 2 DKK, 60 HUF, 14 INR, 20 JPY, 80 KZT, 2 NOK, 0.2 NZD, 15 PHP, 0.8 RON, 5 THB, 5 UAH, 5000 VND 1. Եթե որևէ պատճառով չեք կարողանում օգտագործել ստացված անվճար պտույտները (օրինակ, տվյալ մատակարարի խաղերը հասանելի չեն ձեր երկրում կամ անվճար պտույտները հասանելի չեն ձեր հաշվեհամարի արժույթով), խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման մեր թիմի հետ: Նրանք ձեր անվճար պտույտներն արագ կփոխանցեն մեկ այլ խաղի: 2. Կանխիկ բոնուսն ունի խաղադրույքային պահանջ՝ x40: Եթե խաղում եք՝ օգտվելով բոնուսային միջոցներից, ապա առավելագույն խաղադրույքը 5 եվրո է: 3. Անվճար պտույտներն ունեն խաղադրույքային պահանջ՝ x30: Եթե խաղում եք՝ օգտվելով բոնուսային միջոցներից, ապա առավելագույն խաղադրույքը 5 եվրո է: 4. Բոնուսն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում խաղադրույքային պահանջը չկատարելու դեպքում ավտոմատ կերպով կզրկվեք բոնուսից։ 5. Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս բոնուսի դեպքում գործում են հավելյալ պայմաններ: Խաղացե՛ք ապահով

Լավագույն Eye Motion առցանց խաղատները

Eye Motion-ը գործում է Հայաստանից դուրս՝ որպես B2B ծրագրավորման ընկերություն՝ թե΄ հայաստանյան, թե΄ բրիտանական առցանց խաղերի շուկայում։ Այս ընկերությունը մասնագիտացել է երեք հիմնական ոլորտներում՝ Eye Engine, iGaming հարթակ և խաղերի սոցիալական հարթակ։ Եվ այս ամենը՝ ունենալով Կյուրասաոյի կառավարության հավատարմագրումը։ Eye Engine Eye Engine-ն օգտագործում է խաչաձև հարթակի տեխնոլոգիան՝ ապահովելով HTML5-ի և խաղերի այլ տեսակների հասանելիությունը տարբեր օպերացիոն համակարգերում՝ Android, iOS և Windows: Օգտատերերին աջակցելու համար ստեղծված են աջակցության և խմբագրման հնարավորություններ։ iGaming հարթակ iGaming հարթակի միջոցով գործընկերները կարողանում են գործարկել իրենց խաղատների կայքերը։ Խաղերից բացի հարթակն առանցքային դեր ունի կրեդիտ քարտերով, էլեկտրոնային դրամապանակներով և նույնիսկ բիթքոյնով վճարումներ ընդունելու հարցում։ Խաղերի սոցիալական հարթակ Տեխնոլոգիայի այս ձևը միտված է սոցիալական խաղեր մատուցելուն, որտեղ խաղացողները հանդիպում են, որպեսզի մրցեն միմյանց հետ։ Բովանդակության կառավարումը և գլխավոր գրասենյակի գործառույթները հասանելի են որպես գործիքներ։ Հիշատակման արժանի Eye Motion խաղեր Բացումից ի վեր Eye Motion-ը մշակել և թողարկել է մի քանի սլոտեր և խաղեր, որոնց շարքում կգտնեք հետևյալները՝ Lucky Chest, Beat Fruits, Old Celts, Old Armenia, Old Russia, Old Karabakh և The Last Drop։

Լավագույն Beeline առցանց խաղատները

Beeline-ը՝ հիմնադրված 1995-ին, հեռահաղորդակցության ոլորտում ներկայումս խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Այն առաջարկում է ինտերնետի, հեռուստատեսության, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ, իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս կատարելու հեշտ ու ապահով առցանց վճարումներ: Շատ հայ խաղացողներ սիրով օգտվում են Beeline-ից՝ առցանց խաղատներում վճարումներ կատարելու համար, քանի որ այն հարմար է և պարզ: Առցանց վճարումներ Առցանց վճարումներ կատարելու համար Դուք պարզապես պետք է Beeline-ի կայքում մուտք գործեք Ձեր հաշիվ, մուտքագրեք ստացողի հեռախոսահամարը, ինչպես նաև այն գումարը, որ ցանկանում եք փոխանցել, և ընտրեք վճարման տարբերակը՝ Visa, MasterCard կամ ArCa: Այնուհետև պետք է սեղմել համապատասխան կոճակը (ընդ որում՝ վճարումներ կարող եք կատարել թեʹ համակարգչով, թեʹ բջջային հեռախոսով): Վճարումներն իրականացվում են իրական ժամանակում, իսկ գումարն անմիջապես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Այլ ծառայություններ Beeline-նն առաջարկում է «Վճարման ունիվերսալ քարտ»: Գնելով և ակտիվացնելով այս քարտը՝ կարող եք այն կիրառել Ձեր հեռախոսից վճարումներ կատարելու համար: Beeline-ի «Վճարման ունիվերսալ քարտը» կարող են ձեռք բերել Beeline-ի բջջային և ֆիքսված հեռախոսակապերից օգտվող բաժանորդները: Beeline-ի «Բալանսի փոխանցում» ծառայությունը նախատեսված է Beeline-ի կանխավճարային բջջային կապից օգտվող բաժանորդների համար: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս Ձեր բջջային հաշվեկշռից գումար փոխանցել Beeline-ի այլ բաժանորդների: Beeline-նն առաջարկում է նաև «Հաշվի լիցքավորում արտերկրում» ծառայությունը: Եթե օգտվում եք ռոումինգից, կարող եք լիցքավորել Beeline-ի Ձեր բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի հաշվեկշիռը, ինչպես նաև կատարել առցանց վճարումներ: Անձնական և գործնական  Beeline-ի ծառայությունները նախատեսված են ևʹ անհատների համար, ևʹ բիզնես նպատակներով կիրառելու համար:

ՄաստերՔարտ ընդունող լավագույն առցանց խաղատները

ՄաստերՔարտը՝ որպես վճարումների կատարման միջոց, կարևորագույն դեր ունի առցանց առևտրի մեջ: Այն ունի հազարավոր ֆինանսական ինստիտուտներ, բազմաքանակ բիզնեսներ և քարտատերերի հսկայական ցանց ամբողջ աշխարհում: Ընդհանուր բնութագիր Միջազգային ՄաստերՔարտն իր հաճախորդներին ընձեռում է ապահով, անվտանգ ու արագ փոխանցումներ կատարելու հնարավորություն ամբողջ աշխարհում: Բացի այդ, ՄաստերՔարտը տրամադրում է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ, պատասխանատու է կոմերցիոն զարգացումների, տեղական և տարածաշրջանային բիզնեսի ընդլայնման համար, և սա դեռ ամենը չէ: Փաստեր ՄաստերՔարտի մասին ՄաստերՔարտը որոշիչ դեր ունի այն հարցում, թե ինչպես են մարդիկ աշխարհում բիզնեսով զբաղվում: Համաշխարհային բիզնեսում տեղ գտած սրընթաց ու լայնամասշտաբ փոփոխություններն ավելի դյուրին են կատարվում շնորհիվ արագ ու հեշտ վճարումների, որ ապահովում է ՄաստերՔարտը՝ բոլոր ապրանքների ու ծառայությունների դիմաց: ՄաստերՔարտը կենտրոնական դեր ունի համաշխարհային առևտրի արդյունավետ իրականացման մեջ, քանի որ այն վճարման գործիքներ է տրամադրում հարյուր միլիոնավոր մարդկանց: Նորարարական, ապահով և անվտանգ վճարման տարբերակները ՄաստերՔարտի գործունեության հիմքն են: ՄաստերՔարտն ամբողջ առցանց առևտրի, վճարումների և հեռահաղորդային վճարումների մեջ զբաղեցնում է առաջնային տեղ: Վճարման տարբերակների մեջ ունենալով իշխող դիրք՝ միջազգային ՄաստերՔարտը հաճախ համաշխարհային բիզնեսն առաջնորդների առաջին ընտրությունն է: ՄաստերՔարտ ունեցողները կարող են հեշտությամբ ֆինանսավորել իրենց հաշիվները դեբիտ քարտերի, կրեդիտ քարտերի և այլ ՄաստերՔարտերի օգնությամբ: 

Լավագույն Վիզա առցանց խաղատները

Վիզան տրամադրում է ապահով, անվտանգ ու ակնթարթային կապ ֆինանսական ինստիտուտների, քարտատերերի և վաճառողների միջև: Ընդհանուր նկարագիր Վիզան, ավելի քան երբևէ, հեշտացնում է կապը ֆինանսական ինստիտուտների, վաճառողների և քարտատերերի միջև՝ դարձնելով այն ավելի ապահով ու անվտանգ: Վիզան վճարումների տեխնոլոգիա առաջարկող ընկերություն է, որը դյուրացնում է էլեկտրոնային վճարումների համակարգից օգտվելն ինչպես կառավարությունների, ֆինանսական ինստիտուտների ու բիզնեսների, այնպես էլ սպառողների համար: Շնորհիվ գերժամանակակից տեխնոլոգիայի Վիզան ստեղծել է աշխարհի առաջատար վճարման ցանցը, որը հայտնի է ՎիզաՆեթ անվանմամբ: Վիզայի գործունեության շրջանակը Վիզայի ծառայությունները վայելում են աշխարհի շուրջ 200 երկրներում և տարածքներում: Այն մեկ վայրկյանում ի վիճակի է կատարել 20,000 փոխանցում: Հաճախորդների համար ստեղծված են բազմաթիվ տարբերակներ՝ դեբիտ քարտերի, կանխավճարային քարտերի և կրեդիտ քարտերի տեսքով: Էլեկտրոնային վճարման համակարգի ավտանգությունն օգնել է Վիզային դառնալ հաճախորդների թիվ մեկ ընտրությունը: Քանի որ Վիզան ապահովում է ակնթարթային մուտք դեպի էլեկտրոնային վճարումներ, աշխարհի խոշորագույն քաղաքները մաս են կազմում Վիզա ցանցին: Բջջային տեխնոլոգիաները գալիս են ամրապնդելու Վիզայի ստատուսը՝ որպես աշխարհի հարյուր միլիոնավոր մարդկանց կողմից նախընտրելի վճարման համակարգ:

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին