Ջեքփոթ Դուքսը կպատմի իր ամենահիշարժան արկածի մասին, որ կապված է ռուլետկա խաղալու հետ: Նա կբացատրի, թե ինչ է նշանակում «թող պտտվի ռուլետկան», և կսովորեցնի՝ ինչպես օգտագործել բոնուսները ձեր օգտին: Ընտրե՛ք այն բոնուսները, որ Դուքսն է ընտրել, և խաղացե՛ք նրա ձևով հենց այսօր:
Ես խաղատնային շատ արկածներ եմ ունեցել, բայց երբևէ չէր հանդիպել մի դեպք, որ ռուլետկայի անիվը դառնա կանաչ: Այդ 5.26% հավանականությունից օգտվելուց անմիջապես հետո որոշեցի՝ «թող պտտվի ռուլետկան» և նորից նույն ձևով խաղադրույք կատարեցի: Այս անգամ իմ գործակիցը 0.277% էր, և ես պարտվեցի։ Կանաչ գիշերն իմ ակնթարթային որոշմամբ կարմիր դարձավ։ Բայց ես դա կանեի՞ կրկին։ Դե՛, միգուցե։
Շատ խաղատնային խաղեր առաջարկում են հաղթելու տարբեր գործակիցներ՝ կախված ձեր ընտրած տարբերակից, բայց ռուլետկան դա ցույց է տալիս ավելի լավ, քան մյուս խաղերը։ Եվրոպական ռուլետկան ունի մեկ կանաչ գրպան և 36 կարմիր ու սև թվեր (ընդհանուր` 37), ինչպես նաև կանաչ գծի վրա ընկնելու 2.7% հավանականություն: Ամերիկյան ռուլետկան ունի երկու կանաչ գրպան, 36 սև և կարմիր թվեր, ինչպես նաև կանաչ գծի վրա ընկնելու 5.26% հավանականություն:
Այսպիսով, ո՞րը պետք է ընտրեմ՝ ամերիկյան, թե՞ եվրոպական ռուլետկան: Ես սովորաբար խաղում եմ ամերիկյան ռուլետկա, որը հեշտությամբ ճանաչելի է երկու կանաչ գրպաններով՝ նշված 0 և 00 համարներով: Բայց եթե կա լավ բոնուս, նախընտրում եմ եվրոպական ռուլետկա:
Իմ աշխարհում կան խաղային արկածների երկու տեսակ։ Կա ինքնաբուխ խաղ և պլանավորված խաղ։ Առաջինը կրքոտ խաղն է, երկրորդը՝ բոնուսները, որոնք սովորաբար ստանում եմ OnlineCasinoReports-ում։ Ես այնտեղ եմ գտնում լավագույն մեկնարկային բոնուսները, հատկապես ռուլետկայի համար, ուստի որոշեցի մեկը ստանալ նոր առցանց խաղատնից։
Սկիզբը հնարավորինս լավն էր։ Հետևեցի հաստատված հղմանը, դեպոզիտ կատարեցի կրիպտոարժույթով, անմիջապես ստացա իմ բոնուսը և մտա խաղերի գրադարան։ Այնտեղ օգտագործեցի պապիկ Դուքսի հին հնարքներից մեկը. սկսեցի փնտրել ռուլետկա խաղ՝ ամենաքիչ խաղացողներով։ Որքան քիչ խաղացողներ, այնքան ավելի շատ հուզմունք, ինչպես ասում էր ազարտային խաղեր սիրող իմ պապիկը։
Եվ պետք է ասեմ, որ խաղում, իրոք, շատ հուզմունք կար։ Այն ամերիկյան ռուլետկայի լայվ տարբերակն էր, և ես մի երիտասարդ շիկահեր դիլերի հետ էի, որն ինձ մոտիվացնում էր յուրաքանչյուր կորցրած խաղադրույքից հետո և տոնում էր նույնիսկ ամենափոքր հաղթանակներս։ Բայց կարևոր իրադարձությունը հենց այդ ժամանակ տեղի ունեցավ։ Ես խաղադրույք կատարեցի կանաչի վրա և հսկայական շահում ունեցա։
Մեծ հաղթանակներն այն են, ինչի համար ես ապրում եմ։ Ի վերջո, ես Ջեքփոթ Դուքսն եմ, ոչ թե Գրոշ Դուքսը։ Բայց կանաչի վրա մեծ խաղադրույք չկատարեցի, այլ միայն 10 դոլար կանաչ թվերից մեկի վրա և շահեցի 360 դոլար, որից հետո 360 դոլար թողեցի կանաչի վրա և կատարեցի մեկ այլ խաղադրույք: Այսպիսի մոտեցումն այսօր երիտասարդներն անվանում են. «թող պտտվի ռուլետկան»։ Ես կարող էի շահել 12,960 դոլար, բայց փոխարենը կորցրի ամբողջը։
Ի՞նչ կարող էի այլ կերպ անել, հարցնում եք՝ նայելով իմ Duke Jackpot Academy վկայականին, որը ստանում եք իմ ամսական բլոգները կարդալու համար։ Դե, ես կարող էի խաղադրույք կատարել 0-ի և 00-ի միջև ընկած գծի վրա։ Բայց այդ դեպքում իմ առաջին շահումը կլիներ 180 դոլար, իսկ երկրորդը, եթե ես ամբողջը խաղադրույք կատարեի, կարող էր լինել 6,480 դոլար։
Այսպիսով, բախտն այլևս չի՞ ժպտում ինձ։ Դե, երբ խաղում ես Օրիորդ Բախտի հետ, նա երբեմն անտեսում է քեզ։ Իմ դեպքում՝ ռուլետկայի անիվը մեկ պտույտով տաքից սառը դարձավ։ Այո՛, կարող էի իմ առաջին հաղթանակն օգտագործել ամբողջ երեկո խաղադրույք կատարելու համար, բայց որոշեցի ոգևորության ալիքի վրա մնալ և հասնել Հիասթափության պողոտա։

Ինչո՞ւ եմ ձեզ այս ամենը պատմում։ Ես չեմ ուզում, որ զգաք մեծ պարտության ջախջախիչ ուժն այնպես, ինչպես ես եմ զգացել։ Թեև ռուլետկայի անիվը պտտելը հետաքրքիր արկած է, և գուցե արժե փորձել այն կյանքում գոնե մեկ անգամ, բայց ձախողումը կարող է կործանարար լինել։ Սրա հիմնական պատճառը ձեր սպասումներն են։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես սովորել եմ յուրովի վերաբերել իմ սպասումներին։ Ոչինչ չեմ ակնկալում և անմիջապես դադարեցնում եմ խաղալ այն պահին, երբ զգում եմ, որ շուտով կհաղթեմ կամ պատկերացնում եմ հսկայական ջեքփոթ։ Արե՛ք նույնը։ Մոռացե՛ք երազելու մասին, վայելե՛ք պահը և մի՛ մտածեք այն մասին, թե ինչպես կարող է ամեն ինչ ավելի լավ լինել։ Անսպասելի հաղթանակից հետո զգացած հրճվանքը տասն անգամ ավելի մեծ կլինի, քան ամենօրյա խաղի ուրախությունը։
Բայց կա գաղտնի երրորդ տարբերակը, որը պատրաստ են ընտրել միայն նրանք, ովքեր հետևում են ինձ՝ Ջեքփոթ Դուքսին։ Լիովին մոռանում եք ռուլետկայի մասին և պարզապես խաղում եք այն խաղը, որն առաջարկում է լավ բոնուս: Սա այն է, ինչ ես անվանում եմ «խաղալ ինքնաբուխ ձևով», և դա խաղալու լավագույն ձևն է, եթե ուզում եք լինել իսկական ազատ թռչուն: Ես հավանում եմ բոլո՛ր տեսակները, լինեն դրանք՝ անվճար պտույտներ, առանց դեպոզիտի բոնուսներ, մեկնարկային փոքր բոնուսներ, թե նույնիսկ ակցիաներ՝ մեծ խաղադրույքներով խաղացողների համար: Կարող եք գտնել դրանք այստեղ՝ OCR-ում, որտեղ ես գնում եմ իմ բոլոր բոնուսները: Ի դեպ, եթե երկուսիս բախտն էլ բերի, կարող ենք նույնիսկ նույն բոնուսը ստանալ և միասին խաղալ նույն խաղատանը:
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին