Հայաստանի iGaming շուկան վերափոխվում է՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով և ավելի ներառական ու թափանցիկ գործելաոճի տեսլականով: SiGMA Group-ի հիմնադիր Էման Փուլիսը Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ կարևորեց այս փոփոխությունները՝ ընդգծելով երկրի ներուժը խաղերի ոլորտում։
Հայաստանում գործող ազարտային խաղերի ոլորտի օրենսդրությունը և շուկայի դինամիկան
Հայաստանում ազարտային խաղերի ոլորտը, որը հիմնականում կարգավորվում է 2005 թ.-ի՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով, ներառում է ֆիզիկական խաղատները և առցանց ազարտային խաղերը: Այս օրենքը խաղեր մատուցող օպերատորների համար սահմանում է լիցենզավորման ընթացակարգերը և տրամադրում նրանց գործունեությունը կարգավորող ուղեցույցեր: Չնայած առցանց խաղերի ոլորտում գրանցած համեստ աճին, Հայաստանը բախվում է մարտահրավերների, որոնցից է՝ դեպի արտասահմանյան օպերատորները հոսող եկամուտների խնդիրը:
Էման Փուլիսի այցը և ներառականությանը վերաբերող նախաձեռնությունները
Էման Փուլիսի այցը Հայաստան, ներառյալ շրջայցը Betconstruct-ի լայվ ստուդիայում, օգնեց ավելի խորը հասկանալու խաղերի տեղական ոլորտը: Փուլիսը տպավորված էր Հայաստանի ջանքերով՝ խաղային օպերատորների համար հավասար պայմաններ ստեղծելու ուղղությամբ և դրական գնահատեց BetConstruct-ի նման ընկերություններին, որոնք աշխատանքի ընդունելիս որդեգրել են ներառական գործելաոճ և ներգրավում են աշխատակիցների՝ բազմազան և մարգինալացված խմբերից: Ի պատասխան սրա՝ SiGMA Group-ը հարցում է սկսել՝ ուսումնասիրելու խաղերի ոլորտում աշխատանքի ընդունման ներառական պրակտիկան:
Օրենսդրական փոփոխություններ օտարերկրյա օպերատորների համար
Դեպի օտարերկրյա կազմակերպություններ եկամուտների հոսքի խնդիրը լուծելու համար Հայաստանն օրենսդրական փոփոխություններ է իրականացնում։ Այս փոփոխությունների նպատակն է օտարերկրյա առցանց խաղատների և սպորտային բուքմեյքերների գործունեությունը համապատասխանեցնել տեղական օրենսդրական չափանիշներին, խթանել արդար մրցակցությունը և բարձրացնել սպառողների պաշտպանությունը: Հատկանշական քայլերից է այն, որ խաղացողներն ու խաղադրույք կատարողները պետք է բացեն հատուկ բանկային հաշիվներ իրենց գործունեության համար, ինչը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի ֆինանսական վերահսկողությունը:
Ֆինանսական թափանցիկության պահանջներ
Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել այն քայլերին, որոնք պահանջում են, որ հաշիվները համալրվեն բացառապես և ուղղակիորեն անձնական միջոցներից։ Դեպի անկանխիկ համակարգ անցնելու այս քայլի նպատակն է բարձրացնել ֆինանսական անվտանգությունը և նվազեցնել անօրինական գործունեությունը խաղերի ոլորտում։ Այս նոր օրենքները չեն վերաբերում ոչ քաղաքացիներին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունն՝ առցանց խաղերի ոլորտում ունենալու անվտանգ և պատասխանատու գործելակերպ:
iGaming ոլորտի ապագան Հայաստանում
iGaming ոլորտը Հայաստանում խոստումնալից է, և կա մեծ ուշադրություն ներառականության և կայունության վրա: Անցումը դեպի անկանխիկ համակարգ, հաշիվը լիցքավորելու սահմանափակումը և ֆինանսական թափանցիկության կարևորումը ցույց են տալիս, որ կա ցանկություն՝ ստեղծելու անվտանգ և հաշվետու առցանց խաղային միջավայր: Այս ջանքերը համահունչ են թվային գործարքներին և պատասխանատու խաղին առնչվող համաշխարհային միտումներին:
Հայաստանն առաջ է շարժվում iGaming ոլորտում՝ նախադեպ ստեղծելով հավասարակշռված մոտեցման համար, որով գնահատվում է ներառականությունը, արդարությունը և թափանցիկությունը: Էման Փուլիսի նման հեռատես գործիչների և SiGMA-ի նման ընկերությունների շնորհիվ Հայաստանի խաղային ոլորտը ոչ միայն քայլում է համաշխարհային միտումներին համընթաց, այլև նոր չափանիշներ է սահմանում պատասխանատու և ներառական խաղի ոլորտում:
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին