Աճող սլոտերը սլոտ մեքենաներ են, որոնց դեպքում խաղացողների կատարած խաղադրույքների որոշակի տոկոսը տրամադրվում է ջեքփոթին։ Դրանք տարբերվում են ավանդական սլոտ մեքենաներից, որտեղ ջեքփոթները նախօրոք սահմանված են։ Աճող սլոտերի դեպքում ջեքփոթը մեծանում է յուրաքանչյուր խաղադրույքի հետ, իսկ խաղացողները կարող են այն շահել ցանկացած պահի։
Սլոտ խաղերի շարքում աճող սլոտերը, թերևս, ամենասիրվածն են՝ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական խաղատներում։ Ինչո՞ւ են դրանք այդքան սիրված։ Սիրված են, քանի որ դրանց ջեքփոթները կարող են հասնել միլիոնների։
Շարունակե՛ք կարդալ և կբացահայտեք այն ամենը, ինչ պետք է իմանալ աճող ջեքփոթների մասին, այդ թվում, թե ինչպես են դրանք աշխատում, ինչու են դրանց ջեքփոթներն այդքան մեծ, և ինչ հաճախականությամբ կարելի է շահել դրանք։
Ի՞նչ են «Աճող սլոտերը»
Աճող սլոտերը սլոտ մեքենաներ են, որոնց դեպքում խաղացողների կատարած խաղադրույքների որոշակի տոկոսը տրամադրվում է ջեքփոթին։ Դրանք տարբերվում են ավանդական սլոտ մեքենաներից, որտեղ ջեքփոթները նախօրոք սահմանված են։ Աճող սլոտերի դեպքում ջեքփոթը մեծանում է յուրաքանչյուր խաղադրույքի հետ, իսկ խաղացողները կարող են այն շահել ցանկացած պահի։
Ինչպե՞ս են աշխատում «Աճող սլոտերը»
Քանի որ կատարված խաղադրույքների որոշակի տոկոսը տրամադրվում է ջեքփոթին, ջեքփոթը կարող է հսկայական լինել։ Սակայն ջեքփոթի չափը կախված է նրանից, թե որ տեսակի աճող խաղն եք խաղում։
Աճող ջեքփոթների երեք տարատեսակ կա․
Ինչպե՞ս կարող եք աճող ջեքփոթներ շահել
Յուրաքանչյուր աճող սլոտ ունի հաղթելու իր ձևը, և նախքան խաղալը կարևոր է իմանալ մանրամասները։ Աճող ջեքփոթներ շահելու ամենատարածված ձևերն են․
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մեկն աճող ջեքփոթ է շահում
Աճող ջեքփոթների բոլոր տեսակների դեպքում, երբ խաղացողը ջեքփոթ է շահում, շահումային ֆոնդը վերադառնում է իր նախնական գումարին, որը սահմանում է ծրագրային հավելվածը կամ մեքենան։ Սովորաբար շահումային ֆոնդն ամբողջությամբ չի զրոյացվում, քանի որ հիմնական ֆոնդը որոշակի գումար է պարունակում։
Ինչպե՞ս է ֆինանսավորվում հիմնական ֆոնդը։ Օրինակ, եթե աճող ջեքփոթի հիմնական գումարը $500,000 է, որտեղի՞ց է գալիս այդ գումարը։
Հիմնական գումարը ստացվում է խաղադրույքներից։ Օրինակ, եթե խաղացողի խաղադրույքի 10%-ը գնում է աճող ջեքփոթին, 9%-ը նախատեսված է ջեքփոթի, իսկ մնացած 1%-ը՝ հիմնական ֆոնդի համար։ Այն պահին, երբ ֆոնդի հիմնական գումարը լրանում է, ամբողջ տոկոսն ուղղվում է ջեքփոթին։
Որքա՞ն հաճախ կարելի է շահել աճող ջեքփոթներ
Սա ամենադժվար հարցերից է, որ տալիս են աճող սլոտ խաղացողները, և նրանց, իհարկե, կարելի է հասկանալ. չէ՞ որ աճող ջեքփոթ ասելիս խաղացողների աչքերում դոլարի նշաններ են հայտնվում։
Դժբախտաբար, չկա կոնկրետ պատասխան, քանի որ սլոտերն ամբողջությամբ բախտի խաղ են։ Բոլոր հեղինակավոր առցանց սլոտերը կիրառում են RNG (պատահական թվերի գեներատոր). սա նշանակում է, որ ամեն պտույտի արդյունքում լրիվ պատահական խորհրդանիշներ են հայտնվում։ Եվ քանի որ ամեն ինչ պատահական է, հնարավոր չէ գուշակել, թե երբ խաղացողը ջեքփոթ կշահի։ Դա կարող է լինել տարին մեկ անգամ կամ օրվա մեջ երկու անգամ. երբեք հստակ չեք իմանա։
Խորհուրդներ «Աճող սլոտեր» խաղալու համար
Ինչպես արդեն նշեցինք, սլոտերն ուղղակի բախտի խաղեր են։ Սակայն որոշ քայլեր կարող են մեծացնել շահելու ձեր հնարավորությունը։ Ահա մի քանի կանոն, որ կարող եք մտապահել, երբ աճող սլոտեր եք խաղում։
Համոզվեք, որ կատարել եք խաղադրույքային պահանջը
Բազմաթիվ աճող սլոտ խաղեր ունեն խաղադրույքային պահանջներ, որոնք պետք է կատարել՝ աճող ջեքփոթների շահումն ստանալու համար։ Եթե չեք կատարում պայմանը և խաղալիս ստանում եք վերը նշված համադրություններից որևէ մեկը, դուք չե՛ք շահի ջեքփոթը։ Դուք կստանաք միայն ձեր կատարած պտույտի ստանդարտ շահումը։
Վստա՛հ եղեք, որ խիստ կփոշմանեք, եթե չշահեք ջեքփոթը միայն այն պատճառով, որ չեք կատարել խաղադրույքային պահանջները։ Ուստի, երբ խաղում եք, համոզվե՛ք, որ գիտեք, թե որքան խաղադրույք պետք է կատարել ջեքփոթը շահելու համար։
Խաղադրույք կատարեք, երբ ջեքփոթը մեծ է
Եթե ցանկանում եք աճող ջեքփոթից ստանալ առավելագույնը, խաղացե՛ք, երբ ջեքփոթը մեծ է։ Եթե խաղում եք այն ժամանակ, երբ ջեքփոթը փոքր է և հաղթում եք, հրաշալի՛ է։ Բայց շատ ավելի լավ է շահել մի քանի միլիոն, քան մի քանի հազար։
Իմացե՛ք՝ երբ դադարեցնել խաղալը
Սլոտը բախտի խաղ է, և շատ դժվար է կանգ առնել։ Սա կարող է հանգեցնել նրան, որ սկսեք գումար կորցնել, ինչից, իհարկե, պետք է խուսափել։ Հետևաբար, կարևոր է, որ նախքան խաղն սկսելը ձեզ համար բյուջե սահմանեք։ Եթե խաղին տրամադրում եք $50, կարող եք խաղալ, մինչև կծախսեք $50-ը։ Այն պահին, երբ նախատեսված գումարն սպառվի, դադարեցրե՛ք խաղալը։
Մեկ այլ տարբերակ ևս կա. կարող եք ձեզ համար շահումի չափ սահմանել։ Շատ խաղացողներ ընկնում են թակարդը, երբ մեծ շահում ունենալուց հետո շարունակում են խաղալ։ Արդյունքում նրանք կորցնում են շահած ամբողջ գումարը և դեռ ավելին։ Հետևաբար, կարող եք շահումների համար չափ սահմանել։ Օրինակ, եթե շահում եք $1000, դադարեցրե՛ք խաղալը, ինչ էլ որ պատահի։ Այդ դեպքում դուք խաղը կլքեք $1000 շահումով և հրաշալի ինքնազգացողությամբ։
OnlineCasinoReports-ն առաջատար և անկախ կայք է, որը ներկայացնում է առցանց խաղատների վերլուծություններ, նորություններ, ուղեցույցներ և ազարտային ոլորտին վերաբերող վստահելի տեղեկատվություն՝ սկսած 1997 թվականից։
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
Տեղեկացե՛ք բացառիկ բոնուսների և ակցիաների մասին։
Կարևոր տեղեկություն
Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին