Bitcoin.com Games
Խաղալ հիմա
Bitcoin.com Games
Խաղալ հիմա
URL: games.bitcoin.com
Հիմնադրման տարեթիվ: 2015
Հասանելիություն բջջային սարքերի վրա:

Պրոֆիլ

Լիցենզիաներ: Costa Rica
Վճարման մեթոդներ: Apple Pay, Bitcoin Wallet, Google Pay, Visa, Wire Transfer
Խաղերի մատակարարներ: Pragmatic Play, Wazdan, Vivo Gaming, Proprietary, Playson, Ezugi, Endorphina, BGAMING
Արժույթ: BTC, BCH
Լեզուներ: English, Portuguese, Russian, Spanish
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ: PWA, Progressive Jackpots, TV Games, Tournaments
Աջակցություն: Email, Live Chat, Ticket System

Bitcoin.com Games Վերլուծություն

Վերջին անգամ թարմացվել է May 2, 2021

Կրիպտոարժույթը նոր գաղափար չէ, և Bitcoin.com Games-ը բիթքոյն խաղատների շարքում ամենանորն է, որը փորձում է ոլորտում ասել իր խոսքը։ Չնայած խաղատանը միանալու համար գրանցում չի պահանջվում, խաղացողները պետք է ունենան կրիպտո դրամապանակ, ինչպես նաև կամ Բիթքոյն, կամ Բիթքոյն Քեշ։ Bitcoin.com Games-ը գործում է 2016 թվականից և իրենից ներկայացնում է խորհրդատվական կայք և կրիպտո արժույթի փոխանակման կետ։

Խաղերը

Bitcoin.com-ն ունի խաղերի եզակի շարք։ Խաղերը մատակարարում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Playson, BGaming, Ezugi, Belatra, VIVO Gaming, Endorphina, Wazdan և Pragmatic Play։ Ընկերությունների այս խումբն ապահովում է անհրաժեշտ բազմազանություն՝ լայվ սեղանի խաղեր, խաղատնային սեղանի խաղեր, աճող ջեքփոթեր և վիդեո սլոտեր։

Ստանդարտ Սեղանի Խաղերի շարքում կան ավելի քան 20 խաղեր, որոնցից հետևյալներն ամենասիրվածներից են՝ American Roulette, French Roulette, Craps, Double Exposure, Blackjack Surrender, Blackjack Multihand Pro, Baccarat, Hi-Lo Switch, Oasis Poker, Caribbean Poker, Wild Texas, Casino Hold’em, Jacks or Better, Keno, Sic Bo և Dice։

Խաղերի ավելի ընդգրկուն շարք կարելի է գտնել Լայվ Դիլեր սեղանի խաղերի կատեգորիայում։ Այդ խաղերից են՝ Knockout Baccarat, Blackjack Live, Namaste Roulette, Teen Patti, Lucky 7, Dragon Tiger և Bet On Numbers, որոնք մշակել է Ezugi ընկերությունը։

Բացառիկ կարգով մշակված Slots-ը և Super Sunny Fruits: Hold and Win-ը ջեքփոթ խաղեր են։ Bitcoin.com Games-ը նաև մի քանի եզակի սեղանի խաղեր ունի, որ կարող է համադրվել ջեքփոթերի հետ՝ Blackjack, Roulette, Craps և Dice։

Խաղերի ցանկում կարելի է գտնել Pragmatic Play սլոտերի մեծ ընտրանի։ Որոշները նույնիսկ ներկայացված են որպես Drops & Wins՝ ավելի մեծ շահումներով։ Դրանց թվում են՝ Cowboys Gold, Great Rhino Megaways, Spartan King, Wolf Gold, Sweet Bonanza, Wild Wild Riches: Luck of the Irish, Release the Kraken, Joker’s Jewels և John Hunter & the Scarab Queen։

Եթե սլոտերի այլ տեսակներ եք փնտրում, Bitcoin.com Games-ն այլ տարբերակներ նույնպես առաջարկում է, օրինակ՝ Legend of Cleopatra Megaways, Mysterious Egypt, Elvis Frog in Vegas, Hit the Route, Emerald King, Wild Walker, Curse of the Werewolf, Black Hawk Deluxe, Ancient Troy, Football Mania Deluxe, An Escape from Alcatraz, Voodoo Magic և Satoshi’s Secret, որն ստեղծված է Բիթքոյնի թեմատիկայով։

Հարյուրավոր սլոտեր կան, և խաղացողը կարող է գտնել ու խաղալ ընտրված տեսակներից որևէ մեկը, եթե լավ խաղ է փնտրում։ Bitcoin.com Games-ը յուրաքանչյուր սլոտի ներքևում նաև ներկայացնում է հինգաստղանի սանդղակով գնահատում։ Արդյունքները ներկայացված են ըստ խաղացողների գնահատականների և ցույց են տալիս, թե որ խաղերն են առավել սիրված։ Սրանից բացի կա նաև «Սիրված» (Favourites) բաժինը, որտեղ խաղացողները կարող են գտնել այն խաղերը, որոնք ամենից հաճախն են խաղում։

Վճարման մեթոդներ

Bitcoin.com Games խաղատան կայքը հնարավորություն է տալիս ակտիվացնել Ձեր կրիպտո դրամապանակը և փոխանցել կամ Բիթքոյն (BCT) կամ Բիթքոյն Քեշ (BCH): Գանձապահը նաև հնարավորություն ունի փոխանակելու BCH-ը BCT-ի հետ և հակառակը։ Փոխանակման համար առաջարկվում են կայուն կամ փոփոխվող փոխարժեքներ։

Bitcoin.com Games-ում խաղացողները նաև կարող են գնել BTC կամ BCH անմիջապես գանձապահից։ Անհրաժեշտ է ընտրել «Բոլոր մյուս երկրները» տարբերակը, որից հետո կրիպտոյի համար վճարել Ձեր նախընտրած եղանակով՝ MasterCard, VISA, Apple Pay, Google Pay կամ Samsung Pay։ Այս ամենի միակ թերի կողմն այն է, որ Դուք չեք կարողանա գնումներ կատարել NZD-ի կողմից առաջարկվող լավագույն փոխարժեքով։

Բջջային սարքերը

Bitcoin.com Games խաղատանը կարող եք խաղալ կամ սմարթ հեռախոսներով, կամ թաբլեթներով (որոնք աշխատում են Android և iOS օպերացիոն համակարգերով)։ Գրանցման և հավելվածի ներբեռնման կարիք չկա. խաղալու համար անհրաժեշտ է միայն կրիպտոարժույթ և համապատասխան սարք։ Չնայած գործարկման (installation) կարիք չկա, խաղացողները պետք է պահպանեն օպերացիոն համակարգն իրենց սարքի վրա՝ վեբ բարուզերի հետ միասին։ Իհարկե, ինտերնետ կապի արագությունը նույնպես խաղային փորձառության վրա ազդող գործոն է։

VIP ծրագիր և բոնուսներ

Եթե ունեք հաստատված էլ. փոստի հասցե, կարող եք ամբողջությամբ օգտվել կայքի ակցիաներից: Նորեկների համար ամեն ինչ սկսվում է մեկնարկային փաթեթով, որից հետո նրանք կարող են միանալ Bitcoin.com Games-ին և ստանալ համեստ հետվճար։ Նախքան ակցիայից օգտվելը, ծանոթացեք «Պայմաններին և պահանջներին»՝ դեպոզիտի նվազագույն չափն իմանալու համար, ինչպես նաև նոր գրանցվողների համար ընթացիկ ակցիային ծանոթանալու համար։

Bitcoin.com Games-ը նաև շահավետ միջոցառումներ է կազմակերպել, ինչպիսիք են՝ The League of Playson մրցաշարը և the Daily Drops and Wins-ը՝ մշակված Pragmatic Play-ի կողմից։ Հարյուր հազարավոր դոլարներ են տրվել այդ միջոցառումների ժամանակ և կարող էր առաջարկվել ավելին, եթե Bitcoin.com Games-ն ապագայում կրկին առաջարկի այս խաղերն իր այցելուներին։ 

Անվտանգություն և արդար խաղ 

Bitcoin.com Games-ում խաղալն ապահով է, եթե որևէ անձնական տեղեկությամբ չեք կիսվում։ Սա այն պատճառով, որ BTC-ը կամ BCH-ը կարող են ուղարկվել ուղիղ Bitcoin խաղատուն, նաև՝ որ որևէ գրանցում չի պահանջվում։ Bitcoin-ի բլոքչեյն ձևաչափը հնարավորություն է տալիս անվտագ կերպով վճարումներ կատարել։ Սրան գումարվում է նաև կայքում կիրառվող գաղտնագրումը, ինչը հաստատվում է Cloudflare հավաստագրով։

Խաղատան կայքում կա էջ, որ կոչվում է «Provably Fair»։ Այստեղ բացատրվում է, թե ինչպես խաղացողները կարող են օգտագործել «Հաստատել խաղը» կոճակը՝ ստուգելու համար՝ արդյոք տվյալ խաղը արդար է։ Գործընթացը գաղտնագրված է և ենթադրում է նախնական թվերի համադրում, որոնք գեներացվում են պատահական ձևով՝ խաղատան և խաղացողի վեբ դիտարկիչի (browser) կողմից։ Ինչ վերաբերում է լիցենզավորմանը, ոչ մի հստակ փաստաթուղթ չկա։ Միայն կարելի է ասել, որ Bitcoin.com Games խաղատունը գործում է Կոստա Ռիկայից։

Աջակցություն

Bitcoin.com Games-ն այլ խոշոր առցանց խաղատների նման համապարփակ սպասարկում չի առաջարկում իր հաճախորդներին։ Այդուամենայնիվ, սպասարկումն իրականացվում է էլ. փոստի, առցանց զրույցի և գրավոր խորհրդատվության միջոցով։ Եթե առցանց զրույցի դեպքում հերթը երկար է, ապա կարող եք ստուգել «Հաճախ տրվող հարցերի» (FAQs) բաժինը։ Աջակցությանը վերաբերող էջերում կարող եք ծանոթանալ նաև ծառայության պայմաններին, գաղտնիության քաղաքականությանը և կարդալ արդար խաղի ուղեցույցը։

 

Հաճախ տրվող հարցեր (FAQ) 

Որտե՞ղ կարող եմ գտնել Բիթքոյն։

Շուկայում մի քանի հայտնի փոխանակման կետեր կան, որտեղից կարող եք ձեռք բերել Բիթքոյն (BTC) և Բիթքոյն Քեշ (BCH)։ Ձեզ կտրվի կրիպտո դրամապանակ փոխանակման ժամանակ։ Կրիպտո դրամապանակը կարող եք նաև բացել ինքներդ։

Ինչպե՞ս եմ կրիպտոն փոխանցում իմ հաշվին։

Ընտրե՛ք «կրիպտո» վերնագիրը գանձապահի էջում, այնուհետև կամ պատճենե՛ք (copy) դրամապանակի հասցեն Bitcoin.com Games կայքում, կամ սկանավորե՛ք (scan) QR կոդը։ Սրանից հետո կարող եք փոխանցում կատարել փոխանակման կետից և մուտքագրել այդ տեղեկությունը՝ նշելով փոխանցման գումարի չափը, որպեսզի փոխանցումը կատարվի։

Ինչո՞ւ եմ սպասում, որ փոխանցումն իրականանա։ 

Բիթքոյնը պահանջում է, որպեսզի ստուգումն իրականացվի հանրային գրանցամատյանում, որտեղ գրանցվում են բոլոր գործարքները։ Որպես կանոն, Դուք պետք է սպասեք մոտավորապես 10-20 րոպե, որպեսզի Բլոքչեյնը կատարի գործարքը։

Bitcoin.com Games-ը հավաստագիր ունի՞։

Այո՛,Bitcoin.com Games-ը գրանցված է Կոստա Ռիկայում։

Կարո՞ղ եմ նորից խաղալ առանց գրանցված հաշվի։

Կա անձնական հաշվի բանալի (account key), որը երևում է Bitcoin.com Games կայքի մենյուի մեջ, երբ առաջին անգամ մուտք եք գործում կայք։ Դուք պետք է գրի առնեք այդ բանալին և պահպանեք այն։ Այն պետք է օգտագործեք Ձեր հաշիվ մուտք գործելու և հաշվի մնացած գումարն օգտագործելու համար։

Ի՞նչ միջոցներ են ձեռք առնված պատասխանատու խաղի համար։

Bitcoin.com Games խաղատունն ունի ապակենտրոն կարգավորում։ Բոլոր խաղացողները պետք է զգույշ լինեն և խաղադրույքներ կատարեն՝ պատասխանատվությամբ ու անվտագության կանոններին հետևելով։ Bitcoin.com Games-ը չի ապահովում այնպիսի պատասխանատու խաղ, ինչպես դաշտում գործող հիմնական օպերատորները, և կարող է միայն հղումներ տալ դեպի ազարտային խաղերի աջակցության այլ կայքեր։ Հաշվի համար որևէ սահմանափակումներ սահմանված չեն։

user reviews content goes here

user reviews content goes here

user reviews content goes here

user reviews content goes here

user reviews content goes here


Այո՛: Ես ցանկանում եմ իմանալ էքսկլյուզիվ բոնուսների, ակցիաների և նորությունների մասին:

SUBSCRIBE