Առցանց ազարտային խաղերի և խաղատնային խաղերի ուղեցույցներ 2022

Լիարժեք տիրապետեք խաղերին՝ օգտվելով առցանց խաղերի մեր ծավալուն ուղեցույցներից, որտեղ կգտնեք ընդհանուր տեղեկություններ, կանոններ, խորհուրդներ և մշակված ռազմավարություններ։ Սովորեք՝ ինչպես ընտրել առցանց խաղատուն, որը հարմար է ձեր կարիքներին և պահանջներին։ Ինչպես նաև գտեք օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն՝ բարելավելու ձեր խաղային հմտությունները։

Ընդհանուր ակնարկ

Էական չէ՝ առցանց խաղատնային խաղերը ձեզ համար նո՞ր են, թե՞ դուք արդեն գիտակ խաղացող եք։ Փաստն այն է, որ կարող եք շարունակաբար բարելավել ձեր հմտությունները և ավելի խորությամբ հասկանալ այն խաղերը, որոնք խաղում եք։

Եթե նոր-նոր եք սկսում խաղալ առցանց, կարևոր է կարդալ և հասկանալ խաղերի կանոնները, դրանց հատուկ տերմինաբանությունը և հիմնական ռազմավարությունները։

Կարող եք կարդալ ուղեցույցներ, որտեղ ներկայացված են առցանց ազարտային խաղեր առաջարկող խաղատները և ամենասիրված խաղերը։ Այդ ուղեցույցները կօգնեն ձեզ գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ ինչպես խաղալ բլեքջեք, պտտախաղ, քրափս, վիդեո պոկեր, բակարա, սլոտեր կամ այլ՝ ավելի քիչ հայտնի խաղեր։

Բացի խաղատնային խաղերի ուղեցույցներից դուք կգտնեք նաև խորհուրդներ, թե ինչպես բացել հաշիվ խաղատանը, քայլ առ քայլ ցուցումներ՝ ինչպես կատարել դեպոզիտ և կանխիկացում, ինչպես նաև կսովորեք ճանաչել տարբեր հավաստագրերը և աուդիտորներին։

Խաղատներին վերաբերող մեր ուղեցույցները կօգնեն հասկանալ խաղադրույքային պահանջներն ու խաղատան սահմանած պայմանները, որպեսզի կարողանաք առավելագույն օգուտ քաղել մեկնարկային բոնուսից և վայելեք խաղը։

Ուղեցույցների տեսակները

Այսօր առցանց խաղատները լի են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղերով՝ վիդեո սլոտեր, պտտախաղ (ռուլետկա), քրափս, բակարա, բլեքջեք, վիդեո պոկեր, քենո և այլն։ Ներկայացնում ենք մեր ուղեցույցում տեղ գտած թեմաները.

Իրական գումարով խաղերի ուղեցույցներ - Առցանց խաղատներում իրական գումարով խաղալու ուղեցույց 

Անվճար խաղի ուղեցույցներ - Ուղեցույց, որ կօգնի գտնել անվճար առցանց խաղատնային խաղեր և ձեռք բերել որոշակի փորձ՝ խաղալով անվճար խաղատնային խաղերը դեմո տարբերակով։

Խաղերի մասին ընդհանուր ակնարկներ - Ուղեցույց, որ ներառում է լիարժեք տեղեկություն խաղերի մասին՝ խաղերի պատմությունը, համապատասխան խորհուրդներ, խաղերի առցանց տարատեսակները և խաղալու կանոնները։

Լայվ խաղատան ուղեցույցներ - Ուղեցույցներ այն խաղերի տարատեսակների մասին, որոնք ունեն լայվ դիլերներ և ուղիղ հեռարձակում։ Բացահայտեք այն խաղերը, որոնք հասանելի են լայվ խաղատան ձևաչափով և պարզեք, թե ինչու են դրանք այդքան գրավիչ։ Մեր ուղեցույցները կարող եք օգտագործել՝ համեմատելու համար լավագույն լայվ խաղերը, որոնք իրական դիլերներ ունեն։

Ազարտային խաղերի ուղեցույցներ - Ուղեցույց նրանց համար, ովքեր նորեկ են առցանց խաղատների ոլորտում։ Այստեղ կգտնեք բացատրություններ, թե ինչպես կարող եք ընտրել առցանց խաղատունը, գրանցել նոր հաշիվ առցանց խաղատներում, ընտրել վճարման տարբերակը և այլն։

Բոնուսներ և ակցիաներ - Ուղեցույց բոնուսների տեսակների, խաղադրույքային պահանջների, բոնուսների ստացման պայմանների մասին և ոչ միայն։ 

Վճարման տարբերակներ և կրիպտոարժույթներ - Ուղեցույց, թե ինչպես առցանց խաղատներում կատարել դեպոզիտներ և կանխիկացումներ՝ կիրառելով բիթքոյն և այլ կրիպտոարժույթներ։

Գիտե՞ք արդյոք. առցանց խաղատներում այս կամ այն խաղի ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ձեր շահելու հավանականության վրա։

Խաղերի ուղեցույցներ

Ահա թե խաղերի ինչ տեսակների են անդրադառնում առցանց խաղատներին վերաբերող մեր ուղեցույցները։ Այստեղ կգտնեք թղթախաղեր և սեղանի խաղեր՝ բլեքջեք, պտտախաղ, քրափս և բակարա, ինչպես նաև վիդեո պոկերի տարատեսակներ, դասական և վիդեո սլոտեր, զառերով խաղեր, սպորտային և վիրտուալ սպորտաձևերի բուքմեյքերներ և այլն։

Սլոտեր

Վիդեո սլոտ խաղերը շատ ավելին են, քան SPIN կոճակը սեղմելը և դիտելը, թե ինչպես են պտտվում շարքերը։ Նախ՝ հաշվի առեք, թե սլոտի որ տեսակն եք խաղում։ Այսինքն՝ ուշադրություն դարձրեք RTP-ին (խաղադրույքի հետստացման գործակցին), ջեքփոթին և շահումների աղյուսակին։ Մի՛ ընտրեք խաղն ըստ արտաքին գրավչության։ Սովորեք՝ ընտրել այնպիսի սլոտ խաղեր, որոնք ունեն ավելի լավ գործակիցներ և ապահովում են ավելի մեծ շահումներ։

Իմանալ ավելին

Սեղանի խաղեր և թղթախաղեր

Սեղանի խաղերի դեպքում խաղերն ավելի բազմազան են և բարդ։ Սեղանի խաղերից որոշներն ունեն հավելյալ առավելություններ։ Կան նաև այնպիսիք, որ թերություններ ունեն, օրինակ՝ երբեմն խաղում առավելությունը կարող է լինել ոչ թե խաղացողի, այլ խաղատան կողմը։ Կարող եք կտրուկ մեծացնել շահելու ձեր հավանականությունը՝ պարզ ռազմավարություն կիրառելով և խաղի հիմնական կանոնները հասկանալով։ Սեղանի խաղերն ավելին են, քան պարզապես զառերի նետումը։

Իմանալ ավելին

Լայվ խաղեր

Լայվ խաղատնային խաղեր են համարվում այն խաղերը, որոնցում կա իրական խաղարկող (դիլեր), կամ որոնք ուղիղ հեռարձակմամբ են ցուցադրվում (օր․՝ հեռուստատեսային խաղերը)։ Մեծ մասամբ լայվ խաղատան խաղերի մեջ մտնում են լայվ պտտախաղը, բլեքջեքը, քրափսը, բակարան և պոկերը, բայց հանդիպում են նաև մի քանի ասիական խաղեր, Hi-Lo խաղեր և վիճակախաղեր։ Լայվ խաղատնային խաղերի դեպքում դուք խաղում եք համացանցով, սակայն կարող եք վայելել իսկական խաղատան հաճույքը։ Իրական սեղանի շուրջ հանդիպեք խաղարկողին՝ վայելելով բարձրորակ վիդեո հեռարձակումը (HD կամ նույնիսկ 4k որակով)։ Դրական խաղային փորձառություն ունենալու համար պարտադիր պայման է ընտրել առաջնակարգ խաղային օպերատոր։

Իմանալ ավելին

Վիդեո պոկեր

Վիդեո պոկերի սիրված տեսակներից են՝ Deuces Wild, Aces and Faces, Jacks or Better և այլ խաղեր։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ կանոնները, խաղը խաղալու ձևը և շահումների տեսակները։ Ծանոթացեք խաղերին և բացահայտեք դրանց միջև եղած հիմնական տարբերությունները, որոնք կարող են ազդել շահելու ձեր հնարավորության վրա։

Իմանալ ավելին

Խորհուրդներ

Եթե նոր եք սկսում առցանց խաղեր խաղալը, օգտվեք այս խորհուրդներից, որպեսզի ձեր խաղային փորձառությունը լինի ապահով և հաճելի։ Մենք այստեղ կբացատրենք ամեն ինչ՝ ձեր խաղագումարի չափը որոշելուց մինչև խաղերի կանոնները սովորելը։

Ինչպես սկսել

Ներկայացնում ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ առցանց խաղատուն ընտրելու համար։ Հետևեք այս քայլերին, որից հետո միայն իրական գումարով խաղադրույքներ կատարեք։

1 Գտեք հեղինակավոր և անվտանգ խաղատուն

Խաղատուն գտնելու համար օգտվեք մեր առցանց խաղատնային ինդեքսից։ Կարդացեք վերլուծությունները և ուշադրություն դարձրեք, թե ինչ վարկանիշ ունեն խաղատները, երբ են հիմնադրվել, ինչ մրցանակներ են ստացել և այլն։

2 Ստուգեք, թե ինչ օպերացիոն համակարգով և սարքերով են հասանելի խաղերը

Համոզվեք, որ խաղատան առաջարկած խաղերը հասանելի են ձեր ունեցած սարքի և օգտագործած օպերացիոն համակարգի համար։ Հնարավոր տարբերակներից են՝ Windows կամ Mac համակարգիչը, Android կամ iOS համակարգերով աշխատող բջջային հեռախոսները և այլն։

3 Համոզվեք, որ խաղատունն արտոնագրված է և ստուգվում է

Ստուգեք՝ արդյոք խաղատունն արտոնագրված է և արդյոք անցնում է աուդիտ, թե ոչ։ Այս տեղեկությունը սովորաբար հասանելի է խաղատան կայքի ներքևի հատվածում։ Այս հարցի պատասխանը նաև կարող եք ստանալ՝ կապվելով հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ։

4 Ընտրեք վճարման տարբերակը և արժույթը

Ընտրեք վճարման տարբերակը և արժույթը

5 Կարդացեք և հասկացեք պայմանները (T&C)

Ծանոթացեք խաղատան ներկայացրած պայմաններին՝ համոզվելու համար, որ չկան խարդախ կամ ոչ ձեռնտու պայմաններ։ Հատկապես ուշադրություն դարձրեք բոնուսների պայմաններին և խաղադրույքային պահանջներին (wagering requirements):

6 Հեռախոսով կամ առցանց զրույցի միջոցով փորձեք կապվել սպասարկման կենտրոնի հետ

Լավագույն առցանց խաղատները պետք է ունենան շուրջօրյա սպասարկում, ուստի գրանցվելուց առաջ և դրանից անմիջապես հետո փորձեք կապվել խաղատան աշխատակիցների հետ և համոզվեք, որ նրանք կարճ ժամանակում պատասխանում են ձեզ և պատրաստակամ են օգնելու։

7 Գրանցվեք և շրջեք խաղատան առցանց սրահներում

Ահա վերջապես կարող եք գրանցվել խաղատանը։ Սովորաբար գրանցումն արագ է և հեշտ։ Գրանցվելիս նաև ստանում եք շռայլ մեկնարկային բոնուս։ Հենց որ գրանցվեք, ուսումնասիրեք խաղատան կայքը և խաղերի առցանց նախասրահները։ Ստուգեք ձեր էջի կարգավորումները և լրացրեք պահանջվող տեղեկությունները։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս հստակեցնել ձեր խաղային նախասիրությունները՝ սահմանելով խաղագումարի չափը և խաղալու համար նշելով ժամանակային սահմանափակում։ Ձեր խաղատնային հաշվի ապահովության համար միշտ ընտրեք ուժեղ գաղտնաբառ և ակտիվացրեք կրկնակի վավերացումը (double verification):

8 Կատարեք ձեր առաջին դեպոզիտը

Ծանոթացեք խաղատան այն էջին, որտեղ ընդունվում են վճարումները, կարդացեք մանրամասները և համոզվեք, որ ձեր ընտրած դեպոզիտային մեթոդի դեպքում թաքնված վճարներ չկան։ Օրինակ, եթե ցանկանում եք ձեր շահումը կանխիկացնել՝ օգտվելով վճարման այն մեթոդից, որով դեպոզիտ եք կատարել, ստուգեք՝ արդյոք խաղատունը հնարավորություն տալի՞ս է տվյալ վճարման տարբերակով նաև կանխիկացումներ կատարել։ Պարզեք, թե խաղատունը բանկային գործարքների համար ինչ ժամանակահատված է սահմանել, կանխիկացման համար սպասելաժամանակն ինչքան է և կան արդյոք սահմանափակումներ, երբ գումար եք կանխիկացնում ձեր խաղատնային հաշվից։ Այնուհետև ընտրեք ձեր վճարման մեթոդը և կատարեք առաջին դեպոզիտը։

9 Սկսեք այն խաղատնային խաղերից, որոնք ցածր սահմանաչափ ունեն

Սկզբում ընտրեք խաղեր, որոնց դեպքում փոքր խաղադրույքներ են պահանջվում, օրինակ՝ սլոտերի, սեղանի խաղերի և թղթախաղերի որոշ տեսակների։

Տերմինաբանություն

Ազարտային խաղերի ոլորտն ունի առանձնահատուկ բառապաշար, և մենք հավաքել ենք ամենակարևոր բառերն ու դրանց բացատրությունները՝ կազմելով առցանց ազարտային խաղերի ամբողջական և հեշտ կիրառելի բառացանկ։ Սովորեք առցանց խաղատնային խաղերին առնչվող եզրույթները և ժարգոնային բառերը, որոնցից շատերին միգուցե ծանոթ չեք լինի, և որոնց, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք առցանց խաղալու ընթացքում։

Ազարտային խաղերի բառացանկ

Մեր սիրելի խաղատունը

Սիրված

GG.BET Casino

9.3
Լավագույնը նրանց համար, ովքեր խաղում են
Պտտախաղ
Բլեքջեք
Սլոտեր
Առկա են ավելի քան 1465 խաղեր

Գերազանց հեղինակություն՝ խաղատան հիմնադրման օրվանից։

Կարող եք փոփոխել խաղերի ցանկը՝ այնտեղ հիշելով Ձեր սիրելի խաղերը։

Հաճախորդների սպասարկման օգտակար ծառայություն՝ առցանց զրույցի և էլ․ փոստի միջոցով։

Պրոֆեսիոնալ և հեշտ կիրառվող ծրագրային ապահովում։

Հեշտ կիրառելի կայք։


Կանխիկացման արագություն
2 - 4 օր
Առանձնահատկություններ
3D խաղեր
Արկադային խաղեր
Ավտոմատ խաղ
ֆիրմային խաղեր
10 ավելին
Վճարման տարբերակները

100% Պատասխան Բոնուս Մինչև €200 25 Անվճար Սփին

Մեկնարկային բոնուս

Միայն 18+։ Գործում են «Պայմաններ»։

Հաճախ տրվող հարցեր

Առցանց խաղատներն օրինական են բազմաթիվ երկրներում։ Սակայն նախքան որևէ խաղատան կայքում գրանցվելը, միշտ պետք է համոզվեք, որ խաղատունը գործող հավաստագիր ունի։

Այո՛, կարող եք։ Առցանց խաղատներն առաջարկում են իրական գումարով խաղեր՝ իրական շահումներով (այնպես, ինչպես ֆիզիկական խաղատներում)։

Համոզվեք, որ խաղատունը լիցենզիա ունի, և խաղացեք այնպիսի խաղատներում, որոնք հեղինակավոր են, խաղալու համար անվտանգ են և առաջարկում են ձեր փնտրած խաղերը։

Կարող եք խաղալ հայտնի խաղատնային խաղեր, ինչպիսիք են՝ սլոտերը, բլեքջեքը, պտտախաղը (ռուլետկա), բակարան, քրափսը, վիդեո պոկերը։ Իսկ որոշ խաղատներում այս խաղերը կգտնեք նաև լայվ դիլեր տարբերակով (այսինքն՝ խաղին մասնակցում է իրական խաղարկողը)։

Բոնուսները խրախուսանքի ձև են, որոնցով խաղատունը հաճախորդներ է գրավում, որպեսզի նրանք խաղան առցանց խաղատանը։ Բոնուսներից ամենահայտնին մեկնարկային բոնուսն է։

Առցանց խաղատներից շատերը հետևում են տեխնոլոգիայի վերջին միտումներին և իրենց խաղերն առաջարկում են նաև բջջային սարքերով խաղալու համար։ Այնուամենայնիվ, ճիշտ կլինի ստուգել, նախքան խաղալը։

Այսօր շատ խաղատներ առաջարկում են լայվ դիլեր խաղեր, որոնցից ամենահայտնիներն են՝ պտտախաղը, բլեքջեքը և բակարան։

Ծանոթացեք մեր ուղեցույցներին և առավելագույնս օգտվեք դրանցից։ Եվ հիշեք, որ անվճար դեմո խաղերը լավագույն տարբերակն են, որպեսզի սկսեք խաղալ և որոշակի փորձ ձեռք բերեք։

Առցանց խաղատներն առաջարկում են բազմաթիվ վճարման տարբերակներ, որպեսզի կարողանաք դեպոզիտ կատարել և գումար կանխիկացնել՝ կրեդիտ քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ, բանկային փոխանցումներ և այլն։ Վճարման որ տարբերակն էլ ընտրեք, նախ ստուգեք՝ տվյալ խաղատունն այդ մեթոդն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։

Խուսափեք լիցենզիա չունեցող խաղատներից, ինչպես նաև այն խաղատներից, որոնք վատ վարկանիշ ունեն և խաղացողների կողմից բացասական կարծիքներ են ստանում։

Բացահայտե՛ք ավելին

Թրենդային խաղատներ

Բացահայտեք Հայաստանի ամենաթրենդային առցանց խաղատները և իմացեք, թե որ խաղատներն են ավելի ու ավելի հայտնի դառնում և որոնք են հետաքրքրում ձեզ նման խաղացողներին: Հետևեք նորություններին և իմացեք զարմանալի առցանց խաղատնային խաղերի և առաջարկների մասին:

Կարդալ ավելին

Բիթքոյնով խաղալու խաղատներ

Բիթքոյն խաղատների ամբողջական ուղեցույց, որտեղ ներկայացնում ենք բիթքոյն ընդունող առցանց խաղատներ և բլոքչեյնով աշխատող խաղեր։ Առաջատար առցանց խաղատներն այժմ ընդունում են կրիպտոարժույթներ, որոնցից է բիթքոյնը (BTC):

Կարդալ ավելին

Հաստատված խաղատներ

Մեր «Հաստատման կնիքը» (SOA) կրող առցանց խաղատներն առաջարկում են ամենաբարձր որակի խաղերը և բարձր միավորներ ունեն՝ մի շարք չափորոշիչներով։ Այս չափորոշիչներից են՝ անվտանգությունը և տվյալների գաղտնիությունը, վստահությունը և խաղերի արդարությունը, հաճախորդների սպասարկումը, բանկային վճարումների տարբերակները և ակնառու հեղինակությունը։

Կարդալ ավելին

Կարևոր տեղեկություն

Այցելելով այս կայք՝ դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք, և տալիս եք ձեր համաձայնությունը, որ մենք կիրառենք քուքիներ։ Մենք քուքիներ կիրառում ենք, որպեսզի բարելավենք ձեր առցանց փորձառությունը, անհատական մոտեցմամբ ձեզ ներկայացնենք գովազդներ և այլ բովանդակություն, ինչպես նաև վերլուծենք մեր կայքի տրաֆիկը։ Կարդալ ավելին