Առցանց մոլախաղերը Հայաստանում

Առաջատար առցանց խաղատները մտնում են հայկական շուկա՝ այն դարձնելու լավագույնը տարածաշրջանում:
Հայ խաղացողները կարող են կատարել սպորտային խաղադրույքներ, խաղալ խաղատնային խաղեր ու բինգո ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օպերատորների մոտ: Հայաստանում դաշտի հիմնական խաղացողներն են Վիվարո Բեթինգը, Տոտոն, Գուդվին-Բեթը և Ընտանեկան լոտոն:
Պատմությունը
Հայաստանում մոլախաղերը միշտ սիրված են եղել, սակայն մեծապես սահմանափակվել են 30-ականների կեսերին: Մինչև Սովետական Միության փլուզումը պետական լոտոները և ձիարշավները մոլախաղերի միակ ընդունված ձևերն էին: Վերջին երկու տասնամյակում, սակայն, ավանդական և առցանց խաղային օպերատորներն ընդլայնել են իրենց գործունեության շրջանակը, դարձել ավելի ճանաչելի և գրավում են ավելի շատ խաղացողների:
Օրինականությունը
Հայաստանի կառավարությունը դեռ պետք է սկսի տեղական խաղային օպերատորների լիցենզավորման գործընթացը: Տեղացի խաղացողները, ովքեր ցանկանում են վայելել զվարճանքի այս ձևը, ստիպված են այլ վայրեր փնտրել: Ակնհայտ լուծումն առցանց խաղատներն են, որոնց գլխամասերը տեղակայված են մեկ այլ երկրում և որոնք ընդունում են հայ խաղացողներին: Ուրախալի է, որ առցանց մոլախաղն ինքնին արգելված չէ, և կառավարության կողմից որևէ սահմանափակում դրված չէ: Շատ խաղացողներ նախընտրում են ռուսական խաղատներն ու բուքմեյքերական կենտրոնները, քանի որ խոսում են ռուսերեն:
Ժողովրդականությունը
Սկսած 2010 թվականից՝ առցանց և ավանդական մոլախաղերն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում: Կառավարությունն այս պահանջարկը բավարարել է միայն ստեղծելով SMS լոտո Օպտիման և ՕպտիմաՊլյուսը (2011 թ.): Խաղարկությունները հեռարձարկվում են Հայաստանի հանրային հեռուստաալիքով, որը դրանց հաղորդում է արժանահավատություն, իսկ գործընթացին՝ թափանցիկություն:
Ապագան
Հայ խաղացողներն ամբողջությամբ յուրացրել են տեխնոլոգիաների առաջընթացը և վայելում են առցանց խաղերը: Նրանցից շատերն օգտագործում են բջջային սարքեր այս նպատակով (գաղտնիք չէ, որ բջջային սարքավորումներից օգտվողների թիվն ավելանում է օրեցօր):
Ընդհանուր առմամբ, հայկական առցանց մոլախաղերի համար կարող ենք պայծառ ապագա ակնկալել, սակայն նույնը չի կարելի ասել ֆիզիկական խաղատների մասին: Հայաստանի կառավարությունը 2014 թվականին օրենք է ընդունել՝ համաձայն որի բոլոր խաղատները պետք է տեղակայված լինեն զբոսաշրջային վայրերից որևէ մեկում: Ջերմուկը, Ծաղկաձորը և Սևանը ամենասիրվածների շարքում են, սակայն սա սահմանափակում է այն մարդկանց հնարավորությունները, ովքեր ապրում են Հայաստանի այլ վայրերում: