Առցանց սլոտեր

Երբ խաղում եք առցանց, անպայման ծանոթացեք խոշոր ընկերությունների կողմից առաջարկվող լավագույն սլոտ խաղերին:

Ֆիզիկական խաղատներում իշխող դիրք ունենալուց հետո սլոտ-մեքենաները մեծ տարածում գտան նաև վիրտուալ աշխարհում: Առցանց խաղատներում խաղերի մեծամասնությունը բաժին է ընկնում սլոտ-մեքենաներին, որոնք թեʹ սկսնակների, թեʹ փորձառու խաղացողների համար ամենանախընտրելիների շարքում են: Խոշոր մատակարարներից յուրաքանչյուրը տրամադրում է հարյուրավոր սլոտեր, ուստի խաղացողներն ունեն մեծ ընտրություն, որը, ի դեպ, տարեցտարի ընդլայնվում է:

Սլոտերի պատմությունը

Առաջին սլոտ-մեքենաներում օգտագործվում էին խաղացողներին ծանոթ սիմվոլներ: 1891-ին թողարկված առաջին սլոտ խաղն ուներ թղթախաղի սիմվոլներ, իսկ շահումները ստացվում էին պոկերի համադրություններով: Սլոտերը շատ արագ տարածում գտան բարերում. նույնիսկ եթե հաղթած գումարը հնարավոր չէր ստանալ անմիջապես մեքենայից, խաղացողները կարող էին շահել գարեջուր կամ այլ ապրանքներ:

Շուտով ասպարեզ եկան շահած գումարն առաջարկող սլոտ-մեքենաները, որոնք սկզբում շատ պարզ էին՝ միայն երեք պտտանիվով և մի քանի սիմվոլներով: Դրանց տարածմանը զուգընթաց ֆիզիկական խաղատները սկսեցին ամբողջ սենյակներ տրամադրել այս մեքենաներին: Խաղերի այս տեսակը տարիների ընթացքում զարգացավ՝ ձեռք բերելով նոր հատկանիշներ և ավելի գրավիչ թեմատիկ լուծումներ:

Ներկայումս առցանց սլոտերը խաղացողների մեծ մասի սիրելի խաղն է: Տարիների ընթացքում դրանց հատկություններն ավելացել են, կատարելագործվել են նաև թեմատիկ լուծումները:

Ինչպե՞ս խաղալ սլոտեր

Ինչպես նշեցինք, սլոտերը շատ հեշտ է խաղալ առցանց: Բավարար է միայն ընտրել խաղը և պտտել անիվները: Որոշ տեսակների դեպքում կարող եք ընտրել խաղագումարի չափը՝ որոշելով մետաղադրամի արժեքը և մետաղադրամների քանակը, որ ուզում եք դնել խաղի մեջ: Պտտանիվները պատահականության սկզբունքով կկանգնեն, և էկրանին կերևան սիմվոլները: Մրցանակները տրվում են համընկնող սիմվոլների կամ հատուկ համադրությունների դեպքում:

Հաղթող համադրության հավանականությունը մեծապես կախված է ակտիվ շարքերի քանակից, սակայն ավելի շատ շարքերը նշանակում են ավելի շատ խաղադրույքներ: Սլոտերն ունեն նաև առանձնահատկություններ, ինչպիսիք են՝ վայրի սիմվոլներ, scatter սիմվոլներ, պրոգրեսիվ ջեքփոթեր, free spins (ֆրի սփինս), բոնուսային խաղեր և այլն:

Պարզ մարտավարություն սլոտեր խաղալու համար

Առցանց սլոտերը միշտ աշխատում են պատահականության սկզբունքով, և պտույտի բերած արդյունքն ինչ-ինչ մարտավարություն կիրառելով հնարավոր չէ փոխել: Սակայն կան միջոցներ երկարաժամկետ պլանում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար: Ամենահեշտերից մեկը՝ ընտրել սլոտ մեքենա, որ ունի վերադարձի բարձր տոկոսադրույք: Սովորաբար սա նշված է լինում խաղի նկարագրության մեջ:

Մեկ այլ տարբերակ է «բանկրոլի» (bankroll) կիրառումը՝ մեկ խաղի համար մի քանի պտույտ ունենալու համար: Սա կմեծացնի խոշոր շահում ունենալու հավանականությունը և շահած գումարով կկարողանաք ետ բերել արդեն խաղացած գումարներն ու մի քիչ եկամուտ ունենալ:

Շատ խաղացողներ սլոտ խաղալիս նախընտրում են մշտապես փոխել խաղացվող գումարի չափը՝ առավելագույնս օգտվելու համար այն պահերից, երբ բախտը ժպտում է, և խուսափելով մեծ կորուստներից, երբ հաջողությունը երես է թեքում:

Տեսնել նաև

Այո՛: Ես ցանկանում եմ իմանալ էքսկլյուզիվ բոնուսների, ակցիաների և նորությունների մասին: