Առցանց պտտախաղ (ռուլետ)

Վայելիʹր պտտախաղը քո նախընտրած խաղատանը և բացահայտիʹր, թե որքան զվարճանք կարող է բերել այս խաղի անիվը:

Պտտախաղը սիրված է խաղատների ի հայտ գալու առաջին իսկ օրվանից, և այն շարունակում է մնալ ամենանախընտրելիների շարքում նույնիսկ հիմա՝ համացանցի դարում: Առցանց պտտախաղ կարելի է խաղալ գրեթե յուրաքանչյուր խաղատանը, իսկ խաղադրույք կատարելու տարբերակների բազմազանությունը հենց այն է, ինչ գրավում է տարբեր խաղացողների:

Պտտախաղի պատմությունը

Խաղի անվանումն իրականում ծագում է դրա մեխանիկական կառուցվածքից և հիմնված է այն փաստի վրա, որ խաղում օգտագործվում է անիվը: Ֆրանսերենում «ռուլետ» բառն, ըստ էության, նշանակում է «փոքր անիվ»: Խաղի առաջին տարբերակն ի հայտ է եկել 1796-ին: Տարբերակների միջև կային տարբերություններ, որոնցից ամենանշանակալին կանաչ գրպանների բացակայությունն էր: Դրանք ավելացվեցին ավելի ուշ՝ 1800-ականների սկզբում, խաղն ավելի տեսանելի դարձնելու համար:

Եվրոպական պտտախաղը միակն է, որ օգտագործում է մեկ կանաչ գրպան՝ 0-ի համար: Սա ստեղծվել է 1843 թվականին և տարածվել ողջ Եվրոպայում: Երկու կանաչ գրպանով տարբերակը, այժմ հայտնի որպես Ամերիկյան պտտախաղ, ստեղծվել է Լաս Վեգասի խաղատներում՝ խաղարկողի համար հավանականությունը մեծացնելու նպատակով:

Ինչպե՞ս խաղալ

Պտտախաղի մեխանիկան շատ պարզ է: Միակ դժվարությունը, թերևս, խաղագումար դնելու զանազան տարբերակների մեջ կողմնորոշվելն է: Այստեղ կկարողանաք հեշտությամբ գլուխ հանել. անհրաժեշտ է միայն նայել սեղանին, որտեղ առկա են բոլոր դիրքերը:

Երբ պտտախաղը սկսում է, սեղանի շուրջ հավաքված խաղացողները կարող են խաղագումար դնել՝ ըստ իրենց ցանկության, եթե, իհարկե, գտնվում են սեղանի սահմաններից ներս: Երբ այս փուլն ավարտված է, խաղարկողը պտտում է անիվը՝ միաժամանակ դրա վրա գցելով սպիտակ, փոքրիկ գնդակ: Երբ անիվը կանգնում է, գնդակն ընկնում է որևէ գրպանի մեջ, որոնցից յուրաքանչյուրն ունի գույն և թիվ: Հաղթող թիվն այնուհետև համեմատվում է արված խաղադրույքների հետ, և հաղթողները ստանում են համապատասխան գումարները:

Առցանց խաղատան դեպքում գաղափարը հիմնականում նույնն է, սակայն խաղարկողի (դիլերի) փոխարեն, կա պատահական թվի գեներատոր և ներկայացվում է կարճ, գեղեցիկ անիմացիա, որը ցույց է տալիս, թե ինչպես է անիվը պտտվում՝ նախքան արդյունքների հրապարակումը:

Պտտախաղում կիրառվող մարտավարական կանոնները

Արդեն նշեցինք, որ երկու տեսակ պտտախաղեր կան, և խաղացողը կարող է բարելավել իր շանսերը պարզապես ընտրելով ճիշտ տարբերակը: Եվրոպական պտտախաղում շահելու հնարավորությունը միշտ ավելի մեծ է, քան իր ամերիկյան «եղբոր» մոտ, քանի որ եվրոպականն ունի միայն մեկ կանաչ զրո, հետևաբար՝ ավելի քիչ գրպաններ: Ամերիկյան պտտախաղում հնարավոր ելքերն ավելի շատ են, սակայն այն իրականում ունի վճարման նույն դրույքաչափը, ուստի պակաս նախընտրելի տարբերակ է:

Եթե խաղարկվող գումարները հավասար են (even-money bets), խաղադրույք կատարելիս կարելի է կիրառել կանոնավոր մարտավարական մոտեցում. սա նույնպես լավ միջոց է շահումները մեծացնելու համար: Լավագույն խորհուրդներից մեկը կլինի այն, որ ամեն պարտության հետ ավելացնեք Ձեր խաղագումարը՝ կրկնապատիկ չափով, իսկ հաղթելուց հետո, այն իջեցնեք իր նախնական չափին:

Տեսնել նաև

Այո՛: Ես ցանկանում եմ իմանալ էքսկլյուզիվ բոնուսների, ակցիաների և նորությունների մասին: