Առցանց բլեքջեք

Բլեքջեքը խաղատնային այն խաղերից է, որ ապահովում է հրաշալի ժամանց ու պարգևում մեծ բավականություն:

Խաղատնային խաղերը սկսել են մեծ ժողովրդականություն վայելել համացանցում, և դա նկատելի է նորաստեղծ շուկաներում, ինչպիսին Հայաստանն է: Խաղացողների տրամադրության տակ տասնյակ եզակի խաղեր են, ուստի նրանք կարող են փոփոխությունների գնալ ու ամեն անգամ ընտրել մեկ այլ՝ տարբերվող որևէ խաղ:

Բլեքջեքն աշխարհում ամենասիրելի ու նախընտրելի թղթախաղերից մեկն է: Հայտնի նաև 21 անունով՝ այս խաղը դյուրըմբռնելի է, սակայն ունի մի առանձնահատկություն, որ խաղացողներին հնարավորություն է տալիս ազդել խաղի վերջնարդյունքի վրա (ի տարբերություն շատ այլ ազարտային խաղերի):

Բլեքջեքի համառոտ պատմությունը

Հայտնի չէ, թե ինչպես է ի հայտ եկել քսանմեկ կոչվող խաղը, սակայն դրա մասին ամենավաղ հիշատակությունը գտնում ենք Միգել դը Սերվանտեսի գրվածքներում, ավելի կոնկրետ՝ «Դոն Կիխոտին» հաջորդող ստեղծագործություններում: Հայտնի իսպանացի գրողը նաև մեծ խաղամոլ էր և սիրում էր խաղադրույքներ կատարել: Իր աշխատություններում նա նույնիսկ նշել է որոշ խաղերի մասին. դրանցից մեկը կոչվում է «վենտիունա», որն առնչվում է քսանմեկ կոչվող թղթախաղին:

Խաղի ներկայիս անվան պատմությունը սկսվել է Միացյալ Նահանգների խաղատներում: Ավելի շատ խաղացողների գրավելու նպատակով Լաս Վեգասի որոշ հաստատություններ այս թղթախաղում ներառեցին 10:1 հավելյալ շահում երկու սև խաղաքարտերի համար, եթե դրանցից մեկը Զինվոր (վալետ) էր, իսկ մյուսը՝ Տուզ:  Խաղաքարտերի այս հատուկ համադրությունը կոչվում էր բլեքջեք, և չնայած այն հետագայում հանվեց խաղից, ցանկացած երկու խաղաքարտ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 21, շարունակում են կոչվել քսանմեկ:

Ինչպե՞ս սկսել բլեքջեք խաղալ առցանց

Խաղը ոչ միայն հեշտ է սովորել, այլև շատ սիրված է առցանց խաղատներում, ինչը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել լավագույն ձևով, այն է՝ խաղալով: Խաղում օգտագործվում են խաղաքարտերի մեկից մինչև ութ կապուկ՝ առանց ջոկերի:

Խաղացողը նախ պետք է խաղագումար դնի, որից հետո կստանա երկու խաղաքարտ: Երկու այլ խաղաքարտ կստանա նաև խաղարկող կողմը (դիլեր): Խաղացողի երկու խաղաթղթերը տրվում են երեսով վերև, այսինքն՝ տեսանելի են, մինչդեռ խաղարկողի միայն մեկ քարտն է տեսանելի:   

Բլեքջեքի յուրաքանչյուր ռաունդում նպատակը խաղարկողի ունեցածից ավելի մեծ թիվ հավաքելն է, որը, սակայն, չի գերազանցի 21-ը: Խաղաթղթերն ունեն թվային արժեք. Զինվորի, Թագուհու և Թագավորի համար տրվում է տասական միավոր: Տուզի համար կարող է տրվել մեկ կամ տասնմեկ միավոր:

Նախնական խաղաքարտերը բաժանելուց հետո խաղացողը ցանկացած պահի կարող է ընտրել՝ վերցնել նոր քարտեր կամ շարունակել խաղն իր ունեցած խաղաքարտերով:

Պարզ մարտավարություն առցանց բլեքջեքի համար

Բլեքջեքը խաղ է, որտեղ խաղացողը կարող է ազդել խաղի ելքի վրա՝ որոշում կայացնելով խաղաքարտերի նախնական բաժանումից հետո: Ամենապարզ կանոնն այն է, որ պետք է պահել քարտերի հանրագումարը 17-ի կամ ավելի բարձր թվի վրա, խաղաքարտեր վերցնել (հիթ) 13-ի և 16-ի միջակայքում (եթե խաղարկողն ունի 6 կամ ավելի քիչ միավոր) և խաղաքարտեր վերցնել (հիթ), եթե միավորների քանակը 13-ից պակաս է:

Տեսնել նաև

Այո՛: Ես ցանկանում եմ իմանալ էքսկլյուզիվ բոնուսների, ակցիաների և նորությունների մասին: